«Դաբլյու-Սի-Դաբլյու» (անգլWCW World Championship Wrestling, թարգմանաբար՝ «Ըմբշամարտի աշխարհի առաջնություն»]), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) ամերիկյան նախկին կազմակերպություն։ Սկզբնապես գործել է որպես «National Wrestling Alliance» (NWA) համազգային ռեստլինգ-պրոմոշենի տարածքային ստորաբաժանում։ 1988 թվականի հոկտեմբերի 11-ին վաճառվել է մեդիա մագնատ Թեդ Թըրներին, և սեփականության իրավունքը հանձնվել «Turner Broadcasting System» ընկերությանը։ Կարճ ժամանակ կրել է «Universal Wrestling Corporation» (UWC) անվանումը։

World Championship Wrestling
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, մասնավոր ընկերություն և դուստր կազմակերպություն
Հիմնադրված էհոկտեմբերի 11, 1988
ՀիմնադիրԹեդ Թըրներ
ՎայրԱտլանտա, ԱՄՆ
ՏնօրենԹեդ Թըրներ
Արդյունաբերությունպրոֆեսիոնալ ըմբշամարտ և սպորտային ժամանց
Աշխատողների թիվ150 մարդ (մարտ 1998)
Մայր ընկերությունTurner Broadcasting System, Warner Media Group և WWE
ՆախկինGeorgia Championship Wrestling և Jim Crockett Promotions
ՍեփականատերWWE
Կայքwwe.com/classics/wcw/
 World Wrestling Entertainment Վիքիպահեստում

1990-ականների կեսերին «WCW»-ին հաջողվում է ներքին կայունություն ապահովել, որում մեծ ներդրում են ունենում գործադիր պրոդյուսեր Էրիկ Բիշոֆի մշակած ռազմավարական քայլերը։ Ընկերությունը սառը պատերազմ է հայտարարում ըմբշամարտի արդյունաբերության հսկա համարվող «World Wrestling Federation» (այժմ՝ World Wrestling Entertainment) կազմակերպությանը՝ թողարկելով «Nitro» կոչվող շաբաթական հեռուստաշոուն, որն սկսվում է ցուցադրվել երկուշաբթի օրերին և նույն ժամին, ինչ որ «WWF»-ի այցեքարտային «Monday Night Raw» շոուն։ Մրցակից հաղորդումների վարկանիշային պայքարն ստանում է «Երկուշաբթի օրերի պատերազմներ» (Monday Night Wars) անվանումը։ Այնուամենայնիվ 90-ականների մայրամուտին ընկերությունը սկսում է թուլացնել դիրքերը՝ անկում գրանցելով թե՛ ֆինանսապես, և թե՛ անբարեհաջող սցենարային լուծումներով։ Ի վերջո «WCW»-ն կանգնում է սնանկացման եզրին, և 2001 թվականին ընկերությունն ամբողջապես վաճառվում է մրցակից «WWF»-ին[1][2]։

Ներկայումս «WCW»-ի թողած ժառանգությունը՝ հաղորդումները, փեյ-փեր-վյու իրադարձությունները, լուսանկարները և մտավոր սեփականության մի շարք այլ տեսակներ ամբողջապես պատկանում է «WWE»-ին[3]։

Ընկերության գլխամասը տեղակայված է եղել Ջորջիա նահանգի վարչական կենտրոն Ատլանտայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրին, Ջորդան (2005 թ․ դեկտեմբերի 14). «Ես հայտնի ծեծ ուտող էի։ Կարոլինյան ռեստլինգի փառահեղ և ողբերգական պատմությունը». «Ես շաբաթաթերթ».
  2. Ասայել, Շոն; Մունիհեմ, Մայք (2002 թ․ հուլիսի 16). Սեքս, կեղծիք և հեդլոկ։ Վինս Մաքմահոնի և «World Wrestling Federation»-ի իրական պատմությունը. «Քրաուն փաբլիշերս». էջեր 252. ISBN 0-609-60690-5.
  3. http://www.sec.gov/Archives/edgar/data/1091907/000120677408000468/exhibit21-1.htm

Արտաքին հղումներ խմբագրել