Վիքիպորտալներ

Արվեստ · Կենսագրություն · Գրականություն · Պատմություն · Դիզայն · Մշակույթ · Աշխարհագրություն · Գիտություն · Տեխնոլոգիա · Մաթեմատիկա





Պատկեր:Պորտալ։Գրականություն.png



Գրականությունը գեղարվեստական, հասարակության հոգևոր կյանքի կարևոր բնագավառներից է։ Գրականությունը պետք է տարբերակել «գրականություն» բառի մյուս ըմբռնումներից։ Լայն առումով գրականություն են կոչվում առհասարակ գրավոր խոսքը, նրա միջոցով շարադրված հասարակական, քաղաքական, գիտական, փիլիսոփայական, հրապարակախոսական, մանկավարժական կամ գործնական բովանդակություն ունեցող երկերը։ Գրականությունը ծագել է գրի, այբուբենի ծագումից հետո։ Եվրոպական շատ լեզուներում գործածվող «լիտերատուրա» տերմինը կապվում է «լիտեր» - տառ արմատի հետ։ Գրականությունը ինչպես արվեստի մյուս տեսակները իրականության ճանաչման, արտացոլման և գաղափարական գնահատականի ձևերից է, որն իրագործվում է գեղարվեստական-պատկերավոր եղանակով։ Գեղարվեստական գրականությունը հնագույն ժամանակներից ունեցել էր երեք մեծ բաժին՝ էպիկական, քնարական և դրամատիկական, որոնք կոչվում են գրական սեռեր։

Խմբագրել

Ընտրված հոդված

Հովհաննես Թադևոսի Թումանյան (19 փետրվարի, 1869, Դսեղ - 23 մարտի, 1923, Մոսկվա), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ

Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։ Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։ Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։(մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված գրականություն

Ուոլդեն կամ կյանքն անտառում (Walden; or, Life in the Woods) կամ կարճ՝ Ուոլդեն, ամերիկացի տրանսցենդենտալիստ գրող Հենրի Դեյվիդ Թորոյի գիրքն է, որի վրա հեղինակն աշխատել է ինը տարի։ Հրատարակվել է 1854 թ․։ Գրքում Թորոն նկարագրում է հասարակությունից հեռու՝ բնության մեջ միայնակ անցկացրած երկու տարիները (չնայած որ գրքում նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեկ տարում)։ Նա այդ ընթացքում ապրում էր անտառում, Ուոլդեն լճի ափին (որտեղից էլ գրքի վերնագիրը)։

«Ուոլդենը» դժվար է միայն մեկ գրական ժանրի վերագրել։ Այն մի կողմից ունի ինքնակենսագրական բնույթ, մյուս կողմից գիրքն ավելի շատ հայտի է Թորոյի փիլիսոփայական և ներհայեցողական դիտարկումներով։ Թորոն նաև քննադատում է (հաճախ անուղղակիորեն) ամերիկյան շատ արժեքներ, մասնավորապես մասնավոր սեփականությունը և աշխատասիրությունը։ Որպես այլընտրանք նա առաջարկում է իր որդեգրած կենսակերպը։(մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված բանաստեղծ

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) (Հունվար 24, 1924 - Հունիս 17, 1971), հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ։ Օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի (Հախվերդեան 1981, էջ 39)։

Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ, «Գրական թերթում» իր ակնարկներից մեկը՝ Իմ գյուղը, տպագրել է Շավարշ Հովհաննիսյան կեղծանվամբ։ (մանրամասն...)

Խմբագրել

Ուրիշ նախագծեր


Վիքիպահեստ:Գրականություն Նախագիծ:Գրականություն
Խմբագրել

Կատեգորիաներ

Խմբագրել

Ընտրված պատկեր

Խմբագրել

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք թարգմանել հայերեն Անգլերեն և Ռուսերեն Վիքիպեդիաներից։

Նաև Դուք կարող եք աշխատել կատեգորիայում արդեն գտնվող հոդվածների վրա:
Խմբագրել

Ընտրված քաղվածք

Իսկական ընկերը նա է, ով բռնում է ձեռքդ և զգում սիրտդ:
- Գաբրիել Գարսիա Մարկես
Խմբագրել


Գիտե՞ք դուք արդյոք…

Պորտալ:Գրականություն/Գիտե՞ք դուք արդյոք

Խմբագրել

Եղբայրական պորտալներ

Պատկեր:Zz kino1.jpg
Արվեստ Մշակույթ Դիզայն Կինո
Խմբագրել