Վին Դիզել
Վին Դիզել (անգլ.՝ Vin Diesel, հուլիսի 18, 1967, Մանհեթեն, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ժամանակակից դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։
Վին Դիզել անգլ.՝ Vin Diesel | |
---|---|
Դիզելը 2013 թվականի հուլիսին | |
Հասակը | 183 սմ |
Ծնվել է | հուլիսի 18, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Մանհեթեն, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Հանթեր քոլեջ, Village Community School? և P.S. 41? |
Քաղաքացիություն | ամերիկացի |
Ազգություն | ԱՄՆ |
Կրոն | Քրիստոնյա |
Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ |
Ակտիվ շրջան | 1990–այժմ |
Ժանրեր | Մարտական, Դրամա, Ֆանտաստիկ |
Ընտրանի | "Ֆորսաժ", "Ֆորսաժ 5", "Ռիդիկի քրոնիկները" |
Երեխա(ներ) | Vincent Sinclair?, Hania Sinclair? և Pauline Sinclair? |
Պարգևներ և մրցանակներ | |
պաշտոնական կայք | |
Խաղացել է մոտ 20 ֆիլմում, 14 ֆիլմի պրոդյուսեր է, 5 ֆիլմի ռեժիսոր։ Առավել հայտնի ֆիլմերից են՝ «Փրկելով շարքային Ռայանին», «Սև անցք», «Ֆորսաժ», «Երեք իքս», «Միայնակը», «Ռիդիկի քրոնիկները», «Ճաղատ դայակը», «Եռակի ֆորսաժ. Տոկիոյի դրիֆթ», «Ֆորսաժ 4», «Ֆորսաժ 5» և այլն։
Կենսագրություն
խմբագրելՄանկություն
խմբագրելՄարկ Սինկլեր Վինսենթը ծնվել է 1967 թվականի հուլիսի 18-ին Նյույորքյան Գրինվիչ-Վիլիջ շրջանում՝ ոչ հարուստ ընտանիքում։ Ծնված օրվանից իր երկվորյակ եղբոր՝ Փոլի հետ, ով նման չէր Վինին, մեծացել և դաստիարակվել է մոր՝ Դելորոյի կողմից, ով հոգեբան էր և հետաքրքրված էր աստղագիտությամբ։ Ընտանիքը ապրել է Նյույորքյան բազմաբնակարանային տանը և փողի պակաս ուներ։ Իրական հորը ապագա դերասանը չի ճանաչել։ Հոր ծագումը բանավեճների առիթ է հանդիսանում, մի տարբերակով Դիզելը կիսով չափ իտալոամերիկացի է, կիսով չափ աֆրոամերիացի, մյուս տարբերակով՝ նրա նախնիների մեջ եղել են գերմանացիներ, իտալացիներ, իռլանդացիներ, մեքսիկացիներ և դոմինիկացիներ։ Ինքը՝ Դիզելը, երբեք չի խոսել իր էթնիկական պատկանելիության մասին, սակայն ընդհգծում էր տարբեր մշակույթների պատկանելիությունը[1]։
1970 թվականին, երեք տարեկան հասակում Վին Դիզելի մոտ հայտնվեցին դերասանության նկատմամաբ առաջին հակումները։ Կրկես այցելության ժամանակ տղան քիչ էր մնում մասնակցեր խմբի ելույթին, սակայն նրան կանգնեցնում է մայրը, ով այդ ժամանակ նրա հետ էր։ Գրեթե հենց այդ ժամանակ էլ հայտնվեց Վին Դիզելի խորթ հայրը՝ Իրվինը, խորթ քրոջ՝ Սամանտայի և կրտսեր եղբոր հետ[2], ինչը բացասաբար անդրադարձավ ընտանիքի նյութական բարեկեցության վրա։ Բայց հենց խորթ հայրը՝ աշխատելով թատրոնի ղեկավար և դասավանդելով դերասանական հմտություններ Նյու-Յորքյան համալսարանում, էականորեն ազդեց տղայի բնավորության և ձգտումների ձևավորման վրա։ Իրվինը հաճախ էր իր երեխաներին տանում թատրոնի ներկայացումների և կինոֆիլմերի պրեմիերաների։
Մոտակա տարիներին սպասվում է նրա մասնակցությամբ 3 ֆիլմ՝ «Ռիդդիկ» (2013), «Ֆորսաժ 6» (2013), «Երեք իքս. Քսանդեր Քեյջի վերադարձը» (2014)
Ֆիլմագրություն
խմբագրելԴերակատարումներ
խմբագրելՊրոդյուսեր
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1994 | Բազմերեսանին | Multi-Facial |
1997 | Թափառականները | Strays |
2002 | Երեք իքսեր | xXx |
2003 | Միայնակը | A Man Apart |
2004 | Ռիդիկի քրոնիկները | The Chronicles of Riddick |
2007 | Հիթմեն | Hitman |
2009 | Ֆորսաժ 4 | Fast & Furious |
2009 | Ավազակները | Los Bandoleros |
2011 | Ֆորսաժ 5 | Fast Five |
2013 | Ֆորսաժ 6 | The Fast and the Furious 6 |
2013 | Ռիդիկ | Riddick |
Մեքենա | The Machine |
Ռեժիսոր
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1994 | Բազմերեսանին | Multi-Facial |
1997 | Թափառականները | Strays |
2000 | Կարճ զանազնություն 5 | Short Diversity 5 |
2009 | Бандиты | Los Bandoleros |
Սցենարիստ
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1994 | Բազմերեսանին | Multi-Facial |
1997 | Թափառականները | Strays |
2009 | Ավազակները | Los Bandoleros |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Nancy Krulik "Vin Diesel: Fueled for Success", 2002
- ↑ Вин Дизель (Vin Diesel), биография Вин Дизеля (Vin Diesel biography) Bio.thestars.ru Արխիվացված 2007-12-26 Wayback Machine