Տառապյալների անտառ
Տառապյալների անտառ (եբրայերեն՝ יער הקדושים) (Ya’ar HaKdoshim), ձեռակերտ անտառ Երուսաղեմի շրջակայքում (Իսրայել)։ Գտնվում է Կիսալոն առվից ոչ հեռու[1]։ Անտառը ստեղծվել է հրեական ազգային ֆոնդի հաշվին[2]։
Հիշատակի անտառի ստեղծման համար տնկվել էին 6 միլիոն ծառ, որոնք խորհրդանշում են Հոլոքոստի զոհերի թիվը։ Նրա հիմնումը սկսել է 1947 թվականին, մինչև Իզրայիլ պետության հռչակումը[3]։
Անտառի կենտրոնական բացատում 1971 թվականին կանգնեցված է եղել «Կրակե թղթագլան», քանդակագործ Nathan Jacob Rapoport-ի աշխատանքներից։ Արձանը երկու թորայի թղթագլանների ձևով է, որը նկարագրում է հատվածներ Հնգամատյաննից, կապված հրեական Սփյուռքի պատմության հետ, Հոլոքոստի հետ, Իզրայիլ պետության վերածննդի հետ, նրա պատմության հետ մինչև վեցօրյա պատերազմը։
Անտառի հատված հանդիսանում է Աննա Ֆրանկի հուշարձանը, որը զբաղեցնում է մոտ 2000 մ2: Նկարիչը արձանը ստեղծել է ժանգոտ պողպատից, խորհրդանշող սենյակը, որում թաքնվում է Աննա Ֆրանկը[4].
1994 թվականին հենց այդտեղ տնկվել էին 1000 ծառ և ստեղծվել էր Կատինյան անտառակ — ի հիշատակ լեհական սպաների հրեական ծագմամբ, Կատինյան գնդակոծության։ Տառապյալների անտառը հանդիսանում է հայտնի տուրիստական օբյեկտ և իզրայիլցիների հանգստյան վայր[1]։
-
Տառապյալների անտառ
-
մուտք դեպի տառապյալների անտառ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Ya'ar HaKdoshim (The Forest of the Martyrs)» (անգլերեն). Israel Traveler. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Martyrs' Forest» (անգլերեն). Keren Kayemeth LeIsrael – Jewish National Fund. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Fifth Decade: 1941-1950» (անգլերեն). Keren Kayemeth LeIsrael – Jewish National Fund. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
- ↑ Muller A. (21 November 2011). «Staatssecretaris Veldhuijzen van Zanten-Hyllner bezoekt Anne Frank Monument» (հոլանդերեն). Christenen voor Israël. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տառապյալների անտառ» հոդվածին։ |