Մայլի Սայրուս
Մայլի Ռեյ Սայրուս (անգլ.՝ Miley Ray Cyrus, ծնված որպես՝ Դեսթինի Հոուփ Սայրուս (Destiny Hope Cyrus), նոյեմբերի 23, 1992[7][8][9], Նաշվիլ, ԱՄՆ[2]), ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի։ Նա իր դերասանական առաջին քայլերն արել է նկարահանվելով Doc հեռուստասրիալում և «Մեծ ձուկը» ֆիլմում։ 2006 թվականին Սայրուսը դարձավ խոստումնալից դեռահաս-կուռք՝ մասնակցելով Disney Channel-ի Հանա Մոնտանա մանկական հեռոսւտասերալի նկարահանումների լսումներն և ստանալով գլխավոր հերոսուհու՝ Մայլի Սթյուարտի դերը։ 2007 թվականին Hollywood Records-ի հետ պայմանագիր կնքելով, Սայրուսը թողարկում է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Meet Miley Cyrus»-ը։ Այն դարձավ քառապատիկ-պլատինե, վաճառվելով ավելի քան 4 միլիոն օրինակով և թողարկվեց «See You Again» սինգլը։
Մայլի Սայրուս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Miley Cyrus |
Ի ծնե անուն | Դեսթինի Հոուփ Սայրուս |
Նաև հայտնի է որպես | Miley Cyrus |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1992 (31 տարեկան)[1] Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նաշվիլ, ԱՄՆ[2] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Փոփ, քանթրի, ռոք, հիփ-հոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո և կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ, կիթառ, դաշնամուր |
Գործունեություն | 2001–ներկա (դերասանուհի) 2007–ներկա (երգչուհի) |
Լեյբլ | RCA |
Կրթություն | JMC Academy? |
Կապված | Բիլլի Ռեյ Սայրուս The Flaming Lips |
Ամուսին | Լիամ Հեմսվորթ[3] |
Պարգևներ | |
Կայք | mileycyrus.com |
Ստորագրություն | |
Miley Cyrus Վիքիպահեստում |
2008 թվականին Սայրուսը թողարկեց իր երկրորդ՝ «Breakout» (2008) ալբոմը, որի մեջ ներառված էր հաջողված երգ «7 Things»-ը և սկսեց հնչյուվորող-դերասանի կարիերան Բոլտ մուլտֆիլմում։ 2009 թվականին Սայրուսը նկարահանվեց Հաննա Մոնտանա. Ֆիլմում, որի սաունդթրեքերից էր հիթային «The Climb» սինգլը։ 2009 թվականին թողարկված «The Time of Our Lives» մինի ալբոմում Մայլին հանդես եկավ ավելի հասուն կերպարով, որում էր մեծ հաջողությունների հասած «Party in the U.S.A.» երգը։ Անցման ժամանակաշրջանը շարունակվեց իր երրորդ՝ «Can't Be Tamed» (2010) ստուդիական ալբոմում։ Ալբոմի համանուն լիդ-սինգլը պետք է լիներ մեծ հիթ, սակայն կոմերցիալ անհաջաղությունների պատճառով այն դարձաց Սայրուսի երաժշտական կարիերայի ամենաքիչ վաճառված սինգլը։ Նույն տարվա վերջին նա նկարահանվեց Վերջին երգը ֆիլմում, որից էլ սկսեց իր և Լիամ Հեմսվորթի սիրային հարաբերությունները, զույգը միասին էր ավելի քան երեք տարի՝ ավարտելով հարաբերությունները 2013-ին։
Սայրուսը կենտրոնացավ իր դերասանական կարիերայի վրա, նկարահանվելով մի քանի հեռոսւտասերիալներում և ֆիլմերում 2011 և 2012 թվականներին։ Այնուհետև նա պայմանագիր է կնքում RCA Records-ի հետ և առաջացրեց իր շուրջ սկանդալների տեղատարափներ՝ իր թվով չորրորդ ստուդիական ալբոմ «Bangerz»-ի (2013) լույս տեսման ժամանակ ներկայացնելով իրեն որպես սեքսուալ և ազատամիտ։ Այդ ալբոմից երկու սինգլներ «We Can't Stop»-ը և «Wrecking Ball»-ը ներկայացվեցին սկանդալային տեսակոլովակների միջոցով, վերջինս դառնալով իր առաջին համար 1 հիթն ԱՄՆ-ի Billboard Hot 100-ում։
Սայրուսն ունի հինգ համար 1 ոչ-հաջորդական ալբոմներ ԱՄՆ-ի Billboard 200-ում, որոնցից երկուսում նա կատարում է որպես Հաննա Մոնտանա և ստացել է բազմաթիվ մրցանակներ և անվանակարգեր։ 2010-ին Սայրուսը տեղ գտավ Forbes-ի 100 ցուցակում 13-րդ հորզոնականը և ճանաչվելով «Ամենաշատ աղյուսակավորված դեռահաս», 2011-ին գրանցվում է Գինեսի ռեկորդակիր՝ 2009 թվականի նոյեմբերից ունենալով 21 հիթ Billboard Hot 100-ում[10][11]։ 2013-ին MTV-ն նրան ճանաչեց որպես «Տարվա Արտիստ»[12]։
Կյանքը և կարիերան
խմբագրել1995-2005: Վաղ կյանքը և կարիերայի սկիզբը
խմբագրելԴեսթինի Հոուփ Սայրուսը (անգլ. թարգմ. Destiny, Hope - ճակատագիր, հույս) ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 23-ին Նաշվիլի արվարձան Ֆրանկլինում, Թենեսիմ Լետիցիա Ջին «Թիշ» (Ֆինլի) Սայրուսի և քանթրի երջիչ Բիլլի Ռեյ Սայրուսի ընտանիքում[13]։ Նա մեծացել է Ֆրանկլինում գտնվող 200 հեկտարանոց ագարակում[14]։ Իր անունը դրվել է ծնողների կողմից, հավատալով, որ իրենց դուստրը կդառնա մեծ մարդ և կանի լավ բաներ։ Նաև ստացել է «Սմայլի» մականունը՝ իր մանկական ժպիտի պատճառով, որը շուտով կրճատվել է «Մայլի»-ի[15]։ Նա 2008-ին պաշտոնապես փոխում է իր անունը Մայլի Ռեյ Սայրուսի. իր երկրորդ անունը մնացել է հորական կողմի պապիկի՝ ժողովրդավար քաղաքական գործիչ Ռոնալդ Ռեյ Սայրուսից, որի հետ նա շատ մտերի էր մինչև 2006 թվական, երբ նա մահացավ[16]։ Սայրուսի ծնողները գաղտնի ամուսնացել են իր ծնվելուց մեկ տարի անց՝ 1993 թվականի դեկտեմբերի 28-ին[17][18]։ Այնուհետև նրանք ունենում են ևս երկու երեխաներ՝ որդի Բրենդոնը և դուստր Նոան[19]։ Սայրուսն ունի ավագ եղբայր Տրեյսը և քույր Բրեդնին[20], և ավագ խորթ-եղբայր Քրիստոֆերը[18] Քրիստոֆերը մեծացել է իր մայր Քրիստին Լյուկի հետ՝ Հարավային Կառոլիանայում[17]։ Իր չորս քույրերն ու եղբայրները նույնպես զբաղվում են ժամանցային բիզնեսով։ Տրեյսը Metro Station էլեկտրոփոփ խմբի եգիչն ու կիթառիստն է[21],։ Նոան դերասանուհի է, Բրեյսոնը մոդել, սիկ Բրենդին կիթառիստ[22][23][24]։ Սայրուսի կնքամայրը լեգենդար քանթրի երգչուհի Դոլլի Փարթոնն է[25]։
Մայլին սովորել է Heritage տարրական դպրոցում[26]։ Նա մեծացել է որպես քրիստոնյա և կնքվել Հարավային բաստիստական եկեղեցում՝ մինչև 2005 թվականին Հոլիվուդ տեղափոխվելը[27]։ Նա հաճախ էր գնում եկեղեցցի մինչև մեծանալը և կրում մաքրության մատանին[28]։ 2001-ին, երբ Սայրուսն ութ տարեկան էր, նա և իր ընտանիքը տեղափոխվուն են Տորոնտո, Կանադա, քանի որ հայրը նկարահանվում էր Doc հեռոստասերիալում։ 2001 թվականին Բիլի Ռեյը տանելով նրան Mirvish production-ի Mamma Mia!-ին Royal Alexandra թատրոնում, Սայորսւը բռնում է հոր ձեռքն ու ասում. «Հայրիկ, սա այն է ինչ ես ուզում եմ անել։ Ես ցանկանում եմ դերասանուհի դառնալ»[29]։ Նա տորոնտոյում գտնվող Armstrong Acting Studio-ում ստանում է դերասանական արվեստի և երգեցողության դասընթացներ։ Ստանալով իր առաջին դերը, Սայրուսը խաղում է Քայլի դերը Doc-ում[15] 2003 թվականին, Մայլին տիտրերում նշվեց որպես Դեսթինի Հոուփ և խաղաց Թիմ Բարթոնի «Մեծ ձուկը» ֆիլմում փոքրիկ Ռութիի դերը[30]։ Այդ ժամանակաշրջանում նա Թեյլոր Լոտների հետ մասնակցում է «Շնաջուկ-տղան և լավա-աղջիկը» 3D ֆիլմում, որում անհաջողություն ունեցավ և իր փոխարեն ընտրվեց ուրիշ դերասանուհի, սակայն Սայրուսը սկսեց իր կարիերան «Հաննա Մոնտանա»-ով[31]։
2006: Առաջընթաց Հաննա Մոնտանայի հետ
խմբագրել11 տարեկան հասակում, Սայրուսը մասնկացում է Հաննա Մոնտանայի լսումներին, Disney Channel-ի մանկական հեռուտասերիալ, որը պատմում է դպրոցական մի աղջկա մասին, ով վարում է երկակի կյանք՝ լինելով նաև փոփ-աստղ։ Սայրուսի տեսասկավառակն ուղարկվեց ստուդիա Հաննայի լավագույն ընկերուհու դերի համար, սակայն զանգ ստացվեց այն մասին, որպեսզի ա մասնակցի գլխավոր դերի՝ Քլոյե Սթյուարտի լսումներին[32]։ Ուղարկելով նոր տեսասկավառակ և ուղևորվելով դեպի Հոլիվուդ, Սայրուսն ասաց, որ նա դեռ շատ փոքր է այդ դերի համար[33]։ Չնայած դրան, սերիալի պրադյուսերները հրավիրեցին նրան լսումներին՝ ստուգելու նրա դերասանական և երաժշտական ունակությունները։ Այդ նույն տարում Սայրուսին բաժին հասավ գլխավոր դերը, սակայն արդեն վերանվանված Մայլու Սթյուարտի[34]։ «Հաննա Մոնտանա»-ի պրեմիերան տեղի ունեցավ 2006 թվականի մարտի 24-ին, որն ունեցավ Դիսնեյ հեռուստաալիքի երբևէ ունեցած լավագույն արդյուքը՝ ապահովելով առավելագույն հեռուստադիտողներ[35] և դառնալաով ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալներից մեկը, բարձրացնելով Սայրուսի հարստույթունն ու փառքը[36]։ Այս ամենն օգնեց Մայլիին դառնալ միլիոնավոր դեռահասների կուռք[37]։ Time ամսգաիրն անդրադարձավ Սայրուսի ֆենոմենալ հաջողությանը, ասելով, որ նա դրան հասել է իր տաղանդի շնորհիվ[38]։ Մայլին եղավ առաջին արտիստը, ով պայմանագրեր կնքեց հեռուստատեսության, կինեմատոգրաֆիայի, սպառվող ապրանքների ընկերությունների և երաժշտական լեյբլերի հետ՝ միաժաման համագործակցեելով Ուոլթ Դիսնեյ ընկերության հետ։ Քանի որ Սայրուսի կարիերան բարգավաճում էր, նրա մայրը կատարեց մի քանի կարևոր արաշումներ դստեր ներկայացուցչության հարցում։ Նա պայմանագիր ստորագրեց Միշել Գոսեթի հետ, ով Cunningham Escott Slevin Doherty-ի երիտասարդական բաժնի տնօրենն էր։ Նրան հանձնարարված էր «բացահայտել» Սայրուսին Հաննա Մոնտանայի լսումներին մասնակցելուց հետո[39][40]։
Սայրուսի կնքամայր, քանթրի երգչուհի Դոլլի Փարթոնի առաջարկությամբ, Թիշ Սայրուսը պայմանագիր կնքեց նաև Ջեյսոն Մորիի հետ Morey Management Group-ից, ով զբաղվեց նրա երաժշտական կարիերայով։
Հաննա Մոնտանայի գլխավոր երգ «The Best of Both Worlds»-ի պրեմիերան տեղի ունեցավ 2006 թվականի մարտի 28-ին[41]։ Երգը նշվեց որպես «Հաննա Մոնտանայի»՝ հայնտի փոփ աստղի կերպարով, որը մարմնավորում էր Մայլին։ Ամեն անգամ, երբ Սայրուսը կատարում էր Մոնտանային վերագրված երգերը, նա հագնվում էր տիպիկ Հաննա Մոնտանայի հագուստներով[42]։ Այն դարձավ Սայրուսի առաջին աղյուսակավորված երգը՝ զբաղեցնելով Billboard Hot 100-ի 92-րդ տեղը[43]։ Երգը հաջողություններ ունեցավ նաև այլ երկրներում, Մեծ Բրիտանիայում այն զբաղեցնելով 43[44], իսկ Իռլանդիայում 17-րդ հորիզոնականը[45]։ Հագնվելով որպես Հաննա Մոնտանա, նա կատարեց The Cheetah Girls-ի «The Party's Just Begun Tour»-ի 22 համերգների բացումը, որը սկսվեց 2006-ի սեպտեմբերի 15-ին[46]։ Հոկտեմբերի 24-ին Walt Disney Records-ը թողարկեց Հաննա Մոնտանայի սաունդթրեքերի առաջին ալբոմը։ Ալբոմում գրանցված 9 երգերից 8-ը վերագրված էր Մոնտանային, իսկ մեկը, որը նա կատարում էր իր հոր հետ, որի անունն էր «I Learned from You»՝ նշված էր Սայորւսը, որպես կատարող։ Առաջին սինգլը, որը վերագրված՝ ր Սայորւսին՝ Ջեյմս Բասկեթի "Zip-a-Dee-Doo-Dah" երգն էր, որը տեղ գտավ DisneyMania-ի 4-րդ սկավառակի մեջ և դուրս եկավ 2006-ի ապրիլի 4-ին[47]։ Ալբոմը միանգամից տեղ գտավ Ամերիկյան Billboard 200-ի առաջին հորիզոնականում և առաջին իսկ շաբաթում վաճառվեց 281,000 օրինակով[48]։ Ալբոմը մնաց առաջին հորիզոնականում երկրորդ շաբաթվա ընթացքում[49] և համաշխարհային մասշտաբով գրացեց 3.7 միլիոն օրինակի վաճառք։ Այս ընթացքում Սայրուսը թողարկեց իր հոր հետ ձայնագրած "Ready, Set, Don't Go" երգը[50], որը եղավ իր առաջին հիթը Top 40-ում, որը վերագրված էր իրեն, իսկ Billboard Hot 100-ում զբաղեցրեց 37-րդ հորիզոնականը[51]։ Այն դառավ նաև իր առաջին Top 10 հիթը, որը Hot Country Songs-ում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը[52]։
2007-08: Meet Miley Cyrus և Breakout
խմբագրելՀաննահ Մոնտայանի երկրորդ եթերաշրջանը էկրան բարձրացավ 2007 թվականի ապրիլի 23-ին և հեռարձակվեց մինչև 2008-ի հոկտեմբերի 12-ը[53]։ Սայորսը պայմանագիր է կնքում Hollywood Records-ի հետ՝ իր հետագա ալբոմների համար[54]։ Կրկնակի սկավառակ «Hannah Montana 2: Meet Miley Cyrus»-ը թողարկվեց 2007 թվականի հունիսի 26-ին[55]։ Առաջին սկավառակը հանդիսանում էր արպես սերիալի երկրորդ եթերաշրջանի սաունդթրեքերի ալբոմ, իսկ երկրորդը՝ Սայրուսի առաջին ստուդիական ալբոմը։ Այն հենց թողարկման առաջին շաբաթում գրավեց Billboard 200-ի առաջին հորիզոնականը՝ վաճառվելով 326,000 օրինակով[56]։ Recording Industry Association of America-ի համաձայն, ալբոմը շուտով դառնում է եռակի պլատինե[57]։ Սայրուսի առաջին սինգլը՝ «See You Again»-ը դառնում է նրա կարիերայի առաջին Top 10-ը Billboard Hot 100-ում[58]։ Սինգլը հաջողություններ գրանցեց նաև Ավստրալիայում և Կանադայում, աղյուսակներով գտնվելով նույնպես Top 10-ում[59][60]։ «Start All Over» երգը, որն ալբոմի երկրորդ սինգլն էր, դուրս եկավ 2008-ի սկզբին, սակայն այն չունեցավ նախորդի հաջողությունը՝ զբաղեցնելով 68-րդ տեղը Hot 100-ում։ref name="billboard" />[61] Հաննա Մոնտանայի բազմաթիվ սինգլներ զբաղեցրեցին տարբեր հորիզոնականներ[62]։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմ | |||
---|---|---|---|
Տարին | Անունը | Դերը | Նշումներ |
2003 | Մեծ ձուկ | Ռութի | Երկրորդական դեր |
2007 | Ավագ դպրոցի Մյուզիքլ 2 | Աղջիկ լողավազանի մոտ | |
2008 | Հաննահ Մոնտանա & Մայլի Սայրուս. 2 Աշխարհների Լավագույնը Համերգ | Ինքը/Հաննահ Մոնտանա | Համերգային ֆիլմ, 3D |
Բոլտ | Փեննի | Միայն ձայնը | |
2009 | Հաննահ Մոնտանա | Հաննահ Մոնտանա/Մայլի Ստյուարտ | Հիմնված է հեռուստատեսային սերիալի վրա |
2010 | Վերջին երգը | Վերոնիկա "Ռոննի" Միլլեր | Նիքոլաս Սփարքսի համանուն նովելի հիման վրա |
Սեքսը մեծ քաղաքում 2 | Ինքը | ||
2011 | ԼՕԼ | Լոլա | Ֆրանսիական ֆիլմի հիման վրա |
Ջասթին Բիբեր. երբեք մի ասա երբեք | Ինքը | Կամեո |
Սկավառակագրություն
խմբագրել- Hannah Montana 2: Meet Miley Cyrus (2007)
- Breakout (2008)
- The Time Of Our Lifes EP (2009)
- Can't Be Tamed (2010)
- Bangerz (2013)
- Miley Cyrus and Her Dead Petz (2015)
- Younger Now (2017)
- She Is Coming (2019)
- Plastic Hearts (2020)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Cyrus, Miley (2009). Miles to Go. Disney Hyperion. էջ 7. ISBN 1423119924.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #135503116 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Miley Cyrus, Liam Hemsworth single again, divorce finalized — ABC News, 2020.
- ↑ https://www.eonline.com/news/535222/miley-cyrus-makes-time-s-100-most-influential-people-dolly-parton-explains-her-drastic-makeover
- ↑ 5,0 5,1 https://www.theguardian.com/music/2024/feb/04/grammy-awards-2024-list-of-winners
- ↑ https://www.vogue.es/articulos/discurso-miley-cyrus-leyenda-disney-hannah-montana
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ GeneaStar
- ↑ «#13 Miley Cyrus». Forbes. 2010 թ․ հունիսի 28. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Lady Gaga, Jay-Z, Michael Jackson make 'Guinness World Records 2011'». London: The Independent. 2010 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Press, Associated (2013 թ․ դեկտեմբերի 9). «MTV declares Miley Cyrus its artist of the year». The San Diego Union-Tribune. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Miley Cyrus Biography». The Biography Channel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Garibaldi, Christina (2014 թ․ փետրվարի 3). «Miley Cyrus Loves Weed, Thinks Kids Are 'Mean' And Doesn't Give A 'Sh--'». MTV News. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 15,0 15,1 Hiltbrand, David (2006 թ․ մայիսի 20). «Miley Cyrus braced for Disney stardom». The San Diego Union-Tribune. Platinum Equity. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
- ↑ France, Lisa Respers (2009 թ․ օգոստոսի 25). «'Eraserhead' director inspired Billy Ray Cyrus». CNN. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 17,0 17,1 «Once a Country Superstar, He Got Out of the Spotlight for Fatherhood». ABC News. The Walt Disney Company. 2004 թ․ մարտի 13. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 18,0 18,1 Heath, Chris (2011 թ․ մարտ). «Mr. Hannah Montana's Achy Broken Heart». GQ. «He and Tish married the following year, when she was pregnant with their son, Braison.»
- ↑ «Miley Cyrus' Brother Hospitalized With Serious Bleeding». The Hollywood Reporter. 2012 թ․ հուլիսի 15. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Tan, Michelle (2007 թ․ հուլիսի 2). «My Girl». People. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին. «Tish's kids from a previous relationship, Brandi, 20, and Trace, 18, whom Billy Ray adopted as tots»
- ↑ Graff, Gary (2009 թ․ հունիսի 19). «Metro Station Ready To Roll With Miley». Detroit, Michigan: Billboard. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Fisher, Luchina (2013 թ․ նոյեմբերի 25). «5 Things About Miley Cyrus' Sister Brandi». ABC News. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «See Miley Cyrus' Brother Braison Make His Modeling Debut». E! Magazine. 2013 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Vena, Jocelyn (2009 թ․ ապրիլի 3). «Cyrus And Jonas Siblings Team Up For Miyazaki Movie». MTV Movies Blog. Արխիվացված է օրիգինալից 2015-09-07-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին. «voice actors in the animated flick, "Ponyo," by "Sed Away" director Hayao Miyazaki.»
- ↑ Geller, Wendy (2013 թ․ հունվարի 18). «Dolly Parton Has A Surprising Family Role–That You Just May Not Know About!». Yahoo Music.
- ↑ «WCS Teacher Surprises Hannah Montana». Williamson County Schools. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Sessums, Kevin (2010 թ․ մարտի 21). «Miley Cyrus: 'I Know Who I Am Now'». Parade. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Miley Cyrus Wants to Do 'Cleaner' 'Sex and the City'». Fox News Channel. 21st Century Fox. 2008 թ․ հուլիսի 16. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Ouzounian, Richard (2009 թ․ ապրիլի 4). «Miley Cyrus: Teen of all media». Toronto Star. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Weisz, Marni (2009 թ․ մարտի 1). «Famous Teens: Miley Cyrus». Cineplex Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Interview with Miley Cyrus». B96. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.
- ↑ Cyrus, Miley (2009). Miles to Go. Disney Hyperion. էջ 7. ISBN 978-1-4231-1992-0.
- ↑ Oldenburg, Ann (2006 թ․ մարտի 23). «Lifelong work pays off, says Miley Cyrus, 13». USA Today. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Cyrus, Miley; Cyrus, Tish; Cyrus, Billy Ray; Patterson, Lesley; Tan, Michelle (ապրիլի 8, 2009). «Miley Cyrus». E! Special. E!.
- ↑ «Miley Cyrus Biography». TV Guide. OpenGate Capital. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Ostrow, Joanne (2007 թ․ հոկտեմբերի 25). «Disney marketers making most of 'Hannah Montana'». Dallas Morning News. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Hiscock, John (2010 թ․ մարտի 25). «Miley Cyrus interview: I'm going to hire an acting coach». The Daily Telegraph. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Poniewozik, James (2007 թ․ հոկտեմբերի 18). «Hurricane Hannah». Time. Time Inc. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
- ↑ McNamara, Tara (2007 թ․ հոկտեմբերի 4). «Director of youth at Cunningham eyes multitalents». Variety. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Kit, Borys (2008 թ․ մայիսի 4). «Miley Cyrus' agent moves to UTA». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Best of Both Worlds (1 Track Single) – Overview». AllMusic. Rovi Corporation. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Hannah Montana Biography». iTunes. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Furtado Still No. 1 But Beyonce, Fergie Heat Up». Billboard. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Chart Stats – Hannah Montana – The Best of Both Worlds». The Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Ward, Jaclyn. «The Irish Charts – All there is to know». Irish Charts. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ McDowell, Jeanne (2006 թ․ նոյեմբերի 30). «A Disney Star Is Born». Time. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «'Disneymania 4' and 'Disney's Karaoke Series: Disneymania Volume 2' Set for Release April 4, 2006 on Walt Disney Records». Business Wire. 2006 թ․ ապրիլի 4. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
- ↑ «'Hannah Montana' Trumps My Chem, Legend at No. 1». Billboard. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «'Montana' Zooms By Manilow For Second Week at No. 1». Billboard. 2013 թ․ մարտի 2. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Billy Ray Cyrus Album & Song Chart History». Billboard. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Billy Ray Cyrus – Chart history». Billboard. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Billy Ray Cyrus – Chart history». Billboard. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Hannah Montana Episodes – Hannah Montana Full Episode Guides from Season 2 on Disney». TV Guide. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Cyrus' Daughter Signs Record Deal». Contact Music. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «iTunes – Music – Hannah Montana 2 – Meet Miley Cyrus by Hannah Montana & Miley Cyrus». iTunes. 2007 թ․ հունիսի 26. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Cyrus Sidesteps Clarkson To Debut at No. 1». Billboard. 2007 թ․ հուլիսի 4. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Gold & Platinum Searchable Database – April 29, 2013». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Week Ending July 19, 2009: Daughtry Makes "Idol" History». Chart Watch. Վերցված է 2009 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Hannah Montana – Chart history». Billboard. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Hung, Steffen. «Miley Cyrus – See You Again». Australian Charts. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Miley Cyrus – Start All Over – Music Charts». aCharts.us. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑
- «Miley Cyrus – Chart history». Billboard. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- «Hannah Montana – Chart history». Billboard. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- «Hannah Montana – Chart history». Billboard. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայլի Սայրուս» հոդվածին։ |