Շեյն Բրենդոն Մաքմահոն (անգլ.՝ Shane Brandon McMahon, հունվարի 15, 1970(1970-01-15)[5][2], Gaithersburg, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[2][5][6][…]), ամերիկացի գործարար, կիսաակտիվ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), «WWE» ռեստլինգի և սպորտային ժամանցի ընկերության փոքրամասնական բաժնետեր, «YOU On Demand» կազմակերպության փոխնախագահ։ Հանդես է գալիս «WWE»-ում որպես «SmackDown Live» ապրանքանիշի կոմիսիոներ։ «WWE» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Վինս Մաքմահոնի և նախկին գործադիր տնօրեն և ԱՄՆ սենատի նախկին թեկնածու Լինդա Մաքմահոնի որդին է։

Շեյն Մաքմահոն
Shane McMahon
Դիմանկար
Մաքմահոնը 2016 թվականին
Ծնվել էհունվարի 15, 1970 (52 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Գեյթերսբուրգ, Մերիլենդ, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
ԿրոնԿաթոլիկություն
ԿրթությունԲոստոնի համալսարան[2], Ռոջեր Ուիլյամսի համալսարան[2] և Գրինվիչի ավագ դպրոց[2]
ԿարողությունGreen Arrow Up Darker.svg 45 միլիոն ԱՄՆ դոլար (2016)[3]
Մասնագիտությունպրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և ձեռնարկատեր
Աշխատանք«YOU On Demand Holdings Inc.» ընկերության փոխնախագահ
«SmackDown Live» հաղորդման կոմիսիոներ
Աշխատավայր«WWE» (1989–2009; 2016–այժմ)
ԱմուսինՄարիսա Մացոլա
(1996–այժմ)
ԾնողներՎինս Մաքմահոն
Լինդա Մաքմահոն
ՀարազատներՍտեֆանի Մաքմահոն
(քույր)
Վինս Մաքմահոն ավագ
(պապ)
ԵրեխաներԴիքլեն Ջեյմս Մաքմահոն
(ծ. 2004)
Քենյոն Ջես Մաքմահոն
(ծ. 2006)
Ռոգան Հենրի Մաքմահոն
(ծ. 2010).[4]
Commons-logo.svg Shane McMahon Վիքիպահեստում

Համարվում է չորրորդ սերնդի ռեստլինգ պրոմոտեր։ 15 տարեկանից աշխատանքի է անցել «WWE»-ում (նախկինում՝ «WWF»), որ պատկանում է հորը՝ Վինս Մաքմահոն կրտսերին։ Սկզբնապես աշխատելով որպես պահեստային վաճառող, զբաղեցրել է նաև մրցավարի, պրոդյուսերի և ի վերջո ռեստլերի պաշտոններ՝ միևնույն ժամանակ դառնալով նաև ընկերության փոխնախագահը։

Որպես ռետլեր մեկական անգամներ նվաճել է WWF Եվրոպայի և WWF հարդքոր չեմպիոնական տիտղոսները, ինչպես նաև ելույթներ ունեցել բազմաթիվ փեյ-փեր-վյու իրադարձությունների գլխավոր մենամարտերում։

2009 թվականին ինքնակամ ազատել է «WWE»-ում զբաղեցրած բոլոր պաշտոններից։ 2010 թվականի տարեմուտին նշանակվել է «YOU On Demand» ժամանցային կազմակերպության գործադիր տնօրեն։ 2013-ին դարձել տվյալ ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ։ Որպես հեռուստատեսային կերպար, 2016 թվականի փետրվարին վերադարձել է «WWE»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Leiker Ken, Vancil Mark, eds. (2003)։ WWE Unscripted։ Pocket Books։ էջ 201։ ISBN 978-0-7434-7761-1 (անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Notable Names Database — 2002.
  3. http://richestnetworth.org/shane-mcmahon-net-worth/
  4. PatrickMcMullan.com (May 3, 2015)։ «Children's Museum of the Arts' Spring Benefit 2015 - Come Make Art!»։ էջ 2։ Վերցված է July 7, 2015 (անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 Library of Congress Library of Congress Name Authority File

Արտաքին հղումներԽմբագրել