Արիադնա Սկրյաբինա

ռուս բանաստեղծուհի, ֆրանսիական դիմադրության ակտիվիստ

Արիադնա Ալեքսանդրովնա Սկրյաբինա, Սառա Ֆիքսման կամ Սառա Կնուտ, ծնունդյան անունը՝ Արիադնա Ալեքսանդրովնա Շլյոցեր, (ռուս.՝ Ариа́дна Алекса́ндровна Скря́бина, ընդհատակյա մականունը՝ Ռեգինա, ֆր.՝ Régine Regine, հոկտեմբերի 26, 1905(1905-10-26), Բոլիասկո, Ջենովա, Իտալիայի թագավորություն - հուլիսի 22, 1944(1944-07-22), Թուլուզ, Վերին Գարոն, Ֆրանսիա ), ռուս բանաստեղծուհի, ֆրանսիական դիմադրության ակտիվիստ։

Արիադնա Սկրյաբինա
Ծննդյան անունռուս.՝ Ариадна Александровна Шлёцер
Ծնվել էհոկտեմբերի 26, 1905(1905-10-26)
ԾննդավայրԲոլիասկո, Ջենովա, Իտալիայի թագավորություն
Վախճանվել էհուլիսի 22, 1944(1944-07-22) (38 տարեկան)
Վախճանի վայրԹուլուզ, Վերին Գարոն, Ֆրանսիա
ԳերեզմանԹուլուզ
Գրական անունRégine
Մասնագիտություներաժիշտ, բանաստեղծուհի, գրող և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ֆրանսիա,  Ռուսական հանրապետություն և  ՌԽՖՍՀ
Պարգևներ
Մարտական խաչ (Ֆրանսիա) և Դիմադրության շքանշան
ԱմուսինԴովիդ Կնուտ
 Sara Knout Վիքիպահեստում

Ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Սկրյաբինի ավագ դուստրը, որը ծնվել է Տատյանա Շլյոցերի հետ քաղաքացիական ամուսնությունից։ Հոր մահից հետո է Արիադնան իրավունք ստացել կրել հոր ազգանունը, իսկ մոր մահից հետո արտագաղթել է Փարիզ։ Նա մոտ էր Ռուսաստանի արտասահմանյան գրական շրջանակներին, գրում և հրատարակում էր բանաստեղծություններ։ Երրորդ ամուսինը եղել է ռուս-հրեական հայտնի բանաստեղծ Դովիդ Կնուտը (իսկական անունը՝ Ֆիքսման)։ Նա, ինչպես և իր ամուսինը հետ, պաշտպանում էր քաղաքական սիոնիզմում ռևիզիոնիզմի գաղափարները։ Արիադնան ծագումով ռուս էր, բայց գիյուրից հետո ստացել է հրեական Սառա անունը։

Ֆրանսիայի նացիստական օկուպացիայի տարիներին Հրեական դիմադրության կազմակերպիչ և ակտիվ մասնակից էր, գործում էր երկրի հարավում՝ Ռեգինա անվան տակ, որը ղեկավարվում էր կոլաբորացիոնիստների կողմից։ Նա սպանվեց Թուլուզում այցելության տանը պետենյան ոստիկանի կողմից՝ Վիշիի ռեժիմի անկումից ընդամենը մեկ ամիս առաջ[1]։

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Նիկոլաևիչ Սկրյաբինն ուներ յոթ երեխա՝ Ռիմմա, Ելենա[Ն 1], Մարիա[Ն 2] և Լեո, որոնք նրա առաջին կնոջից՝ Վերա Իվանովնա Սկրյաբինի (Իսակովիչ) հետ ամուսնությունից էին, և Արիադնա, Յուլիան և Մարինա՝ երկրորդ կնոջից՝ Տատյանա Ֆյոդորովնա Շլյոցերից։ Նրանցից երկուսը՝ մեծ դուստր Ռիմման (1898-1905) և որդին՝ Լեոն (1902-1910)[2], մահացել են յոթ տարեկան հասակում։ Լեոյի մահվան պահին կոմպոզիտորն արդեն մի քանի տարի փաստացի ապրում էր իր երկրորդ կնոջ հետ, և առաջին ընտանիքի հետ նրա կապն ամբողջությամբ կտրված էր. Լեոյի ծնողները չհանդիպեցին անգամ որդու գերեզմանին։

Արիադնա Շլյոցեր խմբագրել

Արիադնա Ալեքսանդրովնա Շլյոցերը ՝ Ա. Ս. Սկրյաբինի և Թ. Ֆ․ Շլյոցերի ավագ դուստրը, ծնվել է 1905 թվականի հոկտեմբերի 13 (26)-ին[Ն 3][3] իտալական Բոլիասկո քաղաքում։ Կոմպոզիտորն այդ ժամանակ ապրում էր օրինական կնոջից առանձին՝ իր երկրորդ՝ «քաղաքացիական» կնոջ հետ, վարձակալելով երեք սենյակ երկաթուղու հարևանությամբ գտնվող տանը, ամբողջովին կլանված լինելով «Էքստրազի պոեմ» ստեղծագործության վրա[4][Ն 4]:

Դստեր ծնվելուց անմիջապես հետո Ալեքսանդր Նիկոլաևիչը գրեց իր բարերարին՝ հայտնի բարեգործ Միխայիլ Մորոզովի այրուն՝ Մարգարիտա Մորոզովային.

  Ձեզ գրում եմ միայն մի քանի խոսք, որ հայտնեմ ուրախալի նորության մասին։ Վերջապես, մեր լարվածությունն ավարտվում է և աշխարհը հարստացավ ևս մեկ հիասքանչ սևաչյա արարածով։ Աղջիկը անուշիկ է և առողջ։ Տանյան իրեն վատ չի զգում, թեև շատ թույլ է և տանջանքներից հյուծված[5]։  

Եվրոպա խմբագրել

 
Արիադնան երկու կամ երեք տարեկան հասակում, Ամստերդամ

Դժվար ժամանակ էր կոմպոզիտորի կյանքում։ Ավելի քան մեկ տարի Սկրյաբինն արտիստի կյանքով էր ապրում, որը շրջում էր Եվրոպայով։ 1905 թվականի հուլիսին նրա ավագ դուստրը՝ Ռիմման մահացավ Շվեյցարիայում։ Դրանից հետո Տատյանա Շլյոցերից ունեցած երեխայի ծնունդը վերջնականապես խզեց Սկրյաբինի կապն իր օրինական կնոջ հետ։ Բացի այդ, դեկտեմբերին Սկրյաբինը վիճեց Մ․ Բելյաևի հրատարակչության հետ։ Ինքը՝ Միտրաֆան Պետրովիչը, որի հետ կոմպոզիտորը շատ ջերմ հարաբերություններ ուներ, այդ ընթացքում մահացավ, իսկ իրավահաջորդները Սկրյաբինին առաջարկեցին, իր կարծիքով, վիրավորական հոնորար, որը երկու անգամ քիչ էր նախկինից[6]: Արդյունքում, Ալեքսանդր Նիկոլաևիչը գրեթե մեկ տարի կորցրեց իր հիմնական գործընկերներին, ինչպես նաև կենսապահովման հիմնական աղբյուրներից մեկը, մինչև հրատարակչության ներկայացուցիչները նրան ընդառաջ գնացին՝ վերանայելով հրատարակությունների պայմանները[7]: Այս բոլոր պատճառներով էր, որ Սկրյաբինի և Շլյոցերի առաջին դուստրը ստացավ այդքան հազվագյուտ անուն՝ Արիադնա, որը բավական պարզորոշ ցույց էր տալիս ինչպես այն ծանր վիճակը, որում հայտնվել էին ծնողները, այնպես էլ այն հույսերը, որոնք նրանք կապում էին նրա ծննդյան հետ։

1906 թվականի հունվարի վերջին Սկրյաբինն իր քաղաքացիական կնոջ և նորածին դստեր հետ վերադարձավ Ժնև, իսկ աշնանը ընտանիքը տեղափոխվեց Ամստերդամ՝ բնակվելով Տատյանա Ֆեոդորովնայի մորաքույրների՝ Հենրիետա և Ալինա Բոտիների տանը[2]։ Այնուհետև Սկրյաբինն ուղևորվեց Բելգիա՝ համերգային շրջագայության, իսկ դրանից հետո՝ պուրիտանական Ամերիկա։ Տատյանա Ֆեոդորովնան էլ գնաց նրա մոտ, բայց այնտեղից նրանք, բառիս բուն իմաստով, ստիպված եղան փախչել՝ փրկվելով սկանդալից, որը պայմանավորված էր նրանց այսպես կոչված, «անօրինական ամուսնությամբ»։ Դրան հաջորդեց Փարիզը։ Այդ ամբողջ ժամանակ Արիադնան Ամստերդամում էր՝ մորաքույրների հսկողության ներքո։ 1907 թվականի ամռանը Տատյանա Ֆեոդորովնայի մայրը՝ Մարիա Ալեքսանդրովնա Շլյոցերը[Ն 5] Արիադնային տարավ շվեյցարական գյուղակ՝ Բյոթենբերգ։ Փարիզից այնտեղ մեկնեցին նաև Սկրյաբինները և մնացին մինչև սեպտեմբեր։

  Մեզ մխիթարողը և գյուղից իրոք օգուտ քաղողը Արոչկան է, որն օր օրի աճում և ամրանում է[8]։
- Ա․ Ն Սկրյաբին, Մ․ Կ Մորոզովին գրած նամակից
 

Սեպտեմբերին ընտանիքը տեղափոխվեց Լոզան, որտեղ վեց ամիս էլ չանցած ծնվեց Արիադնայի կրտսեր եղբայր Յուլիանը։

Ռուսաստան խմբագրել

Շուտով Սկրյաբինը լրջորեն մտածեց Ռուսաստան վերադառնալու մասին։ Այս վերադարձը դժվար էր՝ կապված Սկրյաբինի սկանդալային հեղինակության հետ, որը Մոսկվայում նույնպես ուներ բազմաթիվ անձնական չկամեցողներ[9]: Ընտանիքի վերջնական վերադարձը Ռուսաստան տեղի է ունեցել միայն 1910 թվականի փետրվարին։

Մոսկվայում Սկրյաբինն ապրում էր Վոլխոնկա փողոցի վրա, Յարդ հյուրանոցում, իսկ աշնանը նրանք տեղափոխվեցին Մալի Կոկովինսկի նրբանցքի Օլտարզևսկուու՝ վարձակալության տրվող բնակարաններից մեկը (շենք 1/8, բնակարան 16)։ Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո, Արիադնան մկրտվեց ուղղափառ ծեսով[Ն 6]։ Մեկ տարի անց ընտանիքում ծնվեց կրտսեր դուստր Մարինան, իսկ 1912 թվականի նոյեմբերին Սկրյաբինի ընտանիքը մի վերջին անգամ տեղափոխվեց վարձակալության տրվող մեկ այլ բնակարան՝ պրոֆեսոր Ա. Գրուշկայի բնակարաններից Բոլշոյ Նիկոլաևսկի նրբանցք, Արբատ, շենք 11[Ն 7]։

Սկրյաբինի երեխաները ասես հետին պլանում էին[10] :

  Ա․ Ն․ երեխաներին սիրում էր աբստրակտ, տեսական սիրով, երբեմն շոյում էր նրանց, <…> բայց սովորաբար դա միայն հրաժեշտ տալիս կամ ողջունելիս էր պատահում, կամ երբ երեխաները գնում էին քնելու և պարտականության նման մոտենում էին ծնողներին և համբուրում նրանց… Ընդհանուր առմամբ, Տատյանա Ֆեոդորովնան ավելի շատ էր երեխաների հետ զբաղվում, բայց այդ «ավելի» ասածն այդքան էլ շատ չէր[11]։
- Լեոնիդ Սաբանեև, Հիշողություններ Սկրյաբինի մասին
 
 
Ա․ Ն Սկրյաբինի երեխաները՝ Արիադնան, Մարինան, Յուլիանը․ մոտ 1913 թվական
 
Յուլիան և Արիադնա, 1913 թվական

Ընտանեկան շրջապատում Սկրյաբինները խոսում էին բացառապես ֆրանսերեն։ Կիրառական էր հատուկ «ընտանեկան լեզուն»․ Ալեքսանդր նիկոլաևիչը հորինում էր բազմաթիվ նոր գոյականներ և ածականներ, որոնք շատ մելոդիկ էին և ականջ շոյող, երբ խոսքը գնում էր Տատյանա Ֆեոդորովնայի և երեխաների մասին։ Երեխաները մականուններ ունենալու պատվին էին արժանացել։ Հայրն Արիադնային «ճպուռ» էր ասում[Ն 8], ինչպես նաև կրճատ անուններ, ինչպես օրինակ, «Առոչկան»․ Դիրիժոր և կոնտրաբասիստ Սերգեյ Կուցևսկին, որի տանն էին ապրում Սկրյաբինները, երբ առաջին անգամ փորձնականորեն եկան Մոսկվա, հիշում է Արիադնային այսպես․

  Նա իսկական սատանայի ճուտ էր, որից բոլորը վախենում էին։ Նա շատ փոքրիկ էր, բայց երբ փոթորկի նման ներխուժում էր սենյակ, բոլորը սսկվում էին։ Նա ոչ մեկից չէր վախենում։ Մաման ու պապան բարկանում էին, բայց չգիտեին ինչ անել նրա հետ[12]։
- Սերգեյ Կուսևիցկի, ըստ Եվա Կիրշների[Ն 9]
 

Չնայած բավական սովորական, բուրժուական կենցաղին, Սկրյաբինի երեխաները մեծանում էին թատերական և բարձր ստեղծագործական միջավայրում։ Նույնիսկ Սկրյաբինի տան մթնոլորտը, որը Մոսկվայի երաժշտական և բանաստեղծական կյանքի կենտրոններից մեկն էր, չէր դադարում ոգեշնչող լինել[13]: Սկրյաբինի մոտ պարբերաբար հյուր էին լինում բանաստեղծներ, նկարիչներ, թատրոնի աշխատողներ, փիլիսոփաներ։ Տանն անընդհատ հնչում էր երաժշտություն և պոեզիա, քննարկվում էին մշակութային կյանքի իրադարձություններ։ Բոլոր երեք երեխաներն էլ նկարում էին՝ կազմակերպելով ցուցահանդեսներ։ Յուլիան բավական խոստումնալից էր որպես կոմպոզիտոր և դաշնակահար, ընտանիքի և հյուրերի համար պարբերաբար անցկացվում էին ոչ մեծ «մենահամերգներ»։ Արիադնան իրենից կրտսեր Յուլիանին իրեն հավասար էր վերաբերում՝ ընդունելով նրա բացառիկությունը[14]:

Ինքը՝ Արիադնան, նույնպես վաղ հասակից նվագում էր․ նա սովորում էր Մոսկվայի կոնսերվատորիայում, և գրում էր բանաստեղծություններ[15], բայց ամենից շատ սիրում էր դրամաներ ու ողբերգություններ գրել, որոնք երեխաները դրանից հետո խաղում էին հենց տանը, հենց ծնողների և հյուրերի առջև։ Արդեն մանկության տարիներին Արիադնան սկսեց հպարտություն և համառություն ցուցաբերել.

  Մի անգամ մեր ներկայացումը կոպտորեն ընդհատվեց․ հանդիսատեսներից մեկը Արիադնային զգուշացրեց, որ ելույթ ունենալիս պետք է հանդիսատեսին դեմքով, այլ ոչ թե մեջքով կանգնել։ Քույրս բավական կտրուկ պատասխանեց համարձակ դիտորդին, որ իր խոսքն ուղղված է լուսնին, այդ պատճառով նա պետք է նայի պատուհանից դուրս, երկինք, և որ ինքը չի պատրաստվում ոչինչ փոխել։ Մայրս միջամտեց և, քանի որ Արիադնան չէր ցանկանում ոչ դիրքը փոխել, ոչ էլ ներողություն խնդրել, ներկայացումն ընդհատվեց[16]։
- Մարինա Ալեքսանդրովնա Սկրյաբինա
 

Սկզբում երեխաների հետ երաժշտությամբ զբաղվում էր մայրը, իսկ Արբատի բնակարան տեղափոխվելուց հետո Արիադնան և Յուլիանը հնարավորություն ունեցան դպրոց հաճախել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան, որը գտնվում է մոտակայքում, Собачья площадка-ում։ Նրանց անունները նշված են ուսումնարանի ուսումնական տարիներից երկուսի՝ 1914/1915 և 1915/1916 «Քննական թերթիկներում»։ Նրանք սովորում էին ավագ նախապատրաստական կուրսում՝ Մարիա Ֆաբիանովնա Գնեսինայի մոտ։ Առաջին տարում Արիադնայի գնահատականը 4+ էր՝ իր «ունակությունների» համար և 4՝ «իր աշխատասիրության» համար, երկրորդ տարի՝ «ունակություններ» - 4+, «աշխատասիրություն» - 3։ Յուլիանի գնահատականներն ավելի բարձր էին[17]։ Դպրոցում Արիադնան ու Յուլիանը ներգրավված էին նաև Ժակ-Դալկրոզեի ռիթմիկային, որը ուսուցանում էր շվեյցարացի երաժիշտի և ուսուցչուհի Ն. Ա. Գեյմանի աշակերտուհին։ Երեխաների հետ այլ առարկաներ պարապում էր մայրը․ տանը ստեղծված էին բոլոր պայմանները, այդպիսի դասերի համար, մասնավորապես, ունեին ընդարձակ գրադարան, և ժամանակ առ ժամանակ ուսուցիչներ էին հրավիրում[18]:

Գերմանիայի հետ պատերազմի բռնկումով Սկրյաբինի ընտանիքում կյանքը զգալիորեն դժվարացավ։ Ընտանիքին ապահովելու համար Սկրյաբինը ստիպված էր հյուրախաղեր կազմակերպել Ռուսաստանով մեկ։ Պատերազմի գրեթե առաջին ամիսներին տուժեցին Տատյանա Ֆեդորովնայի Բելգիայի հարազատները. «Գերմանիայի տակնևանցության մասին պատմությունները և բոլոր տեսակի լեգենդներն ու փաստերը գերմանացիների վայրագությունների և գարշանքների մասին, հորդում էին խիտ շիլայի նման»։ Միևնույն ժամանակ, ըստ Սաբանեևի, Սկրյաբինի ընտանիքում «թագավորում էր սարսափելի հայրենասիրական ոգևորություն», և ինքը՝ կոմպոզիտորը ողջունում էր պատերազմը՝ համոզված լինելով, որ սկսվում է «համաշխարհային պատմության ավարտը», որին ինքն այդքան սպասում էր[19][Ն 10]:

Հակասեմիտիզմն ընտանիքում խմբագրել

Արիադնան հորից ժառանգել էր կզակի «փոսիկը», բայց մնացած ամեն ինչում նման էր մորը, և այդ նմանությունն անընդհատ աճում էր[20][21]: Տատյանա Ֆեոդորովնան, այնուամենայնիվ, փորձում էր հնարավորինս հեռու մնալ իր հարազատներից, քանի որ, ըստ Սաբանեևի[Ն 11], պատկանում էր հրեաների հոգեբանական այն տեսակին, ովքեր ամաչում էին և փորձում էին ամեն հնարավոր ձևով թաքցնել իրենց ծագումը, նույնիսկ անգամ որևէ կապն այդ ազգի հետ։ Այսպիսով, տան մթնոլորտը խառնված էր հակահրեականության ոգով, որի հիմնական կրողը մայրն էր։ Այս որակը հատկապես ակնհայտ էր նրա կրտսեր եղբոր՝ Բորիս դե Շլյոցերի հետ հարաբերություններում, որը հետագայում դարձավ ֆրանսիացի հայտնի երաժշտագետ և գրող, և որն ուներ խիստ արտահայտված հրեական արտաքին և բնորոշ արտասանություն՝ «վարկաբեկելով» քրոջն՝ իր հետ ունեցած արտաքին նմանությամբ։ Ըստ ժամանակակիցների հուշերի՝ Արիադնան նույնպես նման առոգանություն ուներ[22][23], նույնիսկ երբ խոսում էր ռուսերեն։

Սկրյաբինը կիսում էր կնոջ հակասեմիտական հայացքները, բայց Ալեքսանդր Նիկոլաևիչի մոտ դրանք ավելի մեղմանում էին՝ հրեաներին որպես «շատ կարևոր պատմական առաքելություն» կատարող համարելով, և նա բավարարվում էր այն համոզմունքով, որ նրանք չպետք է զբաղեցնեն որոշ «բարձր պաշտոններ»[11]:

Հոր մահ խմբագրել

 
Տ․ Ֆ․ Շլյոցեր-Սկրյաբինան երեխաների հետ`Արիադնե, Մարինա և Յուլիան․ Մոսկվա, 1918 թվական

1915 թվականի ապրիլի 14-ին Ալեքսանդր Սկրյաբինը մահացավ արյան ստրեպտոկոկային թունավորումից։ Բառացիորեն նրա մահից անմիջապես առաջ՝ վերջին րոպեներին նա կարողացավ ստորագրել կտակ և խնդրագիր՝ երեխաների որդեգրման համար։ Հոր մահից հետո ընտանիքն, ըստ էության, մնաց առանց ապրուստի միջոցի[24]։ Վերա Իվանովնան՝ Սկրյաբինի օրինական կինը, շնորհիվ բազմաթիվ միջնորդների և բարի կամեցողների ջանքերի, բավականաչափ մեղմեց իր դիրքորոշումը։ 1915 թվականի ապրիլի 27-ին նա կայսերական գրասենյակ դիմեց․

  Իմանալով այն մասին, որ ամուսինս՝ Ա․ Ն․ Սկրյաբինը ցանկանում է խնդրագիր ներկայացնել Տ․ Ֆ․ Շլյոցերի հետ ունեցած երեխաներին՝ Արիադնային, Յուլիանին, Մարինային, օրինական ճանաչելու համար՝ պահպանելով երեխաների նկատմամբ նրա /Տատյանայի/ ծնողական իրավունքները, իմ կողմից դրա վերաբերյալ ոչ մի բողոք չունեմ։ Վ․ Ի․ Սկրյաբինա[25]։
- ГЦММК, ф. 31, ед. хр. 861.
 

Արիադնա Սկրյաբինա խմբագրել

Մեկ շաբաթ անց՝ մայիսի 5-ին, Տատյանա Ֆեդորովնան Նորին կայսերական մեծության գրասենյակից նամակ ստացավ՝ փաստաթղթերի ցանկով, որոնք անհրաժեշտ էին, որ թույլ տային, որ Սկրիաբինի երեխաները՝ Արիադնան, Յուլիանը և Մարինան իրենց հոր անունը կրեն։

Հաջողվեց աստիճանաբար որոշակի գումար հավաքվել նաև ընտանիքին աջակցելու և կանոնավոր կյանքին անցնելու համար։ Տատյանա Ֆեդորովնան կենտրոնացավ Յուլիանի դաստիարակության վրա, որում տեսնում էր Ալեքսանդր Սկրյաբինի գործի ժառանգորդին և շարունակողին։ Արիադնան, եղբոր հետ միասին, հոր մահից հետո շարունակեց հաճախել Գնեսինների դպրոց, ինչի մասին վկայում է 1915/1916 ուսումնական տարվա «Քննության թերթիկները»[17]։ 1917 թվականի երկու հեղափոխությունները կրկին խարխլեցին ընտանիքի հազիվ կարգավորված կյանքը։ 1918 թվականին Մոսկվայում սով սկսվեց։

Ուկրաինա խմբագրել

Ամռանը Տատյանա Ֆյոդորովնան երեք երեխա տարավ սնունդով համեմատաբար ապահովված Ուկրաինա՝ Կիև, ակնկալելով, որ իր համար ավելի հեշտ կլիներ այնտեղ կյանքը կարգավորել[26][27]: Այնուամենայնիվ, այնտեղ նույնպես անվտանգ չէր. քաղաքում իշխանությունը անցնում էր ձեռքից ձեռք, գնալով ավելի ու ավելի վատանում էր։ Չնայած դժվարություններին՝ Արիադնայի եղբայրը շարունակեց ուսումը Կիևի կոնսերվատորիայում՝ Գլերի ղեկավարությամբ։

Խորհրդային կառավարությունը որոշեց կոմպոզիտորի տուն-թանգարանը կազմակերպել Սկրյաբինի Արբատի բնակարանում, իսկ Տատյանա Ֆեդորովնան ստիպված էր բնակվել երկու տան մեջ՝ անընդհատ մեկնելով Մոսկվա՝ այս գործերի հետ կապված։ Այդ ժամանակ երեխաները մնում էին Կիևում՝ շաքարավազի գործարանատեր Բալախովսկու տանը կամ Իրպեն քաղաքի մերձակայքում գտնվող ամառանոցային գյուղում[24] :

1919 թվականի հունիսին, մոր բացակայության պայմաններում, մինչև վերջ չբացահայտված պայմաններում մահացավ Յուլիան Սկրյաբինը՝ խեղդվելով Դնեպրում։ Հանգուցյալ Սկրիաբինի ոգով պահպանվել են մի քանի երաժշտական կտորներ, որոնց հեղինակությունը ավանդաբար վերագրվում է Յուլիանին։ Այնուհետև Արիադնան ընկերուհիներին պատմում էր, որ եղբայրը «նույնիսկ ավելի տաղանդավոր էր, քան իր հայրը»[23]: Յուլիանի մահից հետո Արիադնան իր ամբողջ կյանքի ընթացքում վախենում էր ջրի մեջ ծնկներից ավելի խորանալ[28]:

Նովոչերկասկ խմբագրել

Որդու մահը վերջապես կոտրեց Տատյանա Ֆեդորովնային։ Նա իր հետ տարավ իր կրտսեր դստերը՝ Մարինային, և վերադարձավ Մոսկվա, իսկ Արիադնային տեղավորեցին Սմոլնիի ինստիտուտ, որն այն ժամանակ տեղափոխվել էր Նովոչերկասկ[29][27]:

Հարազատներից կտրվելով՝ Արիադանն անմիջապես ցույց տվեց իր անկախ, հպարտ, իմպուլսիվ և համարձակ բնավորությունը.

  Մենք, այդ ժամանակի մտավորականներս, ամաչում էինք որևէ մեկին ասել, որ զբաղվում ենք ոչ այնքան նրբագույն բաներով, ինչպիսիք են՝ վառալանյութ հավաքելը, փնտրում ենք ինչ-որ կերպ սնունդ աշխատելու միջոց։ Մի անգամ պատմության ուսուցչուհին պատմեց մեզ, թե ինչքան էր երեկ հոգնել՝ ամբողջ օրը գոմաղբից աղյուսներ ծեփելուց։ Արիադնան միանգամից բացականչել էր․ «Ինչու էիք դա մենակ անում։ Ասեիք ինձ, ես կօգնեի Ձեզ»։ Նա ամենևին էլ չէր քաշվում իր աղքատությունից և չէր խորշում ոչ մի տեսակ աշխատանքից[29]:
- Կալաբինա, ընկերուհի Սմոլնիի ինստիտուտից
 

Սաներից ոմանք էլ տպավորված էին Արիադնայի գերազանց դաշնակահարությամբ[29]: Այնուամենայնիվ, ինստիտուտը շուտով փակվեց, և Արիադնան նույնպես վերադարձավ Մոսկվա, որտեղ ամբողջ ընտանիքը շարունակում էր ապրել Արբատի բնակարանում, որը շուտով թանգարան էր դառնալու։

Մոսկվա խմբագրել

1920-1921 թվականների ձմռանը Արիադնան ընդունվեց թիվ 159 դպրոց՝ Բոլշայա Նիկիտսկայա փողոցի հարևանությամբ, Ստոլովոյ և Նոժովի նրբանցքների խաչմերուկում։ Դասասենյակներում ցուրտ էր, և դասարանի երեխաները նստում էին դրսի հագուստով։ Արիադնան դպրոց էր հաճախում անցյալ դարի ոճին համապատասխան վերնազգեստով՝ հին, շագանակագույն թավշյա երկար վերարկուով, թևերին՝ փոմփոլիկներ։ Չնայած ակնհայտորեն օրհասական իրավիճակին՝ նա իրեն գոռոզ էր պահում, և դասընկերներից շատերը անմիջապես չսիրեցին նրան։ Այնուամենայնիվ, նա կարեկցանքի կամ պաշտպանության կարիք չուներ էլ․ անտարբերորեն անտեսում էր ցանկացած ծաղրանք[23]:

Արիադնան արդեն հասուն, ձևավորված անհատականություն էր, այն հատկություններով, որոնք նա պետք է կրեր իր ամբողջ կյանքի ընթացքում` վեհացում և բացարձակ անզիջողականություն` կոշտության, հավակնոտության և ինքնակատարելության ձգտումով։ Արիադնան ոչ մի հարցում միջին չգիտեր, եթե նրա գլխում մի միտք էր ծագում, իսկ մտքերը նրա գլխում հաճախ էին ծագում, դա ամենակուլ կիրք էր դառնում։ 14-15 տարեկան հասակում նա ուներ երկու երազանք. նախ և առաջ վճռականորեն որոշել էր բանաստեղծուհի դառնալ, և երկրորդ՝ որոշել էր իրականացնել իր հոր «Միստերիան»[29][30]: Մտահղացման երկրորդ փորձի իրականացման համար, նա նախատեսվում էր որպես օգնական ներգրավել իր արյունակից քրոջը՝ Մարիամին, որը Լենինգրադի ԴՄԹ դերասանուհի էր[29], ինչպես նաև դպրոցական ընկերուհիների[29]։

  Մի անգամ, 1921 թվականի օգոստոսին ես վազեցի Արաիդնայի մոտ՝ Նիկոլո Պեսկովսի նրբանցք։ Նա անկողնում պառկած էր․ առողջանում էր տիֆից հետո։ Կրստեր քույր Մարինան էլ էր հիվանդ, իսկ Արիադնայի խոսքերով, մայրը մահամերձ էր։ Արիադնան ուրախ էր, որ եկա և թեև բժիշկն արգելել էր խոսել, նա շատ, ոգեշնչված և գրգռված խոսում էր կյանքում արվեստի կարևորության մասին, դա մարդկությանը բացատրելու իր կոչման մասին։ Ես գնացի՝ գաղափարին՝ նրա ֆանտաստիկ նվիրվածությամբ ցնցված։ Այ սա մարդ է, մտածում էի ես։ Նույնիսկ այդպիսի դժվարին պահերին, երբ մայրը մահանում է, նա ընդունակ է մտածել վեհ, վերացական խնդիրների մասին[31]։
- Ն․ Իլյինա, թիվ 159 դպրոցի ընկերուհիներից
 

Փաստորեն, ցնցումների ազդեցության տակ, որոնցից տուժվել էր ինչպես իր ընտանիքը, այնպես էլ ամբողջ երկիրը, Արիադնան արմատապես վերաիմաստավորեց իր հոր գաղափարը։ Նրա «Մեծ միստերիայի» կենտրոնական տեղում ոչ թե երաժշտությունն էր, այլ դրամատուրգիան։ Մարմնավորման ենթադրյալ վայրը փոխվեց. դա այլևս Հնդկաստանը չէր, այլ հենց Ռուսաստանի սիրտը` Մոսկվայի Կարմիր հրապարակը։ Այս գործողությունը կոչված էր ոչ թե ամբողջ Տիեզերքը միավորելու երանելի Էքստազի մեջ, այլ վճռական «բողոք արտահայտելու մարդկության տառապանքների դեմ»։ Սցենարի համաձայն, գագաթնակետը պետք է լիներ բոլոր դերասանների՝ Արիադնեի դպրոցական ընկերների հանրային ինքնահրկիզումը։ Նրա այս գաղափարները Սկրյաբինի ընտանիքին և ընկերներին հուսահատության էին մատնել, բայց Արիադնան բառացիորեն կլանցած էր և չէր ցանկանում լսել որևէ համոզում[32]:

  Հենց միայն ինստիտուտի մասին միտքը սարսափազդու է… Ես կմտնեմ ժողովրդի մեջ… Ես շուտով Մեծ Միստերիան կիրականացնեմ, ես արդեն շատ հետևորդներ ունեմ։ Ոչինչ, եթե ես տուժվեմ, ես շատ ուրախ եմ դրա համար, ճիշտ այնպես, ինչպես ուրախանում եմ, որ մահանալու եմ հանուն ռուս ժողովրդի։

…Ներող եղեք այն սահմանափակումների համար, որն իմ պատճառով է։ Ես Ձեզ խնդրում եմ, կյանքիս այս դժվարին պահին օգնեք ինձ Ձեր բարեկամությամբ և մի տարհամոզեք, քանի որ ես գիտեմ, որ դա իմ բաժինն է։

Մի գրեք ինձ այլևս, միևնույնն է՝ չեք հասցնի։ Ես արդեն ամեն ինչ ունեմ[33]։
- Արիադնա Սկրյաբինայի նամակից՝ գրված Վ․ Գ․ Միրովիչին, 1920 թվականի օգոստոսի 20
 

Մեծ դժվարությամբ, համատեղ ջանքերով Արիադնային համոզեցին, որ իր քույրը, մայրն ու տատիկը առավել քան երբևէ նրա խիստ օգնության կարիքն ունեն, դրանով իսկ նրա մտքերի ընթացքը՝ մարմնավորել կրակոտ «Մեծ Միստերիան», հետաձգվեց անորոշ ժամանակով։ Աստիճանաբար, ձեռնարկության անհեթեթությունը ինքնին ավելի ակնհայտ դարձավ Արիադնային, նա վերանայեց նպատակները` ձգտելով համընդհանուր ճանաչման հասնել բանաստեղծական ոլորտում[33][34]:

 
Արիադնան մոր հետ: Մոսկվա, 1918

Արիադնայի սիրված գրողը Դոստոևսկին էր, իսկ նրա սիրված դրամատուրգները Շեքսպիրն ու հին հույներն էին՝ վանկի կտրուկության և վիճակների բարձր դրամատիկության համար։ Բանաստեղծների շրջանում այդպիսի ընդգծված նախապատվություններ չուներ, բայց առաջինների շարքում էին Բլոկը և Բալմոնտը։ Արիադնան սիրում էր արտասանել Կոնստանտին Բալմոնտի «Իսպանացու պես» բանաստեղծությունը[35]՝ հատուկ հույզով շեշտելով «Ես ուզում եմ առաջինը լինել աշխարհում, ցամաքում և ջրի երեսին» տողերը[36]: Ֆրանսիական պոեզիայից և դրամատուրգիայից՝ Բոդլերիը, Մոլիերը, Ռոստանը, բելգիականից Վերհառնը։ Արիադնան պոեզիան ընթերցում էր Կամերային թատրոնի առաջատար դերասանուհի և մոսկովյան երիտասարդության կուռք Ալիս Կունենի պաթետիկ ձևով [37] :

15 տարեկանից Արիադնան ինքն է էլ էր ստեղծագործում․ պահպանվել են մանկական ձեռագրով գրված թերթիկներ։ Փոքր քրոջ՝ Մարինայի հետ միասին Արիադնան գրել է Միրրա կոլեկտիվ կեղծանունով։ Միրրայի ստեղծագործությունների շարքում կան բազմաթիվ բանաստեղծություններ Մարինա, Օլգա, Ալյա անունների վերաբերյալ։ Հետազոտող Տ Վ. Ռիբակովան նշում է այս պարզունակ տողերի նմանությունը Մարինա Ցվետաևայի բանաստեղծությունների հետ, որի աշխատանքներում անունները նույնպես հատուկ տեղ են գրավել[38]: Սկրյաբինի և Ցվետաևայի ընտանիքները շատ մտերիմ էին։ Այս ընկերությունը արտահայտիչ դարձավ հատկապես այն բանից հետո, երբ Սկրյաբինները Կիևից Մոսկվա վերադարձան։ Մարինա Ցվետաևան օգնության ձեռք մեկնեց Տատյանա Ֆեոդորովնային և հոգևոր հենարան եղավ, երբ նա դրա կարիքը ուներ առավել քան երբևէ։ Ցվետաևան ամբողջ օրեր և գիշերներ անցկացրեց ծանր հիվանդ կնոջ կողքին, իսկ ավելի ուշ իր օրագրում գրեց. «Ընկերությունը դաժան բան է. ամբողջովին գործի և զրույցի մեջ, տղամարդկային, երկրային քնքշության նշաններից դուրս»[38]: Նրանց դուստրերը՝ երկու Արիադնաները նույնպես ընկերներ էին, իսկ մանկական «Ալյա» բանաստեղծությունը, ամենայն հավանականությամբ, նվիրված է Արիադնա Էֆրոնին[38]: Մարինա Ցվետաևայի հետ ջերմ հարաբերությունները շարունակվեցին նաև օտարության մեջ։ Ցվետաևայի որդին՝ Մուրը, ծնվել է Արիադնայի դստեր ծնվելուց երկու օր անց, ինչի կապակցությամբ նրանք նվերներով են փոխանակվել, իսկ Ցվետաևան օրագրում գրառում է կատարել[39]։ Պահպանվել են նաև այն ժամանակվա բանաստեղծությունները, որոնք գրվել են բացառապես Արիադնա Սկրիաբինի կողմից՝ մեծ պրետենզիայով և Արիադնեա Օռլիցկայա «խոսող» ինքնագրով։ Աղջիկը աստվածացնում էր հորը, բայց ամբիցիոզ էր և չէր ցանկանում օգտագործել հոր համբավը[38], իսկ կեղծանունը հավանաբար արտացոլում էր Էդմոնդ Ռոստանի սիրված պիեսի Արծիվ անունը, որը ռուսերեն թարգմանել է Մարինա Ցվետաևան 1910-1911 թվականներին[38]:

Մեկ տարի բացակայելուց հետո Արիադնան չգնաց ավարտական դասարան և լքեց դպրոցը՝ որոշելով ընդունվել համալսարան։ Սմոլնիի ինստիտուտում նրա ընկերուհին՝ Կատյա Ժդանկոն եկավ նրա մոտ։ Նրանք «ընկերացան», որից հետո Արիադնան սկսեց նրան քրոջ տեղ ընդունել[29]: «Քույրերը» ապրում էին Սկրյաբինի բնակարանում, մի սենյակում[29]: Նրանք միասին որոշեցին ընդունվել Բառերի պետական ինստիտուտ, որը ղեկավարում էր հանրահայտ նկարիչ և ասմունքի տեսաբան Վասիլի Սերյոժնիկովը։ Թեստավորման «կոլոկվիումից» հետո երկու աղջիկներն ընդգրկեցին են Բառերի պետական ինստիտուտ[29]: Արիադնան ընտրում էր, թե ում դասախոսություններին ներկա լինել, միայն իրեն հետաքրքրողներին՝ լեզվաբանություն և ուղղախոսություն (դասվանդում էր՝ Դ. Ն. Ուշակովը), արևմտյան գրականության պատմություն ( Պ. Ս. Կողան ), պոետիկա ( Վ. Յա. Բրյուսով ), գեղագիտություն (Իլյին)[29]: Արիադնայի ընկերների թվում էր՝ գրող Լեոնիդ Անդրեևի որդին՝ Դանիիլը, կոնսերվատորիայի ուսանողուհի՝ դաշնակահարուհի Տատյանա Գոլուբևան, պատմաբան Մ.Կ. Լյուբավսկու դուստրը՝ Ալեքսանդրան, Կ․ Յա․ Գոլեյսովսկի ստուդիայից՝ բալերինա Ֆրանչեսկա Բոեմը, հայտնի հեղափոխական մտածող Կրոպոտկինի ազգակցական՝ Վերա Կրոպոտկինան[29]:

1922 թվականի հունվարին Բառերի պետական ինստիտուտը (ГИС) փակվեց, իսկ մարտին՝ Տատյանա Ֆեդորովնան մահացավ՝ այդպես էլ չապաքինվելով ծանր դեպրեսիայի հետևանքով առաջացած հիվանդություններից[40]: Տարածքը նույնպես պետք է ազատվեր. թանգարանը նախատեսվում էր բացել ամռանը։ Մահից կարճ ժամանակ առաջ Տատյանա Ֆյոդորովնայի վիճակը, կարծես թեթևացել էր, և նա պատրաստվում էր ամբողջ ընտանիքը Փարիզ՝ եղբոր՝ Բորիս Շլյոցերի մոտ տեղափոխել։ Արիադնան չէր էլ ցանկանում լսել Ռուսաստանn «այդպիսի ժամանակ» լքելու մասին[41]: Ամեն ինչ ճիշտ հակառակը ստացվեց. Տատյանա Ֆեոդորովնային Սկրjաբինի կողքին՝ Նովոդևիչի գերեզմանատանում Ռուսաստանում ընդմիշտ թողնելով[40], և կրտսեր քրոջը՝ Մարինային Տատյանա Ֆեոդորովնայի բելգիացի հարազատների մոտ ուղարկելով, Արիադնան իր տատիկ Մարիա Ալեքսանդրովնայի հետ միասին հայտնվեց Փարիզում, «Քեռի Բորյայի» մոտ[42]

Փարիզ խմբագրել

Քիչ բան է հայտնի Արիադնա Սկրյաբինայի օտարության մեջ անցկացրած առաջին տարիների մասին[42]: Նրա ընկերների և ծանոթների նամակագրությունից հետևում է, որ սկզբում նա, ինչպես շատ այլ արտագաղթողներ, մեծ կարիքի մեջ էր։ Օրինակ ՝ 1923 թվականի նոյեմբերին Միխայիլ Գերշենզոնը գրել է Լև Շեստովին։

  Ես որոշել եմ երաժիշտների համերգ կազմակերպել, որ հավաքեմ և Արիադնա Սկրյաբինային գոնե մի քիչ գումար ուղարկեմ։ Սաբանեևին, հավանաբար, դու հիշում ես։ Նա որոշել է օգնել։ Մենք հաշվարկեցինք, որ մոտ 300 դոլար կլինի, այսինքն հինգ հազար ֆրանկ․ էլի մի բան է։ Գոլդենվեյզերը կօգնի։ Ես խնդրեցի, որ նպատակը չհրապարակվի, բայց մասնակիցներին, այնուամենայնիվ ստիպված ենք լինելու ասել[34]։
- Մ․ Գերշենզոն, Լ․ Շեստովին գրած նամակից, 1923 թվականի նոյեմբերի 6
 

Սակայն Արիադնային հաջողվեց բավականին արագ ոտքի կանգնել։ Փարիզ ժամանելուն պես նա ընդունվեց Սորբոնի բանասիրական ֆակուլտետ, սակայն դասերի նկատմամբ մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերում[12]: Ըստ երևույթին, արդեն 1923 թվականին, Արիադնան միացավ ռուսաստանցի բանաստեղծների «Միջոցով» փարիզյան շրջանակին, որի անդամ էր նաև նրա ապագա, վերջին ամուսինը՝ բանաստեղծ Կնուտը։ Նշված ստեղծագործական խմբի գործունեության մասին տեղեկատվությունը շատ սակավ է, թե ինչ ձևերով է Արիադնան մտել խմբի մեջ, անհայտ է։ Նրա անունը միայն թռուցիկ է հիշատակվում բանաստեղծ Վլադիմիր Պոզների նամակագրության մեջ, և նաև, հավանաբար, 1920-ականների եզակի անգամ, հայտնվել է արտագաղթողների մամուլում`հենց այդ՝ «Չերեզ» խմբի գործունեության կապակցությամբ[Ն 12]։ Արտագաղթած երիտասարդ գրողների շրջանում ծանոթություններ հաստատելով՝ Արիադնան դեռևս խուսանավում էր Դովիդ Կնուտի հետ «իրական» հանդիպումից, որը երկար տարիներ անց առանցքային դերակատարում ունեցավ նրա ճակատագրում և, որպես հետևանք, բախտորոշ նշանակություն[34]:

Գրական փորձ և առաջին ամուսնություն խմբագրել

Արիադնայի ֆրանսիական կյանքի հաջորդ տարին նշանավորվեց երկու իրադարձությամբ։ Նախ և առաջ, նա Փարիզում հրատարակեց դեբյուտային բանաստեղծությունների ժողովածու՝ «Բանաստեղծություններ» վերնագրով՝ ամենապարզ և անբռնազբոս ձևով։ Գոյություն ունի հայտնի գրախոսություն, որը գրել է Գեորգի Ադամովիչը և տպագրվել է «Զվենո» էմիգրանտների թերթում (№ 56, 1924 թվականի փետրվարի 25)[43]: Ադամովիչի կարծիքը անողոք է. Արիադնան չունի իրական բանաստեղծի մի գլխավոր հատկություն` բառի հետ վարվելու իր մաներան։ Գրականագետ Սեմյոն Լիբերմանը մի ակնարկում, որը հրապարակվել է Նականունե (թիվ 123, հունիսի 1-1924) թերթում, Արիադնայի գրական փորձերը նկարագրում է որպես «հարթ, գրագետ, հաճելի, միջին բանաստեղծություններ»։ Երիտասարդ Արիադնայի պոեզիան ներծծված է քրիստոնեական պաթոսով, բայց միևնույն ժամանակ, նրանում զգացվում է հոգևոր վերացածություն, որի միջով, ըստ հետազոտող Վլադիմիր Խազանի, բացահայտվում են գեղարվեստական տաղանդի առանձնահատկությունները[44]: Հավաքածուի, թերևս, առավել ուշագրավ աշխատության մեջ ինքնատիպ է Արիադնայի դիմումը Հին Կտակարանի թեմային՝ Հիսուս Նավին բեմական էտյուդում, որը նվիրված է Բորիս Շլյոցերին։ Որպես այս փոքրիկ պոետիկ պիեսի էպիգրաֆ, Արիադնան հղել է իր հոր «Էքստազի պոեմից»։ Հիսուս Նավին՝ հրեաների Հին Կտակարանի առաջնորդը, արժևորվում է ինչպես հուդայական, այնպես էլ ուղղափառ ավանդույթներում։ Արիադնայի համար նրա կատարած աստվածաշնչյան առանցքային գործողություններից մեկը արևի կանգնեցնելն է, դա հանցագործություն է բնության դեմ, մեծագույն սրբապղծություն, որը թույլ է տվել Հիսուս Նավին, իբրև թե՝ ուղեղի մթագնման, կատաղության վիճակի ազդեցության տակ, և որից ինքն էլ է սարսափել[45]:

Նույն, 1924 թվականի հենց սկզբում Արիադնան ամուսնացավ։ Նրա ընտրյալն էր կոմպոզիտոր և Հին Կոլումբիեր թատրոնի (ֆր.՝ Théâtre du Vieux-Colombier, Փարիզ) դիրիժոր, ֆրանսիացի հրեա Դանիել Լազարիուսը (1898-1964)։ Լազարիսը Արիադնայի սիրտը նվաճեց իր վարպետությամբ, իսկ Արիադնան նրան հմայեց իր էքզալտականությամբ (էյֆորիա) և անսովոր անբռնազբոսությամբ, որը հաճախ սանձարձակության էր հասնում։ Ժամանակակիցների վկայությամբ, դեռևս, երբ Արիադնան երիտասարդ էր ռեստորաններում շատ ծխում էր, օղի խմում, իսկ, որ ամենագլխավորն է, ուտում էր անկուշտ ագահությամբ, որը Ռուսաստանում անցկացրած սոված տարիների արդյունք էր։

 
Արիադնա Սկրյաբինան, Փարիզ, 1924
  Մայրս շատ շատ էր ուտում։ Նա միշտ սոված էր, ամբողջ կյանքում։ Ռուսաստանում նա սկսեց ծխախոտ փաթաթել, որ սովից փորը չցավեր։ Ֆրանսիայում նա օրական երեք տուփ ծխախոտ էր ծխում, հարձակվում էր ուտելիքի վրա և ոչ մի կերպ չէր կշտանում։ Ինքն էլ շատ նիհար էր․ քառասունյոթ կիլոգրամ էր կշռում[12]:
- Տատյանա Միրիամ, Արիադնայի դուստր
 

Երբ այցելուները նրան նայում էին հետաքրքրված, Արիադնան հեշտությամբ կարող էր կոպիտ ծիծաղել և լեզու ցույց տալ հետաքրքրասերներին։ Այս ամենը գրավեց Լազարիուսին՝ միևնույն ժամանակ նրա մոտ շփոթմունք առաջացնելով։ Արիադնայի կողքին նա կարծես գլխակորույս երեխա լիներ, չնայած նրանից յոթ տարի մեծ էր և հասցրել էր վիրավորվել Առաջին աշխարհամարտի դաշտերում։ Ավելին, Լազարիուսը պաշտում էր Սկրյաբինին, և կուռքի դստեր հետ կապը չէր կարող չշոյել նրա ինքնասիրությունը։ Իսկ այն բանից հետո, երբ նա Արիադնայի երեք բանաստեղծությունների համար երաժշտություն գրեց, Արիադնան այլևս չէր կասկածում իր ընտրության հարցում։ Սակայն երաժշտի կոպիտ հարազատներին նա անմիջապես դուր չեկավ։ Դանիելի մայրը ատում էր Արիադնային առաջին ընտանեկան ընթրիքից սկսած, իսկ ավելի ուշ նրան անվանել է «գնչու»[46] :

Այնուամենայնիվ, հարսանիքը կայացավ՝ քեռի Բորյայի և տատի օրհնությամբ։ Ամուսնությունը Արիադնային հնարավորություն տվեց լուծել ֆինանսական խնդիրները, բայց միաժամանակ ուրիշները ծագեցին․ հղի Արիադնան տրամվայի աստիճանից ընկավ և վիժեց[47]: Սկեսուրի հետ մշտական անախորժությունները ամուսինների միջև գժտությունների պատճառ էին դարձել։ Բանաստեղծական դեբյուտը միևնույն ժամանակ պարզվեց, որ ստեղծագործական ավարտ էր. ակնհայտ է, որ Արիադնան բավարարված չէր և՛ գրքից, և՛ առավել ևս՝ դրա վերաբերյալ համեստ արձագանքից, բայց և, առաջին հերթին, ինքն իրենից։

Արիադնան Լազարիուսից ունեցավ երկու դուստր՝ Տատյանա-Միրիամ (1925 թվականի փետրվարի 3)[48] և Գիլբերտ-Էլիզաբեթ (Բեթթի[Ն 13], 1926)[34] : Բեթիի ծնունդից կարճ ժամանակ անց Արիադնան լքեց Լազարիուսին՝ վերցնելով երեխաներին և մշտապես ջնջելով նրան իր կյանքից[12] :

Երկրորդ ամուսնություն խմբագրել

1928 թվականին հայտնի դաշնակահար Վլադիմիր Սոֆրոնիցկին եկավ Փարիզ։ Նրա հետ էր նաև կինը՝ Արիադնայի արյունակից և սիրելի քույրը՝ Ելենան (Լյալյա)։ Այս շրջագայության ընթացքում Լյալյան վիճել էր ամուսնու հետ, և Սոֆրոնիցկին ստիպված էր միայնակ վերադառնալ Ռուսաստան, առանց իր կնոջ, իսկ Լյալյան, Արիադնայի պնդմամբ, մնաց Փարիզում, և այդ բաժանումը պարզվեց, որ ձգվելու էր մի քանի տարի։ Արիադնան ու քույրը ապրում էին հարևանությամբ, միասին շատ ժամանակ անցկացնում, սրճարանում ժամեր անցկացնում նորաձև գլխարկներով, երկար մունդշտուկներով, գրավելով տղամարդկանց ուշադրությունը։ Արիադնան գրեթե ամեն օր հյուրեր էր հրավիրում, և խոսակցություններով հավաքները ձգվում էին մինչև ուշ գիշեր, կամ ինքն էր գնում իր ծանոթների մոտ՝ երեխաներին թողնելով տատի հույսին[49]:

Սրճարանում Արիադնան հանդիպեց Ռենե Մեժանի հետ, որը շուտով դարձավ նրա երկրորդ ամուսինը[Ն 14]։ Մեժանը ֆրանսիական գրականություն էր դասավանդում ճեմարանում և երազում գրող դառնալ։ Նա գրում էր բանաստեղծություններ և պատմություններ Մոպասանի ոգով, աշխատում էր ինչ-որ բուրժուական ընտանիքի մասին վեպի վրա, որը, ըստ երևույթին, սեփական ընտանիքի վերարտադրումն էր։ Մեժանը չէր զիջում Ղազարին ազնվականության մեջ, բայց նրա տանը Արիադնային շատ ավելի համակրանքով և կարեկցանքով էին վերաբերում. Ռենեի ծնողները նույնիսկ չէին էլ խորշում այն փաստից, որ իրենց որդու հարսնացուն ուներ երկու երեխա։ Հարսանիքը տեղի է ունեցավ նույն եկեղեցում, ինչպես անցյալ անգամ։ Նորապսակները Արիադնայի դուստրերի, ինչպես նաև սպասուհու և դաստիարակչուհու հետ միասին տեղափոխվեցին ընդարձակ բնակարան, որը նույնպես Լյալյայի բնակարանի մերձակայքում էր։

Ազգակից քույրերի միջև հարաբերություններն աստիճանաբար վատթարանում էին։ 1930 թվականի հուլիսի 31-ին թվագրված նամակում Լյալան Նինա Բերբերովային տեղեկացնում է.

  Արիադնան իր ամուսնու հետ գալիս է այսօր։ Ես այդքան էլ ուրախ չեմ, որովհետև նրան չեմ սիրում և այդ պատճառով էլ նրա [Արիադնայի] հետ էլ հաճելի չէ[34]:
- Ելենա Սաֆրոնիցկայա
 

Որոշ ժամանակ անց Սոֆրոնիցկին կարողացավ կնոջը համոզել վերադառնալ Ռուսաստան։ Լյալյան էլ հեռացավ նրա հետ՝ չնայած Արիադնայի համոզելուն, որ մնա[49] :

Ամուսնությունը Մեժանի հետ նույնիսկ ավելի վատն էր, քան նախորդը։ Արիադնան հղիացավ և, դեռ երեխային կրելով, որոշեց, որ նա պետք է մեկ այլ հայր ունենա։ Արիադնան ստեց Մեժանին, որ երեխան իրենից չէ, բայց երբ որդին՝ Էլին, մեծացավ, Արիադնան նրան ասաց, որ իր հայրը՝ Դովիդ Կնուտն է։ Արիադնան հեռացավ Մեժանից, որով կոտրեց վերջինիս սիրտը։ Ռենեն երկու տարի ապահարզան չէր տալիս նրան[34][50] և մինչև խորը ծերություն չգիտեր, որ ինքը որդի ունի, մինչև մի օր Էլին այցելեց նրան և բացահայտեց ճշմարտությունը[12]:

  Կնուտն աշխատում էր համոզել Արիադնային, որ չխաբի երեխային։ Բայց նրա հետ անհնար էր։ Եթե նա որևէ բան որոշել էր, նրան վերահամոզել հնարավոր չէր։ Նա, օրինակ, ներշնչել էր Էլիին, որ պետք է նավաստի դառնա, և նա դարձավ[12]:
- Եվա Կիրշներ
 

Հանդիպում և սիրավեպ Կնուտի հետ խմբագրել

Նախապատերազմյան ռուսական Փարիզն ապրում էր իր սեփական կյանքով՝ մեկուսացված ֆրանսիական Փարիզից։ Ռուսաստանից ներգաղթողները այցելում էին ռուսական սրճարաններ և ռեստորաններ, խանութներ և վարսավիրանոցներ, հրատարակում էին ռուսական թերթեր և ամսագրեր, ինչպես նաև գրքեր։ Ամուսնությունների ճնշող մեծամասնությունը համայնքի ներսում էր. իրենց երեխաների համար ռուսները կազմակերպում էին մանկապարտեզներ և դպրոցներ։ Ասիմիլյացիայի գրեթե լիակատար բացակայության պատճառն այն էր, որ նույնիսկ Ռուսաստանի կայսրության և Ֆրանսիայի միջև ստեղծվեցին հատուկ հարաբերություններ, և շատ ռուսներ Փարիզը համարեցին համարյա երկրորդ հայրենիքը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո շատ նման գործիչներ, որոնք ռուսական մշակույթի գույնն էին և չէին ընդունում խորհրդային իշխանությունը, հայտնվեցին օտարության մեջ, որի կենտրոնը դարձավ Փարիզը։ Այստեղ հիմնավորվել էին Բունինը, Բալմոնտը, Խոդասևիչը, Մերեժկովսկին, Գիպպուսը, Տեֆֆին, Ադամովիչը, Գեորգի Իվանովը, Բերդյաևը, Շեստովը, Շալյապինը և շատ ուրիշներ։ Այստեղ էր Ռուսաստանի արտասահմանյան երկրների հասարակական մտքի կենտրոնը` սկսելով Ռուսաստանի ժամանակավոր կառավարության նախկին նախագահ Կերենսկուց և վերջացրած բոլշևիկների կողմից «չեղյալ» հայտարարված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հակաբոլշևիկ արտագաղթողները։ Գիտակցությունը, որ իրենք վկան և պահպանողներն են անպատվված «հին» Ռուսաստանի, իհարկե, նույնպես չէր նպաստում ուծացմանը[51]:

Լեոնիդ Անդրեև
Ռուսները վերածվեցին Եվրոպայի հրեաների։
Տեֆֆի
... Ես քայլում եմ Մոնտպառնասի երկայնքով։ Հանկարծ, անկյունից, մեկ առ մեկ, դուրս են գալիս միջին տարիքի հրեաներ։ Ես հարցնում եմ ուղեկցիս. «Ո՞վ է սա։» պատասխանում է․ « Ռուսաստանի երիտասարդ բանաստեղծների միությունը»:
Դովիդ Կնուտ
... Յուրահատուկ, հրեա-ռուսական օդ,
երանելի է նա, ով երբևէ շնչել է այն։
Վլադիմիր Խազան.
Դովիդ Կնուտը ռուսական արտագաղթող հրեա-ռուս բանաստեղծ է. ոչ պարզապես հրեական ծագմամբ ռուս բանաստեղծ կամ հրեա, որը գրում է ռուսական բանաստեղծություններ, այլ բանաստեղծ, ով գիտակցաբար է իրեն դարձրել հրեա-ռուս բանաստեղծ։

Կարևոր է նշել, որ Փարիզում Ռուսաստանի արտագաղթը շատ տարրասեռ էր իր էթնիկ կազմով։ Հրեաները կազմում էին միանգամայն առանձին մաս. նրանք շատ էին, հատկապես մտավորականության մեջ[52], և նրանք, բացի համառուսականից, ունեին իրենց օրակարգը՝ Պաղեստինում հրեական պետության ստեղծում։ 1930-ական թվականների սկզբին սիոնիստական ռևիզիոնիստական թևի առաջնորդ և գաղափարախոս Վլադիմիր Ժաբոտինսկին իր գործունեությունը կենտրոնացրեց Բեռլինից Փարիզ։

Այս տարօրինակ ռուս-հրեական համայնքի մասն էին կազմում Արիադնա Սկրյաբինան, Ռենե Մեժանը և Կնուտը։ Այնուամենայնիվ, նրանք, ըստ Կնուտի, պատկանում էին արտագաղթողների «երկրորդ սերնդին» և պարզապես վայելում էին երիտասարդությունը՝ ծայրահեղությունների իր զգացողությամբ և ազատությամբ, ինչը հնարավոր է միայն օտար երկրում։ Հետազոտող Վլադիմիր Լազարիուսը ենթադրում է, որ Կնուտի և Արիադնայի հանդիպումը կայացել է ինչ-որ մի գրական երեկոյի ժամանակ կամ La Bolée սրճարանում, որտեղ Գատարապակ[Ն 15] խմբակի անդամները սիրում էին հավաքվել[52]: Խազանը նույն վարկածին է հարում՝ նշելով, որ այն ընթացքում, որ Արիադնան հնարավոր է որ միացել է այս շրջանին, այն, ամենայն հավանականությամբ, արդեն վերածվել էր «Չերեզ» խմբի[53]:

Դովիդ Կնուտը բեսարաբացի հրեա էր Քիշնևից, պարենավաճառի որդի։ 1920 թվականին, Ռումինիայի կողմից Բեսարաբիայի բռնակցումից հետո, նա գաղթեց Փարիզ։ Արիադնայի նման և, ի տարբերություն իր նախկին ամուսինների, Կնուտը երբեք չէր խուսափում դժվարին կամ հեղինակություն չբերող գործերից. նա ծառայել է շաքարավազի փաթեթավորման գործարանում, եղել է բանվոր, զբաղվել է գունազարդման նյութերով, այնուհետև նա բացել է էժան ռեստորան Լատինական թաղամասում, որտեղ ծառայում էին նրա քույրերն ու կրտսերը եղբայրը[54]: 1930-ական թվականների սկզբին Կնուտը աշխատանքի անցավ գերմանական առևտրային ընկերությունում և գումար էր վաստակում՝ ողջ օրը եռանիվ հեծանվով ապրանքներ բաժանելով[Ն 16]։ Միևնույն ժամանակ, Կնուտն անընդհատ գտնվում էր Փարիզի «Ռուսական» գրական կյանքի կենտրոնում, քաղաքի գրեթե բոլոր բանաստեղծական կազմակերպությունները ու խմբակները ստեղծվել և գործում էին նրա անմիջական մասնակցությամբ։

Կնուտը մանկուց հիանում էր Պուշկինի պոեզիայով[55][56], բանաստեղծություններ սկսել էր գրել դեռևս Ռուսաստանում, քինևյան մամուլում, բայց որպես բանաստեղծ փայլեց ավելի ուշ, Փարիզում[54], շատ տասնամյակներ շարունակ հայրենիքում մնալով անհայտ։ Կնուտի 1920-ական թվականների պոեզիան համատեղում է գրեթե բրուտալ էրոտիզմ և Հին Կտակարանի պաթետիկությունը[57], ինչը չէր կարող անտարբեր թողնել կրքոտ և էմանսիպացված Արիադնան։

  … Նա հորից ժառանգել էր, ինչպես նրա մասին գրում էր Պաստերնակը, «արտակարգի նկատմամբ հնուց եկած ռուսական ձգողությունը» և սովորել էր, որ դու դու լինես, ամեն ինչ պետք է գերազնցի քեզ։ <…> Եվ ահա նրա ճանապարհին հանդիպեց Կնուտը՝ սիրառատ բանաստեղծ, տաղանդավոր և սրամիտ երիտասարդը, որն իր բանաստեղծություններում շոշափում է նրան գրավող բիբլիական թեմաներն այնպիսի տոնով, ասես ջրհեղեղի ժամանակ անձամբ ներկա է եղել <…> Նրանք պարզապես մի ճանապարհով էին գնում, նրանց համարյա վիճակված էր հանդիպել, հենց այն պատճառով, որ նրանք մեկմեկու լարում էին և մեկը մյուսին վարակում էր իր դադար չունեցող բնավորությամբ[58]:132
- Ալեքսանդր Բախրախ
 
 
Արիադնան որդու՝ Էլիի հետ, Փարիզ, 1938

Կնուտի և Արիադնայի սիրավեպը սկսվեց 1934 թվականի վերջին[34], այսինքն՝ նրանց առաջին «գլխարկային» հանդիպումից 10 տարի անց, եթե Խազանի և Լազարիուսի ենթադրությունները ճիշտ են։ Հղիանալով Մեժանից, Արիադնան գնաց Կնուտի մոտ։ Պահպանված նամակներն ապացուցում են, որ նույնիսկ դրանից հետո, գոնե մինչև 1936 թվականի աշուն, Կնուտի և Մեժանի միջև ընկերական հարաբերությունները պահպանվում էին, և Կնուտը նույնիսկ հովանավորում էր իր ավելի պակաս հաջողակ մրցակցին[12][Ն 17]։

Արիադնային հաջողվեց բաժանվել Մեժանից միայն 1937 թվականի սկզբին։ Կնուտն իր առաջին կնոջ՝ Սառա (Սոֆիա) Գրոբոյսի հետ ամուսնալուծվել է Արիադնայի հետ հանդիպումից մեկ տարի առաջ, որից հետո նա դեռ կրքոտ կապ է ունեցել որմն Սոֆիա Ֆ. Միրոնովնայի հետ, որին նա նվիրել է Փարիզիյան գիշերներ բանաստեղծական ժողովածուն (1932)։ Հատկանշական է, որ Կնուտը ոչ միայն երբեք չի նվիրել բանաստեղծություններ Արիադնային, այլ դեռ ավելին, ըստ երևույթին, նա ոչ մի անգամ նրան չի ներկայացրել իր ստեղծագործությունների քնարական հերոսուհու կերպարով[34]:

Արիադնան շարունակում էր հաճախել գրական հանդիպումների, բայց այժմ՝ Կնուտի հետ։ Նրանք պարբերաբար հաճախում էին ամենշաբաթյա «երեկոներին» Խոդասևիչի, Մերեժկովսկու, Ռեմիզովի մոտ[59]։ Հաճախ իրենք էին հրավիրում գրողներ, երաժիշտներ, դերասաններ։ Միևնույն ժամանակ, Կնուտի բանաստեղծությունները, ըստ Հազանի, «անկում էին ապրում»[60], և նրա մեջ բանաստեղծն աստիճանաբար զիջում էր հրապարակախոսին։

1937 թվականի օգոստոսին Փարիզում՝ Մոնպառնասում, «Դոմինիկ» սրճարանում, Արիադնան և Դովիդը հայտնվեցին միասին հրեական Սառա Ալեֆ ուսումնական նավի նավապետ Իրմա Հալփերնի հետ, որը Բիթարի երիտասարդական շարժման ռազմական պատրաստության բաժնի վարիչն էր[61]։ Հալփերը պատրաստվում էր նավարկել Պաղեստին և Կնուտին հրավիրեց իրեն միանալ որպես նավաստի, որին Դովիդը ուրախությամբ համաձայնեց[12]: Քանի որ «Սառա Ալեֆը» այդ ժամանակ գտնվում էր Ջենովայի նավահանգստում՝ մի փոքր վերանորոգման անհրաժեշտության պատճառով, Հալպերն առաջարկեց, որ Արիադնան և Կնուտը մեկ շաբաթ անցկացնեն առագաստանավում, մինչև նավարկությունը։ Թողնելով երեխաներին իրենց ընդհանուր ընկերոջ՝ Եվա Ցիրինսկայայի խնամքին, նրանք մի շաբաթ հանգստանում էին Ջենովայում, օրվա ընթացքում քայլում էին քաղաքով և գիշերը վերադառնում նավ։ Նրանք այցելեցին նաև Արիադնայի հարազատ Բոլիասկո գյուղ։ Փարիզ վերադառնալուց առաջ Արիադնան ասաց, որ երբեք չի մոռանա այս երջանիկ օրերը[62] :

Կնուտն աշունն անցկացրեց Պաղեստինում, իսկ Փարիզում մնացած Եվային և Արիադնային նամակների միջոցով վարակում էի իր էնտուզիազմով։ Եվ եթե Եվան իր կյանքի մայրամուտին Իսրայել պետությունում էր, որտեղ ապրեց իր կյանքի գրեթե կեսից ավելին, ապա Արիադնային այդպես էլ բախտ չվիճակվեց տեսնել Պաղեստինը։ Եվ նրա պատկերացումներում այդ երկիրը, չնայած Դովիդի և Եվայի պատմածների, մնաց բիբլիական ժամանակներում կամ, համենայն դեպս, պետք է վերադառնար այդ ժամանակներին։

  Կարծում եմ, որ եթե Արիադնան գար Իսրայելի երկիր, ապա կուզեր թագավորին տեսնել, ինչպես Դավիթ արքան։ Այ, այդ դեպքում նա կհանդարտվեր[63]
- Եվա Կիրշներ
 

Բանաստեղծական ոլորտում ունեցած ձախողումից հետո, Արիադնան դիմեց արձակին։ Երկար տարիներ նա գրում էր մի վեպ, որը կոչվում էր Լիա Լիֆշից, որում նա պատմում էր Լիա անունով հրեա աղջկա կյանքի պատմությունը[64]։ Անավարտ վեպը ոչ ոքի չէր ցուցադրում, բայց երբեմն բարձրաձայն կարդում էր առանձին էջեր։ Ռաբի Փինհաս Ռոյթմանը հիշում է Արիադնայի վեպի մեկ հայտարարություն. «Գոյը հավատում է, հրեան՝ գիտի» (ֆր.՝ Le goi croit — le Juif sait): Արիադնան սիրում էր վեպի վրա աշխատել անկողնում, փաթաթվելով վերմակով, իսկ այդ ժամանակ երեխաներին խստիվ արգելվում էր խանգարել նրան։ Բեթթին Էլիկին դնում էր մանկասայլակի մեջ և տանում էր դուրս՝ բուլվարում զբոսնելու[65]: Մահճակալը Արիադնայի հիմնական սիրելի վայրն էր տանը.

  Մաման պառկում էր մահճակալին մեծ սկուտեղով, որի վրա շարում էր փասիանս, խմում էր սուրճ բաժակը բաժակի ետևից և ծխում էր ծխախոտը ծխախոտի հետևից[66]։
- Էլի Մագեն
 

Արիադնային սպասարկում էին ֆրանսիացի և ռուս դայակներն ու խոհարարները, քանի որ ինքն, ըստ Միրիամի հիշողությունների, «չէր կարող նույնիսկ ձու կոտրել»։ Հաճախ ծառաներին վճարելու բան չէր ունենում, բայց նրանք այնքան էին սիրում Արիադնային, որ չէին ցանկանում հեռանալ[66]։ «Լիա Լիֆշից» վեպը մնացել է անավարտ և չի պահպանվել։

Ուղևորությունը հսկայական տպավորություն թողեց Կնուտի վրա։ Պաղեստինում գտնվելու ընթացքում նա սկսեց աշխատել «Պրարոդինա» բանաստեղծական ցիկլի վրա, և այդ թեման վճռորոշ դարձավ նրա համար ոչ միայն իր գործերում։ Ճանապարհորդի ալբոմ հավաքածուում Կնուտի նամակներն ու նրա ճանապարհորդական նոթերը լի են ոչ միայն հիացմունքով, այլև վրդովմունքով, դառնությամբ, որովհետև նրա նախնիների հայրենիքը արագորեն եվրոպականանում, ամերիկանանում է, առանց ձևականության գռեհկանում է ժամանակակից քաղաքակրթությամբ, և որ ամենից վատն է՝ հենց իրենց՝ հրեաների կողմից էլ[67]: Վերադառնալով Փարիզ՝ Կնուտը նվիրվում է ավելի գործնական հարցերին. նախևառաջ նա հրատարակում է Ճանապարհորդի ալբոմը։ Այնուհետև նրա գլխում ծագում է գաղափար՝ ստեղծել ժամանակակից հրեական թերթ ֆրանսերենով, այդպիսին դեռ չէր եղել Փարիզում։ Այնուամենայնիվ, դրա հրապարակման համար միջոցներ չի կարողանում գտնել։

Սիոնիզմ խմբագրել

Կնուտը և Արիադնան երկար ժամանակ հետաքրքրվում էին սիոնիզմի հարցերով, նրանք անհանգստությամբ հետևում էին Եվրոպայում, հատկապես Գերմանիայում, հակասեմիզմի աճին։ Աստիճանաբար երկուսն էլ համոզված սիոնիստներ դարձան, և Արիադնան խանդավառորեն սկսեց իրեն հրեա համարել և իր համոզմունքների մեջ հասավ շատ ավելի ծայրահեղ, համարյա ծայրահեղական դիրքերի, քան Դովիդը։ Այսպես, ելույթ ունենալով «Ֆոբուր» ակումբում տեղի ունեցած բանավեճում, որը նվիրված էր Լ. -Լ․ Ֆ․ Սելինայի «Մանրուքներ ջարդերի համար» լույս տեսած գրքին, Արիադնան հայտարարել է.

  Հակասեմիտիզմը հայտնի է որպես՝ իր տիրոջ նկատմամբ ունեցած ձիապանի ատելություն։ Այդ ատելությունը ուղղված է ամեն մեկին, ով որևէ առավելություն ունի մեկ ուրիշի նկատմամբ։ Իսկ քաղաքակիրթ աշխարհն ապրում է հուդայականության հոգևոր հարստությամբ։ Այդ իսկ պատճառով էլ, բնականաբար, նա կարող է միայն հրեաներին ատել[68]:  

Վլադիմիր Խազանը նշում է, որ հրեականությունը հայտնվել է Արիադնային «ոչ թե վերացական գաղափարի տեսքով, այլ որպես անփոխարինելի կիրք, որը կլանում է նրա ողջ էությունը»։ Արիադնան հակասեմիտիզմի աննշան դրսևորումներն ընկալում էր անհանդուրժողականությամբ, որը հասնում էր մինչև ատելության և անհոգիության։ Մի անգամ նա հայտարարել է, որ հանրաճանաչ բանաստեղծ Գեորգի Իվանովին «պետք է ճզմել որպես ոջիլ, պատին դեմ տալ», հենց որ նրա ներկայությամբ ինչ-որ մեկը կասկածվում էր հրեաների նկատմամբ նախապաշարմունք ունենալու համար[34] :

Հայտնի էր նաև, որ, օրինակ, որ Արիադնան չէր հանդուրժում հրեաների մասին անեկդոտները, և երբ նա սկսում էր պաշտպանել իր տեսակետները, մյուս սիոնիստները փակում էին իրենց ականջները։ Մի անգամ բանաստեղծ, թարգմանիչ և սիոնիստական ակտիվիստ Լև Յաֆֆեի հետ զրույցի ընթացքում, որին նա հյուր էր կանչել, Արիադնեն հայտարարել է, որ տեսնում է «արաբական խնդիրը լուծելու» ընդամենը երկու ճանապարհ՝ արաբներին վտարել «մեր երկրից» կամ կտրել նրանց բոլորի կոկորդը։ Դրանից հետո Յաֆֆեն չէր ցանկանում լսել նրա մասին[12]: Ըստ այլ վկայությունների՝ Արիադնան Սիոնի իմաստունների արձանագրությունները համարում էր իրական ուղեցույց, թե ինչպես կարելի է «ընդհատակյա աշխատանք կազմակերպել»[12]:

Մի այլ հետաքրքրաշարժ դեպք էլ է նկարագրվում. Երկրորդ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից հետո Կնուտների տանն էր գրող Տուվիմը իր գեղեցկուհի կնոջ՝ Ստեֆանիի հետ, որը փախել էր գրավյալ Լեհաստանից։ Նրանք երկուսն էլ հրեաներ էին, իսկ Ստեֆանիան շատ էր ամաչում իր հրեա լինելու համար և երբեք չէր խոստովանում, որ հրեա է։ Զրույցում Ստեֆանին նկատեց, որ հրեական դեմքերը հազվադեպ են գեղեցիկ լինում՝ շատ երկար քթի պատճառով։ Արիադնան պատասխանեց՝ հայտարարելով, որ «գոյանման դեմքերը հետույք են հիշեցնում»։

  Այս տեսարանի զավեշտալի ենթատեքստն այն էր, որ ուղղափառ քրիստոնեական Սկրյաբինան կրքոտ կերպով պաշտպանում էր հրեական գեղեցկությունը մաքուր հրեա Ստեֆանիա Տուվիմից, ով այս դեպքի պատճառով այլևս չէր կոխել Կնուտովի տան շեմը, իսկ նրա ամուսինը, որը Դովիդի և Արիադնայի հարսանիքի վկան եղավ, նստած էր միայնակ հարսանիքի սեղանի շուրջ՝ առանց տիկնոջ[69]։
- Վլադիմիր Խազան
 

Մեկ այլ դեպք պատահել է մի անգամ Փարիզի սրճարանում։ Ժաբոտինսկին մտավ սենյակ, և Արիադնան, ով նստած էր սեղանի շուրջ, անմիջապես ցատկեց և շտապեց ողջունել ռևիզիոնիստների առաջնորդին։ Նստելու և կերակուրը շարունակելու համոզումները նրա վրա ոչ մի ազդեցություն չթողեցին, և այս տեսարանը ավարտվեց միայն այն բանից հետո, երբ Ժաբոտինսկին դուրս եկավ սրճարանից[44]: Ժաբոտինսկու հետ այս հանդիպումը միակը չէր։

 
Արիադնան ու Դովիդ Կնուտը։ Փարիզ, աշուն, 1939

1939 թվականի սկզբին Դովիդը, Արիադնան և Եվան վերջապես կարողացան կազմակերպել թերթի հրատարակումը. Միջոցների հիմնական մասը նվիրաբեր․ել էր Եվայի մայրը։ Թերթը կոչվում էր « Affirmation» («Հաստատում») և ուղղված էր հրեաների ազգային ինքնության արթնացմանը։ Դովիդն ու Արիադնան վարձով բնակվում էին երկհարկանի տանը՝ Լալանդ փողոց, 6 (ֆր.՝ Rue Lalande) հասցեում[12]: Խմբագրությունը գտնվում էր առաջին հարկում, իսկ նրանց բնակարանը՝ երկրորդում։ Կնուտը հանդես էր գալիս ոչ միայն որպես խմբագիր, այլ նաև որպես հրապարակախոս։ Թերթի հայտնվելը կարևոր իրադարձություն էր Փարիզի հրեաների համար, և խմբագրություն այցելած Վլադիմիր Ժաբոտինսկին ուշադրություն հրավիրեց դրա հեղինակների ջանքերի վրա։ 1939 թվականի օգոստոսին բոլոր երեքը ՝ Կնուտը, Արիադնան և Եվան, հրավեր ստացան Ժնև՝ 21-րդ Սիոնիստական կոնգրեսի համար, որը նվիրված էր Սպիտակ գրքին։ Քանի որ որպես Affirmation խմբագրական խորհրդի անդամներ, նրանք թույլատրվել են Կոնգրեսի բոլոր հանդիպումներին[12]:

Սառա խմբագրել

Համագումարի փակումից մեկ շաբաթ անց սկսկվեց Երկրորդ համաշխարհայինը։ Կնուտը պատերազմի հենց առաջին օրը՝ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, հավաքագրվեց ֆրանսիական բանակին. նույն օրն էլ թողարկվեց Affirmation թերթի վերջին՝ 29-րդ համարը․ թերթը ստիպված էին փակել։ 1940 թվականի մարտին Եվան և իր ընտանիքը մեկնեցին Պաղեստին։ Դովիդ Կնուտը կարեց թերթի բոլոր համարները և կապոցը հանձնեց Եվային, որն այն տեղափոխեց Պաղեստին։ Եվան համոզված էր, որ թերթը պատմական արժեք է ներկայացնում, ուստի պատերազմից հետո կապոցը հանձնել է Հոլոքոստի և Հերոսության Յադ Վաշեմ հուշահամալիր[70]:

Դովիդի ծառայությունն անցնում էր Փարիզում, և 1940 թվականի մարտի 30-ին Կնուտն ու Արիադնան օրինականացրեցին իրենց ամուսնությունը և ևս մի քանի օր անց Արիադնան դավանափոխության ակտ իրականացրեց՝ ստանալով նոր անուն՝ Սառա, որից հետո իր բոլոր ծանոթներից պահանջում էր իրեն հենց այդ անունով կոչել։ Լազարիսը ուշադրությունը հրավիրում է նրա վրա, որ այդ պատասխանատու քայլը Արիադնայի համար հերոսությանը հավասարազոր քայլ էր՝ եղբոր՝ Յուլիանի մահվան հետևանքով առաջացած ակվաֆոբիայից հետո, չէ որ արարողակարգի ընթացքում անհրաժեշտ էր ընկղմվել միկվայի մեջ[71]։ Իրմա Հալպերնը համարում էր, որ Արիադնան Սառա անունն ընտրել էր «Սառա ալեֆ» առագաստանավի հիշատակին[72]։

  Այդ արյունոտ օրերին, երբ տասնյակ հազարավոր հրեաների գազի խցեր էին տանում, երբ Ֆրանսիայի բոլոր հրեա քաղաքացիները ձգտում էին ամեն գնով թաքցնել իրենց ազգային պատկանելությունը, այն ժամանակ, երբ խոշոր գումարներ էին ծախսում ցանկացած կեղծ փաստաթուղթ ձեռք բերելու համար, որը կապացուցեր, որ իրենք պատկանում են զտարյուն արիական ցեղին, այդ օրերին Արիադնան փոխեց իր ոչ հրեական անունը հրեական «Սառա», անվամբ՝ ի հիշատակ այն օրերի, որ նա անցկացրել էր ծովային սպաների հրեական ուսումնարանի նավի վրա։
-
 
 
Արիադնե, Դովիդ և Եվա Կիրխներ: Փարիզ, փետրվար-մարտ, 1940

Արիադնայի հուդայականություն ընդունելը մեծ ռեզոնանս առաջացրեց ռուս էմիգրանտների շրջանում։ Քրիստոնեական հավատից հրաժարվելը որոշների կողմից ընկալվեց որպես դավաճանություն և անձնական կորուստ։

  Ուշ էր, քայլում էինք, հանդիպեցինք Կնուտին իր անտանելի կնոջ հետ։ Սա նրա արդեն տասներորդ կինն է[Ն 18]։ Նա անցավ Հուդաիզմին, քանի որ Կնուտը դարձավ ոչ այնքան բանաստեղծ, որքան զինված իսրայելացի։ «Նրա արյունը մեր և մեր երեխաների վրա է»։
- Զինաիդա Գիպպիուս, 1939 թվականի փետրվարի 16
 

Այն զորամասը, որին կցված էր Կնուտը, տեղափոխվեց հարավ, երբ գերմանական զորքերը մոտենում էին մայրաքաղաքին։ Երեխաների հետ Արիադնան մնաց Փարիզում. նա փոքրիկ Էլիին տեղավորեց գիշերօթիկ և գնաց աշխատելու գործարանում։ Բայց գործարանը փակվեց երեք օր անց, սկսվեց խուճապ և փախուստ Փարիզից։ Բորիս Շլյոցերը նրան կանչում էր Պիրենեյներ, բայց Արիադնան չէր կարող հեռանալ՝ առանց իր ամուսնու ճակատագրի մասին որևէ բան իմանալու։ Հունիսի 14-ին գերմանական բանակը մտավ Փարիզ․ բառացիորեն նախօրեին Դովիդը կարողացավ տեղեկացնել Արիադնային, որ նա զորացրվել է և իրեն սպասում էր Թուլուզում, և ընտանիքը հապճեպ հեռացավ քաղաքից[12] :

Թուլուզ խմբագրել

Թուլուզը տեղակայված էր այսպես կոչված՝ «Ազատ գոտում», չկային ռազմական գործողություններ, չկային օկուպացիոն ուժեր, բայց տեղի բնակիչների մեջ կային կոլաբորացիոնիստներ և «ոստիկաններ»։ Փախստականները տեղափոխվում էին դեպի Թուլուզ և երկրի հարավ գտնվող այլ քաղաքներ։ Նրանց թվում էին շատ հրեաներ կային, մասնավորապես գրավյալ Էլզասից և Լոթարինգիայից վտարվածներ։ Միևնույն ժամանակ, հրեա փախստականների և «բնիկ» ֆրանսիացի հրեաների իրավիճակը և հնարավորությունները մեծապես տարբերվում էին, ինչպես և Վիչիի իշխանությունների և սովորական «ոստիկանների» վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Հրեա փախստականները ձգտում էին հասնել Մարսել, այնուհետև մուտքի արտոնագիր ստանալ Հարավային Ամերիկա կամ Չինաստան, ցանկացած վայր։ Ազատ բնակարաններ չկային, դրա գներն աստղաբաշխական էին դարձել։

Արիադնան երկու դուստրերի հետ միասին Դովիդի հետ միացան Թուլուզում։ 1941 թվականի հունիսի 3-ին Կնուտը Ամերիկա՝ Մարկ Ալդանովին գրել է.

 

Սիրելի Մարկ Ալեքսանդրովիչ, այս նամակը համեստ S.O.S. է։ Մենք Արիադնա Ալեքսանդրովնայի հետ հոգաչափ խնդրում ենք մեզ մեծագույն ծառայություն մատուցել, ինչի մասին կարելի է խնդրել մարդուն՝ դուրս հանել մեզ մահվան վայրից։ Ինձ վստահեցնում են, որ Ա. Ֆ-ից է կախված <<վտանգի տակ գտնվող մտավորականություն (առանց դավաճանության)>> «intellectuel en danger (առանց affidavit)» վիզայի ստանալը։

- Դովիդ Քնութ, 1941 թվականի հունիսի 3
 

Ըստ երևույթին, այս օգնության համար Մարկ Ալդանովը փոխանցեց Ա. Գոլդվեյզերին, ով Ամերիկյան «Հորիզոն» ակումբի Կոմիտեի անդամ էր, որն ամերիկյան վիզաներ էր տրամադրում Եվրոպայից փախած հրեաներին։ Գոլդվեյզերը ստանձնեց օգնել Կնուտներին, բայց դա դժվար էր, այն պահանջում էր զգալի ժամանակ, և 1942 թվականի նոյեմբերից այն ընդհանրապես դադարեցվեց, և այդ ժամանակ Գոլդվեյզերն ուներ մոտ քառասուն նման խնդրանք։ Ամեն դեպքում,Կնուտները չկարողացան մեկնել Ամերիկա[34]:

Սպասելով օգնության՝ Արիադնան իր դուստրերին ուղարկեց Բորիս Շլյոցերի մոտ, բայց մի քանի ամիս անց Միրիամը վերադարձավ։ Ընտանիքը բնակություն հաստատեց Բեգե-Դավիթ փողոցի 20 շենքի նկուղում գտնվող փոքրիկ բնակարանում (ֆր.՝ Bégué-David) [12]: Նրանք ապրում էին կիսասոված, ստիպված էին ցանկացած գործ ձեռնարկել, Դովիդը նույնիսկ հոգեբուժարանում պահակ աշխատեց[12]: Ժամանումից անմիջապես հետո նրանք հանդիպեցին Ալեքսանդր Բահրախի հետ, ով հիշողություններ է թողել այս հանդիպման մասին։ Լազարիսը չի բացառում, որ Բահրախը վերջին մարդն էր, որի հետ ռուսերեն են խոսում։ Դրանից հետո, գաղտնիության նպատակով, նրանք ամբողջությամբ անցան ֆրանսերենի, նույնիսկ երեխաների հետ զրույցներում[12]:

Հրեական բանակի ստեղծում խմբագրել

Դովիդն ու Արիադնան փակվեցին իրենց փոքրիկ սենյակում և մի քանի շաբաթում, 1941 թվականի վերջին, գրեցին մի գրքույկ՝ «Ի՞նչ անել» (ֆր.՝ Que faire?)[Ն 19], որը նվիրված էր հրեաների հիմնախնդիրներին և, մասնավորապես, տիրող իրավիճակին։ Գրքույկում հիմնավորվում էր հրեական ընդհատակյա կազմակերպության ստեղծման անհրաժեշտությունը։ Կնուտը կանչել էր Թուլուզի մի քանի սիոնիստների և նրանց համար կարդացել պամֆլետը։ Բայց և այնպես, միայն մեկ մարդ՝ Աբրահամ Պոլոնսկին համաձայնեց միանալ նրանց։ Մյուսները համարեցին ընդհատակյա պայքարի գաղափարը խելագարություն և մահացու վտանգավոր[12]: Պոլոնսկին փորձ ուներ. Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ընթացքում նա Բելառուսի տարածքում ստեղծել էր ընդհատակյա հրեական կազմակերպություն, որը Կարմիր բանակի կողմից էր՝ ընդդեմ Պետլյուրականների։ Տարածքը, որտեղ գործել էր նրա խումբը, ընդհատակյա գործակալների համար անսպասելիորեն դարձել էր Լեհաստանի մի մասը, լեհական իշխանությունները ձերբակալել էին նրանց, բայց Պոլոնսկիին հաջողվել էր փախչել, որից հետո Գերմանիայի և Բելգիայի միջով, նա հասել էր Թուլուզ, որտեղ էլ բնակություն էր հաստատել։ Պոլոնսկին ավարտել էր Թուլուզի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը, աշխատել գործարանում, այնուհետև բացել էր իր սեփական բարգավաճող ձեռնարկությունը։ Ընդ որում, նա միշտ հավատարիմ մնաց Ժաբոտինսկու գաղափարներին, և այժմ նրա հարուստ գործնական փորձը, զուգակցված տեղի իրականության մասին ունեցած գիտելիքների հետ, պետք է որ շատ օգտակար լինեին[12]: Չնայած սիոնիստների առարկություններին՝ կազմակերպությունը ստեղծվեց. դրա հիմնադիրները եղան Կնուտը, որն էլ ղեկավարեց այն, Արիադնան, Աբրահամ Պոլոնսկին և նրա կինը՝ Էժենը[34]:

Սկզբնապես կազմակերպությունը կոչվում էր Bnei David («Դավիթի ժառանգներ»), բայց 1944 թվականի հունիսին այն վերանվանվեց Juive de Combat կազմակերպություն («Հրեական բանակ», կրճատ անգլ.՝ OJC, ռուս.՝ EA կամ հայերեն՝ ՀԲ)[34]:

Ռեգինա խմբագրել

Սառա-Արիադնան, կոնսպերացիայի օրենքներին համապատասխան, ընտրեց իր ընդհատակյա մականունը՝ Ռեգինա։ Նա նաև հորինեց, կազմակերպությանն անդամակցելու համար՝ երդման հատուկ արարողակարգ։ ՀԲ- ի գոյության չորս տարիների ընթացքում 1952 մարդ նման երդում էր տվել, որոնց շարքերում Ռուսաստանից եկած շատ հրեաներ կային։

  Ես հայտնվեցի գիշերվա նման մութ սենյակում, ինչ-որ մեկը նստած էր իմ դիմաց, բայց ես միայն լապտեր կտրուկ լույսն էի տեսնում, որն ուղղված էր ուղիղ դեմքիս։ Սեղանին դրոշ կար, իսկ կողքին՝ Աստվածաշունչ։ Ես պետք է կրկնեի երդման խոսքերը, ձեռքս Աստվածաշնչին պահած․ «Երդվում եմ հավատարիմ մնալ ՀԲ -ին և ենթարկվել նրա հրամանատարներին։ Կեցցե իմ ժողովուրդը։ Կեցցե Էրեց Իսրայելը /Իսրայելի երկիր/։ Ազատություն կամ մահ», լսեցի իմ ձայնը։ Մթության մեջ ինչ-որ մեկն արտաբերեց․ «Այսուհետ և սրանից հետո դուք ՀԲ-ում եք»։ Լույսը վառվեց, և ես տեսա, որ դիմացս նստած է Արաիադնան և որ դրոշը կարված էր երկու՝ սպիտակ և երկնագույն սավաններից։ Բոլորիս վրա ուժեղագույն ազդեցություն էր թողել սեղանի այն կողմից եկող ինչ-որ միստիկ ուժի զգացողությունը[12]։
- Աննա-Մարի Լամբեր
 

Ընդհատակյա աշխատանք խմբագրել

ՀԲ-ի հավաքագրված անդամները «Պոլոնսկի» ձեռնարկության ինժեներներ, Թուլուզի համալսարանի ուսանողներ, ինչպես նաև ժողովարաններ էին։ Անդամների թվում էր քսանամյա բանաստեղծ Կլոդ Վիժեն, ով Արիադնայի մասին հիշողություններ է թողել.

  Ճշմարիտ նեոֆիտների նման ֆանատիկ էր, նա ամոթանքի սյունին էր գամում բոլոր հեթանոսներին և քրիստոնյաներին, ամուսնուն ստիպում էր <…> խստորեն պահպանել ծեսերը, որոնցից նա [ամուսինը] վաղուց հեռացել էր, <…> երազում էր հրեական ժառանգության ամբողջական վերածննդի մասին, Սիոն վերադառնալու, իսրայելական մարգարեների առեղծվածային կանխատեսումը իրականացնելու մասին։ Նա հետևում էր ռաբբինական ուսմունքի խիստ կանոններին, <…> չնայելով իր խելահեղ բնույթին չհամապատասխանող հսկայական արտաքին դժվարություններին և ներքին հակասություններին։ <…> Նա ցույց էր տալիս ոչ հրեաների նկատմամբ այն արհամարհանքը, որը հատուկ էր այն քրիստոնյա կանանց, ովքեր վերջերս էին ընդունել հուդայականությունը։
- Կլոդ Վիժե
 

«Արտաքին հսկայական դժվարությունների» շարքից էր, հատկապես, ծխելու նկատմամբ Արիադնայի ունեցած կիրքը, որը նա ստիպված էր ճնշել շաբաթի օրը, բայց մնացած օրերին նա պահում էր «ծխուկները»՝ ծխախոտի մնացորդները՝ նրանցից հանելով ծխախոտը և լրագրերի հին թերթերից «այծի ոտիկներ» ոլորելով։ Չծխող տղամարդկանից վերցնում էր նրանց ծխախոտի կտրոնները (կանանց կտրոն չէր հասնում), իսկ դուստրերից՝ շոկոլադի կտրոնները, որոնք նույնպես փոխանակում էին ծխախոտի հետ[73]:

ՀԲ-ի առաջին ակցիաները բավականին հասարակ և անմեղ էին։ Մեկ տարի շարունակ ՀԲ-ի անդամները սնունդ էին բերում Գերմանիայից ներկալված հրեաների համար։ Փախստականներին պահում էին շատ ծանր պայմաններում՝ Թուլուզի մերձակայքում գտնվող Ռեսեբեդու համակենտրոնացման ճամբարում (ֆր.՝ Camp du Récébédou):

Արիադնան շարունակում էր հիմնական թշնամի համարել բրիտանացիներին, այլ ոչ թե գերմանացիներին։ Ի վերջո, Պաղեստինի բրիտանական ոստիկանությունն էր, որ աջակցում էր արաբ ահաբեկիչներին, թույլ չէր տալիս հրեաներին զինվել, նրանց թույլ չի տալիս մուտք գործել երկիր։ Այնուամենայնիվ, իրադարձությունների զարգացմանը համաքայլ, երբ Վիշիի կառավարությունը սկսեց թողարկել հակահրեական օրենքներ, հրամաններ և շրջաբերականներ, և տեղեկություններ ստացվեցին դարանակալումների, զտումների և տեղահանությունների մասին, Արիադնան հասկացավ, որ այդ պահին ֆաշիզմն է հիմնական և մահացու թշնամին[74]:

Աստիճանաբար ընդլայնվեց ՀԲ-ի գործունեությունը։ Ընդհատակյա գործիչները հայթայթում էին զենք և գաղտնի տեղեկատվություն, պատսպարում էին հրեա երեխաներին, ուղղափառ հրեաներին և բնակարաններում, հեռավոր տնտեսություններում և վանքերում այլ՝ հատուկ ռիսկային խմբերի ներկայացուցիչներին։ Նրանք նաև փախստականներին տեղափոխում էին Շվեյցարիա և Իսպանիա, բաշխում էին հրեական միջազգային կազմակերպություններից Շվեյցարիայի միջոցով ստացված օգնությունը, հրատարակում էին Kan Maem թերթը և դիվերսիա էին իրականացնում նացիստների և նրանց հանցակիցների դեմ[75]: Ամենադժվար և վտանգավոր խնդիրն այն երեխաներին տեղափոխելն էր, որոնց ծնողները ճամբարներում էին։ Արիադնան այս գործով էր զբաղվում մենակ կամ օգնականի հետ։ Յուրաքանչյուր խմբում ընդգրկված էին մինչև 7-12 տարեկան 30 երեխա, որոնք նրանց տեղափոխում էին գնացքով։ Անհրաժեշտ էր ամենայն զգուշությամբ պաշտպանել կոնսպիրացիան։ Դրա համար երեխաներին սովորեցնում էին ճանապարհին իրենց ճիշտ դրսևորելու կանոններ, որպեսզի կազմակերպված խմբի նման չլինեին և կասկածներ չառաջացնեին։ Երեխաներն պատրաստում էին նաև տարբեր անկանխատեսելի իրավիճակներին դիմակայել։ Ճիշտ այդպես, երկաթուղով տեղափոխվում էր զենք ճամպրուկներում[76]:

1942 թվականի դեկտեմբերին, երբ Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացման արդյունքում մահացու վտանգ կախվեց երկրի բոլոր հրեաների գլխին, ՀԲ-ն քաղաքներում սկսեց ստեղծել զինված ջոկատներ։ Այս ջոկատների նպատակը այս քաղաքներում բնակվող ընդհատակյա գործիչների և հրեաների պաշտպանությունն էր, ինչպես նաև ահաբեկել և երբեմն վերացնել մատնիչներին[77]: Մասնավորապես, ՀԲ-ի մարտիկները զբաղվում էին այսպես կոչված «ֆիզիոգնոմիստների» վնասազերծմամբ՝ Գեստապոյի գործակալներ, որոնք փողոցներում հրեաների էին փնտրում և հետևում։ Նիցցայում ՀԲ-ի կողմից անցկացրած մի քանի հաջող գործողություններից հետո այս քաղաքում չկարողացան միանալ ցանկացողները`«ֆիզիոլոգիոլոգների» շարքերը համալրել ցանկացողներ այլևս չեղան, և տեղեկատուների տեղական ցանցը դադարեց գոյություն ունենալ։ Թուլուզի մերձակայքում գտնվող Սև լեռների շրջանում բրիտանացիները պարբերաբար զենք էին նետում ֆրանսիական պարտիզանների համար (Մակի՛ ): Բայց ֆրանսիացիները միշտ չէ, որ գալիս նշանակված վայր, և այդ ժամանակ այդ զենքերը բաժին էին հասնում մարտական ստորաբաժանումների անդամներին և ՀԲ-ի ընդհատակյա այլ գործիչներին[78]: Արիադնա Սկրյաբինան Ռեն Էփշտեյնի հետ միասին ստեղծեց մարտական ջոկատ Լե Ռուում։ Այս ջոկատը պաշտպանում էր դեպի Իսպանիա խմբեր ուղարկելու ուղիները՝ սերտորեն համագործակցելով Իսպանիայի հանրապետական ընդհատակի հետ[79]:

1943 թվականին ՀԲ-ն սկսեց ստեղծել իր սեփական Մաքի ջոկատներ՝ բաղկացած իր անդամներից։ Արիադնա Սկրյաբինան կապի սպա էր Սև լեռներում գտնվող Մակիի ջոկատների Թուլուզում ՀԲ-ի կենտրոնական հրամանատարության միջև[80][81]:

Պատերազմի վերջին տարիներին, երբ Իսպանիայի տարածքով դեպի դաշնակիցների կողմից գրավված տարածքներ խմբեր տեղափոխել հնարավորություն ստեղծվեց, ՀԲ-ն ընդլայնեց իր գործունեության շրջանակը։ Ստեղծվեցին զինված ջոկատներ, որոնց տեղափոխում էին Սև լեռներ Իսպանիայի տարածքով`դաշնակից ուժերին միանալու համար։ Այս ստորաբաժանումներից ոմանք հետագայում տեղափոխվում էին Պաղեստին, որտեղ նրանք միանում էին ընդհատակյա ռազմական կազմակերպություններին[82]։ Բացի այդ, այս երթուղին օգտագործվում էր նաև երեխաների խմբերը Պաղեստին տեղափոխելու համար, հատկապես նրանց, ում ծնողներն արդեն այնտեղ էին[83]: 1944 թվականի հունիս-հուլիս ամիսներին ՀԲ-ն ծանր կորուստներ ունեցավ զգոնության պակասի պատճառով։ Դա, մի կողմից, պայմանավորված է հոգնածությամբ, որը կապված էր օպերացիաների թվի աճի հետ, և, մյուս կողմից, մոտալուտ հաղթանակի զգացումով, հատկապես Նորմանդիայի դեսանտային վայրէջքից հետո։ Բազմաթիվ զինյալներ ձերբակալվեցին տարբեր քաղաքներում․ նրանց խոշտանգում էին, ապա գնդակահարում կամ ուղարկում Երրորդ Ռեյխի համակենտրոնացման ճամբարներ[84]: Բռնեցին Իսպանիայի ամբողջ տարածքում տեղափոխումներով զբաղվող գրեթե բոլոր հրամանատարները։ Դրանից հետո Արիադնան կրկին ստեղծեց Իսպանիայով զորքեր տեղափոխելու երթուղի՝ դաշնակից ուժերի հետ միավորվելու համար[80]:

Բեթի խմբագրել

Արիադնայի կրտսեր դուստրը՝ Բեթին, որոշ ժամանակ շարունակում էր ապրել Բորիս Շլյոցերի հետ, հարաբերականորեն անվտանգ պայմաններում։ Այնուամենայնիվ, նացիստները նրան էլ հասան՝ կասկածելով, որ նա հրեա է և կոմունիստ, ինչի արդյունքում Շլյոցերը և նրա զարմուհին ստիպված էին մի քանի օր բանտում անցկացնել։ Բեթին սիրահարվեց մի երիտասարդ կյուրեի և իր մորը գրեց, որ պատրաստվում է կաթոլիկություն ընդունել։ «Եթե Բեթին մկրտվի, ես կսպանեմ նրան և ինքս ինձ», - ասաց Արիադնան և անմիջապես տարավ աղջկան իր մոտ։ Պարզվեց, որ Բեթիին հրեաների և հուդայականության դեմ էր տրամադրել Բորիս Շլյոցերը, որը նույնպես չէր կարող ներել Արիադնայի «դավաճանությունը»։ Բեթին, նույնիսկ իր մոր կողքին լինելով, քեռի Բորյայից նամակներ էր ստանում, որոնցում նա աղջկան հորդորում էր գնալ կաթոլիկ քահանայի մոտ՝ քրիստոնեական հավատն ամրապնդելու համար։ Արիադնան սկզբում օգնության համար դիմեց ընտանիքի ընկերոջը՝ փիլիսոփա Առնոլդ Մանդելին (ֆր.՝ Arnold Mandel), բայց նրա հետ խոսակցությունները չօգնեցին, և Բեթին նույնիսկ ավելի հեռացավ հուդայականությունից։ Այնուհետև Արիադնան օգնություն խնդրեց ռաբբի Փինհաս Ռոյթմանից, ով աշխատում էր դեռահասների հետ։ Ռոյթմանն ամեն երեկո զբոսանքի ժամանակ խոսում էր Բեթիի հետ, և ի վերջո կարողացավ համոզել նրան։ Արիադնան սկսեց Բետտիին ներգրավել ընդհատակյա պայքարի մեջ[85]:

Հրեական բանակի մերկացում խմբագրել

1942 թվականի նոյեմբերին ոստիկանությունը ձերբակալեց ՀԲ- ի անդամ Առնոլդ Մանդելին, որը կազմակերպության անդամ էր դարձել Կնուտի և Արիադնայի առաջարկությամբ։ Մանդելին հանձնարարված էր հանդիպել Լուրդում (Ֆրանսիա) աբբայի հետ, որը ենթադրաբար, համակրանքով էր վերաբերում հրեական ընդհատակին։ Սակայն, աբբան Մանդելին ծուղակը գցեց։ Ոստիկանությունում Մանդելը մատնությամբ տվեց Կնուտի անունն ու հասցեն։ Ընդհատակյա անդամներն այդ մասին պարզել էին իրենց տեղեկատուների միջոցով, և երբ ոստիկանությունը ներխուժեց խուզարկության համար, նրանք ոչ մի ապացույց չգտան Կնուտի ընդհատակյա գործունեության մասին։ Այնուամենայնիվ, Կնուտի համար այլևս անվտանգ չէր Ֆրանսիայում մնալը։ Որոշվեց նրան ուղարկել Շվեյցարիա։ Կնուտը Արիադնային խնդրեց հեռանալ իր հետ, մանավանդ որ նա հղիության երկրորդ ամսում էր։ Արիադնան հրաժարվեց. անհրաժեշտ էր ուրիշի երեխաներին արտասահման տեղափոխել։ Կնուտը մնաց մենակ[86]: Որպես ՀԲ-ի ղեկավար՝ նրան փոխարինեց Աբրահամ Պոլոնսկին։

1943 թվականի մայիսի 22-ին Արիադնան որդի ունեցավ, որի անունը Իոսիֆ դրեց. «Այս երեխան կիմանա ազատությունը։ Նա կապրի հրեական պետության մեջ»։ Նոյեմբերին Արիադնան ութամյա Էլիին ուղարկեց Շվեյցարիա, իսկ մեկ ամիս անց` Միրիամին՝ վեցամսյա Իոսիֆին գրկած։ Արիադնայի հետ միայն Բեթին մնաց Թուլուզում[87]:

Հավանաբար այս ժամանակին էր, որ Արիադնան վերջին անգամ հանդիպել է քեռի Բորիս Շլյոցերի և կրտսեր քրոջ Մարինայի հետ՝ դեպի Պերպինյան իր հերթական առաքելության ճանապարհին։

  Նա, հավանաբար, տարված էր ընդհատակյա գործունեությամբ, որին նվիրվել էր ամբողջ սրտով։ Այնպիսի տպավորություն էր, որ նա գտել է իր իրական կոչումը և այնքան է կլանվել դրանով, որ հարց է ծագում, թե ինչպես նա կկարողանար հարմարվել նորմալ կյանքին, որտեղ վտանգներ չկան, որոնց հետ նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում[88]։
- Բորիս Շլյոցեր, 1945 թվականի ապրիլի 2
 

1944 թվականի սկզբին ՀԲ-ն, որպես կազմակերպություն, արդեն ուներ բավարար ռեսուրսներ՝ հրեաների առանձին լեգեոնի ստեղծման հավակնոտ որոշում կայացնելու համար, որ Ֆրանսիայի ազատագրման հարցում օգներ դաշնակից ուժերին։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր կապ հաստատել Լոնդոնի հետ։ Կնուտի հին ընկերը՝ բանաստեղծուհի Լիդիա Չերվինսկայան, ինքնակամ օգնեց։ Նախատեսված էր հանդիպում Մարսելում՝ «Տերմինյուս» հյուրանոցի ռեստորանում։ Հանդիպմանը մասնակցում էին Նիցցայում ՀԲ ջոկատի հրամանատար Անրի Պուրիլեսը, Կնուտի ծանոթը՝ Ռոգովսկի ազգանունով, ով նրան խորհուրդ էր տվել Չերվինսկայային, ինքը բանաստեղծուհին և նրա ընկեր Չարլզ Պորելին, որը ներկայացվեց որպես հակաֆաշիստ լրագրող` անգլիական հետախուզության հասանելիությամբ։ Հանդիպումը հաջող անցավ, հաջորդը նախատեսված էր Փարիզում։ Այս հանդիպմանը ուղարկվեց պատվիրակություն, որի անդամներից էին Պուրիլեսը և ՀԲ ռազմական հրահանգիչ Ժակ Լազարյուսը (ֆր.՝ Jacques Lazarus)։ Այս բանակցությունները նույնպես հաջող ընթացան[89]:

Հաջորդ քայլը համաձայնագիր ստորագրելու համար Լոնդոն պատվիրակություն ուղարկելն էր լինելու։ Հուլիսի 17-ին, ՀԲ-ի կողմից այնտեղ ուղարկվեցին Ղազարոսը և ռաբբի Ռենե Կապելը։ Մինչև Փարիզի օդանավակայան նրանց ուղեկցում էին Պորելը և նրա ընկերը՝ Ժակ Ռամոն անունով մի ֆրանսիացի։ Սակայն նրանք չհասան օդանավակայան․ մեքենայի մեջ Ռամոնը ատրճանակը դեմ տվեց ետևում նստած Պուրիլեսի և Լազարյուսի վրա, իսկ Պորելը նրանց տարավ Լա Պոմպե, 180 (ֆր.՝ Rue de la Pompe), գեստապո, որտեղ աշխատում էր ընդհատակյա գործակալների որսորդ Ֆրիդրիխ Բերգերը։ Հաջորդ օրը այնտեղ հայտնվեցին շուրջ քսանհինգ ակտիվիստներ։ Մեկ ամիս անց Պուրիլեսին, Կապելին ու Լազարոսին ուղարկվեցին Բուխենվալդ, բայց նրանց հաջողվեց փրկվել ճանապարհին։ Ավելի ուշ պարզվել է, որ Պորել անունի տակ թաքնված էր աբվերի գործակալ Կարլ Ռեբեյնը, իսկ ՀԲ գոյության մասին նա իմացել էր իր սիրուհի Չերվինսկայայից, որին անգամ աշխատավարձ էր վճարում աբվերի հատուկ ֆոնդից։ Պատերազմից հետո Չերվինսկայան դատապարտվեց, բայց Կնուտն այդպես էլ չհավատաց նրա դավաճանությանը[90]:

Ավելի վաղ, Կնուտը մեկ այլ դավաճանության մասին էլ էր իմացել. Արիադնան նրան դավաճանել էր ՀԲ-ի երիտասարդ մարտիկ Ռաուլ Լեոնի հետ։ Երևի այդպես էլ եղել էր, դրա մասին է վկայում Պաղեստին՝ Եվա Կիրշներին ուղղված Բեթիի նամակներից մեկը[91]: Կնուտը նրան գրում է.

 


Նա կանգ չառավ ընտանիքը քանդելու առաջ, զոհելով երկու անմեղներին (Էլին իմ ազգանունն է կրում և կարծում է, թե ի՛մ որդին է)։
Դրանից սիրտս այնպես է խառնում, որ ես նույնիսկ չսկսեցի նախատել նրան․ մեծ պատիվ կլիներ։ նամակագրությունն ամբողջովին դադարեցրեցի։
<…> Պարզելով, որ նա այդքան ցածր է, այդքան էժանագին (սովորական էգ, շատ ուրիշների նման), ցավի թեթևացում զգացի, բայց հարվածը դաժան էր և իմ պատմության մեջ չի տեղավորվում։
Ինքս ինձ ասում եմ․ Արիադնա, ընդամենը դա՞: Ի՞նչ արժեք ունի աշխարհը[92]։

- Դովիդ Կնուտ, 1944 թվականի հուլիսի 7
 

Ըստ երևույթին, Արիադնան այդպես էլ չիմացավ, թե ինչու այլևս նամակներ չէր ստանում Դովիդից։

Մահ խմբագրել

ՀԲ ի շատ մարտիկների ջախջախիչ ձախողումից և ձերբակալությունից հետո մահացու վտանգավոր էր աշխատանքը շարունակելը, բայց Արիադնան չէր վախենում ռիսկից։ Նա դեռ շարունակում էր քարոզարշավներ անցկացնել և երդման ոչ մի արարողություն բաց չէր թողնում։ Հենց հուլիսի 22-ին նշանակել էր 20-ամյա Ժանետ Մուչնիկի երդման արարողությունը Լա Պոմմ փողոց, 11 ( ֆր.՝ Rue de la Pomme) գաղտնի բնակարանում, որտեղ Արիադնան ապրում էր համեստ դերձակի քողի տակ։ Այդ ժամանակ Բեթին հանձնարարություն էր կատարում. ուղարկում էր երեխաների հերթական խումբը։ Արիադնան Ռաուլ Լեոնի հետ նախօրոք եկել էր բնակարան։ Այստեղ նրանց սպասում էին դարանակալած երկու ոստիկան։ Արիադնային և Ռաուլին հրեցին սենյակ, որից հետո նրանց տեղեկացրեցին, որ մատնություն են ստացել, իբրև թե նրանք այստեղ թաքցում են պարտիզանների։ Մինչ ոստիկաններից մեկը կասկածյալներին պահում էր ինքնաձիգի փողի տակ, մեկ ուրիշը սկսեց խուզարկել բնակարանը և գտավ սարքավորումներ, որոնք նախատեսված էին սարերով տեղափոխվելու համար. բազմաթիվ պայուսակներ և լեռնադահուկային կոշիկներ։ Դրանից հետո ոստիկաններից մեկը գնաց լրացուցիչ ուժայիններ կանչելու, իսկ երկրորդը դուռը կողպեց ներսից՝ միաժամանակ շարունակելով գերիներին պահել ատրճանակի փողի տակ։ Այնուհետև մտավ ՀԲ- ի ևս մեկ անդամ ՝ երիտասարդ Թոմի Բաուերը և անմիջապես հայտնվեց Արիադնայի և Ռաուլի նույն վիճակում։ Իմաստ չուներ սպասել, որ լրացուցիչ ուժայիններ գային․ ձախողումն ամբողջովին ակնհայտ էր, անհրաժեշտ էր գործել։ Օգտվելով Բաուերի ժամանումից՝ Ռաուլը վերցրեց սեղանի դատարկ շիշը և դրանով հարվածեց շփոթված ոստիկանի գլխին։ Ի պատասխան՝ վերջինս ինքնաձիգից կրակահերթ բաց թողեց։ Արիադնան տեղում սպանվեց սրտին ստացած ուղիղ կրակոցից։ Բաուերը ծանր վիրավորվել էր կրծքավանդակի շրջանում, նրան պատգարակով տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ 3 օր շարունակ սարսափելի խոշտանգումների էին ենթարկում՝ պահանջելով տեղեկատվություն, բայց նա մահացավ առանց որևէ բառ ասելու[93]: Ռաուլը երկու ոտքերից վիրավորվել էր, բայց կարողացավ հեռանալ, բուժվեց և պատերազմից հետո եկավ Պաղեստին[12]:

Հետագայում Կնուտը ներեց Արիադնային, իսկ Ռաուլ Լեոնին մեղադրեց ոչ միայն կնոջը գայթակղելու, այլև նրա մահվան մեջ, չէր ցանկանում տեսնել նրան և ընկերներին հորդորում էր նրան իրենց տուն չթողնել[12]:

Հիշողություն և գնահատական խմբագրել

A LA MEMOIRE

De Régine Ariane Fixman
Tombée Héroiquementa a l’ennemi
le 22-7-44 Pour la Défense
de l’Honneur du Peuple Juif et
de Notre Patrie Eretz-Israel

Monument des Jiunesses Sionistes
de Toulouse
[36]

Արիադնայի մահից երեք շաբաթ անց Թուլուզը ազատագրվեց։ «Ռեգինայի» զոհվելու մասին տեղեկությունները հայտնվեցին մամուլում, ըստ երևույթին, միայն տարեվերջին, որը հրապարակվել է Փարիզի էմիգրանտների թերթում՝ Ռուսկի պատրիոտ (ռուս.՝ Русский патриот), թիվ 6 (19) դեկտեմբերի 2-ին թողարկման մեջ։ Արիադնայի մահվան հանգամանքները դրանում նկարագրված են կարճ, բայց հավաստի։ Առավել ուշագրավ են տարատեսակ «վկայություններում» հետագա բազմաթիվ շերտավորումները. մահվան մասին վարկածներ կային, թե քաղաքի փողոցում և Շվեյցարիայի սահմանի հատման ժամանակ նա գնդակահարվել է գերմանացիների կողմից և այլն։ Բանաստեղծ Վադիմ Մորկովինը, ընդհանուր առմամբ, ասում էր, որ ինչ-որ Նատաշա Օբոլենսկայա է թաքնվում Ռեգինայի անվան տակ, որի հետ նա, իբր, սովորել է մոսկովյան գիմնազիայում։ Գաղտնի բնակարանում տեղի ունեցած ճակատագրական բախումների հանգամանքներն այժմ վերականգնվել են առավելագույն հավաստիությամբ։ Նրանք հիմնված են Ռաուլ Լեոյի պատմության վրա, որոնք գրառել է բժիշկ Ե. Էպշտեյնը, որը բուժում էր Լեոյին վիրավորվելուց հետո[94]:

 
Երուսաղեմի Պիսգատ Զեևում գտնվող Արիադնե Սկրյաբինայի Променад

Արիադնայի մահից անմիջապես հետո, Կնուտը մտածեց ի պատիվ նրա թողարկել հուշ-հավաքածու, սկսեց հավաքել նյութեր և դասակարգել ըստ բաժինների՝ «Արիադնա», «Սառա», «Ռեգինա»։ Այն նախատեսվում էր հրապարակել ընդհատակյա կազմակերպության զինակիցների՝ Սերգեյ Կուսևիցկիի և Իգոր Ստրավինսկու վկայություններն ու հուշերը, որոնք դեռևս Ռուսաստանում գիտեին ինչպես Ալեքսանդր Սկրյաբինին, այնպես էլ Արիադնային։ Բայց ծրագիրը հնարավոր չեղավ իրականացնել `միջոցների բացակայության և հրատարակչի համառության պատճառով[95]:

Արիադնա-Սառա Սկրյաբինա-Ֆիքսման-Կնուտը հետմահու պարգևատրվել է Ֆրանսիայի Ռազմական խաչին արծաթե աստղով և դիմադրության մեդալով։ Թուլուզում գտնվող հուշարձանին վերաբերող բազմաթիվ հիշատակումները ճշմարտացի չեն. միայն տան պատին կա հուշատախտակ, որտեղ մահացել է Արիադնան, որը տեղադրվել է Թուլուզի սիոնիստական երիտասարդական շարժման անդամների կողմից և նրա անունով գերեզմանաքար`Թեր Կաբադուդ քաղաքային գերեզմանատանը[34]։

 
Հրեական դիմադրության հերոսուհու վկայագիր, որը հանձնվել է Սկրյաբինայի սերունդներին 2018 թվականի ապրիլի 12-ին

1945-ի դեկտեմբերի 14-ի ռուսական լուրերը (թիվ 31) հաղորդեցին Արիադնայի ենթադրյալ սպանողի ձերբակալության մասին.

  Իտալիայում ձերբակալվել է ոստիկան Մանտելը, որը 1944 թվականի հուլիսի 22-ին ծուղակն է գցել և սպանել «դիմադրության» երկու անդամների, այդ թվում՝ Սառա Կնուտին։  

Մանտելի հետագա ճակատագիրը անհայտ է մնում[81]: Ընկերների և ժամանակակիցների հիշողության մեջ Արիադնա Սկրյաբինան մնաց «արտառոց», «խելահեղ», «բուռն Արիադնա»[Ն 20]։ Հավանաբար առավել ծավալուն նրան բնութագրել է Վլադիմիր Խազանը[96]

  Արիադնան բնատուր օժտված մարդ էր, բայց իրեն գրեթե ոչնչում իրեն լիարժեք չդրսևորեց․ հիանալի դաշնակահարուհի էր, բայց օտարության մեջ բավարարվում էր Երաժշտական ընկերության քարտուղարի պաշտոնով, տաղանդավոր պոետ, որը թողարկեց բանաստեղծությունների ընդամենը մեկ բարալիկ գրքույկ, գրում էր արձակ, նովելներ, նույնիսկ Լիա Լիֆշից մեծ վեպ, որից չի պահպանվել ոչ մի տող… <…> … Այս ամենի մեղավորն, ամենայն հավանականությամբ, նրա չափազանց կատեգորիկ բնավորությունն էր, որը չէր կարողանում խորամանկել և խաբել ճակատագրին, հատկապես, երբ խոսքը ստեղծագործական ճակատագրի մասին էր։ Նա համարում էր, որ եթե առաջինը չէ, ուրեմն ոչ մեկն է, եթե տաղանդ չէ, ուրեմն միջակություն է[96]։
- Վլադիմիր Խազան
 

Եթե Ֆրանսիայում Արիադնա Սկրյաբինայի անունը որոշակի համբավ ուներ, հատկապես սիոնիստական շրջանակներում, ապա նրա հետմահու փառքը ընդհանրապես չհասավ Իսրայել[34]: Մինչդեռ Դովիդ Կնուտի պնդում էր, որ եթե այնտեղ իմանային, թե ինչեր է արել Արիադնան Եվրոպայի Եվրոպայի հրեաների համար, ապա Պաղեստինի խոշոր փողոցներից մեկը կկոչեին նրա անունով։

Կնուտի հետ համամիտ է գրող Իմմանուիլ Շտայնը.

  Ես հարուստ հրեա չեմ, թե չէ Երուսաղեմում, Յադ Վաշեմում նրա արձանը կկանգնեցնեի <…>: Չէ՞ որ որքան հրեա կյանքեր է փրկել այդ ռուս հրեան։
- Իմանուիլ Շտայն
 

Վլադիմիր Խազանի անվան հետ է կապված Արիադնայի անձի և ճակատագրի նկատմամբ հետաքրքրությունը։ 1990-ական թվականներին Խազանը հետազոտողներից առաջինն էր, որը համակարգեց, ուսումնասիրեց և հրապարակեց Դովիդ Կնուտի աշխատանքը։ Խազանը հրատարակել է Կնուտի կենսագրության և բանաստեղծությունների մենագրությունը, ինչպես նաև պատրաստել է հրատարակելու նրա երկերի հատոր ժողովածուն, որը հավակնում է ամբողջական լինել, որն իր մեջ ներառում է բանաստեղծի պահպանված ամբողջ ժառանգությունը՝ բանաստեղծական, արձակ, լրագրողական, պատմական։ Որպես այս մեծ գործի մի մաս, Խազանը մանրամասնորեն ուսումնասիրել է Արիադնա Սկրյաբինայի պատմությունը՝ արդյունքները գրելով մի շարք հոդվածներով։ Մեկ այլ կարևոր աշխատանք, որը բացահայտում է Արիադնայի կենսագրության շատ մանրամասներ, Լազարիսի «Երեք կին» հանրաճանաչ մենագրությունն է, որտեղ ուսումնասիրվել են նաև Մանյա Վիլբուշևիչի և Մարգերիտա Սարֆատիի իտալ.՝ Margherita Grassini) ճակատագրերը։

Դովիդ Կնուտի հավաքած աշխատությունների առաջին հատորը ուղեկցվեց Արիադնա Սկրյաբինի միակ բանաստեղծական ժողովածուի՝ «Բանաստեղծություններ» (1924) վերատպմամբ։ Այնուամենայնիվ, նրա ժառանգության մնացած մասը` ներառյալ նամակները և թերթերի հրապարակումները, դեռևս հավաքված և ուսումնասիրված չեն։

2017 թվականի մարտի 23-ին, Երուսաղեմի քաղաքապետարանի փողոցների անվանակոչման հանձնաժողովը, թիվ 17 նիստում առաջարկեց հաստատել քաղաքային փողոցներից մեկի անունը Սառա Կնուտի անունով (Արիադնա Սկրյաբինա) կոչելու առաջարկը, քվեարկության արդյունքը եղավ՝ 5 - կողմ, 1 - դեմ[97]։ Նույն թվականի ապրիլի 24-ին, Երուսաղեմի քաղաքային կոմիտեն միաձայն հաստատեց փողոցների անվանակոչման հանձնաժողովի թիվ 17 արձանագրությունը (19 հոգի մասնակցեց)[98]։

2018 թվականի ապրիլի 12-ին՝ Հոլոքոստի օրը Նահատակների անտառում տեղի ունեցած արարողության ժամանակ, Արիադնա Սկրյաբինան Բնեյ Բրիտ աշխարհահռչակ հրեական հասարակական կազմակերպությունից հետմահու ստացավ Հրեական դիմադրության հերոսուհու վկայագիր։ Վկայագիրը հանձնվեց նրա սերունդներին։

Երուսաղեմում, Պիսգատ Զեև (եբրայերեն՝ פסגת זאב‎) բնակավայրում կա Արիադնա Սկրյաբինայի անունով զբոսայգի։

Ընտանիք խմբագրել

Դովիդ Կնուտ. «Նախնիների տուն» ցիկլից վերջին՝ «Շոգ» բանաստեղծական տեքստը գրել է 1939 թվականի դեկտեմբերին։ Կնուտի գեղարվեստական արձակը չի գտել դրական արձագանք ժամանակակիցների շրջանում։ Պատերազմից հետո նա հեռացավ իրական գրական գործունեությունից, չնայած նա աշխատում էր որպես Bulletin du Centre de Documentation Juive Contemporaine- ի խմբագիր։ Որոշ ժամանակ նա վարձակալում էր մի սենյակ այն տանը, որտեղ մինչ պատերազմը գտնվում էր Affirmation- ի խմբագրությունը։ Խմբագրության արխիվը, ինչպես նաև Կնուտի բանաստեղծությունների նախապատերազմյան հավաքածուները և Արիադնայի անավարտ «Լիա Լիֆշից» վեպը, անհետացել են․ տարվել կամ ոչնչացվել են գերմանացիների կողմից[12]:

 
Կինս, որը համարձակորեն պայքարում էր կազմակերպության ստեղծման առաջին օրերից, մնաց պոստում (հղի), և, իրապես հերոսական կյանքից մի շարք տարիներ անց (նրա անվախությունը ցնցում ու գալվանացնում էր ամենահուսահատ ընկերներին), սպանվեց ֆրանսիական ոստիկանության կողմից Թուլուզում, 44 թվականի հուլիսի 22-ին, գերմարդկանցից քաղաքն ազատագրելուց մեկ ամիս առաջ։ <…> Հետմահու ստացել է Արծաթե աստղով Մեծ Խաչի շքանշան։


Իմ մասին մի բան կասեմ․ շատ աշխատում եմ։ Դադարել եմ մարդկանց սիրել։

- Դովիդ Կնուտ, Յուլիան Տուվինին գրած նամակից․ 1945 թվականի հուլիսի 8
 

1947 թվականին հրատարակել է Ֆրանսիայում հրեական դիմադրության պատմության 1940-1944 թվականների գիրքը (ֆր.՝ Contribution a L’Histoire de la Resistance Juive en France 1940—1944), որտեղ նա, ի թիվս այլ բաների, պատմել է նաև Արիադնայի ընդհատակյա գործունեության մասին։

1949 թվականին հրատարակել է Բանաստեղծությունների ընտրանի ժողովածուն, որը չի պարունակում ոչ մի նոր բանաստեղծություն, բայց ճանաչվել է որպես նրա ամենակարևոր գիրքը՝ բանաստեղծական կտակ։ Արիադնայի մահից հետո նրա չորս երեխաները մնացին Դովիդի ձեռքում։ Ավագ Միրիամն արագ ամուսնացավ և սկսեց ապրել առանձին, Բեթին երկար ժամանակ ապրում էր Կնուտի հետ։ 1948 թվականին Դովիդը հանդիպեց տասնյոթամյա դերասանուհի Վիրջինիա Շարովսկայային, որը կես հրեա էր և իր կրքոտությամբ հիշեցնում էր Արիադնային։ Մայիսին նրանք ամուսնացան, այնուհետև Վիրջինիան անցավ գիյուրը և դարձավ Լիա Կնուտ։ 1949 թվականի հոկտեմբերին Կնոուտը Լեայի և վեցամյա Յոսիի հետ հայրենադարձվեցին Իսրայել։ Դովիդ Կնուտը մահացավ 1955 թվականին Թել Ավիվում ուղեղի չարորակ ուռուցքից։

Տատյանա-Միրիամ Դեգան (Կորնման, ծնվել է 1925 թվականի փետրվարի 3-ին), ամուսնացել է կոմպոզիտոր և դաշնակահար Ռոբերտ Կորնմանի հետ[99] (1924-2008): Նա իր ամուսնու որոշ երաժշտական նախագծերի համահեղինակ էր, նրան ուղեկցում էր շրջագայությունների ժամանակ։ Ալեքսանդր Սկրյաբինի ժառանգությունը հատուկ տեղ է գրավում ամուսինների համերգային և հասարակական գործունեության մեջ։ Միրիամ Դեգանը գրել է Նպաստավոր ծարավը գիրքը, որը մոր և Դովիդ Կնուտի մասին գեղարվեստական հիշողություններ են (լույս են տեսել ռուսերեն թարգմանության մի քանի գլուխներ)։ Այս գրքում Տատյանա-Միրիամը փորձում է մեղմել Արիադնայի կերպարը։

Բեթի Կնուտ, մոր հետ միասին մասնակցել է Դիմադրության շարժմանը, Արիադնայի մահից հետո նա դարձել է ռազմական թղթակից։ Ամերիկյան բանակում նա կրտսեր լեյտենանտի կոչում ուներ, ամերիկյան գեներալներից գլխավորներից մեկից՝ Փաթթոնի (անգլ.՝ George Smith Patton, Jr.) ձեռքից ստացել է ԱՄՆ արծաթե աստղ, պարգևատրվել է Ֆրանսիայի Ռազմական խաչ շքանշանով։ Հռենոսը հատելիս ջիպը, որի մեջ նստած էր Բեթին, պայթեց ականի վրա, որի արդյունքում Բեթին ստացավ գլխի լուրջ վնասվածք և հայտնվեց հիվանդանոցում։ Բեթին բուժվեց, բայց կյանքի ամբողջ ընթացքում նա տառապում էր հաճախակի և ուժեղ գլխացավերից։ Իր ռազմական փորձի հիման վրա՝ Բեթին գրել է Լա ռոնդե Մուշ (Կլոր պարի ռաունդ» ֆր.՝ La Ronde de Mouche) գիրքը, որը հաջողված է եղել[100] :

1946 թվականին Բեթին միացավ Լեհին ահաբեկչական կազմակերպությանը. նա խմբագրում էր կազմակերպության ամսագիրը ֆրանսերենով, այնուհետև համակարգեց դիվերսիոն և ահաբեկչական գործունեությունը Լոնդոնում, այնուհետև անձամբ սկսեց մասնակցել ահաբեկչական հարձակումների (պետության առաջին անձանց նամակներ և պայթուցիկների փաթեթներ էր ուղարկում)։ Դիվերսիոն գործողությունների իրականացման համար Բեթին ընտրել էր Իրանդա մականունը (Արիադնայի անվան անագրաման է)։ Նա հանդիպել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարար Մոլոտովին (իսկական ազգանունը՝ Սկրյաբին[Ն 21]), ով, ըստ Բեթիի հիշողությունների, խոստացել էր իր աջակցությունը բրիտանական իմպերիալիզմի դեմ պայքարում։ 1947 թվականի կեսին Բեթին ձերբակալվեց և բանտում անցկացրեց մոտ ութ ամիս, մինչև 1948 թվականի փետրվարը։ Ահաբեկչական գործողություններում նրա ներգրավվածության ապացույցները լուրջ էին, բայց Դիմադրության հերոսուհու համբավը և Կնուտի կողմից վճարված փրկագինը օգնեցին։ Մի քանի ամիս անց Բեթին կրկին բանտում էր՝ Ֆոլկե Բեռնադոտի սպանությանը մասնակցելու կասկածանքով, բայց այս անգամ որևէ ապացույց չկար, և Կնուտն առանց մեծ դժվարությունների կարողացավ օգնել նրան։ Իր հաջորդ հրապարակման մեջ Բեթին դատապարտում է Բեռնադոտի սպանությունը, որի արդյունքում նա խզեց «Լեհիի» հետ կապը[12]:

Բեթին գնաց Ամերիկա, ամուսնացավ զորացրված ամերիկացի հրեա զինվորի հետ, երկու երեխա ծնեց։ 1950 թվականին ընտանիքը տեղափոխվեց Իսրայել։ Մի փոքր ուշ Բեթիի ամուսինը սնանկացավ, կապվեց ալկոհոլի, թմրանյութերի հետ և, ի վերջո, հայտնվեց հոգեբուժարանում։ Մինչ այդ Բեթին երրորդ երեխային ունեցավ, ընտանիքը ֆինանսական աջակցության կարիքի մեջ էր։ Այդ ժամանակ Բեթին բացեց Իսրայելում առաջին գիշերային ակումբ-կաբարեն, որը կոչվում է «Վերջին հնարավորություն»։ Ակումբը մեծ ճանաչում ձեռք բերեց՝ նվաճելով «Փարիզի անկյունը Իսրայելում» համբավը, չնայած որ գրող Ռոժե Վայանը, ով ժամանակին այցելել էր այն և գրել էր հոդվաած ակումբի մասին՝ վերնագրելով «Նման վախճանը հասնում է հույսները կտրածներին»։ 1965 թվականին ակումբում ելույթ է ունեցել Ժակ Բրելը։ Բեթին ծխում էր ամբողջ գիշեր, խմում և պարում, միայն առավոտյան էր գնում քնելու և մահացավ քնած ժամանակ։ Նա ապրեց 38 տարի ինչպես նրա մայրը և տատը[12]:

Էմանուիլ Մեժան ( Էլի Մագեն, ծնվել է 1935 թվականի հունիսի 28-ին), պատերազմի ընթացքում երկար ժամանակ գտնվում էր կաթոլիկ վանքում, որտեղ, ըստ իր հիշողությունների, իրեն ու մյուս երեխաներին շատ վատ էին վերաբերվում[101]: 1945 թվականին ժամանում է Էրեց Իսրայել, նա ապրել է Կիբուցում։ Այն փաստը, որ նրա իրական հայրը Ռենե Մեժանն է եղել, Էլին Եվա Կիրշներից է իմացել՝ միայն Դովիդ Կնուտի մահից հետո՝ վերջինիս խնդրանքով։ Նա ավարտել է Հայֆայի ծովագնացության ուսումնարանը, դառնալով ռազմական նավատորմի նավաստի․ ինչպես Արիադնան էր ցանկանում։ Զորացրվելուց հետո (մինչև 1960 թվականը ծառայում էր առևտրային նավատորմում) Թել Ավիվում սովորեց կիթառ նվագել, բնակություն հաստատեց Իսրայելի հյուսիսում գտնվող Ռոշ Պինա քաղաքում։ Կիթառ էր դասավանդում։ Ներկայումս թոշակառու է։ Նա ռուսերեն չի խոսում[102]։

Յոսի (Իոսիֆ) Կնուտ (ծն. 1943 թվականի մայիսի 22-ին), Դովիդ Կնուտի և Արիադնա Սկրյաբինայի միակ ընդհանուր երեխան է։ Մանկուց ցուցաբերել է բանաստեղծություններ գրելու հակումներ[Ն 22]։

Պատերազմից հետո Յոսին հայրիկի հետ բնակվում էր Փարիզում, իսկ 1949 թվականին նրանք մեկնեցին Պաղեստին։ Այնտեղ Յոսին սովորում էր գիշերօթիկ դպրոցում, այնուհետև ծառայում էր բանակում, հատուկ նշանակության ջոկատներում։ Ըստ Լազարիսի, մի անգամ անզգուշությամբ նա ինքն իրեն կրակել է ինքնաձիգից։ Փամփուշտը հարվածել էր գլխին։ Ինը ամիսը կյանքի և մահու կռիվ էր տալիս և հաշմանդամ դարձավ։ Այնուհետև սովորել է Թել Ավիվի համալսարանում ՝ ֆրանսիական գրականության ֆակուլտետում։ Նա աշխատել է բանակային թերթի արխիվում։ Նա հրատարակել է հուշագրություն իր հոր մասին, նաև իր բանաստեղծությունների երկու ժողովածուն՝ եբրայերենով․ «Առաջին լույս» (եբրայերեն՝ אור ראשון‎‏)‎ և «Բանաստեղծություններ ճանապարհին» ( եբրայերեն՝ שירים בדרך‎)‎: Առաջին լույս Ժողովածուի շապիկին պատկերված է Արիադնայի դիմանկարը և մակագրությունը. «Փնտրում եմ քեզ» ( եբրայերեն՝ מחפש אותך‎ ‎։

Մեկնաբանություններ խմբագրել

  1. ռուս.՝ Елена Александровна Скрябина (ամուսնու ազգանվամբ՝ Սոֆրոնիցկայա, 1900-1990) , Ա․ Ն․ Սկրյաբինի և Վ. Ի․ Սկրյաբինայի (Իսակովիչ) հետ ամուսնությունից ծնված երկրորդ դուստրը։ Դաշնակահարուհի էր։
  2. ռուս.՝ Мария Александровна Скрябина (1901-1989), Ա․ Ն Սկրյաբինի և Վ․ Ի․ Սկրյաբինայի (Իսակովիչ) ամուսնությունից ծնված կրտսեր դուստրը, ռեժիսոր Վլադիմիր Թաթարինովի կինը, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (МХАТ-2) դերասանուհի, անթրոպոսոֆ
  3. Արիադնային 1910 թվականին Ռուսաստանում կնքելիս մետրիկ գրքում ծննդյան օրը սխալմամբ նշված է 18/31 հոկտեմբերի 1905.
  4. Գ. Սվետը, իսկ նրանից հետո նաև Վ․ Խազանը, այս հանգամանքը համարում է նշանակալից, մատնանշելով Սկրյաբինի դստեր «էքստատիկ» (հափշտակված, հիացական) ապագան։
  5. ռուս.՝ Мария Александровна Шлёцер (օրիորդականով Բոտի, 1847-1937), Բորիս Շլյոցերի և Տատյանա Շլյոցերի մայրը։
  6. Գրանցամատյանում կատարած գրառումն այդ մասին պահպանվել է Մոսկվայի քաղաքային Զագսի բաժնում․ инв. № 8391։
  7. Այժմ այնտեղ Սկրյաբինի պետական տուն-թանգարանն է։
  8. Յուլիանը «ֆրանսիական» մականուն ուներ՝ Մուտոն (ֆր.՝ Mouton — «գառնուկ»); Լյուստրյուկրյու (ֆր.՝ Lustucru — «նաիվ»)։ Հետագայում ծնված Մարինային Սկրյաբինը կոչում էր Կուկլա
  9. ռուս.՝ Ева Яковлевна Киршнер (Циринская, 1913-2006), Դովիդ և Արիադնա Քնութների ընտանիքի բարեկամ, ծնունդով Վիլնոյից, հարուստ անտառարդյունաբերողի ընտանիքից։ Քնութի հետ ծանոթացել է 1935 թվականին, երբ վերջինս պառկած էր հիվանդանոցում, որտեղ աշխատում էր Եվան։ Դովիդը, Արիադնան և Եվան շատ մտերիմ էին։ 1939 թվականին թողարկում էին հրեական թերթ և միասին մասնակցել են Համաշխարհային Սիոնիստական կոնգրեսին։ 1940 թվականի մարտին Եվան ընտանիքի հետ (մոր, եղբոր և մորաքրոջ) մեկնել են Պաղեստին, իսկ Քնութները՝ երեք երեխաների հետ դժվարացան մեկնե։ 1941 թվականին Եվան ամուսնացավ իրավաբան Էլիի (Էլենա) Քիշների հետ։ Եվան մինչև կյանքի վերջը նամակագրական կապի մեջ է եղել Արիադնայի և Դովիդի հետ։ 1965 թվականին հոգեբանի մագիստրոսական կոչում է ստացել, որից հետո այդ մասնագիտությամբ մասնավոր գործունեություն էր վարում։ Ապրել է մինչև խորը ծերություն, նրա հարցազրույցները և հիշողությունները Դովիդ Քնութի և Արիադնա Սկրյաբինայի մասին կենսագրական գլխավոր աղբյուրներից մեկն է
  10. Սկրիաբինը երազում էր աշխարհը մաքրել և վերածնել համընդհանուր ստեղծագործական գործողության միջոցով։ Այս հիանալի գերխնդրի լուծմանն էր ենթակվում նրա ամբողջ գործունեությունը, որն ուղղված էր նրա «Միստերիայի» ստեղծմանը և իրականացմանը (որի «Նախնական գործողությունը» նա կարողացավ զգալիորեն մշակել)։ Ակնհայտ է, որ այնպիսի իրադարձությունը, ինչպիսին էր համաշխարհային պատերազմը, նրա կողմից ընկալվում էր որպես հին քաղաքակրթության մոտալուտ ավարտ և հիմնովին նորի ծնունդ։
  11. Սաբանեևը հիշատակում է, որ Շլյոցերներին համարում էր «անկեղծ պարզությամբ» հրեաներ։ Տարածված տեսակետ կար, որ Տատյանա Ֆեոդորովնայի մայրը բելգիացի էր, իսկ հայրը ռուսացած գերմանացիների ժառանգ։ Արիադնային առավելապես անվանում են լրիվ ռուս, այդ թվում, նաև հրեական գրականության մեջ։ Միևնույն ժամանակ, կա նաև կարծիք, որ Տ․ Ֆ․ Շլյոցերը հրեական ծագում ունի (մորական կողմից)։
  12. Խոսքը բանաստեղծ Բորիս Բոժնևին նվիրված ստեղծագործական երեկոյի անոնսի մասին է, որը պետք է անցկացվեր «Через» խմբի շրջանակներում․ 1924 թվականի ապրիլի 29-ին։ Հայտարարությունը արտատպվել է Փարիզի մի շարք ռուսական պարբերականներում։ Արիադնա Սկրյաբինան հիշատակվում է երեկոյի մասնակիցների թվում
  13. «Բեթթի» անունը նրան տվել են ընկերները, իսկ Արիադնան ինքը նրա կոչում էր «Տիկա»
  14. Ռենե Մեժան (ֆր.՝ René Méjean, 1902-?), ֆրանսիացի գրող, հետագայում սցենարիստ և գրաքննադատ
  15. ռուս.՝ Гатарапак, Փարիզի ձախ արվեստի ընկերություն, որը ստեղծել են Ռուսաստանը լքած բանաստեղծները և նկարիչները։ 1921 թվականի մայիս-հունիսից մինչև 1922 թվականի ամառ։ Գեղագիտական և կազմակերպչական առումով կապված է եղել ֆրանսիական դադա շարժման հետ։
  16. 1935 թվականի փետրվարին Կնուտը իր եռանիվ հեծանվով («ռուս.՝ трипортер») ավտոմեքենայի տակ ընկավ և հայտնվեց Կոշեն հիվանդանոցում, որտեղ բժշկական փորձաշրջան էր անցնում Եվա Ցիրինսկայան։ Դովիդը, Արիադնան և Եվան հեշտությամբ ընկերացան և միմյանց հետ կապը պահեցին մինչև կյանքի վերջը։
  17. Օրինակ, 1935 թվականի հուլիսի 18-ի՝ Եվա Կիրշներին գրած նամակում (Էլիի ծնունդից գրեթե մեկ ամիս անց) Կնուտը հայտնում է․ «Գրում եմ <…> խոտի վրա՝ վրանիս մոտ նստած։ Կողքս ննջում է Մեժանը, որին ուժով եմ փախցրել Փարիզից (սաբինուհիների առևանգման նման)։ Ամբողջ օրը հայրաբար պտտվել եմ նրա շուրջը, հոգ եմ տարել, պահպանել եմ, տարել եմ զբոսանքի, զգուշորեն հետևել եմ, որ խելամիտ չափով արև, օդ, խաղեր, հանգիստ ունենա։ նա այստեղ այնպես շփոթված է, խղճուկ-քաղաքային և անգրագետ, որ ես ամբողջ սրտով դայակություն եմ արել նրան, պարուրելով ամեն տեսակ նատուրալիստական շնորհներով։
  18. Իրականում, Արիադնան Քնութի երկրորդ օրինական կինն էր։ Գիպպիուսը, հավանաբար, նկատի ունի նրա բոլոր սիրային հրապուրանքները, բայց անգամ այդ դեպքում էլ, խիստ չափազանցնում է։
  19. Բրոշյուրը լույս է տեսել 1942 թվականի սկզբին, բայց, գործնականում, ամբողջ տպաքանակը վերացել է, ամենայն հավանականությամբ այն ոչնչացրել է գեստապոն։
  20. Վերջին էպիտետով նրան բնորոշել Յուրի Տերապիանոն
  21. Վյաչեսլավ Մոլոտովի և Սկրյաբինի հնարավոր ազգակցական կապի մասին վարկածը հավաստիորեն հերքված է, բայց ըստ Տ․ Մասլովսկայայի, հանդիպման ժամանակ ինչպես Մոլոտովը, այնպես էլ Բեթին կարող էին սխալված լինել այդ առումով։
  22. И у меня была мама,
    Как и у всех детей,
    Но маму мою убили,
    И совсем ничего я не помню о ней.

    С той далекой поры утекло много дней,
    Ничего не осталось от мамы моей.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sarah Régine (Arianne Fiksman (Scriabine)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. 2,0 2,1 Летопись жизни и творчества А. Н. Скрябина, 1985
  3. Письма, 2003, էջ 399
  4. Хазан, 2001, էջ 240
  5. Письма, 2003, էջ 398
  6. Письма, 2003, էջ 402
  7. Письма, 2003, էջ 432
  8. Письма, 2003, էջ 475
  9. Сабанеев, 1925, էջ 16, 20
  10. Сабанеев, 1925, էջ 156
  11. 11,0 11,1 Сабанеев, 1925
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 12,22 12,23 Лазарис, 2000
  13. Томпакова, 1998, էջ 5
  14. Скрябина М. А., 1998, էջ 173
  15. Томпакова, 1998, էջ 8
  16. Скрябина М. А., 1998, էջ 175
  17. 17,0 17,1 Мемориальный музей-квартира Ел. Ф. Гнесиной. Документы: IX-16 и IX-17 (Экзаменные ведомости за 1914/15 и 1915/16 учебные года соответственно).
  18. Скрябина М. А., 1998
  19. Сабанеев, 1925, էջ 273
  20. Хазан, 2001, էջ 241
  21. Сабанеев, 1925, էջ 39
  22. Томпакова, 1998, էջ 21
  23. 23,0 23,1 23,2 Томпакова, 1998, էջ 22
  24. 24,0 24,1 Скрябин А. С., 2009, էջ 170
  25. Летопись жизни и творчества А. Н. Скрябина, 1985, էջ 246
  26. Хазан, 2001, էջ 242
  27. 27,0 27,1 Евреи и иудеи, выпуск 10, беседа 22
  28. Лазарис, 2000, էջ 229
  29. 29,00 29,01 29,02 29,03 29,04 29,05 29,06 29,07 29,08 29,09 29,10 Томпакова, 1998
  30. Скрябин.ru կայքում, Сайт о великом русском композиторе
  31. Томпакова, 1998, էջ 23
  32. Дневники Ольги Бессарабовой, 2010, էջ 327
  33. 33,0 33,1 Дневники Ольги Бессарабовой, 2010
  34. 34,00 34,01 34,02 34,03 34,04 34,05 34,06 34,07 34,08 34,09 34,10 34,11 34,12 34,13 Хазан, 2001
  35. Կոնստանտին, Բալմոտ. «V. КАК ИСПАНЕЦ».
  36. 36,0 36,1 Томпакова, 1998, էջ 29
  37. Томпакова, 1998, էջ 30
  38. 38,0 38,1 38,2 38,3 38,4 Рыбакова, 1994
  39. Irena Vrkljan, Sibelan Elizabeth S. Forrester, Celia Hawkesworth «The silk, the shears, and Marina, or, About biography» (стр. 148)
  40. 40,0 40,1 Томпакова, 1998, էջ 31
  41. Дневники Ольги Бессарабовой, 2010, էջ 440
  42. 42,0 42,1 Хазан, 2001, էջ 245
  43. Хазан, 2001, էջ 247
  44. 44,0 44,1 Хазан, 2001, էջ 247—248
  45. Хазан, 2001, էջ 248—249
  46. Лазарис, 2000, էջ 231—232
  47. Лазарис, 2000, էջ 232
  48. «В Библиотеке-фонде «Русское Зарубежье» состоялся вечер памяти Ариадны Скрябиной к 100-летию со дня её рождения». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  49. 49,0 49,1 Лазарис, 2000, էջ 234
  50. Шапиро, 1986
  51. Лазарис, 2000, էջ 241—242
  52. 52,0 52,1 Лазарис, 2000, էջ 243
  53. Хазан, 2001, էջ 246—247
  54. 54,0 54,1 Лазарис, 2000, էջ 240
  55. Гейзер М. «Сплетение миров. Заметки о жизни и творчестве Довида Кнута». Лехаим. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  56. Хазан, 1997, էջ 36
  57. Хазан В. И․. Довид Кнут как русско-еврейский поэт // Особенный еврейско-русский воздух: к проблематике и поэтике русско-еврейского литературного диалога в XX веке. — Иерусалим; М. : Гешарим: Мосты культуры, 2001. — С. 118—121, 142—147. — 430 (105—175) с. — (Прошлый век). — ISBN 5-93273-065-X.
  58. Бахрах А. В. Ариадна — Сара — Режин. — Париж : La presse libre, 1980. — С. 130—134. — 204 с. Արխիվացված 2014-12-27 Wayback Machine
  59. Лазарис, 2000, էջ 251—253
  60. Хазан, 2001, էջ 256
  61. Светлана Бломберг «Насущная любовь Довида Кнута» (повесть)
  62. Гальперн, 1959
  63. Лазарис, 2000, էջ 231
  64. Шапиро, 1986, էջ 194
  65. Лазарис, 2000, էջ 237—238
  66. 66,0 66,1 Лазарис, 2000, էջ 237
  67. Фёдоров, 2005, էջ 48—49
  68. Лазарис, 2000, էջ 260
  69. Хазан, 2001, էջ 251
  70. Киршнер, 1998, էջ 110—111
  71. Лазарис, 2000, էջ 297—298
  72. Гальперн, 1959, էջ 86
  73. Лазарис, 2000, էջ 311
  74. Лазарис, 2000, էջ 314
  75. Лазарис, 2000, էջ 314—315
  76. Лазарис, 2000, էջ 323—324
  77. Гуэта, 2001, էջ 90, 96
  78. Лазарис, 2000, էջ 333
  79. Гуэта, 2001, էջ 97
  80. 80,0 80,1 Гуэта, 2001, էջ 189
  81. 81,0 81,1 Хазан, 2001, էջ 260
  82. רנה פוזננסקי (Рене Познански). «תנועות הנוער הציוניות בצרפת והאחדות בעולם היהודי 1944—1940 (Երիտասարդական սիոնիստական շարժումը Ֆրանսիայում և 1940—1943 թվականներին հրեական աշխարհի համախմբվածությունը)» (PDF) (եբրայերեն). Яд ва-Шем. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  83. Латур, 1981, էջ 168—169
  84. Гуэта, 2001, էջ 142
  85. Лазарис, 2000, էջ 322
  86. Лазарис, 2000, էջ 334—335
  87. Лазарис, 2000, էջ 338—339
  88. Лазарис, 2000, էջ 340
  89. Лазарис, 2000, էջ 340—341
  90. Лазарис, 2000, էջ 341—342
  91. Лазарис, 2000, էջ 346
  92. Хазан, 2001, էջ 258—259
  93. Латур, 1981
  94. Хазан, 2001, էջ 259—260
  95. Лазарис, 2000, էջ 357
  96. 96,0 96,1 Խազան, 2001, էջ 249
  97. «הוועדה לשמות רחובות של עיריית ירושלים, ישיבה מס' 17, סעיף ב', מס' 6 (Комиссия по наименованию улиц при муниципалитете Иерусалима, заседание № 17, пункт "ב", строка 6)» (PDF) (եբրայերեն). Официальный сайт муниципалитета Иерусалима. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  98. «מועצת עיריית ירושלים מס' 55, דו"חות המובאים לאישור המועצה, סעיף 9 (Городской комитет Иерусалима, заседание № 55, протоколы на утверждение комитетом, пункт 9)» (PDF) (եբրայերեն). Официальный сайт муниципалитета Иерусалима. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  99. «Robert Cornman – Myriam Degan – Katherine Dunhams – Andersen Ballet – Danemark – Press Review – August 1952». www.archeophone.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
  100. Лазарис, 2000, էջ 362
  101. Лазарис, 2000, էջ 321
  102. Ариадна Скрябина (Эдуард Кукуй)

Գրականություն խմբագրել

  • А. Н. Скрябин. Письма / под ред. А. В. Кашперова. — М. : Музыка, 2003. — 719 с.
  • Летопись жизни и творчества А. Н. Скрябина / сост. М. П. Прянишникова, О. М. Томпакова. — М. : Музыка, 1985. — 295 с.
  • Марина Цветаева — Борис Бессарабов : Хроника 1921 года в документах. Дневники (1915—1925) Ольги Бессарабовой / [вступ. ст., подгот. текста, сост. Н. А. Громовой]. — М. : Эллис Лак, 2010. — 797, [2] с., [16] л. ил., портр. — ISBN 978-5-902152-83-5.
  • Лазарис, В. Три женщины. — Тель-Авив : Ладо, 2000. — С. 222—383.
  • Масловская, Т. Ю. О судьбе потомков А. Н. Скрябина // А. Н. Скрябин в пространствах культуры XX века. — М. : Композитор, 2009. — С. 174—179. — 368 с. — ISBN 5-85285-313-5.
  • Рыбакова, Т. В. Марина Цветаева и дом А. Н. Скрябина. — М. : ИРИС-ПРЕСС, 1994. — 24 с. — ISBN 5-87390-005-1.
  • Сабанеев, Л. Л. Воспоминания о Скрябине. — М., Неглинный пр., 14 : Музыкальный сектор государственного издательства, 1925. — 318 с.
  • Скрябин, А. С. Трагедия и подвиг Т. Ф. Шлёцер // А. Н. Скрябин в пространствах культуры XX века. — М. : Композитор, 2009. — 368 с. — ISBN 5-85285-313-5.
  • Скрябина, М. А. Память сердца // Учёные записки Государственного мемориального музея А. Н. Скрябина. — М. : ИРИС-ПРЕСС, 1998. — Вып. 3. — С. 173—179.
  • Томпакова, О. М. Бесподобное дитя века : Ариадна Скрябина. — М. : Музыка, 1998. — 32 с. — ISBN 5-7140-0663-1.
  • Фёдоров, Ф. П. Довид Кнут. — М. : МИК, 2005. — 446 с. — ISBN 5-87902-094-0.
  • Хазан, В. И. Материалы к биографии Д. Кнута // Собрание сочинений / Д. Кнут. — Иерусалим : Еврейский университет. Кафедра русских и славянских исследований, 1997. — Т. 1. — С. 35—69. — ISBN 965-222-798-6.
  • Киршнер, Хава. Вспоминая Довида Кнута // Собрание сочинений / Д. Кнут. — Иерусалим : Еврейский университет. Кафедра русских и славянских исследований, 1998. — Т. 2. — С. 110—111. — ISBN 965-222-798-6.
  • Хазан, В. И. Моим дыханьем мир мой жив : (К реконструкции биографии Ариадны Скрябиной) // Особенный еврейско-русский воздух : К проблематике и поэтике русско-еврейского литературного диалога в XX веке. — Иерусалим : Гешарим ; М. : Мосты культуры, 2001. — С. 239—261. — (Прошлый век). — ISBN 5-93273-065-X.
  • Шапиро, Г. Десять писем Довида Кнута // Cahiers du monde russe et soviétique :

[рус.]. — 1986. — Vol. XXVII (2). — P. 191—208.

  • ענת גואטה (Անատ Գուետա). הצבא היהודי בצרפת (Հրեական բանակը Ֆրանսիայում) :

[иврит]. — Иерусалим : Իսրայելի պաշտպանության նախարարություն, 2001. — 205 с.

  • Anny Latour (Աննի Լատուր). The Jewish Resistance in France (Հրեական դիմադրությունը Ֆրանսիայում) :

[անգլ.] / ֆրանսերենից թարգմ․ Irene R. Ilton. — Նյու Յորք : Holocaust Publications, Inc, 1981. — 287 с. — ISBN 0-89604-026-7.

  • ירמיהו (ירמה) הַלפֶּרן (Իրմիյագու (Իրմա) գալպերին). אריאדנה סקריאבינה (Արիադնա Սկրյաբինա) :

[иврит]. — הנשכחים (Մոռացված). — Թել Ավիվ : מקדה (Մակեդա), 1959. — Т. 5. — 36 с.

Արտաքին հղումներ խմբագրել