Մայքլ Ֆրենսիս (Միք) Ֆոուլի ավագ[1][3] (անգլ.՝ Michael Francis "Mick" Foley Sr., հունիսի 7, 1965(1965-06-07)[4], Բլումինգտոն, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի կիսաակտիվ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), գրող, կատակերգու, հաղորդավար, ակտիվիստ, դերասան և հնչյունավորող, WWE փառքի սրահի անդամ (2013), Պրոֆեսիոնալ ըմբշամարտի փառքի սրահի Ֆրենք Գոթչի անվան մրցանակի դափնեկիր (2010

Միք Ֆոուլի
Jake Roberts
Ֆոուլին Սան Անտոնիոյի ռազմաբժշկական կենտրոնում
Իրական անունՄայքլ Ֆրենսիս Ֆոուլի ավագ
Michael Francis Foley Sr.
Ռինգային անուն(ներ)Կակտուս Ջեք[1]
Կակտուս Ջեք Մենսոն
Դյուդ Լավ[1]
Ջեք Ֆոուլի
Մենքայնդ[1]
Միք Ֆոուլի[1]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ1,88 մ[1][2]
Հայտարարվող հասակ130 կգ[1][2]
Ծննդյան թվականհունիսի 7, 1965 (58 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Բլումինգթոն, Ինդիանա, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ
ՄարզիչԴոմինիկ Դենուչչի[1][2]
Դեբյուտ1983
ԱմուսինԿոլետ Քրիստի
(1992-այժմ)
Երեխաներ4
Կայքrealmickfoley.com

Առավել հայտնի է ամերիկյան «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE), «World Championship Wrestling» (WCW), «Extreme Championship Wrestling» (ECW), «Total Nonstop Action Wrestling» (TNA), «National Wrestling Alliance» (NWA), ինչպես նաև բազմաթիվ ճապոնական ռեստլինգ-կազմերպություններում ունեցած ելույթներով։ Ռինգում հանդես է եկել ինչպես իրական անվամբ, այնպես էլ մի շարք տարբեր կերպարներով, որոնցից առավել հիշվողներն են Կակտուս Ջեքը, Դյուդ Լավը և Մենքայնդը։

Մարզական կարիերայում չորս անգամ ճանաչվել է աշխարհի չեմպիոն, ընդ որում՝ երեք անգամ նվաճել է WWF/E և մեկ անգամ՝ TNA աշխարհի ծանրքաշային տիտղոսները։ Աշխարհի ծանրքաշային գոտիներից զատ, 11 անգամ հռչակվել է թիմային վարկածով չեմպիոն (ութ անգամ WWF, երկու անգամ ECW աշխարհի և մեկ անգամ՝ WCW աշխարհի թիմային չեմպիոն), 1 անգամ նվաճել TNA լեգենդների, և մեկ անգամ՝ WWF հարդքոր տիտղոսները։ Տիտղոսային նվաճումներից զատ հայտնի է նաև «Հարդքորի լեգենդ» պատվանունով։

Եղել է հարդքոր ռեստլինգի կարկառուն ներկայացուցիչներից՝ ողջ կարիերայի ընթացքում հանդես գալով խիստ վտանգավոր մենամարտերում, ինչի հետևանքով բազմաթիվ առիթներով կոտրել է քիթը, ծնոտը, ուսը, դաստակը, զրկվել առջևի չորս ատամներից, ստացել երկրորդ և երրորդ աստիճանի մարմնական այրվածքներ և նույնիսկ զրկվել աջ ականջի 2/3-ից[5]։

Հրատարակել է 4 հուշագրական, 4 մանկական և 2 ժամանակակից գեղարվեստական գիրք։ Հեղինակած ստեղծագործությունները մի քանի անգամ հայտնվել են «Նյու Յորք Թայմսի» բեստսելլերների ցանկում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Միք Ֆոուլիի». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Միք Ֆոուլի». «WWE». Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. «Միքի Ֆոուլիի կենսագրությունը». «IGN». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
  4. Deutsche Nationalbibliothek Record #129447870 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. ««Միք Ֆոուլիի վնասվածքների ցանկ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. Սմիթ, Դինիշա (2001 թ․ մայիսի 22). «Լավ գրչով ըմբիշը». «Նյու Յորք Թայմս». Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել