Պերպինյան
Պերպինյան (ֆր.՝ Perpignan [pɛʁpi'ɲɑ̃], կատ.՝ Perpinyà), քաղաք Ֆրանսիայում` Թետ գետի ափին, Արևելյան Պիրենեյների գավառի վարչական կենտրոնը։ Պատմականորեն հանդիսանում է Ռոսելյո նահանգի գլխավոր քաղաքը։ Միջերկրական ծովից 13 կմ և ֆրանսա-իսպանական հյուսիսային սահմանից 31 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը` 120 489 բնակիչ (2012)։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պերպինյան | |||||
ֆր.՝ Perpignan | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Շրջան | Արևելյան Պիրենեյներ | ||||
Ղեկավար | Louis Aliot | ||||
Հիմնադրված է | 1901 թ. | ||||
Առաջին հիշատակում | 927 | ||||
Մակերես | 68,07 կմ² | ||||
ԲԾՄ | 100 ± 1 մ | ||||
Բնակչություն | 120 489 մարդ (2012) | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +33 468 | ||||
Փոստային ինդեքս | 66000 | ||||
Փոստային ինդեքսներ | 66000[1] և 66100[1] | ||||
Պաշտոնական կայք | mairie-perpignan.fr | ||||
| |||||
ԱշխարհագրությունԽմբագրել
ՊատմությունԽմբագրել
Բերքառատ հարթավայրում տեղակայված քաղաքը հին ժամանակներից ի վեր համարվել է տեղական գինեգործության կենտրոնը։ Առաջին անգամ հիշատակվել է 927 թվականին։ Ռուիլոնական կոմսերն այն ընտրեցին որպես իրենց նստավայր և ղեկավարեցին Պերպինյանը մինչև 1172 թվականը, որից հետո այն ժառանգեցին Բարսելոնյան կոմսերը։ Հայմե I կողմից իրականացված կատալոնիական հողերի բաժանման ժամանակ Պերպինյանը Բալեարյան կղզիների հետ միասին բաժին հասան Հայմե 2 կրտսերին, և 1276-1344 թվականներին դարձավ այդ թագավորի և նրա երկու հետնորդների համար որպես մայրաքաղաք։
17-րդ դարում, երբ Ֆրանսիան և Իսպանիան բախվեցին Ռուսիլյոնը գրավելու համար, Պերպինյանը վերափոխվեց ամրոցի։ Ըստ 1659 թվականի Պիրենեյան համաձայանագրի՝ մնաց Լյուդովիկոս 14-րդին։ 19-րդ դարում քաղաքային պարիսպները քանդվեցին։ 1936 թվականին Պերպինյան քաղաք Իսպանիայից եկան փախստականներ, որտեղ կատաղի քաղաքացիական պատերազմ էր ընթանում։ 1960 թվականից հետո այստեղ վերաբնակեցվեցին հյուսիսաֆրիկյան գաղութները լքած ֆրանսիացիները[2]։
Տեսարժան վայրերԽմբագրել
Պերպինյանի այցեքարտ է համարվում Le Castillet փոքր բերդը, որը կառուցվել է 1368 թվականին և այժմ բաց է զբոսաշրջիկների համար թանգարանի տեսքով։ Ժամանակների հայտնի Պերպինյան միջնաբերդի հիմնասյուների հետևում «խիստ ռեժիմով» պահպանվում է վերջին ժամանակներին վերականգնված Մայլորկի միջնադարի թագավորների ամրոցը։ Սուրբ Հովհաննես տաճարը, հիմնադրված 1324 թվականին Սանչո թագավորի կողմից, կառուցվել է հիմնականում XV և XVI դարերում։ Հնաոճ ծովային տրիբունալը (Loge de Mer) տարիների ընթացքում վերածվել է թատրոնի։
Գեղարվեստական հուշարձաններից զբոսաշրջիկների ուշադրությունը գրավում է Պերպինյան կայարանը, որը զարդարվել է Սալվադոր Դալիի կողմից։ Ռիգո թանգարանում ցուցադրվում են և՛ նկարչի, և՛ կատալոնական վարպետների կտավներ։
Միջազգային հարաբերություններԽմբագրել
Քաղաք-եղբայրներԽմբագրել
- Գերմանիա, Հաննովեր (1960)
- Մեծ Բրիտանիա, Լանքասթեր (1962)
- ԱՄՆ, Լեյք-Չարլզ, Լուիզիանա (1991)
- ԱՄՆ, Սարասոտա, Ֆլորիդա (1995)
- Լիբանան, Տյուրոս (1997)
- Ալժիր, Մոստագնեմ (2010)
Քաղաք-գործընկերներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
ՀղումներԽմբագրել
www.mairie-perpignan.fr Պերպինյանի քաղաքներ. պաշտոնական կայք (ֆր.)
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |