Սեթ Գրին
Սեթ Բենջամին Գրին (անգլ.՝ Seth Benjamin Green, ծնված որպես Սեթ Բենջամին Գասել-Գրին [Seth Benjamin Gesshel-Green], փետրվարի 8, 1974, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, հնչյունավորող, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր, կատակերգու։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Գողություն իտալական ձևով», «Առնետավազք», «Առանց թիակի», «Օսթին Փաուերս. Գոլդմեմբեր» և այլ ֆիլմերից։ Կատարել է բազմաթիվ հնչյունավորումներ, որոնցից առավել հայտնի է Քրիս Գրիֆինի ձայնավորումը «Գրիֆինների ընտանիքը» անիմացիոն սիթքոմից։ Հանդիսանում է «Ռոբոտ հավը» հեռուստաշոուի ստեղծողը, համապրոդյուսերը, սցենարիստը և ռեժիսորը։
![]() անգլ.՝ Seth Green | |
---|---|
![]() Գրինը «Կոմիկ-կոնի» ժամանակ (2011) | |
Ծնվել է | փետրվարի 8, 1974 (49 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | Դերասան, հնչյունավորող, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր, կատակերգու |
Ակտիվ շրջան | 1984-այժմ |
Ընտրանի | Չեմ կարողանում սպասել, Առնետավազք, Օսթին Փաուերս. Գոլդմեմբեր, Գրիֆինների ընտանիքը |
Ամուսին(ներ) | Քլեր Գրանտ (2010–այժմ) |
IMDb | ID 0001293 |
sethgreenonline.com | |