Վիքիպեդիայի կարևոր մասը տարբեր ազգերի, տարբեր երկրների և տարբեր ժամանակաշրջանի պատկանող հայտնի անձանց կենսագրություններն են։ Այս պորտալի էջերը նվիրված են այդ մարդկանց՝ քաղաքական և ռազմական գործիչների, գիտնականների, արվեստագետների, որոնք որ հայտնի են իրենց գործունեությամբ և հետք են թողել պատմության մեջ։ (Մանրամասն...)
Բարաք Հուսեյն Օբամա II (անգ՝ Barack Hussein Obama, ծ. օգոստոսի 4, 1961) 44-րդ և ընթացիկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է։ Նա առաջին սևամորթԱՄՆ-ի նախագահն է։ Օբաման կրտսեր Միացյալ Նահանգների սենատորն էր Իլինոյսից հունվարի 2005-ից նոյեմբեր 2008, երբ հրաժարվել է իր պաշտոնից իր նախագահ ընտրությունից ետք։
Օբաման առաջին սևամորթ ամերիկացին է որ առաջադրվել է որպես նախագահական թեկնածու որևէ ամերիկյան կուսակցությունից։ Կոլումբիա համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ, ուր նա եղել է առաջին սևամորթ անձը որ նախագահել է Harvard Law Review-ին՝ Օբաման աշխատել է որպես համայնքի կազմակերպիչ և աշխատել է որպես քաղաքացիական իրավունքների դատախազ առաջ որ աշխատել է Իլինոյսի սենատում երեք ժամկետների համար՝ 1997-ից 2004 թթ.։ Օբամա ուսուցանել է սահմանադրական օրենք՝ Չիկագոյի համալսարանի օրենսգիտության դպրոցում, 1992-ից մինչև 2004։ Նա առաջին փորձը դառնալ ԱՄՆի ներկայացուցիչների պալատի անդամ ձախողվել է 2000 թ.-ին։ Այս դեպքից հետո, Օբաման հայտարարել է իր արշավը ԱՄՆ-ի սենատի համար հունվարի 2003-ում և ընտրվել է սենատում նոյեմբերի 2004 թ.-ին, շահելով քվեների 70 տոկոսը։ մանրամասն...
Դմիտրի Դմիտրիևիչ Շոստակովիչ (ռուսերեն՝ Дмитрий Дмитриевич Шостакович, սեպտեմբեր 25, 1906 - օգոստոս 9, 1975), լեհական ծագումով ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ և հասարակական գործիչ։ Դիմիտրի Շոստակովիչը 20-րդ դարի ամենախոշոր կոմպոզիտորներից է և հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային երաժշտության վրա։
Իր ստեղծագործական կյանքում անդրադարձել է գրեթե բոլոր երաժշտական ժանրերին։ Մստիսլավ Ռոստրոպովիչը Շոստակովիչի երաժշտությունը համարում էր «Ռուսաստանի գաղտնի պատմություն»։