Մարիա Ֆաբիանովնա Գնեսինա (ռուս.՝ Мария Фабиановна Гнесина, հուլիսի 13, 1874(1874-07-13) կամ 1876, Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 11, 1918(1918-10-11), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]), խորհրդային դաշնակահար, երաժշտության ուսուցիչ։

Մարիա Գնեսինա
Ծնվել էհուլիսի 13, 1874(1874-07-13) կամ 1876
Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ՌԽՖՍՀ
Մահացել էհոկտեմբերի 11, 1918(1918-10-11)
Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա

Գնեսինա քույրերից մեկը։

Կենսագրություն խմբագրել

 
Գնեսինա քույրերի գերեզմանը Նովոդևիչյան գերեզմանատանը

Մարիա Ֆաբիանովնա Գնեսինան ծնվել է 1876 թվականին Դոնի Ռոստովում, քաղաքային ռաբբունի Ֆաբիան Օսիպովիչ Գնեսինի և Բելլա Իսաևնա Ֆլետզինգեր-Գնեսինայի ընտանիքում։ 1891 թվականին ավագ քրոջ՝ Եվգենյայի հետ տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիա, սովորել Է. Լ. Լենգերի դասարանում։ 1895 թվականին ավարտել է կոնսերվատորիան (Ն. Շիշկինի դասարան)։ Նույն թվականին քույրերի՝ Ելենա և Եվգենյա Գնեսինաների հետ միասին հիմնադրել են «Ե. և Մ. Գնեսինաների անվան երաժշտական ուսումնարանը», որը հետագայում դարձավ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա։ Եվգենյա Ֆաբիանովնան դասավանդել է դաշնամուր։

Մարիա Գնեսինան զբաղվել է նկարչությամբ, դեկորատիվ արվեստով։ Ելենա Գնեսինայի հիշատակի թանգարանում պահվում են նրա հիանալի ապլիկացիաները։ Մահացել է վաղ տարիքում՝ 44 տարեկանում, լուրջ հիվանդությունից հետո։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։

1919 թվականին Մարիա Գնեսինայի հիշատակին ստեղծվել է "На детскую радость и детские нужды" հիմնադրամը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել