Երաժիշտ (գերմ.՝ Musikant, լատին․՝ mūsicus, հունարեն՝ μουσική (τέχνη)[1]), երաժշտության գծով մասնագետ, երաժշտական գործիքներ նվագող[2], երաժշտությամբ զբաղվող պրոֆեսիոնալ անձ կամ սիրահար[3]։

Որմնանկար Սոֆիայի տաճարում

Ծագում խմբագրել

Բառը ծագել է հին հունական սկզբնաղբյուրներից՝ երաժշտական (արվեստ) կամ երաժշտություն իմաստներով։

Բացատրություն խմբագրել

19-րդ դարի կեսին Վլադիմիր Դալը բառի իմաստը այսպես է բացատրել. «ի վերուստ երաժշտությամբ զբաղվող, գիտակ կամ սիրահար»[3]։

Ուշակովի «ռուս-բացատրական բառարանում» երաժիշտը այն մարդն է, որը որպես արվեստ մասնագիտորեն զբաղվում է երաժշտությամբ, պրոֆեսիոնալ է կամ սիրահար, և նվագում է ինչ-որ երաժշտական գործիք։ Ուշակովը նշում է նաև «երգիչ» բացատրությունը, օրինակ բերելով Իվան Կռիլովի «Երաժիշտները» առակը, որտեղ խոսքը երգիչների մասին է[4]։

Սերգեյ Իվանովի բացատրությամբ, երաժիշտը՝ արտիստ է, որը երաժշտական գործիքներ է նվագում, իսկ ընդհանրապես այն մարդն է, որը նվագում է[5]։

Ներկայումս բառը մեկնաբանվում է որպես «երաժշտության գծով մասնագետ, կամ մարդ, որը նվագում է երաժշտական գործիք»[2]։

Գաղափարական բառարաններում նշվում են իմաստով մոտ բառեր, որոնց թվին են պատկանում նաև երաժիշտ-կատարող, արտիստ-նվագող և այլն բառերը[6]։ Տարածված բառակապակցություններ են՝ փոփ երաժիշտ, կամերային երաժիշտ[7], ֆոլկ երաժիշտ[8]։

Փաստեր խմբագրել

Անգլերեն musician բառը, որը հայերենում թարգմանվում է որպես երաժիշտ, ավելի լայն իմաստ ունի․ այն կարող է նշանակել նաև վոկալիստ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. երաժիշտ - բառարան.հայ
  2. 2,0 2,1 РАН, Институт лингвистических исследований; Под ред. А. П. Евгеньевой. Словарь русского языка. — 4-е изд., стер. — М.: Полиграфресурсы, 1999.
  3. 3,0 3,1 Музыка // Толковый словарь живого великорусского языка : в 4 т. / авт.-сост. В. И. Даль. — 2-е изд. — СПб. : Типография М. О. Вольфа, 1880—1882.
  4. Винокур Г. О., проф. Ларин Б. А., Ожегов С. И., Томашевский Б. В., проф. Ушаков Д. Н. Толковый словарь русского языка: В 4 т. / Под ред. Ушакова Д. Н. — М.: Государственный институт «Советская энциклопедия»; ОГИЗ (т. 1); Государственное издательство иностранных и национальных словарей (т. 2-4), 1935—1940. — 45 000 экз.
  5. С. И. Ожегов, Н. Ю. Шведова. Толковый словарь Ожегова. 1949—1992.
  6. Баранов, О. С. Идеографический словарь русского языка. — М.: Издательство ЭТС, 1995.
  7. камер-музыкант // Русский орфографический словарь: около 180 000 слов / Российская академия наук. Институт русского языка им. В. В. Виноградова / О.Е. Иванова, В.В. Лопатин (отв. ред.), И.В. Нечаева, Л.К. Чельцова.. — 2-е изд., испр. и доп. — М.: Издательство ЭТС, 2004. — 960 с.
  8. Ефремова, Т. Ф. Толковый словарь. — 2000.
  9. Google translate