Ջեյմս Ուիլյամ Ռոս (անգլ.՝ James William Ross, հունվարի 3, 1952(1952-01-03), Ֆորտ Բրեգ, Մենդոսինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1], ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) մեկնաբան։ Ներկայումս աշխատում է All Elite Wrestling (AEW) կազմակերպությունում որպես մեկնաբան և ավագ խորհրդական։

Ջիմ Ռոս
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1952(1952-01-03) (72 տարեկան)
ԾննդավայրՖորտ Բրեգ, Մենդոսինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունռեստորատոր, պոդքաստեր, մարզական մեկնաբան և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)
Պարգևներ և
մրցանակներ
Կայքjrsbbq.com
 Jim Ross Վիքիպահեստում

Ավելի քան 25 տարի աշխատել է WWE-ում, ինչպես նաև «Fox Sports» հեռուստացանցում, որտեղ ռեստլինգին վերաբերող հոդվածներ է հրապարակել։ Երբեմն մեկնաբանել է բռնցքամարտի և ընդհանուր մենամարտերի (MMA) հանդիպումներ։ Բացի այդ, «AXS TV» հեռուստաալիքով մեկնաբանում է ճապոնական New Japan Pro Wrestling (NJPW) կազմակերպության հեղինակային իրադարձությունները։

Ռոսը 2007 թվականից WWE փառքի սրահի անդամ է։ Հայտնի է «Ծեր ու բարի Ջեյ Ար» (անգլ.՝ Good ol' JR) մականվամբ։ Լայնորեն դիտվում է որպես WWE-ի ձայն և բոլոր ժամանակների լավագույն ռեստլինգային մեկնաբաններից մեկը[2][3][4]։

Պրոֆեսիոնալ ըմբշամարտից դուրս Ռոսը հայտնի է իր «J.R.'s Family BBQ» բարբեքյուի սոուսի և ջերկիի ապրանքանիշով[5]։

Գործունեություն խմբագրել

Mid-South Wrestling (1974–1982) խմբագրել

Քոլեջ հաճախելու տարիներին Ռոսը որոշ ժամանակ աշխատել է ուսանողական ռադիոյում։ Այդ փորձի շնորհիվ Ռոսը հնարավորություն է ստացել որպես հրավիրյալ մեկնաբան մասնակցել պրոֆեսիոնալ ըմբշամարտի պրոմուշեններից մեկի իրադարձությանը, որի աշխատակիցը չէր կարողացել ներկայանալ շոուին։ Սկզբում Ռոսն աշխատել է NWA Tri-State-ում որպես մրցավար 1974-ից 1977 թվականներին։

Jim Crockett Promotions/World Championship Wrestling (1982–1993) խմբագրել

Ռոսը շարունակում է աշխատել NWA-ում և Jim Crockett Promotions-ում, մինչև այն պահը, երբ վերջին ընկերությունը վերափոխվեց World Championship Wrestling-ի (WCW):

Ռոսը շարունակում էր զարգացնել իր մեկնաբանի վարպետությունը և դառնալ գլխավոր մեկնաբան, չնայած լավ հարաբերություններ չուներ իր նորանշանակ համամեկնաբան (և WCW-ի ապագա նախագահ) Էրիկ Բիշոֆի հետ։ Ռոսի խոսքով՝ Բիշոֆը հաջողությամբ «իրեն վաճառել է» «Turner Broadcasting» ընկերության սեփականատերերին՝ որպես WCW-ի ղեկավար։

Ռոսը լքել է WCW-ն այն բանից հետո, երբ Բիշոֆը նրան հանեց եթերից[6]։ Ռոսը երեք տարվա պայմանագիր ուներ «Turner Broadcasting»-ի հետ, սակայն համաձայնեց դադարեցնել այն, վախենալով, որ նա այլ վայրում աշխատանք չէր ստանա, եթե երկար ժամանակ չհայտնվեր հեռուստատեսությունում։

World Wrestling Federation/Entertainment/WWE խմբագրել

Գործունեության սկիզբ (1993–2002) խմբագրել

Ռոսն աշխատանքի անցավ Վինս Մաքմահոնի World Wrestling Federation-ում (WWF, այժմ՝ WWE) և հեռուստատեսային դեբյուտը կատարեց Ռեսլմանիա IX-ի ժամանակ։ Դրան հաջորդող հանգստյան օրերին Ռոսը փոխարինեց Գորիլա Մոնսունին։ Ռոսը հաղորդումները վարում էր Բոբի Հինանի հետ, մինչև վերջինիս WWF-ից հեռանալը 1993 թվականի դեկտեմբերին։ Ռոսի պայմանագիրը լրացավ 1994 թվականի փետրվարի 11-ին, և WWF-ը որոշեց չերկարացնել այն։ 2 շաբաթ անց նա ստացավ Բելի առաջին կաթվածը։ Հետագայում նա դարձավ «Smoky Mountain Wrestling» թիմի և Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Ատլանտա Ֆալկոնս» ակումբի մեկնաբան»։ Երբ 1994 թվականին Վինս Մաքմահոնը Միացյալ Նահանգների դաշնային կառավարության կողմից մեղադրվեց սեփական մարզիկների շրջանում անաբոլիկ ստերոիդներ տարածելու մեջ, Ռոսը չկարողացավ շարունակել մեկնաբանի աշխատանքը «Monday Night Raw» շաբաթական հեռուստաշոուում։ Մի քանի շաբաթ անց Գորիլա Մոնսունը կրկին վարձեց Ռոսին, որպեսզի նա զբաղեցնի Մաքմահոնի տեղը մեկնաբանների խցում։ Երբ Մաքմահոնն արդարացվեց, Ռոսը հեռացվեց WWF-ից՝ լրագրողական ներքին տեղեկատվության ենթադրյալ արտահոսքի համար։ 1994 թվականի դեկտեմբերին Ռոսը կրկին վերադարձավ։

Raw (2002–2008) խմբագրել

այսպես կոչված Վերաբերմունքի ժամանակաշրջանում Ռոսը համարվում է «Raw is War» հեռուստաշոուի ձայնը՝ Ջերի Լոուլերի հետ համարվելով լավագույն ռեստլինգային մեկնաբաններից մեկը, քանի որ WCW-ն ձեռք բերելուց հետո WWE-ն դարձավ ռեստլինգի միակ խոշոր ընկերությունը Հյուսիսային Ամերիկայում։ WWE-ի «ապրանքանիշային ընդլայնումից» («RAW» և SmackDown!) հետո Ռոսն աշխատեց բացառապես որպես «Raw»-ի մեկնաբան։ Այդ ժամանակ Ռոսը կատարում էր WWF/WWE-ի մարզական անձնակազմի հետ աշխատանքի գործադիր փոխնախագահի պարտականությունները՝ պատասխանատու լինելով նոր ռեստլերների հայտնաբերման և զորակոչման համար։ 2005 թվականին թվականը Ռոսը դուրս եկավ ղեկավարական պաշտոններից։ Ըստ նրա պաշտոնական բլոգի հայտարարությունների, ղեկավարությունից հրաժարվելը պայմանավորված էր ծանրաբեռնվածությունը նվազեցնելով, ինչը նրան թույլ կտար կենտրոնանալ իր առողջության, ընտանիքի և ձեռներեցության վրա։

Վերադարձ WWE (2017–2019) խմբագրել

2017 թվականի ապրիլին, «Ռեսլմանիա 33»-ի շրջանակներում Ռոսը վերադարձավ է WWE, դառնալով շոու գլխավոր իրադարձություններից մեկի՝ Անդերթեյքերի և Ռոման Ռեյնսի մենամարտի հրավիրյալ մեկնաբանը։ «Ռեսլմանիա 33»-ից կարճ ժամանակ անց հայտարարվեց, որ Ռոսը ընկերության հետ երկամյա պայմանագիր է կնքել։

All Elite Wrestling (2019–ներկայիս ժամանակը) խմբագրել

2019 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Ջիմ Ռոսը կնքել է եռամյա պայմանագիր All Elite Wrestling (AEW) կազմակերպության հետո, որտեղ պետք է աշխատի որպես մեկնաբան և ավագ խորհրդական[7]։

Պրոֆեսիոնալ ըմբշամարտում խմբագրել

  • Մականուն
    • «Ծեր ու բարի Ջեյ Ար»
    • «WWE-ի ձայն»
  • Թեմատիկ երաժշտություն
    • «Boomer Sooner»-The Pride of Oklahoma (1998-այժմ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ross, Jim (2008 թ․ հունվարի 5). «J.R.'s Blog " Happy New Year Everyone! Lots of Feedback Answered Today... Life Goes On... and So Does Work.». JRsBarBQ.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 6-ին. «I was born on January 3, 1952 in Fort Bragg, CA
  2. «Jim Ross' WWE profile». WWE. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  4. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  5. «Store | J.R.'s Family BBQ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  6. Foley, Mick.
  7. «Джим Росс подписал контракт с AEW» (ռուսերեն). VSplanet.net. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Ռոս» հոդվածին։