width="20%" style="background-color:
  1. 4189DD; text-align:center"|Պորտալ
width="20%" style="background-color:
  1. 4189DD; text-align:center"|Ընտրված հոդվածներ
width="20%" style="background-color:
  1. 4189DD; text-align:center"|Նախագիծ:Ֆրանսիա
width="20%" style="background-color:
  1. 4189DD; text-align:center"|Նախագծի քննարկում
width="20%" style="background-color:
  1. 4189DD; text-align:center"|Նախագծի մասնակիցներ



խմբ. 

Ֆրանսիա

Ավստրալիայի զինանշանը
Ավստրալիայի զինանշանը
Ավստրալիայի դրոշը
Ավստրալիայի դրոշը
Ֆրանսիայի քարտեզը
Ֆրանսիայի քարտեզը

Ֆրանսիական Հանրապետություն (ֆր.՝ République française), (հայտնի նաև որպես Ֆրանսիա) ունիտար կիսանախագահական հանրապետություն է Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով։ Այն արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը աշխարհում իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ2, զիջելով միայն Միացյալ նահանգներին (11,351,000 կմ2 / 4,383,000 ք մղոն)։

Նախորդ 500 տարիներին Ֆրանսիան ունեցել է գերիշխող դիրք մշակութային, տնտեսական, ռազմական և քաղաքական ասպարեզներում, ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում Ֆրանսիայի գաղութները դարձան Հյուսիսային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի հսկայական մասը. 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին, Ֆրանսիան կառուցեց այդ ժամանակվա երկրորդ ամենամեծ գաղութատիրական տերությունը, ներառելով Հյուսիսային, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի մեծ մասը, ինչպես նաև տիրացավ Կարիբյան և Խաղաղօվկիանոսյան շատ կղզիների։

Ֆրանսիայի հիմնական գաղափարները արտահայտված են մարդու իրավունքների և քաղաքացու հռչակագրով։ Ֆրանսիայի Հանրապետությունը բնորոշվում է որպես անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական և սոցիալական երկիր իր սահմանադրությամբ։ Ֆրանսիան մեկն է աշխարհում առավել զարգացած երկրներից, իր անվանական ՀՆԱ-ի մակարդակով Ֆրանսիան իններորդն է աշխարհում և երկրորդը Եվրոպայում։ Ֆրանսիան իր կենսամակարդակով առաջինն է Եվրոպայում (և 4-րդը աշխարհում)։

Ֆրանսիայի ռազմական բյուջեն երրորդն է աշխարհում և երրորդ ամենամեծ ռազմական ուժերը ՆԱՏՕ-ում ու ԵՄ ամենամեծ բանակը։ Ֆրանսիան նաև ունի երրորդ ամենաշատ միջուկային զենքի պաշարները աշխարհում։

Ֆրանսիան հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամ, նաև Ֆրանկոֆոնիայի, Մ8, Մ20, ՆԱՏՕ-ի, ՏՀԶԿ, ՀԱԿ և Լատինական միության անդամ։

խմբ. 

Ընտրված հոդված

Փարիզ (ֆր.՝ Paris paʁi), Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։ Այն տեղակայված է Սեն գետի վրա, Ֆրանսիայի հյուսիսում Իլ-դը-Ֆրանս երկրամասի սրտում։ Փարիզը իր վարչական սահմաններում ունի 2 300 000 բնակչություն (2009)։ Փարիզն իր արվարձաններով Եվրոպայի ամենախիտ բնակեցված կենտրոններից մեկն է` շուրջ 12 միլիոն բնակչությամբ։ Տարածք՝ 105,4 կմ²։ Միջին բարձրություն՝ 33 մ։ Ավելի քան երկու հազարամյակ լինելով կարևորագույն բնակավայր, XII դարում Փարիզը դարձավ Եվրոպայի առաջատար մշակութային և կրթական կենտրոններից մեկը և խոշորագույն քաղաքը մինչ XVIII դարը։ Այսօր Փարիզը աշխարհի խոշորագույն բիզնեսի, կրթական, գիտական, մշակութային և քաղաքական կենտրոններից մեկն է։

Փարիզի տարածքում ապրում է Իլ-դը-Ֆրանս շրջանի բնակչության 19,2% և Ֆրանսիայի բնակչության 3,5 %։ Այսպիսով` Փարիզը հանդիսանում է Ֆրանսիայի ամենախիտ բնակեցված շրջանը, որի բնակչության միջին խտությունը 20 433 մարդ/կմ² է։ Բնակչության խտությունը տարբերվում է տարբեր շրջաններում։ Ամենանոսր բնակչությամբ շրջանն է 12-րդն է (8 370 մարդ/կմ²) և այս շրջանին միացնելով Վենսենյան անտառը և 1-ին շրջանը (9 228 մարդ/կմ²)։ Առավել խիտ բնակեցված շրջանն է 11-րդ շրջանը, որի բնակչության խտությունը կազմում է ավելին քան 40 000 մարդ/կմ²։ (մանրամասն...)

խմբ. 

Ըտրված պատկեր

խմբ. 

Գիտեք արդյոք, որ…

Ազատության արձանը` Ֆրանսիայի նվերն ամերիկյան հեղափոխության հարյուրամյակին
Ազատության արձանը` Ֆրանսիայի նվերն ամերիկյան հեղափոխության հարյուրամյակին
խմբ. 

Լավագույն հոդվածներ

խմբ. 

Նոր հոդվածներ


խմբ. 

Ընտրված կենսագրություն

Ժյուլ Գաբրիել Վեռն (ֆր.՝ Jules Gabriel Verne; 1828թ. փետրվարի 8, Նանտ, Ֆրանսիա1905թ. մարտի 24, Ամիեն), ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտա-ֆանտաստիկ գրականության՝ որպես ժանրի հիմնադրներից մեկը: Ֆրանսիական աշխարհագրական ընկերության անդամ: Նրա բազմաթիվ ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն՝ դիմանալով բազմաթիվ վերահրատարակությունների:(մանրամասն...)
խմբ. 

Այս օրը

խմբ. 

Կատեգորիաներ

խմբ. 

Ցուցակներ

խմբ. 

Կաղապարներ

խմբ. 

Մասնակիցներ

խմբ. 

Նախագծեր

խմբ. 

Ինչով կարող եմ օգնել