Յուլիան Ալեքսանդրովիչ Սկրյաբին (ծնյալ Schlözer ; ռուս.՝ Юлиа́н Алекса́ндрович Скря́бин, 12 փետրվարի 1908 – 22 հունիսի 1919), ծնունդով շվեյցարացի ռուս կոմպոզիտոր և դաշնակահար։ Ալեքսանդր Սկրյաբինի և Տատյանա դե Շլյոցերի կրտսեր որդին էր։

Յուլիան Սկրյաբին
Բնօրինակ անունռուս.՝ Юлиа́н Скря́бин
Ծնվել էփետրվարի 12, 1908(1908-02-12)[1]
Լոզան, Շվեյցարիա
Երկիր Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  ՌԽՖՍՀ,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և  Ռուսաստանի Հարավ
Մահացել էհունիսի 22, 1919(1919-06-22)[1] (11 տարեկան)
Իրպեն, Կիևի մարզ
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
 Julian Scriabin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Շվեյցարիայի Լոզան քաղաքում՝ որպես Յուլիան Ալեքսանդրովիչ Շլյոցեր։ Մորական կողմից նրա պապեղբայրը Պոլ դե Շլյոցերն էր։ Հայրը՝ Ալեքսանդր Սկրյաբինը, որը հայտնի էր դաշնամուրի համար գրած իր նորարարական ստեղծագործություններով, Վերա Իվանովնա Իսակովիչի հետ առաջին ամուսնությունից ուներ չորս երեխա՝ Ռիման, Ելենան[notes 1], Մարիան[notes 2] ու Լեոն, և երեք երեխա՝ Արիադնան, Ջուլիանն ու Մարինան՝ Տատյանա Ֆյոդորովնա Շլյոցերի հետ հարաբերություններից։ Երեխաներից Ռիման (1898–1905) և Լեոն (1902–1910) մահացել են յոթ տարեկան հասակում[2]։ Լեոյի մահանալու ժամանակ կոմպոզիտորն արդեն մի քանի տարի ապրում էր Շլյոցերի հետ և այնքան էր օտարվել իր առաջին ընտանիքից, որ ծնողները նույնիսկ չհանդիպեցին իրենց որդու թաղմանը։

Ինքը՝ Յուլիանը, խոստումնալից կոմպոզիտոր ու դաշնակահար էր, բայց մահացավ տասնմեկ տարեկանում՝ առեղծվածային հանգամանքներում[3]։ Կյանքի վերջին տարում նա հոր ոճով գրել է չորս պրելյուդ, որոնց հեղինակությունը կասկածի տակ է դրվում որոշ հետազոտողների կողմից[4]։ Այդ ստեղծագործությունները առաջին անգամ հրատարակվել են նրա մահից 95 տարի անց Edition Octoechos-ի կողմից[5]։ Երաժշտագետները Յուլիան Սկրյաբինին բնորոշել են և՛ որպես իր հոր հետնորդի ու հետևորդի[6], և՛ որպես 1920-ականների վաղ ռուսական ու խորհրդային ավանգարդի ներկայացուցչի[7]։

Տաղանդավոր պատանի երաժիշտը հոր մահից չորս տարի անց առեղծվածային կերպով մահացել է Կիևի մարզի Իրպին քաղաքում։ Նրա մարմինը հայտնաբերվել է Դնեպր գետում։

Նշումներ խմբագրել

  1. Later Yelena Aleksandrovna Sofronitskaya (1900–1990), also a pianist.
  2. Maria Aleskandrovna Skryabina (1901–1989), an actress at the Second Moscow Art Theatre, an anthroposophist and the wife of director Vladimir Tatarinov.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Letopis' zhizni i tvorchestva A. N. Skriabina, p. 179
  3. Markus, p. 243
  4. Rodgers
  5. Four Preludes by Julian Scriabin, new edition, E. Octoechos
  6. Lemer, p. 30
  7. «Irina Ivanova, "Russkaia muzyka nachala XX veka"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
  • The Concise Edition of Baker's Biographical Dictionary of Musicians, 8th ed. Վերանայել է Նիկոլաս Սլոնիմսկին։ Նյու Յորք, Schirmer Books, 1993:0-02-872416-XISBN 0-02-872416-X

Մատենագրություն խմբագրել

  • John Rodgers Four Preludes Ascribed to Yulian Skriabin // 19th-Century Music. — University of California Press, 1983. — Vol. 6. — № 3. — P. 213-219.
  • Youthful and early works of Alexander and Julian Scriabin / Donald M. Garvelmann, Faubion Bowers. — Bronx: Music Treasure Publications, 1970. — 158 с.
  • А. Н. Скрябин, под ред. А. В. Кашперова Письма. — М.: Музыка, 2003. — 719 с.
  • Альшванг А. А. Несколько слов о Юлиане Скрябине // Александр Николаевич Скрябин. 1915–1940 : Сборник к 25-летию со дня смерти. — М.—Л.: Гос. муз. изд-во, 1940. — С. 241–242.
  • Бандура А. И. Александр Скрябин. — Челябинск: Аркаим, 2004. — 384 с. — (Биографические ландшафты). — 5-8029-0510-7
  • Баранова-Шестова Н.Л. Жизнь Льва Шестова. La vie de Léon Chestov : По переписке и воспоминаниям современников. — Paris, 1983. — 395 с. — 978-2-904228-09-4
  • Дукельский В. А. Об одной прерванной дружбе // Мосты. Литературно-художественный и общественно-политический альманах. — США, 1968. — Т. 13–14. — С. 254.
  • Лемэр Ф.Ш. Музыка XX века в России и в республиках бывшего Советского Союза. — Спб.: Гиперион, 2003. — С. 30. — 528 с.
  • Маркус С. А. Юлиан Скрябин. Прелюдии Op.3 №1 и 2. // Александр Николаевич Скрябин. 1915–1940 : Сборник к 25-летию со дня смерти. — М.—Л.: Гос. муз. изд-во, 1940. — С. 243.
  • Масловская Т. Ю. О судьбе потомков А. Н. Скрябина // А. Н. Скрябин в пространствах культуры ХХ века. — М.: Композитор, 2009. — С. 174—179. — 5-85285-313-5.
  • Сабанеев Л. Л. Воспоминания о Скрябине. — М.: Классика-XXI, 2000. — 400 с. — 5-89817-011-1
  • Скрябин А. С. Трагедия и подвиг Т. Ф. Шлёцер // А. Н. Скрябин в пространствах культуры ХХ века. — М.: Композитор, 2009. — С. 170–174. — 5-85285-313-5.
  • Слонимский Н. Л. Абсолютный слух. История жизни. — С-Пб.: Композитор, 2006. — С. 79. — 424 с. — 5-7379-0305-2
  • Томпакова О. М. Бесподобное дитя века. Ариадна Скрябина. — М.: Музыка, 1998. — 32 с. — 5-7140-0663-1
  • Тропп В. В. Скрябин и Гнесины // А. Н. Скрябин в пространствах культуры ХХ века. — М.: Композитор, 2009. — С. 109—113. — 5-85285-313-5.
  • Федякин С. Р. Скрябин. — М.: Молодая гвардия, 2004. — 258 с. — (ЖЗЛ). — 5-235-02582-2
  • Хазан В. И. Моим дыханьем мир мой жив (К реконструкции биографии Ариадны Скрябиной) // Особенный еврейско-русский воздух: к проблематике и поэтике русско-еврейского литературного диалога в XX веке. — Иерусалим; М.: Гешарим: Мосты культуры, 2001. — С. 239—261. — 430 с. — (Прошлый век). — 5-93273-065-X
  • Ханон Ю. Скрябин как лицо. — СПб.: Центр Средней Музыки & Лики России, 1995. — 680 с.
  • Шеховцова И. П. Экзаменационные ведомости в фондах Музея-квартиры Ел. Ф. Гнесиной // Гнесинский исторический сборник. — М., 2004. — С. 134–144.
  • Шлёцер Б. Ф. А. Скрябин. Личность. Мистерия. — Берлин: Грани, 1923. — Т. 1.
  • Энгель Ю. Д. Глазами современника. — М.: Музыка, 1971. — 522 с.
  • Летопись жизни и творчества А. Н. Скрябина / Прянишникова М.П., Томпакова О.М.. — М.: Музыка, 1985. — 296 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիան Սկրյաբին» հոդվածին։