Ռոժե Վայան
Ռոժե Ֆրանսուա Վայան (ֆր.՝ Roger François Vailland, հոկտեմբերի 16, 1907[1][2][3][…], Ուազ, Պիկարդիա - մայիսի 12, 1965[1][4][2][…] կամ մայիսի 11, 1965[5], Մեյոնա), ֆրանսիացի գրող, հասարակական գործիչ, Ֆրանսիայի կոմկուսի անդամ (1952), Դիմադրության շարժման մասնակից և տարեգիր («Տարօրինակ խաղ», 1945 թ., վեպ)։
Ռոժե Վայան ֆր.՝ Roger Vailland | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1907[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուազ, Պիկարդիա |
Վախճանվել է | մայիսի 12, 1965[1][4][2][…] (57 տարեկան) կամ մայիսի 11, 1965[5] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Մեյոնա |
Գերեզման | cemetery of Meillonnas[6] |
Գրական անուն | Jean Servière[7] |
Մասնագիտություն | լրագրող, սցենարիստ, վիպասան, ակնարկագիր, գրող, դրամատուրգ և Ֆրանսիական դիմադրության մարտիկ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Գրական ուղղություններ | սյուրռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Օրենք |
Պարգևներ | |
![]() |
Վայանը, հիսաթափվելով մոդեռնիզմից («Սյուրռեալիզմն ընդդեմ հեղափոխության», 1948 թ., էսսե), ռեալիզմի մեջ հնարավորություններ է գտել նուրբ հոգեբանական վերլուծության («Հարվածներ թիկունքին», 1948 թ., վեպ), 20-րդ դարում զավակի գաղափարների և արարքների պատմութ հիմնավորման («Միայնակ երիտասարդը», 1951 թ., վեպ), ռազմամոլների նկատմամբ դատավճիռ կայացնելու («Գնդապետ Ֆոստերը իրեն հանցագործ է ճանաչում», 1951 թ., պիես) և միլիոնավոր ընչազուրկ գյուղացիներին (ֆելլահ) իր համակրանքն արտահայտելու համար («Ինչ տեսա Եգիպտոսում», 1952 թ., հայկական հրատարակչությունում 1954 թ., ակնարկներ)։ 1953 թվականին Վայանը այցելել է ԽՍՀՄ։ «Բոմասկ» (1954 թ.) վեպում խորաթափանցորեն քննության է առել ֆրանսական հասարակության բոլոր դասակարգերը՝ առաջին պլանի վրա դնելով պրոլետարական համերաշխությունն ու հերոսների մարդկային վեհությունը։ Հոգեկան ճգնաժամ ապրելով, պատմական լավատեսությունը կորցնելով՝ Վայան հետագա գործերում սահմանափակվել է անհատապաշտական կրքերի («Օրենք», 1957 թ., «Տոն», 1960 թ.) և հոգեբանական կազուսների («Կարմրախայտ», 1964 թ.) նատուրալիստական անատոմիայով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Вайян Роже // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Beyern B. Guide des tobes d'hommes célèbres — Le Cherche midi. — P. 12. — ISBN 978-2-7491-1350-0
- ↑ http://catalogue.bnf.fr/ark:/12148/cb122472585
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 256)։ |