Միրոսլավ Բարնյաշև (բուլղար․՝ Мирослав Барняшев, ծնվ.՝ դեկտեմբերի 25, 1985 թ.), բուլղարացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), նախկին ծանրամարտիկ և ակադեմիական թիավարող։ Ներկա պահին հանդես է գալիս «All Elite Wrestling» (AEW) կազմակերպությունում՝ Միրո ռինգային անվամբ։ Մասնագիտական կարիերայում երեք անգամ նվաճել է WWE Միացյալ Նահանգների և մեկ անգամ՝ AEW TNT չեմպիոնաական տիտղոսները։

Միրո
Miro
Իրական անունՄիրոսլավ Բարնյաշև
Мирослав Барняшев
Ռինգային անուն(ներ)Ալեքսանդր Ռուսև
Միրո
Ռուսև
Միրոսլավ
Միրոսլավ Մակարով
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ138 կգ
Հայտարարվող հասակ1,83 մ
Ծննդյան թվականդեկտեմբերի 25, 1985 (38 տարեկան)
ԾննդավայրԲուլղարիա Պլովդիվ, Բուլղարիա
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նեշվիլ, Թենեսի, ԱՄՆ
ՄարզիչԳանգրել
Ռիկիշի
WWE NXT
Դեբյուտ2008

Վաղ կյանքը խմբագրել

Ծնվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։ Պատանեկան տարիներին հաճախել է սպորտային դպրոց, իսկ ավելի մեծահասակ տարիներին մասնակցել է ակադեմիական թիավարության և փաուերլիֆթինգի մրցաշարների։

Պրոֆեսիոնալ ըմբշամարտի կարիերան խմբագրել

Վաղ կարիերան (2008–2010) խմբագրել

2000-ականների կեսին Բարնյաշևը հայրենիքից գաղթում է Միացյալ Նահանգներ` ձգտելով դառնալ պրոֆեսիոնալ ըմբիշ։ Սկզբնական ժամանակներում բնակություն է հաստատել Վիրջինիա նահանգում, որից հետո տեղափոխվել է Կալիֆորնիայի Տորենս բնակավայր, որտեղ էլ հաճախել է Նոքսի պրոֆեսիոնալ ըմբշամարտի ակադեմիա` աշակերտելով ռեստլերներ Ռիկիշիին և Գանգրելին[1]։ Նորամուտը ըմբշամարտի անկախ առաջնություններում Բարնյաշևը կատարում է 2008 թվականի նոյեմբերի 22-ին՝ «Միրոսլավ Մակարով» ռինգային անվամբ[2]։

2010 թվականին Բարնյաշևն հանդես է գալիս «Vendetta Pro Wrestling» (VPW) կազմակերպությունում՝ «Միրոսլավ» ռինգային անվամբ։ «VPW»-ի այլ մարզիկների հետ նկարահանվել է «Կուշինատոր» երաժշտական խմբի «The Whole F'n Show» կատարման (ըմբշամարտիկ Ռոբ Վան Դամի թեմատիկ երաժշտությունը) տեսահոլովակում[3]։

Կարիերան WWE-ում խմբագրել

Զարգացման առաջնություններ (2010–2014) խմբագրել

 
Ռուսևը 2014 թվականի ապրիլին

2010 թվականի սեպտեմբերին Բարնյաշևը պայմանագիր է կնքում ոլորտի առաջատար «World Wrestling Entertainment» (WWE) կազմակերպության հետ։ Պայմանագրի կնքումից հետո Բարնյաշևն սկսում է հանդես գալ «WWE»-ի՝ Ֆլորիդա նահանգում տեղակայված «Florida Championship Wrestling» (FCW) կրտսեր առաջնությունում, որտեղ սկսում է ելույթ ունենալ Ալեքսանդր Ռուսև ռինգային անվամբ։ Ռուսևի մասնակցությամբ առաջին հեռուստատեսային մենամարտը տեղի է ունենում 2011 թվականի հուլիսի 17-ին, որի ժամանակ Ռուսևը մուտք է գործում ռինգ մենեջեր Ռաքել Դիասի ուղեկցությամբ[4] և պարտության մատնում ոմն Մայք Դալտոն անվամբ ըմբիշի։ «FCW»-ի նորամուտից քիչ ժամանակ անց Ռուսև ոլորում է ծնկի ներհոդային ջիլը և շուրջ վեց ամիս ապաքինվում է վնասվածքներից։

Ապաքինվելուց հետո Ռուսևը վերադառնում է «FCW» 2012 թվականի մարտին։ Նույն տարվա ամռանը Ռուսևը կրկին վնասվածք է ձեռք բերում՝ այս անգամ կոտրելով պարանոցը և թևը։ Ապաքինման ժամանակ Բարնյաշևը ճանապարհորդում է Թայլանդ և սկսում ուսումնասիրել մուայ թայ արևելյան մարզաձևը։ 2012 թվականի օգոստոսին «FCW»-ն անվանափոխվում է «NXT Wrestling»-ի։

Վնասվածքներն ապաքինելուց հետո Ռուսևը կատարում է իր նորամուտը «NXT»-ում՝ 2013 թվականի մայիսի 30-ին՝ մենամարտելով NXT չեմպիոնական տիտղոսի համար 1 հավակնորդի որոշման համար անցկացվող թագավորական մենամարտում (անգլ.` battle royale), որում հաղթանակում է Բո Դալասը։ Ռուսևի առաջին անհատական մենամարտը «NXT»-ում տեղի է ունենում օգոստոսի 21-ին, որտեղ նա պարտվում է Դոլֆ Զիգլերին։ Դրանից քիչ ժամանակ անց Սիլվեստեր Լեֆորը դառնում է Ռուսևի մենեջերը, և Սկոտ Դոուսոնի հետ ձևավորում է «Մարտնչող լեգեոներներ» կարճատև թիմը, որը հակամարտությունների մեջ է մտնում Էնզո Ամորեի և Քոլին Կասիդիի թիմի հետ։ «NXT»-ի հոկտեմբերի 30-ի թողարկման ժամանակ Ռուսևն հարձակվում է մենեջեր Սիլվեստեր Լեֆորի վրա և որպես իր «սոցիալական դեսպան» ընտրում Լանային։ Ռուսևի և Լանայի ձևավորած զույգը ներշնչված էր 1985 թվականին նկարահանված «Ռոքի IV» գեղարվեստական ֆիլմի գլխավոր բացասական հերոսներ Իվան և Լյուդմիլա Դրագոների կերպարներից[5]։ Ռուսևի զարգացրած նոր կերպարը ներկայացվում է որպես բուլղարացի չարագործ, իսկ Լանան՝ վերջինիս ռուս մենեջերուհին (ըստ սցենարի)։

Ռուսևը շարունակում է կանոնավոր կերպով հանդես գալ «NXT»-ում՝ մինչև «WWE»-ի հիմնական կազմ դուրս գալը (ապրիլ, 2014 թ.)։

Հիմնական կազմ (2014-2015) խմբագրել

ՌԴ հերոս, Միացյալ Նահանգների չեմպիոն խմբագրել

 
Ռուսևը որպես WWE Միացյալ Նահանգների չեմպիոն

Ռուսևը հիմնական կազմի նորամուտը կատարում է 2014 թվականի «Թագավորական կռիվ» փեյ-փեր-վյուի գլխավոր իրադարձության ժամանակ։ 30 ըմբիշներից բաղկացած մարտում մուտք գործելով 6-րդ համարի տակ, Ռուսևը դուրս է մղվում ռինգից 4 ըմբշամարտիկների միացյալ ջանքերի շնորհիվ։ Մի քանի ամիս բացակայելուց հետո Ռուսևն ունենում է իր առաջին պաշտոնական ելույթը «Monday Night Raw» շաբաթական հաղորդաշարի ապրիլի 7-ի թողարկման ժամանակ՝ ջախջախիչ պարտության մատնելով Զաք Ռայդերին[6]։

2014 թվականի մայիսին Ռուսևի կերպարը ձեռք է բերում պրոռուսական և հակաամերիկյան նրբերանգներ[7], իսկ ռինգ մոտք գործելու ժամանակ հայտարարվում է որ նա ներկայումս բնակվում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և ներկայացվում որպես «Ռուսաստանի Դաշնության հերոս»։ Ռուսևն սկսում է անմիջապես հակամարտության մեջ մտնել Բիգ Ի-ի հետ՝ պարտության մատնելով վերջինիս «Payback» և «Money in the Bank» փեյ-փեր-վյու իրադարձությունների շրջանակներում[8][9]։ Դրանից հետո Ռուսևը նոր հակամարտության մեջ է մտնում ինքնահռչակ «Իրական ամերիկացի» Ջեք Սվագերի հետ, ում պարտության է մատնում հուլիսի 20-ի «Battleground» իրադարձության ժամանակ։ Մարտի մեկնարկից առաջ, Ռուսևին ոգեշնչելու համար Լանան սկսում է գովաբանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև կատարած ճառում արտաբերում է «վերջին իրադարձություններ» խոսքը, ինչը «Վաշինգտոն պոստ» օրաթերթը որակում է որպես հղում Մալայզիական ավիաուղիներին պատկանող «Boeing 777» ինքնաթիռի ողբերգական կործանմանը։ «WWE»-ի ղեկավարությունն ավելի ուշ ներողություն է խնդրում և նշում, որ Լանայի հայտարարությունները կապված չէին կործանված ինքնաթիռի հետ[10]։ «Raw»-ի հոկտեմբերի 6-ի թողարկման ժամանակ Ռուսևի և Լանայի ռինգային պրոմոն անակնկալ կերպով ընդհատում է Դուեյն «Ռոք» Ջոնսոնը։ Երկար բանավեճից հետո Ռոքը և Ռուսևը մենամարտի են բռնվում։

Նոյեմբերի 3-ին Ռուսևին հաջողվում է պարտության մատնել Շեյմուսին և նվաճել WWE Միացյալ Նահանգների տիտղոսը՝ դառնալով «WWE»-ի պատմության առաջին տիտղոսակիր բուլղարացին։ Նոյեմբերի 23-ին՝ «Survivor Series» փեյ-փեր-վյու իրադարձության ժամանակ Ռուսևը մրցում է 10-հոգանոց թիմային մարտում՝ որպես «Թիմ ղեկավարության» (Team Authority) անդամ։ Ռուսևը դուրս է մնում մրցամարտից՝ պահանջվող ժամանակում ռինգ չվերադառնալու պատճառով։ «TLC» իրադարձության ժամանակ Ռուսևը հաջողությամբ պաշտպանում է չեմպիոնական տիտղոսը Ջեք Սվագերի հետ մրցապայքարում։ 2015 թվականի հունվարի 25-ին՝ «Royal Rumble» իրադարձության «թագավորական կռիվ» բազմանդամ մարտի ժամանակ Ռուսևը մուտք է գործում 15-րդ համարի ներքո՝ ռինգից դուրս նետելով 6 մրցակցի։ Իրադարձությանը hաջորդած «Raw» հաղորդման ժամանակ Ռուսևն ընդհարվում է Ջոն Սինայի հետ։ Ըմբիշները հանդիպում են «Fastlane» իրադարձության շրջանակներում՝ փետրվարի 22-ին։ Մարտն ավարտվում է Ռուսևի հաղթանակով։ Բախտը, սակայն, երկրորդ անգամ չի ժպտում Ռուսևին, ով տանուլ տալով «Ռեսլմանիա 31»-ի շրջանակներում անցկացվող ռևանշ մենամարտը, զրկվում է Միացյալ Նահանգների տիտղոսից[11]։ Տիտղոսը ետ բերել չի հաջողվում է «Extreme Rules»-ի շրջանակներում անցկացված ռուսական շղթայամարտում (Russian Chain match)։ Մարտի ընթացքում ռինգին մոտ գտնվող Լանան անընդհատ դրական արձագանքների էր արժանանում հանրության կողմից, ինչը դուր չէր գալիս Ռուսևին, ով կարգադրում է ուղեկցորդուհուն անմիջապես հեռանալ ռինգի մոտից։ Ռուսևը տանուլ է տալիս ևս մեկ ռևանշ «Payback» իրադարձության ժամանակ (մայիսի 17, 2015)։

Բուլղարյան մարդագազան (2015-այժմ) խմբագրել

«Payback»-ին հաջորդած «Raw»-ի ժամանակ Ռոսևը վերջ է դնում իր և Լանայի ռինգային համագործակցությանը, ով ի պատասխան ապտակում է նրան։ Մայիսի 25-ի թողարկման ժամանակ Ռուսևը կրկին վերադառնում է բուլղարացու կերպարին՝ ռինգ մուտք գործելիս ձեռքում պահելով Բուլղարիայի եռագույնը։ Նույն երեկոյան Ռուսևին չի հաջողվում Լանայի հետ վերամիավորվել։ Երեք օր անց՝ «SmackDown»-ի թողարկման ժամանակ Ռուսևը Ռայբեքի հետ ունեցած մենամարտի ժամանակ կոտրում է ոտնաթաթը, ինչը խոչընդոտում է նրան «Elimination Chamber» իրադարձության շրջանակներում թափուր դարձած Միջմայրցամաքային տիտղոսի համար պայքար մղելուց։ Վնասվածքից հետո Ռուսևը Լանային ետ բերելու ևս մեկ փորձ է կատարում, սակայն կրկին ապարդյուն։ Լանան սկսում մերձ հարաբերությունների մեջ մտնել Դոլֆ Զիգլերի հետ (քեյֆեբ), իսկ Ռուսևը միանում է Սամմեր Ռեյին։ «Raw»-ի հունիսի 29-ի թողարկման ժամանակ Ռուսևը և Ռեյն ընդհարվում են Լանային և Զիգլերին, ինչի հետևանքով Ռեյը և Լանան մենամարտի են բռնվում։ Հուլիսի 6-ի «Raw»-ի թողարկման ժամանակ նորաստեղծ զույգերը կրկին են ընդհարվում, և այս անգամ Ռուսևն է դաժանորեն հարձակվում Զիգլերի վրա՝ նրան հարվածելով սրունքին հարմարեցված անթացուպով՝ այդ կերպ ցույց տալով, որ ոտքի վնասվածքն ամբողջովին ապաքինվել էր։ Հարվածի պատճառով Զիգլերն ստանում է շնչափողի սցենարային վնասվածք՝ անորոշ ժամանակով դուրս մնալով ռինգային գործունեությունից։ Ռուսևը պաշտոնապես ռինգ է վերադառնում հաջորդ «SmackDown»-ի ժամանակ՝ պարտության մատնելով Ֆանդանգոյին։ «Raw»հուլիսի 13-ի թողարկման ժամանակ Ռուսևը պատասխանում է Ջոն Սինայի Միացյալ Նահանգների չեմպիոնական տիտղոսի բաց մարտահրավերին։ Ռուսևին ընդհատում են Քևին Օուենսը և Սեզարոն, ովքեր նույնպես ցանկություն են հայտնում մասնակցելու տիտղոսի բաց խաղարկմանը։ Հավակնորդների շրջանում անցկացվում է եռակողմանի մարտ, ինչի հաղթողը կարող էր ավելի ուշ հանդիպել Սինայի հետ։ Մարտի ընթացքում Օուենսը լքում է ռինգը։ Մարտն ավարտվում է Ռուսևի հաղթանակով։ Հաջորդ՝ տիտղոսային մարտը կրկին հաղթում է Ռուսևը, սակայն որակազրկմամբ, այն բանից հետո երբ Օուենսը վերադառնում է ռինգ և հարվածում նրան։ «SmackDown»-ի հուլիսի 16-ի թողարկման ժամանակ Սեզարոյի հետ մարտում Ռուսևը ստանում է երկրորդ փինֆոլային պարտությունը հիմնական կազմում հանդես գալուց ի վեր։ Զիգլերը ռինգե է վերադառնում «Raw»-ի օգոստոսի 17-ի էպիզոդի ժամանակ և անմիջապես հարձակվում Ռուսևի վրա։ Հակառակորդները պաշտոնապես ընդհարվում են «Սամրսլեմ» իրադարձության ժամանակ։ Լանայի և Սամմեր Ռեյի ներխուժման հետևանքով մարտն ավարտվում է կրկնակի քաունթաուտով։ Մարտի ավարտից հետո Ռուսևն ու Ռեյը սկսում են կռվել Զիգլերի և Լանայի հետ[12]։

«Raw» -իհոկտեմբերի 5-ի թողարկման ժամանակ Սամմեր Ռեյը Ռուսևին սցենարային ամուսնության առաջարկություն է անում։ Ռուսևը պատասխանում է, որ կամուսնանա նրա հետ միմիային չեմպիոնական տիտղոս նվաճելուց հետ։ Հոկտեմբերի 11-ին, սակայն, «TMZ» տաբլոիդային կայքը հաղորդում է, որ Ռուսևը և Լանան նշանադրվել են իրական կյանքում։ Իրական նորությունն օգտագործվում է «Raw»-ի հաջորդ էպիզոդում, ինչի հետևանքով Սամմերը վերջ է դնում իր և Ռուսևի հարաբերություններին[13]։

Անձնական կյանք խմբագրել

Բարնյաշևն իրական կյանքում ամուսնացած է դերասանուհի և մոդել Քեթրին Փերրի հետ, ով ռինգում մարմնավորում է նրա ուղեկցորդուհի Լանային։ Զույգը բնակվում է Նեշվիլ քաղաքում (Թենեսի նահանգ)[14][15]։

Պրոֆեսիոնալ ըմբշամարտում խմբագրել

 
Լանան և Ռուսևը
  • Ավարտող հնարքներ
    • Աքոլեյդ (այլ կերպ հայտնի որպես «ուխտի ճիրան»)՝ NXT/WWE
    • Բուլ-պլեքս (օկլահոմյան գլորում՝ փոխակերպված բացթողնման գերմանական սուպլեքսի)՝ FCW
  • Այցեքարտային հնարքներ
    • բադի բլոկ
    • ցատկային ոտնահարված
    • Ծնկահարվածներ անկյունում գտնվող մրցակցին
    • Վազող ազդրային հարված անկյունում գտնվող մրցակցին
    • Սամոական դրոպ
    • Պտտվող կրնկահարված
    • Սոպերքիք
    • Ճոճորվող կողային տապալում
  • Մենեջերներ
    • Լանա
    • Մարկու Մակ
    • Նիք Ռոջերս
    • Ռաքել Դիաս
    • Սիլվեստեր Լեֆոր
  • Մականուններ
    • «Հարվածող բուլղարացի»
    • «Բուլղարյան մարդագազան»
    • «Սուպեր-մարզիկ»
  • Թեմատիկ երաժշտություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բայեր, Մեթյու (2011 թ․ հոկտեմբերի 21). «Գանգրելի ուժը 42 տարեկան հասակում դեռ չի սպառվել». «Canoe.ca». «Քվեբեկոր մեդիա». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 30-ին. Վերցված է Սեպտեմբերի14, 2013-ին.
  2. «Ալեքսանդր Ռուսև». «Gerweck.net». Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
  3. ««Vendetta Pro»-ի աստղերն հանդես են եկել Ռոբ Վան Դամի մուտքային երաժշտության տեսահոլովակում». «VendettaProWrestling.com». «Vendetta Pro Wrestling». 2010 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. Ռիչարդ Տրիոնֆո (2011 թ․ հուլիսի 17). ««Florida Championship Wrestling»-ի հեռուստատեսային զեկույց». «PWInsider.com». «Պրո ռեստլինգ ինսայդեր». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. Բայրոն Սաքստոն (2013 թ․ դեկտեմբերի 4). ««NXT չեմպիոնի զեկույց». Բո Դալասը գնահատում է NXT-ի հինգ ծագող աստղերին». «WWE.com». «WWE». Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին. «Ալեքսանդր Ռուսևն ու Լանան ինձ հիշեցնում են «Ռոկկի IV»-ի հայտնի զուգը»
  6. Ջեյմս Կալդվել (2014 թ․ ապրիլի 7). «Կալդվելի WWE Raw-ի արդյունքները 4/7». «Պրո ռեստլինգ թորչ». Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  7. Թիմ Թրիման (2014 թ․ մայիսի 14). «Պուտինն ընդդեմ Օբամայի` սպանդեքսում։ Ռեստլինգի նոր սառը պատերազմը». «Դեյլի բիստ». «IAC/InterActiveCorp». Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  8. Ջեյմս Կալդվել (2014 թ․ հունիսի 24). «։ «Կալդվելի WWE Raw-ի արդյունքները 6/23». «PWTorch.com». «Պռո ռեստլինգ Թորչ». Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  9. Ջեյմս Կալդվել (2014 թ․ հունիսի 1). «։ «Կալդվելի WWE Payback-ի արդյունքները 6/1». PWTorch.com. «Պռո ռեստլինգ Թորչ». Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  10. Փեյն, Մարիսա (2014 թ․ հուլիսի 21). ««WWE»-ն ակնարկում է Մալայզիական ավիաուղիների 17-րդ չվերթի մասին`«Battleground»-ի ժամանակ, որն այդքան էլ դրական ընդունելություն չստացավ». «Վաշինգտոն պոստ». «Քեթրին Ուեյմութ». Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  11. http://pwtorch.com/artman2/publish/wweppvs/article_84175.shtml#.VRi2NfnF8v4
  12. Caldwell, James (2015 թ․ օգոստոսի 23). «CALDWELL'S SUMMERSLAM REPORT 8/23: Ongoing "virtual-time" coverage of Lesnar vs. Taker, Title vs. Title, more big matches». Pro Wrestling Torch. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  13. Caldwell, James (2015 թ․ հոկտեմբերի 12). «CALDWELL'S WWE RAW RESULTS 10/12: Complete "virtual-time" coverage of live Chicago Raw - Cena's U.S. Title Open Challenge, WWE Champ loses in main event, more». Pro Wrestling Torch. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  14. Ջոնսոն, Մայք (2015 թ․ հոկտեմբերի 11). «WWE-ի աստղերը նշանադրվել են». PWInsider. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  15. ««WWE»-ի աստղեր Լանա և Ռուսև. Ռուսաստանում մենք մինչև ամուսնանալը միասին տուն եք գնում». «Թի Էմ Զի». «Թայմ Ուորներ». 2015 թ․ մարտի 1. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել