Ջերի Օ'Նիլ Լոուլեր (անգլ.՝ Jerry O'Neil Lawler, նոյեմբերի 29, 1949(1949-11-29)[2], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և հաղորդավար, WWE փառքի սրահի անդամ (2007)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում՝ որպես «SmackDown» շաբաթական հեռուստաշոուի և փեյ-փեր-վյու իրադարձությունների հաղորդավար։ Ռեստլինգային շրջանակներում առավել հայտնի է որպես Ջերի «արքա» Լոուլեր (Jerry "The King" Lawler

Ջերի Լոուլեր
Jerry Lawler
Լոուլերը «Նյու Յորք Կոմիկ կոն» իրադարձության ժամանակ
Իրական անունՋերի Օ'Նիլ Լոուլեր
Jerry O'Neil Lawler
Ռինգային անուն(ներ)Ջերի Լոուլեր
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ107 կգ[1]
Հայտարարվող հասակ1,83 մ[1]
Ծննդյան թվականնոյեմբերի 29, 1949 (74 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ
Դեբյուտ1970
ԱմուսինՔեյ Լոուլեր (1971-1978)
Փոլա Լոուլեր (1982–1991)
Ստեյսի Կարտեր (2000–2001)
ԵրեխաներԲրայան Քրիստոֆեր Լոուլեր
Քևին Լոուլեր

Մինչև 1992 թվականին «WWE»-ի (այն ժամանակ՝ WWF) հետ պայմանագիր կնքելուն, Լոուլերը ելույթներ էր ունեցել «National Wrestling Alliance» (NWA) համազգային ռեստլինգ-ցանցի ստորաբաժանումներում՝ ընդհանուր առմամբ տիրելով 168 չեմպիոնական տիտղոսի, որոնցից 32-ը՝ ծանրքաշային (այդ թվում՝ մեկ AWA, երեք անգամ WCWA և քսանութ անգամ USWA միացյալ աշխարհի ծանրքաշային տիտղոս)։ «WWE»-ում հանդես գալուց ի վեր Լոուլերը ոչ մի չեմպիոնական տիտղոս չի նվաճել։

2007 թվականին առաջադրվել է WWE փառքի սրահ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Էջը WWE.com կայքում». World Wrestling Entertainment. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  2. Discogs — 2000.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերի Լոուլեր» հոդվածին։