Էդրիանն Փալիկի
Էդրիանն Փալիկի (անգլ.՝ Adrianne Palicki; մայիսի 6, 1983, Թոլեդո, Օհայո, Օհայո, ԱՄՆ, Տոլիդո, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է «Լեգեոն», «Անբռնելիները» և «G.I. Joe: Կոբրայի նետումը 2» ֆիլմերում կատարած դերերով, որոնք իրականացրել է «Գիշերային ուրբաթի կրակները», Գերբնական և ««S.H.I.E.L.D.» գործակալները» հեռուստասերիալներում։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 6, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Թոլեդո, Օհայո, Օհայո, ԱՄՆ |
Կրթություն | Whitmer High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և ձայնային դերասանուհի |
Կենսագրություն խմբագրել
Էդրիանն Փալիկին ծնվել է 1983 թվականի մայիսի 6–ին Օհայո նահանգի Թոլիդո քաղաքում։ Նրա հայրը ունի լեհա–հունգարական, իսկ մայրը անգլո–գերմանական ծագում։ 2001 թվականին Թոլիդոյում ավարտել է Ուիթմերի միջնակարգ դպրոցը։ Հետո որոշ ժամանակ սենդվիչ պատրաստող է աշխատել։ 2003 թվականից սկսեց նկարահանվել ֆիլմերում։ Նկարվել է Maxim ամսագիր համար[1]։
Անձնական կյանքը խմբագրել
2013 թվականին հանդիպել է դերասան Դի Ջեմ Կոտրոնայի հետ։ 2014 թվականի սեպտեմբերին հաստատել է, որ ամուսնացած է աճպարար Ջեքսոն Սթիդդելի հետ, որի հետ ծանոթացել է «Ջոն Ուիք» ֆիլմի նկարահանման ժամանակ[2]։
Էդրիաննը իր ծնողների անուններով՝ Jeff & Nancy դաջվածք ունի ձեռքի վրա, ինչպես նաև ապարանջան թևերի ձևով։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2003 | ֆ | Ռեյչելի վերադարձը | Getting Rachel Back | Ռեյչել |
2003 | ֆ | Մարդահամար | Rewrite | աղջիկ |
2004 | ֆ | Ռոբինսոնները։ Տիեզերքում կորածները | The Robinsons: Lost in Space | Ջուդի Ռոբինսոն |
2004 | ս | Սմոլվիլի գաղտնիքները | Smallville | Կերա / Լինդսեյ Հարրիսոն |
2004 | ս | Quintuplets | Quintuplets | Ջեսսիկա Հեյգեր |
2004 | ս | C.S.I.: Հանցագործության վայրը | CSI: Crime Scene Investigation | Միռանդա |
2005 | ս | Հյուսիսային փախուստ | North Shore | Լիզա Ռադդնիկ |
2005 | ֆ | Փոփ աստղ | Popstar | Ուիթնի Էդիսոն |
2005-2009 | ս | Գերբնական | Supernatural | Ջեսսիկա Մուռ |
2006 | ֆ | 7 մումիաները | Seven Mummies | Իզաբել |
2006 | ս | Սաուս Բիչ | South Beach | Բրիաննա |
2006-2011 | ս | Գիշերային ուրբաթի կրակները | Friday Night Lights | Տայռա Կոլլետտ |
2007 | ֆ | Ջրասուզակը | Aquaman | Նադյա / Սիրենա |
2007 | ֆ | Winter Tales | աղջիկ | |
2007-2016 | ս | Ռոբոցիպ | Robot Chicken | |
2008 | ս | Ռոբոցիպ։ Աստղային պատերազմներ. II էպիզոդ | Robot Chicken: Star Wars Episode II | Պադմե / Մեքսի, ձայնավորում |
2009 | ֆ | Կանայք վտանքի մեջ են | Women in Trouble | Հոլլի |
2009 | ս | C.S.I.: Մայամիի հանցանքի վայրը | CSI: Miami | Մրիսա Դիքսոն |
2009 | ս | Titan Maximum | Կլեր, ձայնավորում | |
2010 | ս | Գրիֆֆինները։ Տղա | Big Man on Hippocampus | ձայնավորում |
2010 | ֆ | Լեգեոն | Legion | Չառլի |
2010 | ֆ | Էլեկտրա Լյուքս | Elektra Luxx | Հոլլլի |
2010 | ս | Միայնակ աստղ | Lone Star | Քեթ |
2010 | ս | Ռոբոցիպ։ Աստղային պատերազմներ. III էպիզոդ | Robot Chicken: Star Wars Episode III | ձայնավորում |
2011 | ս | Մտածել ինչպես հանցագործ | Criminal Minds | Սիդնեյ Մեննինգ |
2011 | ֆ | Հրաշք կին | Wonder Woman | ձայնավորում / Դիանա Փրինս |
2012 | ֆ | Անբռնելիները | Red Dawn | Թոնի Ուոլշ |
2013 | ֆ | G.I. Joe: կոբրայի նետումը 2 | G.I. Joe: Retaliation | Էլիսոն Հարթ Բերնետտ / Լեդի Ջեյ |
2014 | ս | Մայրամուտից լուսաբաց | From Dusk Till Dawn: The Series | Վանեսսա Սթայլզ |
2014 | ֆ | Ջոն Ուիք | John Wick | Տիկին Պերկինս |
2014 | ս | Իմ տղան | About a Boy | բժիշկ Սամանթա Լայք |
2014-2016 | ս | «S.H.I.E.L.D.» գործակալները | Agents of S.H.I.E.L.D. | Բառմառա «Բոբբի» Մոռս/ Ծաղրասարյակ |
Պարգևներ և անվանակարգեր խմբագրել
Էդրիաննը երկու անգամ ընկել է Maxim ամսագրի թոփ հարյուրակի մեջ։ 2013 թվականին առաջադրվել է Teen Choice Awards պարգևի համար՝ «Choice Movie: էքշըն դերասանուհի» կատեգորիայում՝ «G.I. Joe: Կոբրայի նետումը 2» ֆիլմում կատարած դերի համար[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Adrianne Palicki»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-25-ին։ Վերցված է 2017-07-03
- ↑ ROUSE WADE (09/10/2014)։ «Adrianne Palicki Is Engaged!»։ People։ Վերցված է 2016-09-18
- ↑ Nededog Jethro (JULY 01, 2011)։ «Paramount's 'G.I. Joe 2' Casts 'Friday Night Lights' Star Adrianne Palicki»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-09-18