Ռեալիթի շոու
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռեալիթի շոու (անգլ.՝ reality - իրականություն), հեռուստատեսային ժանր, ժամանցային հեռուստատեսային հաղորդման և օնլայն հեռարձակման տարատեսակ։ Սյուժետը հանդիսանում է մարդկանց մեկ կամ մի քանի խմբերի գործողությունների ցուցադրումը կյանքին առավելագույնս մոտ իրավիճակում։ Ռեալիթի-հեռուստատեսությունը շատ զարգացած է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Հայաստանում հեռուստատեսության այս ժանրը զարգացած չէ։ Հայաստանյան ռեալիթի շոուներից են Ալֆրեդի սենյակը, Կուբ, Կլուբ Բար և այլն։ Հեռուստատեսային տվյալ ժանրը միավորում է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ։ Ժանրի նախնական գաղափարը ենթադրում էր հաղորդման համապատասխանությունը հետևյալ չափանիշներին.
- սցենարի բացակայություն,
- հեռարձակում առաջին դուբլից,
- «սովորական» մարդկանց մասնակցություն, ովքեր չունեն փորձ խաղային ժանրում,
- նկարահանումների պայմանները առավելագույնս նմանեցված են իրական կյանքին։