Ռոզարիո Դոուսոն
Ռոզարիո Դոուսոն (անգլ.՝ Rosario Dawson , մայիսի 9, 1979[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր, երգիչ, գրող։ Հայտնի է «Յոթ կյանք», «Ամազոնիայի գանձերը», «Իմ ընկերը կենդանաբանական այգուց», «Արծվի աչքը» և «Մեղքերի քաղաքը» ֆիլմերում խաղացած դերերով։
![]() անգլ.՝ Rosario Dawson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 9, 1979[1][2][3] (44 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք |
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, գրող, հաղորդավար, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի, կոմիքսների սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Կենսագրություն Խմբագրել
Դոուսոնը ծնվել է Նյու Յորքում։ Պուերտո-ռիկանական և աֆրո-կուբայական արմատներով նրա մայրը՝ Իզաբելը[4], ջրմուղագործ էր, որը հղիացել էր 15 տարեկան հասակում[5], իռլանդական արմատներով հայրը՝ Գրեգ Դոուսոնը, կոնստրուկտոր-շինարար[6][7][8] և բնիկ ամերիկացի է (Ապաչներ-Սեմինոլներ)[9]։ Ռոզարիոն երբեք հնարավորություն չի ունեցել հանդիպել իր կենսաբանական հոր հետ, չնայած իր իսկ խոստովանությամբ՝ նա դա շատ կցանկանար[10]։ Ունի կրտսեր եղբայր Քլեյը։ Ծնողները բաժանվել են, երբ նա հաճախում էր տարրական դպրոց[11]։
Կարիերա Խմբագրել
Մանուկ հասակում Ռոզարիոն հայտնվել է «Սեզամ փողոց» հաղորդման մեջ։ 15 տարեկան հասակում նրան նկատել են լուսանկարիչ Լարրի Քլարկը և պրոդյուսեր Հարմոնի Կորինը, որին համապատասխանել է «Երեխաներ» ֆիլմի հետագա սցենարի համար։ Դրանից հետո Դոուսոնը շարունակել է նկարահանվել տարբեր ֆիլմերում՝ սկսած անկախից մինչև բարձր բյուջետային բլոկբաստերներ, այդ թվում՝ «Բոհեմ», «Նա լավ է խաղում» և «Սևազգեստ մարդիկ 2» ֆիլմերը։ 2014 թվականի հունիսին կնքել է պայմանագիր «Խենթ» հեռուստասերիալում նկարահանվելու համար[12]։
Անձնական կյանք Խմբագրել
Ռոզարիոն ունի որդեգրված դուստր՝ Լոլա Դոուսոնեը, որը ծնվել է 2002 թվականին, իսկ որդեգրվել՝ 2014 թվականին[13][14]։ 2019 թվականին հայտնի է դարձել, որ դերասանուհին հանդիպում է քաղաքական գործիչ Կորի Բուկերի հետ[15]։
Ֆիլմագրություն Խմբագրել
Ֆիլմեր | |||
---|---|---|---|
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
2019 | Զոմբիլենդ. ստուգողական կրակոց | Zombieland: Double Tap | Նևադա |
2017 | Պաշտպաններ | Defenders | Քլեր Թեմփլ |
2017 | Տեսիլք | Unforgettable | Ջուլիա Բենքս |
2017—2018 | Երկաթե բռունցք | Iron Fist | Քլեր Թեմպլ |
2017 | Լեգո Ֆիլմ։ Բեթմեն | The Lego Batman Movie | Բեթգերլ |
2016—2018 | Լյուկ Քեյջ | Luke Cage | Քլեր Թեմպլ |
2015—2019 | Ջեսիկա Ջոնս | Jessica Jones | Քլեր Թեմպլ |
2015—2018 | Խենթ | Daredevil | Քլեր Թեմպլ |
2014 | Մեկ միլիարդանոց բաժնետոմս | Parts Per Billion | Միա |
2014 | Գերուհին | The Captive | Նիկոլ |
2014 | Մեղքերի քաղաք 2։ Կին, որի համար արժե սպանել | Sin City: A Dame to Kill For | Հեյլ |
2013 | Տուր ինձ ապաստան | Gimme Shelter | Ջուն Բեյլի |
2013 | Տրանս | Trance | Էլիզաբեթ Լեմբ |
2011 | 10 տարի | 10 Years | Մերի |
2011 | Իմ ընկերը կենդանաբանական այգուց | The Zookeeper | Քեյթ |
2010 | Անկառավարելին | Unstoppable | Կոննի Հուպեր |
2010 | Պերսի Ջեքսոնը և կայծակներ գողացողը | Persy Jackson & The Olympians: The Lightning Thief | Պերսեփոնե |
2009 | Հրաշք կին | Wonder Woman | Արտեմիդա, հնչյունավորում |
2008 | Յոթ կյանք | Seven Pounds | Էմիլի Պոզա |
2008 | Մարդասպան | Killshot | Դոնա |
2007 | Մահվան ապացույց | Death Proof | Էբերնազի |
2006 | Կլերկներ 2 | Clerks II | Բեկի |
2005 | Բոհեմ | Rent | Միմի Մարկես |
2005 | Մեղքերի քաղաքը | Sin City | Հեյլ |
2004 | Ալեքսանդր | Alexander | Ռոքսանա |
2003 | Ամազոնիայի գանձերը | The Rundown | Մարիանա |
2002 | 25-րդ ժամ | 25th Hour | Նատուրել Ռիվյերա |
2002 | Պլուտո Նեշի արկածները | The Adventures of Pluto Nash | Դինա Լեյկ |
2002 | Սևազգեստ մարդիկ 2 | Men in Black II | Լորա Վասկես |
2002 | Ինչպես վաստակել 20 միլիոն բաքս | First $20 Million Is Always the Hardest | Ալիսա |
2002 | Սերը փողի ժամանակներում | Love in the Time of Money | Աննա |
2000 | Ջունգլիների արքան | King of the Jungle | Վերոնիկա |
2000 | Միայն դու և ես | Down to You | Լանա |
1998 | Նա լավ է խաղում | He Got Game | Լալա Բոնիլա |
1995 | Երեխաներ | Kids | Ռուբի |
Մրցանակներ և անվանակարգեր Խմբագրել
- ALMA մրցանակ
- 2006- անվանակարգ «երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի» կատեգորիայում («Rent» ֆիլմի համար)
- American Black Film Festival
- 2004, պարգևատրվել է ծագող աստղի մրցանակով
- Black Movie
- 2006- անվանակարգ օժանդակ դերում լավագույն դերասանական կատարման համար («Rent» ֆիլմի համար)
- Black Reel մրցանակ
- 2006- անվանակարգ «լավագույն դերասանուհի» կատեգորիայում («Rent» ֆիլմի համար)
- 2006- անվանակարգ «լավագույն դերասանուհի» կատեգորիայում («Rent» ֆիլմի համար)
- 2006- անվանակարգ օժանդակ դերում լավագույն դերասանական կատարման համար («Մեղքերի քաղաքը» ֆիլմի համար)
- 2003, անվանակարգ օժանդակ դերում լավագույն դերասանական կատարման համար («25-րդ ժամ» ֆիլմի համար)
- 2000- անվանակարգ օժանդակ դերում լավագույն դերասանական կատարման համար («Light It Up» ֆիլմի համար)
- Broadcast Film Critics
- 2006- անվանակարգ լավագույն երգ կատեգորիայում («Seasons of Love», «Rent» ֆիլմի համար)
- Image մրցանակ
- 2009- պարգևատրվել է մրցանակով «երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի» կատեգորիայում («Seven Pounds» ֆիլմի համար)
- 2006- անվանակարգ «երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի» կատեգորիայում («Rent» ֆիլմի համար)
- 2000- անվանակարգ «երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի» կատեգորիայում («Light It Up» ֆիլմի համար)
- MTV Movie Awards
- անվանակարգ «լավագույն համբույր» կատեգորիայում («Մեղքերի քաղաքը» ֆիլմի համար)
- Satellite Award
- 2006- պարգևատրվել է «օժանդակ դերում լավագույն դերասանական կատակերգական կամ երաժշտական կատարման համար» կատեգորիայում («Rent» ֆիլմի համար)
- Spike Video Game Awards
- 2006- պարգևատրվել է «Gamer’s Choice: Breakthrough Performance» կատեգորիայում
- Streamy Awards
- 2009- պարգևատրվել է «Best Female Actor in a Dramatic Web Series» կատեգորիայում
- Teen Choice Awards
- 2001- առաջադրվել է «Film — Choice Breakout Performance (Josie and the Pussycats)» կատեգորիայում
- 2010- առաջադրվել է Choice Movie Actress: Fantasy (Percy Jackson and the Olympians: The Lightning Thief) կատեգորիայում[16]
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Babesdirectory — 2020.
- ↑ «Rent Party»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին։ Վերցված է 2007 թ․ ապրիլի 10
- ↑ Hensley Dennis։ «Rosario Dawson: Tenement to Tinseltown»։ Marie Claire։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին։ Վերցված է 2010 թ․ մայիսի 18
- ↑ «Spotlight on Rosario Dawson»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին։ Վերցված է 2007 թ․ ապրիլի 10
- ↑ Helen Barlow։ «Between The Rock and a hard place»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին
- ↑ Hensley Dennis։ «Rosario Dawson: Actress Profile»։ Movies.go.com։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին։ Վերցված է 2007 թ․ մարտի 20
- ↑ Adams Jim (2008-09-10)։ «New York community fosters show biz careers | Indian Country Today | Archive»։ Indian Country Today։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին։ Վերցված է 2010 թ․ մայիսի 18
- ↑ «IamA на Reddit.com от 11.12.2014 года»
- ↑ Hensley Dennis։ «Rosario Dawson: From Tenement to Tinseltown»։ Marie Claire։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 21-ին։ Վերցված է 2007 թ․ մարտի 20
- ↑ «Rosario Dawson Joins Marvel's Daredevil For Netflix»։ Marvel.com։ June 20, 2014։ Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 20-ին։ Վերցված է June 20, 2014
- ↑ «Rosario Dawson Welcomes a Daughter»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5
- ↑ Rosario Dawson: 25 Things You Don’t Know About Me (‘I Was Thinking About Being a Marine Biologist’)
- ↑ Kurtz Judy (2019-03-14)։ «Rosario Dawson confirms relationship with Booker»։ The Hill (Washington, D.C.: Capitol Hill Publishing Corp., a subsidiary of News Communications, Inc.)
- ↑ «First Wave of "Teen Choice 2010" Nominees Announced»։ The Futon Critic։ June 14, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին։ Վերցված է June 15, 2010