Վինս Մաքմահոն
Վինսենթ Քենեդի Մաքմահոն (անգլ.՝ Vincent Kennedy McMahon, ծնվ.՝ օգոստոսի 24, 1945 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) պրոմոտեր, սպորտային մեկնաբան, ֆիլմերի պրոդյուսեր, կինոդերասան և հազվադեպ հանդես եկող պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Հանդիսանում է «World Wrestling Entertainment» (WWE) սպորտային ժամանցի կազմակերպության նախագահը, գործադիր տնօրենը և գործադիր կոմիտեի տնօրենը։ Իննսունականների ավարտին ձեռք բերելով նախկին մրցակիցներ «World Championship Wrestling» (WCW) և «Extreme Championship Wrestling» (ECW) կազմակերպություններին՝ Մաքմահոնի ընկերությունը մինչ այժմ համարվում է խոշորագույն առաջատարը սպորտային ժամանցի ասպարեզում, որի եկամուտը միայն 2012 թվականի վերջնահաշվարկով կազմել է 659,33 միլիոն ԱՄՆ դոլար[5]։
Վինս Մաքմահոն Vince McMahon | |
---|---|
![]() Մաքմահոնը 2007-ին | |
Ծնվել է | օգոստոսի 24, 1945 (77 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Կրթություն | Հյուսիսային Կարոլինայի համալսարան |
Կարողություն | ![]() |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, commentator, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), ring announcer և promoter |
Աշխատավայր | World Wrestling Federation?, WWE և World Championship Wrestling |
Ամուսին | Լինդա Մաքմահոն (1966-այժմ) |
Ծնողներ | Վինս Մաքմահոն ավագ Վիկի Հ. Էսքյու |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Շեյն Մաքմահոն (ծ. 1970) Ստեֆանի Մաքմահոն (ծ. 1976) |
Կայք | corporate.wwe.com/who-we-are/leadership#vincent-k-mcmahon |
![]() |

Ռեստլինգային շոուներում Մաքմահոնը հանդես է գալիս Պարոն Մաքմահոն ռինգային/հեռուստատեսային անվամբ։ Որպես ժամանակ առ ժամանակ հանդես եկող ռեստլեր, Մաքմահոնը երկու անգամ ճանաչվել է աշխարհի չեմպիոն (ECW և WWF վարկածներով), ինչպես նաև հաղթանակ տարել 1999 թվականին անցկացված «Թագավորական մարտում»։
Ամուսնացած է Հանրապետական կուսակցության սենատորուհի Լինդա Մաքմահոնի հետ։ Ամուսինները Արևելյան Կարոլինայի համալսարանի շրջանավարտներ են։
Ունի սեփական աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.forbes.com/profile/vincent-mcmahon/
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ CageMatch
- ↑ https://walkoffame.com/vince-mcmahon/
- ↑ «WWE. 2012 թ. վերջնահաշվարկ. Չորրորդ քառորդ և լրիվ տարի»։ «WWE»։ 2012-02-23։ Վերցված է 2012 թ․ փետրվարի 28
Արտաքին հղումներԽմբագրել
- Կենսագրությունը WWE կորպորատիվ կայքում Archived 2007-12-15 at the Wayback Machine.(անգլ.)
- Էջը Պրոֆեսիոնալ ըմբշամարտի փառքի սրահի կայքում Archived 2011-09-07 at the Wayback Machine.(անգլ.)