Սի Էմ Փանք

Ամերիկացի ըմբիշ և MMA-ի մարտիկ

Ֆիլիպ Ջեք Բրուքս[1] (անգլ.՝ Phillip Jack Brooks, հոկտեմբերի 26, 1978(1978-10-26)[2], Չիկագո), առավել հայտնի Սի Էմ Փանք (CM Punk) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), դերասան, սպորտային մեկնաբան և նախկին խառնամարտիկ (MMA)։ Հանդես է գալիս «All Elite Wrestling» (AEW) կազմակերպությունում

Սի Էմ Փանք
Ֆիլ Բրուքս
Փանքը «Նիքելոդեոնի» «Australian Kids' Choice Awards»-ի կարմիր գորգի վրա
Ռինգային անուն(ներ)Սի Էմ Փանք
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ101 կգ
Հայտարարվող հասակ1,85 մ
Ծննդյան թվականհոկտեմբերի 26, 1978 (44 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լոքպորտ, Իլինոյս, ԱՄՆ
ՄարզիչԷյս Սթիլ
Դեննի Դոմինիոն
Քևին Քուին
Դեյվ Թեյլոր
Ֆիթ Ֆինլի
Վիլյամ Ռեգալ
«Steel Dominion Wrestling» դպրոց
Դեբյուտ1999
Կարիերայի ավարտ2014
ԱմուսինԷյ Ջեյ Լի (2014-այժմ)
Կայքcmpunk.com

Պրոֆեսիոնալ ​​ռեստլինգում Փանքը աշխարհի չեմպիոն եղել է յոթ անգամ՝ արժանանալով ROH աշխարհի չեմպիոնական տիտղոսին մեկ անգամ, ECW ծանրքաշային տիտղոսին մեկ անգամ, WWE չեմպիոնական տիտղոսին երկու անգամ և աշխարհի ծանրքաշային տիտղոսին՝ երեք անգամ՝ համարվելով երկրորդ ռեստլերը պատմության մեջ (Քեյնից հետո), ով նվաճել է կազմակերպության բոլոր ծանրքաշային տիտղոսները։ Ծանրքաշային տիտղոսներից զատ, մեկական անգամ նվաճել է WWE աշխարհի թիմային (Քոֆի Քինգստոնի հետ) և WWE միջմայրցամաքային չեմպիոնական տիտղոսները։ 2008 և 2009 թվականներին հաղթել է «Փողը բանկում» (Money in the Bank) կոչվող մրցույթը։

Մասնագիտական նորամուտը Բրուքսն սկսել է «Ring of Honor» (ROH) կազմակերպությունում, որտեղ նվաճել է բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ, ինչպես նաև եղել է կազմակերպությանը պատկանող ռեստլինգ-դպրոցի գլխավոր մարզիչը։ 2005 թվականին պայմանագիր է քնքել «WWE»-ի հետ։

Մասնագիտական ողջ կարիերայի ընթացքում Փանքն հետևողականորեն օգտագործել է «Սթրեյթ էդջ» (անգլ.՝ Straight Edge, բառացի՝ ուղիղ եզր) ռինգային գիմիկը (կերպար), ինչը ծխախոտի, ալկոհոլի և/կամ թմրանյութերի օգտագործումը բացառող ենթամշակութային ապրելակերպ է։ Բրուքսը երդևյալ «սթրեյթ էդջ» է նաև իրական կյանքում։

Պրոֆեսիոնալ ըմբշամարտիկի կարիերայից հեռանալուց հետո Փանքը մարզական պայմանագիր է կնքում «Ultimate Fighting Championship» (UFC) խառնամարտի առաջնության հետ՝ նորամուտը կատարելով «UFC 203» մրցույթում։

ԱղբյուրներԽմբագրել

  1. ««Վերջին կարգավիճակի մասին»»։ USPTO։ 2008-08-07։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17–ին 
  2. BD Gest' (ֆր.)

Արտաքին հղումներԽմբագրել