Խորխե Բլանկո (իսպ.՝ Jorge Blanco Güereña (դեկտեմբերի 19, 1991(1991-12-19), Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի, երգիչ, դերասան, պարող[1]։ Ավելի հայտնի է Լեոնի դերով «Վիոլետտա (հեռուստասերիալ)» սերիալում։

Խորխե Բլանկո
Ի ծնե անունիսպ.՝ Jorge Blanco Güereña
Ծնվել էդեկտեմբերի 19, 1991(1991-12-19) (32 տարեկան)
Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասան, երաժիշտ, երգիչ, պարող, կիթառահար և հեռուստատեսային դերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլHollywood Records
Ստորագրություն
Ստորագրություն
 Jorge Blanco (actor) Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

2007-2009: High School Musical: La Selección y El Desafío խմբագրել

2007 թվականի կեսերին Channel Latinoamérica և TV Azteca արտադրությամբ High School Musical: La Selección ծրագրին մասնակցումից հետո մեծ համբավ ձեռք բերեց։ Մի քանի ամսվա ընթացքում հանդիսատեսները քվեարկում էին ծրագրի մասնակիցների օգտին, որպեսզի ընտրեն High School Musical: El Desafío ֆիլմի աստղին։

2008 թվականի սկզբին Արգենտինա երկրի Բուենոս Այրես քաղաքի կամպուսում նա նկարահանվեց High School Musical: The Challenge ֆիլմում։ Խորխեն խաղաց Խորխեի դերը, որը հանդիսանում էր Քրիստափոր Ռոդրիգեսի ընկերը (Cristobal Orellana)։ Ֆիլմը ներկայացվել է 2008 թվականի սեպտեմբերի 5-ին մեքսիկական թատրոնում։ Պրեմիերան կայացել է 2008 թվականի օգոստոսի 24-ին Մեքսիկայի «National Auditorium»-ում։

2010-2011: Highway y Cuando toca la campana խմբագրել

2010 թվականին նա խաղաց Վալերիայի մանկության ընկեր՝ Դիեգոի դերը (Վալերիա Բարոնի)։

2011 թվականին Cuando toca la campana-ի առաջին եթերաշրջանում նա խաղաց գլխավոր դերերից մեկը, իսկ երկրորդ եթերաշրջանի չորս սերիաներում եղել է հատուկ հյուր։

2011 թվականի մարտին նա գնաց ԱՄՆ՝ մասնակցելու Disney: Disney Channel Games Օլիմպիական խաղերին, որտեղ թիմերը մրցում էին բարեգործական նպատակներով։ Խորխեն մրցում էր դեղին թիմի կողմից՝ ի օգնություն ՅՈՒՆԻՍԵՖ ֆոնդին։ Նա ներկայացնում էր Մեքսիկան։ Նա երևաց «Մենք կարող ենք փոխել աշխարհը» երգի տեսահոլովակում, որը կատարում է Բրիջեթ Մենդերը։

2012-: Violetta խմբագրել

2011 թվականի սեպտեմբերին նա սկսեց նկարահանվել Disney-ի, Վիոլետտա սերիալում։ Այնտեղ նա խաղում է Լեոնի՝ Վիոլետտայի սիրելիի («Նրա կյանքի միակ սերը») դերը։ Սերիալի ցուցադրումը սկսեց Լատինական Ամերիկայում, 2012 թվականի մայիսի 14-ին` Disney Channel ալիքում։ Ռուսաստանում սերիալի ցուցադրումը սկսեց 2012 թվականի աշնանը։

Երբ Խորխե Բլանկոն այդ երիտասարդական դրամայի դերասանների հետ Մեխիկոյում էր, նա պատմեց այդ ծրագրի նկարահանման իր փորձի մասին, որը խոստանում էր զվարճացնել հանդիսատեսներին երաժշտությամբ, ռոմանտիկայով և հումորով։

  «Նրանց համար ովքեր եղել են Արգենտինայում, մենք նկարահանվել ենք փողոցում։ Դա զարմանալի փորձ էր։ Մենք անց ենք կացրել ինտենսիվ վերապատրաստում, ինչպես նաև հանդիպել ենք մարդկանց և ձեռք ենք բերել նոր ընկերներ»։  

Ֆիլմագրություն խմբագրել

Սկավառակագրություն խմբագրել

Դուետ․

Ալբոմ - «TINI նոր կյանք»

2017 թվականին հրատարակեց 4 նոր երգ` «Risky Business», «Summer Soul», «Una Noche», «Gone Is The Night»

2019 թվականին լույս է տեսել EP "Conmigo", որի մեջ մտան․

  1. Si Te Tuviera
  2. Escondida
  3. Opciones
  4. Te La Dedico
  5. Conmigo
  6. Beautiful Mistake

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jorge Blanco». IMDb. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորխե Բլանկո» հոդվածին։