Լիտի Ջոզեֆ «Ջո» Անոա'յ (անգլ.` Leati Joseph "Joe" Anoa'i, մայիսի 25, 1985(1985-05-25), Փենսակոլա (Ֆլորիդա), Ֆլորիդա, ԱՄՆ), առավել հայտնի Ռոման Ռեյնս (Roman Reigns) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և նախկին կանադական ֆուտբոլիստ (պաշտպան)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։

Ռոման Ռեյնս
Roman Reigns
Ռեյնսը 2014-ին
Իրական անունԼիտի Ժոզեֆ Ջո Անոայ
Jo Anoay
Ռինգային անուն(ներ)Ռոման Ռեյնս
Լեակի
Ռոման Լեակի
Ջո Անոայ
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ120 կգ
Հայտարարվող հասակ191 սմ
Ծննդյան թվականհունվարի 5, 1985 (38 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Պենսակոլա, Ֆլորիդա, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Պենսակոլա, Ֆլորիդա, ԱՄՆ
ՄարզիչԱֆա Անոայ
Սիկա Անոայ
FCW
Դեբյուտ2010

Մասնագիտական կարիերայում մեկ անգամ նվաճել է WWE թիմային (Սեթ Ռոլինսի հետ) և երեք անգամ՝ WWE աշխարհի ծանրքաշային տիտղոսները, ինչպես նաև մեկ անգամ հաղթանակ է տարել «Թագավորական կռիվ» (2015) մրցույթում։

Սամոա-ամերիկյան Անոա'յ դինաստիայի անդամ է։

Ռեստլինգում խմբագրել

Ավարտող հնարքներ խմբագրել

  • Շախմատ (պտտվող հեդլոկ բուլդոգ)
  • Լռության պահ (ուրանաժ)
  • Հարփուն
  • Եռակի փաուերբոմբ («Շիլդի» կազմում)

Այցեքարտային հնարքներ խմբագրել

  • Հետարմունկային հարված
  • Եվրոպական օպերկոտ
  • Ցատկային քլոթսլայն
  • Վազող նախաբազկահարված
  • Սամոական դրոպ
  • միաթև ԴԴՏ
  • Սուպերմենային բռնցքահարված

Արյունով կապվածները խմբագրել

2020 Դժոխք Վանդակում պրեմիում միջոցառման ժամանակա Սամոական ընտանիքի մեծերը ՝Աֆա և Սիկա Անոաները հայտնի իրենց բեմական մականունով որպես Վայրի Սամոացիներ Ռոման Ռեյնսի հաղթանակից հետո տվեցին Սամոկան ավանդական զարդը՝ Ուլա Ֆալուն դրանով նրան կնքելով որպես ընտանքի գլուխ արժանացնելով Ցեղապետ անվանը ։ Որպես ցեղապետ իր խորհրդատու ՝ Իմաստունի Փոլ Հեյմանի հետ նա ստեղծեց նոր խմբավորում որը հայտնի դարձավ Արյունով կապվածները անունով։

Արյունով կապվածները խմբավորումը բաղկացած էր Ջիմի և Ջեյ Ուսոներից, Սոլո Սիկոայից , Պատվավոր ՞Ուս՞ Սեմի Զեյնից ինչպես նաև ոչ պաշտոնապես Տամինայից և Ջիմի Ուսոյի կնոջից ՝ Նաոմիից ։

Արտաքին հղումներ խմբագրել