Արիադնե (հին հունարեն՝ Ἀριάδνη), առասպելական կերպար հին հունական դիցաբանությունում, Կրետեի թագավոր Մինոսի և Պասիֆայի դուստրը, որի անունը հիշատակված է Հոմերոսի «Իլիականը» հայտնի աշխատությունում։ Արիադնեի պատմությունը գրի է առել Նեստորը՝ իր «Կիպրիա» նշանավոր էպոսում։

Արիադնե
Ariadne in Naxos, by Evelyn De Morgan, 1877.jpg
Արիադնեն Թեսևսի հեռանալուց հետո
Տեսակդիցաբանական կերպար
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
Կյանքի ժամանակաշրջանՄիկենյան քաղաքակրթություն
ՔաղաքացիությունՀին Հունաստան
ՎայրՆաքսոս
ՀայրՄինոս
ՄայրՊասիֆայա
Քույր/ԵղբայրՓեդրա, Eurymedon? և Catreus?
ԱմուսինԴիոնիսոս
ԿողակիցԴիոնիսոս
ԶավակներStaphylus?, Էնոպիոն, Thoas?, Thoas?, Ceramus?, Peparethus?, Evanthes?, Latramys? և Evmédon?
Կապված իրադարձություններՄինոտավրոսի սպանություն
Commons-logo.svg Ariadne Վիքիպահեստում

Արիադնեի կծիկԽմբագրել

Մինոսյան քաղաքակրթության սկզբնական շրջանում՝ Կրետեի ծովապետության զորեղության օրոք, Մինոս թագավորն իր բազմաթիվ զորքով ներխուժում է Աթենական պոլիս, և քաղաքի բնակիչները ստիպված են լինում ինը տարին մեկ անգամ յոթ երիտասարդ և յոթ օրիորդ ուղարկել Կրետե կղզի։ Մինոսը տալիս էր նրանց ցլի գլխով և մարդու մարմնով մի հսկայի, որին կոչում էին Մինոտավրոս։ Ահռելի հսկան, որ Մինոսի որդին էր, միանգամից խժռում էր ուղարկվածներին։ Մինոտավրոսն ապրում էր մի աժդահա դղյակում, որն էլ իր հերթին գտնվում էր խճճված սենյակներով մի լաբիրինթոսում։ Ով մտնում էր լաբիրինթոս, այլևս չէր վերադառնում, իսկ Մինոտավրոսը վերջ էր տալիս նրանց գոյությանը[1]։

Աթենացի հերոս Թեսևսը որոշում է սպանել Մինոտավրոսին (Արիադնեի հարազատ եղբորը) և այդ իսկ նպատակով ճանապարհ է բռնում դեպի Կրետե։ Անզուգական գեղեցկության տեր Արիադնեին ևս ցանկանում էր վերջ տալ այդ տկարամիտ սովորությանը և այդ իսկ պատճառով ծանոթանում է Թեսևսի հետ։ Արիադնեն ցույց է տալիս լաբիրինթոսի տեղը և մի կծիկ թել տալիս վերջինիս՝ ետվերադարձի ճանապարհը նշմարելու համար։ Ներս մտնելուց Թեսևսն ամրացնում է թելը լաբիրինթոսի դռանը, և երբ նրանք հասնում են Մինոտավրոսի մոտ, Թեսևսը սպանում է նրան, և թելի օգնությամբ նա հավաքում է մնացած երիտասարդներին և օրիորդներին, ու թելը բռնած դուրս գալիս այնտեղից։

Թեսևսի փախուստ և Արիադնեի ամուսնությունԽմբագրել

Այս հերոսական քայլից հետո Արիադնեն սիրահարվում է Թեսևսին։ Նրանք միասին Կրետեից ուղևորվում են Նաքսոս՝ նպատակ ունենալով այնտեղից ուղևորվել դեպի Աթենք։ Սակայն գիշերը Թեսևսի երազում գալիս է հունական դիցարանի գլխավոր աստվածներից մեկը՝ Դիոնիսոսը, որը հորդորում է հեռու մնալ Արիադնեին, քանի որ նրանք ծնվել են իրար հետ լինելու համար։

Լսելով օլիմպիական աստծո հորդորը՝ Թեսևսը քնած ժամանակ լքում է Արիադնեին և ուղևորվում Աթենք։ Արիադնեն շատ է վշտանում այդ քայլից և ամուսնանում Դիոնիսոսի հետ։ Արիադնեի և հյուրասիրության աստծո ամուսնությունը տեղի է ունենում Կրետեի Իդա լեռան շրջակայքում։ Նրանք ունենում են չորս զավակ՝ Թոասը (հետագայում դառնում է Լեմնոսի արքա), Ստաֆիլոսը, Էնոպիոնը և Պեպերեֆոսը։ Արիադնեի հետ ամուսնանալուց և երեխաներ ունենալուց հետո Դիոնիսոսը դառնում է անմահ աստված։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Երևան ։ Սովետական գրող, 1979, Կուն, Նիկոլայ Ալբերտովիչ