Ջեսիկա Բիլ
Ջեսիկա Կլեր Բիլ (անգլ.՝ Jessica Claire Biel, մարտի 3, 1982[1][2][3][…], Ely, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հանդիսատեսին հայտնի է «Մարգարեն» և «Իլյուզիանիստը» ֆիլմերից։
Ջեսիկա Բիլ անգլ.՝ Jessica Biel | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1982[1][2][3][…] (42 տարեկան) |
Ծննդավայր | Ely, Մինեսոտա, ԱՄՆ |
Կրթություն | Թաֆթսի համալսարան (2002), Fairview High School?, Լոս Անջելեսի ֆրանսիական լիցեյ և Young Actors Space? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ընտրանի | 7th Heaven? |
Ամուսին(ներ) | Ջասթին Թիմբերլեյք |
Համատեղ ապրող(ներ) | Քրիս Էվանս[4][5][6] և Adam LaVorgna?[7][8] |
Երեխա(ներ) | Սայլես Ռենդել Թիմբերլեյք |
Պարգևներ և մրցանակներ | |
jessebiel.com | |
Կենսագրություն
խմբագրելՋեսիկան ծնվել է Ամերիկայի փոքր Իլի քաղաքում, որը գտնվում է Մինեսոտա նահանգում։ Հայրը՝ Ջոնաթան Էդվարդ Բիլն է իսկ մայրը՝ Կամբրելի Բիլը։ Ջեսիկայի ծնունդից 3 տարի հետո ընտանիքում ծնվում է նրա եղբայր Ջասթինը[9][10]։ Մանկության տարիները Ջեսիկան իր ընտանիքի հետ անցկացրել է Տեխասում, Մինեսոտայում և Վուդսթոքում։ Վերջ ի վերջո ընտանիքը մշտական բնակություն հաստատեց Բոուլդերում։
Սկզբում Ջեսիկան երգում էր, հետո նույնիսկ մասնակցել է մի քանի քաղաքային երաժշտական նախագծերի, գլխավոր դերերում է եղել այնպիսի մյուզիքլներում ինչպիսիք են՝ «Էննին», «Երաժշտության ձայնը», «Գեղեցկուհին և հրեշը»։ 12 տարեկան հասակում մասնակցել է «Տաղանդների և մոդելների համաշխարհային ասոցիացիայի» կոնֆերենցիային, որտեղ գրավել է մի քանի մոդելային գործակալների ուշադրությունը։ Այդ ժամանակներից Ջեսիկան սկսեց նկարահանվել գովազդային հոլովակներում։
Դրանից հետո Ջեսիկան գլխավոր դերում խաղաց «I'ts Digital World» մյուզիքլում, որը սակայն էկրաններին չբարձրացվեց։
14 տարեկան հասակում Ջեսիկայի մոտ կինո մտնելու մի քանի անհաջող փորձեր եղան։ Ի վերջո նա նկարահանվեց «7-րդ երկինք» ընտանեկան սերիալում, որպես ավագ դուստրի դերակատար։ Այդ սերիալը պլանավորվել էր ցուցադրվել «FOX» ալիքով, սակային սերիալը սկսվեց ցուցադրվել միայն 1996 թ․ «Warner Brothers»-ով։ Սերիալը ձգվեց ոչ ավել ոչ պակաս քան 11 տարի և դարձավ հեռուստատեսության պատմության մեջ ամենաերկար սերիալը։ Ջեսիկան առաջին անգամ նկարահանվեց «Ոլիի ոսկին» ֆիլմում, որտեղ նա կատարում էր Քեյսի Ջեքսոնի դերը։ Այդ դերը նրան բերեց «Young Artist Award» մրցանակը։
2000 թվականին Ջեսիկայի մոտ «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմում նկարահանվելու անհաջող փորձեր կատարվեցին։ Դրանից հետո Ջեսիկան հայտարարեց, որ հոգնել է սերիալում նկարահանվելուց։ Եվ դրանից հետո նա կիսամերկ նկարվեց «Gear» ամսագրի շապիկին հայտնվելու համար, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց ֆիլմի երկրպագուների և պրոդյուսերների մոտ, սակայն ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աարոն Սպելլինգն հասկացնել տվեց բոլորին, որ չի պատրաստվում խզել պայմանագիրը Բիլի հետ։ Այնուամենայնիվ մնացած սերիաներում Ջեսիկան գրեթե չէր հայտնվում, ինչը կապված էր (ըստ սյուժեի) այլ նահանգում իր ուսմամբ։ Հիմա արդեն Ջեսիկան զղջում է ամսագրի հետ կապված դեպքը, սակայն այն համարում է օգտակար կյանքի փորձ։ 2007 թվականին Ջեսիկան նկարահանվել է «Մարգարեն» ֆիլմում, Նիկոլաս Քեյջի և Ջուլիանա Մուրի հետ համատեղ։ 2008 թ․ սեպտեմբերի 8-ին ներկա է եղել «Հեշտ ապրելակերպ» ֆիլմի պրեմիերային՝ Տորոնտոյի կինոփառատոնում։
Անձնական կյանք
խմբագրել2012 թվականի հոկտեմբերի 19-ին Ջեսիկա Բիլն ամուսնացել է երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքի հետ[11], որի հետ նախքան հարսանիքը հանդիպում էր հինգ տարի[12][13]։ 2013 թվականի սեպտեմբերին պաշտոնապես վերցրել է ամուսնու ազգանունը[14], բայց ֆիլմերում շարունակել է հանդես գալ իր օրիորդական ազգանունով[15]։ Նրանց որդին՝ Սայլաս Ռենդալ Թիմբերլեյքը, ծնվել է 2015 թվականի ապրիլի 8-ին[16][17]։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերակատարումներ
խմբագրելՊրոդյուսեր
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը! |
---|---|---|
2008 | Անցք թղթե ամպում | Hole in the Paper Sky |
2012 | Լողլող մարդը | The Tall Man |
2012 | Սատանան և խորը, կապույտ ծովը | The Devil and the Deep Blue Sea |
Ռեժիսոր և սցենարիստ
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը! |
---|---|---|
2010 | Սոդալես | Sodales |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ https://www.instyle.com/news/tbt-jessica-biel-chris-evans-relationship
- ↑ http://www.chinadaily.com.cn/entertainment/2006-07/04/content_633085.htm
- ↑ https://gov-civil-portalegre.pt/the-sweetest-thing-chris-evans-did-for-jessica-biel-when-they-were-dating-review-87182
- ↑ https://www.eonline.com/photos/6465/justin-timberlake-jessica-biel-their-famous-exes
- ↑ https://www.news.com.au/entertainment/celebrity-life/hook-ups-break-ups/inside-justin-timberlake-and-jessica-biels-2011-split/news-story/5dd1125237a6aad79de53d8fd28c7e51
- ↑ «Jessica Biel: Actress – Most Beautiful, Jessica Biel». People. Time Inc. 51 (17). 10 мая 1999. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Jessica Biel Number – Jessica Biel». FHM US. Emap Consumer Media. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 7-ին. «The Minnesota-born hardbody has put her French and Choctaw-Indian descent to good use: when the call goes out for an ethnically ambiguous siren, Biel is likely to get the gig.»
- ↑ «Justin Timberlake-Jessica Biel wedding: 'It's great to be married'». Los Angeles Times. 2012 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Justin Sneaks in with Jessica Biel». TMZ.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Justin gets affectionate with his love Jessica». London: Daily Mail. 2007 թ․ մայիսի 16. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Glamour. «Jessica Biel legally changes her name to Timberlake». Glamour UK (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Jessica Biel legally takes husband Justin Timberlake’s surname — hellomagazine.com
- ↑ Anya Leon. (2015 թ․ ապրիլի 11). «Justin Timberlake and Jessica Biel Welcome Son Silas Randall» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Justin Timberlake Shares New Photos of Son Silas: Parenthood Is the 'Most Insanely Amazing, Beautiful Unbelievable Thing'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսիկա Բիլ» հոդվածին։ |