Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա

Չայկովսկու անվան Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիա (ուկրաիներեն՝ Національна музична академія України імені Петра Чайковського) կամ Կիևի կոնսերվատորիա[1], բարձրագույն երաժշտական կրթական հաստատություն Ուկրաինայում։

Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա
ՏեսակԿոնսերվատորիա, music academy?, շենք, կառույց և ճարտարապետական ժառանգության հուշարձան
Հիմնադրված է1863
Անվանված էՊյոտր Չայկովսկի
ՌեկտորՄաքսիմ Տիմոշենկո
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԿիև, Վլադիսլավ Գորոդեցկու փողոց 1/3
Պարգևներ
Կայքisolate.norton.com/?url=https%3A%2F%2Fknmau.com.ua%2F
Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա (Ուկրաինա)##
Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա (Ուկրաինա)
Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա, Ուկրաինա
 Kyiv Conservatory Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կիևի կոնսերվատորիան հիմնադրվել է 1913 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսական երաժշտական ընկերության երաժշտական քոլեջի Կիևի լսարանում։ Այն ղեկավարել են Սերգեյ Ռախմանինովը և Ալեքսանդր Գլազունովը։ Առաջին տնօրեններն են եղել Վ. Պուխալսկին (1913) և Ռեյնգոլդ Գլիերը (1914-1920)։ 1925 թվականին ցածր դասարաններն անջատվել են կոնսերվատորիայից՝ երաժշտական քոլեջի ձևավորման նպատակով, իսկ բարձր դասարանները միացվել են նախկին մասնավոր Նիկոլայ Լիսենկոյի անվան երաժշտության և դրամայի ինստիտուտին (այժմ՝ Կարպենկո-Կարիի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության Կիևի ազգային համալսարան)։ Վիկտոր Կոսենկոն դասավանդել է երկու հաստատություններում։

Երբ 1934 թվականին Կիևը կրկին դարձավ Ուկրաինայի մայրաքաղաք, կոնսերվատորիան զարթոնք ապրեց։ Նիկոլայ Լիսենկոյի անվան երաժշտության և դրամայի ինստիտուտը լուծարվեց, իսկ նրա երաժշտության բաժինը ետ միաձուլվեցին երաժշտական քոլեջին, միաժամանակ դերասանական բաժինը հիմք ծառայեց Լես Կուրբասի անվան Կիևի պետական թատերական ինստիտուտի ստեղծման համար։ 1938 թվականին կոնսերվատորիան արժանացել է Լենինի շքանշան մրցանակի։ 1940 թվականին կոնսերվատորիան կոչվել է Պյոտր Չայկովսկու անունով։ 1995 թվականին Ուկրաինայի նախագահը բարձրացրեց կոնսերվատորիայի կարգավիճակը. այն վերանվանվեց Պյոտր Չայկովսկու անվան Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիա։

Կոնսերվատորիան զբաղեցնում է 1890-ական թվականներին կառուցված «Կոնտինենտալ հյուրանոցի» շենը։ Շենքն ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և վերակառուցվել է 1955 թվականին և շենքին ավելացվել է համերգասրահ (ճարտարապետներ՝ Լ. Կատոկ, Յա. Կրասնի)։

Կոնսերվատորիայի ղեկավարներ խմբագրել

  • Վլադիմիր Պուխալսկի (1913-1914)
  • Ռեյնգոլդ Գլիեր (1914-1920)
  • Ֆելիքս Բլումենֆելդ (1920-1922)
  • Կոնստանտին Միխայլով (1922-1926)
  • Աբրամ Լուֆեր (1934-1948)
  • Ալեքսանդր Կլիմով (1948-1954)
  • Անդրեյ Շտոգարենկո (1954-1968)
  • Իվան Լյաշենկո (1968-1974)
  • Նիկոլայ Կոնդրատյուկ (1974-1983)
  • Օլեգ Տիմոշենկո (1983-2004)
  • Վլադիմիր Ռոժոկ (2004)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kyiv Conservatory - Internet Encyclopedia of Ukraine, Canadian Institute of Ukrainian Studies

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա» հոդվածին։