Ջոն Սինա
Ջոն Ֆելիքս Էնթոնի Սինա կրտսեր (անգլ.՝ John Felix Anthony Cena, Jr, ծնվ.` ապրիլի 23, 1977 թ.), ամերիկացի դերասան, հիփ-հոփ երգիչ և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Հանդես է գալիս «WWE» կազմակերպության «SmackDown!» ապրանքանիշում։
Ջոն Սինա John Cena | |
---|---|
![]() | |
Իրական անուն | Ջոն Ֆելիքս Էնթընի Սինա Կրտսեր John Felix Anthony Cena, Jr |
Ռինգային անուն(ներ) | Նախատիպ Պարոն Փի Ջոն Սինա |
Ընդհանուր տեղեկություններ | |
Իրական քաշ | 110 կգ |
Իրական հասակ | 1,85 մ |
Ծննդյան թվական | ապրիլի 23, 1977 (43 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Ապրելավայր | ![]() |
Մարզիչ | «Ultimate Pro Wrestling» «Ohio Valley Wrestling» |
Դեբյուտ | 2001 |
Մասնագիտական կարիերայի ընթացքում 14 անգամ նվաճել է WWE, 3 անգամ՝ Աշխարհի ծանրքաշային չեմպիոնական գոտիները, ինչպես նաև 5 անգամ հռչակվել WWE Միացյալ նահանգների և 2 անգամ` WWE աշխարհի թիմային չեմպիոն։ Հաղթանակ է տարել նաև 2008 և 2013 թվականների «Թագավորական մարտերում» (անգլ.՝ Royal Rumble)։
Որպես ռեփեր, թողարկել է մեկ հիփ հոփ ալբոմ՝ «You Can't See Me» անվամբ։
Հայտնի է նաև «Ծովային հետևազորայինը» (2006), «12 ռաունդ» (2009), «Լեգենդարը» (2010) և «Առանց բարդույթների աղջիկը» (2015) ֆիլմերում ունեցած դերակատարումներից։
Կարիերան WWE-ումԽմբագրել
2002-2004Խմբագրել
Ջոն Սինան իր նորամուտը WWE-ում նշեց 2002թ.-ի հունիսի 27-ին Քուրտ Էնգլի հետ մենամարտով: Սինան մրցամարտի ընթացքում մշտական առավելություն ուներ, սակայն նա պարտվեց չկարողանալով ազատվել Էնգլի «Էնգլ Սփլեշ» հնարքից:
2003 թ.-ին Ջոն Սինան արդեն պայքարում էր WWE չեմպիոնի կոչման համար ընդդեմ Բրոք Լեզնարի: Թեժ և համառ պայքարից հետո Լեզնարը կատարեց իր ավանդական F5 հնարքը և հաղթանակ տարավ: Նույն գիշերվա ընթացքում նա նաև պարտվեց Անդերթեյքեր:
2004 թ.-ին Սինան մուտք գործեց «Արքայական կռիվ»՝ 14 համարի տակ: Նրան ռինգից դուրս կարողացավ հանել միայն Բիգ Շոուն, իսկ մրցամարտում հաղթեց Քրիս Բենուան:
Տիղոսներ և այլ նվաճումներԽմբագրել
- Ohio Valley Wrestling
- OVW ծանրքաշային չեմպիոնատ (1 անգամ)
- OVW հարավային թիմային չեմպիոնատ (1 անգամ)[1] – Ռիկո Կոնստանտինոյի հետ
- Pro Wrestling Illustrated
- Տարվա հակամարտություն (2006) ընդդեմ Էդջի[2]
- Տարվա հակամարտություն (2011) ընդդեմ Սի Էմ Փանքի[3]
- Տարվա մենամարտ (2007) ընդդեմ Շոն Մայքլզի՝ «Raw»-ի ապրիլի 23-ի թողարկում
- Տարվա մենամարտ (2011) ընդդեմ Սի Էմ Փանքի՝ «Money in the Bank»-ի շրջանակներում
- Տարվա ամենասիրված ըմբշամարտիկ (2004, 2005, 2007)
- Տարվա ըմբշամարտիկ (2006, 2007)
- #1 ըմբիշը ըստ «PWI Թոփ 500» դասակարգման (2006, 2007)
- Pro Wrestling Report
- Տարվա մենամարտ (2006) ընդդեմ Ռոբ Վան Դամի՝ «ECW One Night Stand 2006»-ի շրջանակներում
- Տարվա ըմբշամարտիկ (2007)[4]
- Ultimate Pro Wrestling
- UPW ծանրքաշային չեմպիոնատ (1 time)
- World Wrestling Entertainment
- WWE չեմպիոնատ (13 անգամ)[5]
- Աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ (3 անգամ)
- WWE Միացյալ Նահանգների չեմպիոնատ (5)
- WWE թիմային չեմպիոնատ (2 անգամ) – Միզի (1) և Դեյվիդ Օտունգայի (1) հետ
- WWE աշխարհի թիմային չեմպիոնատ (2 անգամ) – Բատիստայի (1) և Շոն Մայքլզի (1) հետ
- «Money in the Bank 2012»-ի հաղթող
- Թագավորական կռվի հաղթող (2008, 2013)
- Սլեմմի մրցանակ՝ «տարվա սուպերաստղ» անվանակարգում – (2009, 2010 և 2012 1)
- Սլեմմի մրցանակ՝ «տարվա գրավիչ հնարք» անվանակարգում (2010)
- Սլեմմի մրցանակ՝ «տարվա իրադարձությունների ընթացքը փոխող» անվանակարգում (2011) - Ռոքի հետ
- Սլեմմի մրցանակ՝ «Տարվա վիրավորանք» անվանակարգում (2012)
- Սլեմմի մրցանակ՝ «Տարվա համբույր» անվանակարգում (2012) – Էյ Ջեյ Լիի հետ
1 ^Սինան չի ընդունում մրցանակը և փոխարենը որոշում է այն նվիրել հանձնողին՝ Ռիկ Ֆլեյրին։
ՖիլմագրությունԽմբագրել
ՖիլմերԽմբագրել
Տարին | Անվանումը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2000 | Պատրաստ կռվի | Մարզասրահի մարզիչ | Նշված չէ տիտրերում |
2006 | Ծովային հետևազորայինը | Ջոն Տրիտոն | |
2009 | 12 ռաունդ | Դենի Ֆիշեր | |
2010 | Լեգենդար | Մայք Չետլի | |
Ֆրեդ | Ֆրեդի երևակայական հայրը | ||
2011 | Վերամիավորում | Սեմ Քլիրի | |
Ֆրեդ 2. Ֆրեդի գիշերը | Ֆրեդի երևակայական հայրը | ||
2012 | Ֆրեդ 3. Ֆրեդի ճամբարը | Ֆրեդի երևակայական հայրը | |
2013 | Ֆրեդ 4 | Ֆրեդի երևակայական հայրը | |
2014 | Սկուբի Դու. Ռեսլմանիայի առեղծվածը | Ջոն Սինա | Հնչյունավորում |
2015 | Ֆլինթսթոունները և WWE-ն. Քարե դարի սմեքդաուն | Ջոն Սինասթոուն | Հնչյունավորում |
2015 | Առանց կոմպլեքսների աղջիկը | Սթիվեն | |
2015 | Քույրեր |
ՀեռուստատեսությունԽմբագրել
Տարին | Անվանումը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2009 | Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում | Ինքը | (34-րդ եթերաշրջան, սերիա 18) |
2010 | Պայծառատեսը | Էվան Օ՛Հարա | «Այս սերիան ձեր արշինով չէ» (4-րդ եթերաշրջան, սերիա 10) |
Թրու Ջեքսոն, Վի Փի | Ինքը | «Գիշերանոցային խնջույք» (2-րդ եթերաշրջան, սերիա 12) | |
Հաննա Մոնտանա | Ինքը | 4-րդ եթերաշրջան, սերիա 9 | |
Գեներատոր Ռեքս | Հանթեր Քեյն | Հնչյունավորում (1-րդ եթերաշրջան, սերիա 13) |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «OVW Հարավային թիմային տիտղոսը»։ Ռեստլինգ-տիտղոսներ։ Վերցված է Ապրիլի 12, 2007
- ↑ «Տարվա հակամարտություն»։ Ռեստլինգի տեղեկատվական արխիվ։ Արխիվացված է օրիգինալից 2007-04-03-ին։ Վերցված է Ապրիլի 12, 2007
- ↑ Պրո ռեստլինգ Իլուսթրեյթիդ 33 (3): 74–75։ 2012
- ↑ «2007 «Պրո ռեստլինգ ռիփորտ»-ի դափնեկիրները»։ «Պրո ռեստլինգ ռիփորտ»։ Յութուբ։ 2007-12-20
- ↑ «WWE չեմպիոնատի պատմությունը»։ «WWE»։ Վերցված է 2005 թ․ ապրիլի 3