Soghomon Matevosyan/Ավազարկղ5
բելառուս․՝ Нясві́жскі замак
Նկարագրություն
ՏեսակԱմրոց
ՏեղագրությունԵվրոպա
ՀասցեՆեսվիժ քաղաք
Վարչական միավորՄինսկի մարզ
Գտնվում է ափինՈւշա գետի ափին
ԵրկիրԲելառուս
Կառուցված17․05․1583 թվական
ՃարտարապետՋովաննի Մարիա Բերնարդոնի
ՊատվիրողՆիկոլայ Քրիստափոր Սիրոտկա Ռաձիվիլ
Շինանյութսրբատաշ քար
 Niasviž Castle Complex Վիքիպահեստում
Նեսվիժի ամրոցը

Նեսվիժի ամրոց (բելառուս․՝ Нясві́жскі замак), ամրոց-պալատական համալիր, որը գտնվում է Բելառուսի Մինսկի մարզի Նեսվիժ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում։ Հիմնադրվել է 1583 թվականին իշխան Ռաձիվիլ Սիրոտկայի կողմից: Նախկինում այդ վայրում եղել է փայտե ամրոց (1533 թվական): Ներկայիս ամրոցի շինարարությանը մասնակցել է իտալացի ճարտարապետ Ջովաննի Բերնարդոնին[1]։ 16-ից 20-րդ դարերում Ռաձիվիլ իշխանների նստավայրն էր։ Կազմված է դղյակից, պաշտպանական կառույցներից և այգուց։

Նեսվիժի ամրոցը Բելառուսի բաստիոնատիպ պաշտպանողական ամրոցների նախատիպն է: Կառուցման պահին այն համարվել է ամենահզորներից մեկն ու այդ տիպի կառույցների մեջ առաջադեմը։ Ունեցել է հրետանային ու այլ տեսակի զենք-զինամթերքի հսկայական զինանոց[2]՝ մի քանի դար շարունակ պահպանելով իր ռազմավարական նշանակությունը։ Ռաձիվիլների մասնավոր բանակի կենտրոնակայանն էր[3]։

Ամրոցի ճարտարապետական հորինվածքի և կառուցվածքի մեջ նկատելի է ընդհանուր համաչափություն: 18-րդ դարում զգալիորեն վերակառուցվել է համալիրի կենտրոնական շինությունը, որն առանձնանում է իր ճարտարապետական և գեղարվեստական լուծումներով: Որմնասյուները, ռելիեֆի դեկորացիաները, քանդակագործական զարդանախշերը շինության ճակատային մասին հաղորդում են պլաստիկություն, իսկ ճակտոնի հարուստ դեկորները` շքեղություն և հանդիսավորություն:

Կենտրոնական շինության ետնմասում կա պատշգամբով երկհարկանի կառույց, որի երկու անկյուններում աշտարակներ են։ Երկրորդ հարկի արևելյան ութանկյուն աշտարակի վրա իշխանի մատուռն է, որը ծածկված էր դեկորատիվ փոքրիկ գմբեթով:

Ամրոցի մուտքի կամարակապ աշտարակը կառուցված է կամրջի մոտ՝ բելառուսական ճարտարապետությանը բնորոշ մուտքի դարպասների ոճով: Կամարը վերածվում է թունելի, որը հատվում է հողապատնեշին և դուրս է գալիս կենտրոնական մասնաշենքի դիմացի բակը:

Պալատն ունի տարբեր չափերի աշտարակներով կառուցված շինություն է[4]։

Մի շարք վերակառուցումներից հետո միջնադարյան դղյակը ստացել է ընդարձակ բակով պալատական համալիրի տեսք: Այն կրում է ճարտարապետական տարբեր ոճերի համադրություն[3]:

Ներկայումս Նեսվիժի ամրոցի ճարտարապետական համալիրը պատմամշակութային թանգարան-արգելոց է: 2005 թվականին Ֆարնիի եկեղեցու հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Նեսվիզի ամրոցն ունի շատ ռոմանտիկ տեսք ՝ տարբեր չափերի ներդաշնակ աշտարակներով կառուցված հուշարձան, որը որը ջրից վեր է բարձրանում, բայց խորտակվում է ծառերի կանաչի մեջ

Պատմություն խմբագրել

Ամրոցը մինչև Ռաձիվիլների դարաշրջան: Բնակավայրի սզբնական գտնվելու վայրի առեղծվածը խմբագրել

 
Յուրի Նեսվիժսկու հուշարձանը Հին այգում: Ժամանակակից գիտությունը կասկածի տակ է դնում արքայազնի կապը Նեսվիժի հետ:

Նեսվիժ ամրոցն առաջին անգամ հիշատակվել է 13-րդ դարում, երբ տերերից մեկը՝ Յուրի Նեսվիժսկին, 1224 թվականին մասնակցել է Կալկայի ճակատամարտին ընդդեմ թաթարների[2]: Տարեգրության մեջ նշված է, որ ճակատամարտում մյուս իշխանների հետ միասին թաթարները սպանել են նաև Սվյատոսլավ Շումսկուն, Մստիսլավ Չերնովովսկուն, նրա որդուն, Յուրի Նեսվեժսկուն: 1223 թվականը հռչակվել է ամրոցի հիմնադրման տարի։ Ա14-րդ դարի վերջին ըստ «Ռուսաստանի մոտիկ և հեռու քաղաքների մասին» ցանկի, «Շումսկի և Նեսվեժսկի» քաղաքները ընդգրկված էին Վլադիմիր-Սյուզդալ երկրամասում: 14-16-րդ դարերում Լիտվայի Մեծ դքսությունում եղել է Նեսվիցկի իշխանների տոհմ, ում կալվածքների կենտրոնը եղել է Նեսվիժ քաղաքը, որը գտնվել է ժամանակակից Ուկրաինայի Վոլինի մարզի Լուցկի շրջանում: Այս իշխանական տոհմը, ունենալով իր տիրապետության տակ Զբարաժ քաղաքը, հետագայում ստեղծել է նոր՝ Զբարաժկի իշխանական տոհմ, որոնք կապ չեն ունեցել ժամանակակից Նեսվիժի հետ:

Գրավոր աղբյուրներում Նեսվիժի առաջին հայտնի հիշատակումը հայտնաբերվել է լիտվական մետրայում և թվագրվել է 1445 թվակաով։ Այն ներկայացնում է մեծ իշխան Կազիմիր IV Յագելլոնչիկի կարգադրությունը Նեսվիժը Նիկոլայ Նեմիրովիչին նվիրելու մասին

  «Ѡт великог(о) кн(я)зя Казимира королевича ко всим людемъ Несвижаномъ, [ш]то Клавко дҌржалъ. Дали есмо
- Несвижъ паноу Николаю Немировичоу со всим, по тому ж, какъ Клавко дҌржалъ. И вы бы его были
 

Փաստաթղթում Նեսվիժը ներկայացվում է որպես դղյակ, այլ ոչ թե ամրոց կամ քաղաք[5]:

Գրավոր աղբյուրներում ամրոցի մասին հաջորդ հիշատակումը թվագրվում է 15-րդ դարի 70-ական թվականներիի երկրորդ կեսով: 15-րդ դարում Նեսվիժը հիշատակվել է Բակի մարշալ Սոլթան Ալեքսանդրովիչի (աղբյուրներում հիշատակվում է որպես «Նեսվիժի բակ») կալվածքների թվում: 1492 թվականի նոյեմբերի 10-ին Լիտվայի նորընտիր Մեծ իշխան Ալեքսանդրը՝ Նեսվիժը նվիրել է Լիտվայի Մեծ դքսության խոշորագույն մագնատներից մեկին՝ նահանգապետ Մարշալ Պյոտր Յանովիչ Մոնտիգերդովիչին: 1502 թվականին Նեսվիժը հիշատակվել է Բիխովցու տարեգրության մեջ՝ կապված թաթարների արշավանքով: 1509 թվականի նամակում Նեսվիժը նշվել է նաև որպես իշխանական մարզի կենտրոն:

15-րդ դարի կեսերի և 16-րդ դարի սկզբների մի շարք աղբյուրներ վկայում էին, որ Նեսվիժն այդ ժամանակ արդեն գոյություն է ունեցել, բայց այն քաղաք չէր, ամենայն հավանականությամբ մի փոքրիկ բնակավայր` ֆեոդալական կալվածք, կամ ինչպես աղբյուրն է անվանում՝ բակ, փոքրիկ վոլոստի կենտրոն[6]:

 
«Նեսվիժի բակի» հնարավոր նախնական տեղադրությունը Զամկովիչ քաղաքատիպ ավանի տեղում՝ ժամանակակից ամրոցից 3 կմ դեպի արևելք

Ժամանակակից ամրոցի հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ ամրոցն ու բնակավայրը հիմնվել են 16-րդ դարից ոչ շուտ: Ամրոցի տարածքի գտածոները թվագրվում են 16-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբ: Դրանցից շատերը նման են Միր ամրոցի պեղումներում հայտնաբերված նյութերին, որոնք 1568 թվականից պատկանել են Ռաձիվիլներին[7]: «Նեսվիժի բակի» հնարավոր գտնվելու վայրը համարվում է Ուշա գետի աջ ափին՝ ակունքների մոտ գտնվող անհետացած բնակավայրի տեղում, Նեսվիժի շրջանի ժամանակակից Սլավկովա և Կաչանովիչի գյուղերի միջև, ներկայիս քաղաքից մոտ 3-4 կմ դեպի արևելք: Հին բնակավայրը տեղի բնակչության շրջանում հայտնի է երկու անուններով՝ Զամկովիշե և Բոգումիլե: Ունի 64 մետր × 36 մետր չափեր և գտնվում է չորացված ճահճի եզրին գտնվող բարձր բլրի վրա: 1953 թվականին Ա. Գ.Միտրոֆանովի կողմից կատարված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ հուշարձանը պարունակում է նյութեր ինչպես երկաթե դարից (մ.թ.ա. 1-4-րդ դարեր), այնպես էլ 11-րդ դարից մինչև 16-րդ դարի սկիզբ, բայց միջնադարյան նյութերի մեծ մասը թվագրվում են 12-15-րդ դարերին: Քաղաքային բնակավայրի մերձակայքում նշմարվում է նաև 11-16-րդ դարերի գյուղական բնակավայր, որը սփռված է 4 հա տարածքում: 20-րդ դարի սկզբին բնակավայրի մերձակայքում նշմարվում էր նաև գերեզմանատուն[8]: Բոլոր փաստերից ենթադրվում է, որ Զամկովիշե բնակավայրը հենց «Նեսվիժի բակն» է, որը նկարագրված էր գրավոր աղբյուրներում: Բնակավայրն ինքնին շատ ավելի հին է, քան Նեսվիժի մասին գրավոր հիշատակումները: Հետազոտողները կարծում են, որ ամրոցը տեղափոխվել է ներկայիս գտնվելու վայրը 16-րդ դարի 1-ին կեսերին: Նոր վայր տեղափոխելու պատճառ կարող էր հանդիսանալ հին բնակավայրի փոքր տարածքը: Այդ մասին են վկայում տեղանքի հնագիտական նյութերը, համաձայն որոնց՝ այն լքվել է 15-16-րդ դարերում[9]:

1494 թվականին մահացել է Նեսվիժի տեր, նահանգապետ Պյոտր Յանովիչ Մոնտիգերդովիչը՝ չթողնելով իրենից որդի-ժառանգորդ: Նրա հսկայական ունեցվածքը բաժանվել է: Նեսվիժն անցել է դստերը՝ Սոֆյային: Նա ամուսնացած էր Սմոլենսկի նահանգապետ Ստանիսլավ Պետրովիչ Կիշկայի հետ: Այսպիսով, Նեսվիժը դարձել էր Կիշկի տոհմի կալվածքի մի մասը:

1513 թվականին՝ Կիշկի տոհմի իշխանուհի Աննան ամուսնացել է Յան Ռաձիվիլի (Մորուքավոր) հետ, ով հետագայում դարձել է ամրոցի տերը[2]: Ռաձիվիլներն այդ ամսաթիվը համարում են Նեսվիժի իրենց տիրապետման պաշտոնական ամսաթիվը, ուստի 1913 թվականին նրանք հանդիսավոր կերպով նշում էին քաղաքի իրենց պատկանելիության 400-ամյակը[8]:

Փայտե ամրոց խմբագրել

Ենթադրվում է, որ փայտե ամրոցը կառուցվել է Կիշկիների ժամանակաշրջանում: Ամրոցի վերակառուցումը վերագրվում է Նիկոլայ Սև Ռաձիվիլին (հիշատակվում է 1551 թվականին): Այն հայտնի է միայն Տոմաշ Մակովսկու փորագրության շնորհիվ: Փորագրության մեջ ամրոցն անվանվում է «Domus capitanei»՝ ինչը թարգմանաբար նշանակում է «Առաջնորդի տուն»:

Այն գտնվել է ժամանակակից Հին այգու տարածքում գտնվող բլրի վրա[10]: Ենթադրվում է, որ բարձունքը շրջապատված էր ճահիճներով և բոլոր կողմերից էլ լավ պաշտպանված էր, իսկ հարավային կողմից այն հասնում էր մինչև ծայրամաս, որի վրա հետագայում կառուցվել է Նիկոլայ Սիրոտկա Ռաձիվիլի ամրոցը: Այս բարձունքի չափերի մասին կարելի է ենթադրություն կատարել 1796 թվականի Նեսվիժի հատակագծով, որի վրա այն գտնվել է Նիկոլայ Սիրոտկա Ռաձիվիլի քարե ամրոցից հյուսիս: Այդ ժամանակ բարձունքի վրա տեղակայված էին ախոռներն ու «Ռադիզիվիլների» ծածկակառքերի բակը: Դատելով հատակագծից`բարձունքը մոտ 200 × 100 մետր չափի էր: Այն կարելի էր տեսնել նաև 1796 թվականի քաղաքի հատակագծում, բայց արդեն 1810 թվականի հատակագծում բացակայում էր[11]:

 
Domus capitanei՝ Տ. Մակովսկու նկարի մի հատվածի վրա (դիտորդը «կանգնած» է դեմքով դեպի հարավ)

Ամրոցը քառանկյունաձև տեսք է ունեցել՝ չորս եռհարկ աշտարակներով: Դրանք կառուցված են եղել անկյուններում և մուտքի դարպասներից հյուսիս-արևմուտք[10]:

Ըստ իր հատակագծային կառուցվածքի՝ ամրոցը տիպիկ դղյակ ամրոց էր, որը բնորոշ էր Արևմտյան Եվրոպային։ Ամրոցի տարածքում գտնվում էին՝

  1. Հարավարևմտյան պարսպի մոտակայքում կար երկհարկանի իշխանական պալատ երկու գլխավոր ճակատային շինություններով:
  2. Արևելյան պատի մոտ կար երկհարկանի շինություն, իսկ կենտրոնում՝ բազիլիկա:
  3. Արևմտյան պատի երկայնքով գտնվում էին ևս մի քանի միհարկանի շինություններ[10]:

Հիմնական կառույց կազմված էր միաթեք սանդղամուտքով մուտք: Դատելով ճակտոնի նախագծումից՝ շենքը կառուցված էր աղյուսից, չնայած հնարավոր է, որ հեղինակը կարող էր պարզապես ամրոց նկարել, բայց իրականում այն փայտից էր:

Ամրոցի կենտրոնին ավելի մոտ՝ պալատին ուղղահայաց, ցույց էր տրված մեկ այլ մեծ կառույց: Այս շենքն ունի կլորացված ճակտոն, որը թույլ է տալիս համարել, որ այն պաշտամունքային շինություն էր՝ կառուցված գոթական բազիլիկայի ոճով: Շենքի հակառակ ճակատում երևում է խաչ: Հավանաբար, հաշվի առնելով Նիկոլայ Ռաձիվիլ Սևի կրոնական հայացքները, այստեղ անցկացվում էր կալվինականների հանդիպումներ:

Ամրոցի հարավարևելյան պատի մոտ ցուցադրվում է ևս մեկ բազմահարկ շինություն, իսկ հյուսիսարևմտյան պարսպի երկայնքով պատկերված էր փոքրիկ մեկհարկանի շինություն: Հյուսիսարևմտյան պատի երկայնքով այլ կառույցները համեմատաբար ավելի մեծ են: Ամրոցի կենտրոնը ցուցադրվում էր որպես ծառերով տնկված տարածք, հնարավոր է այստեղ եղել է փոքր ամրոցային այգի, որն ընդհանուր առմամբ բավականին տարածված էր Արևմտյան Եվրոպայի ամրոցատիպ կառույցներում:

Ամրոցի ռազմավարական դերն ընդգծցած է նաև ռազմական տեխնիկայի մեծ ցուցակով: Ենթադրվում է, որ Նիկոլաս Քրիստոֆեր Ռաձիվիլ Սիրոտկայի կողմից նոր քարե ամրոց կառուցելուց հետո նրա կառույցներն անտեսվել են[12]: Նեսվիժի իշխանության 1628-1629 թվականների գույքացուցակում «Domus capitanei»-ն այլևս չի նշվում[10]:

Քարե ամրոցի կառուցման պատմություն խմբագրել

 
Ամրոցի հիմնադիր Ն. Ք. Ռաձիվիլ Սիոտկան: 17-րդ դար: Անհայտ նկարիչ:

Ամրոցի կառուցման նախնական նախագծի մշակումը սկսվել է Ն. Ք. Ռաձիվիլ Սիրոտկայի կողմից 1577 թվականի դեկտեմբերին՝ եղբայրների միջև հոր ունեցվածքի բաժանումից անմիջապես հետո: Կիևի արխիվում հայտնաբերված պալատի նախագծում գրվում է, որ պալատը հիմնադրվել է 1582 թվականին: Մինչդեռ պալատի մուտքի վերնամասում կախված ցուցատախտակի վրայի գրությունը հայտնում է, որ շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 1583 թվականի մայիսի 7-ին[13]:

  «Նիկոլայ Խրիստոֆոր Ռաձիվիլը, Օլիկում և Նիսվիժում իշխան, կոմս Շիդլովցեում, Միրում և Կրոժախում, Սուրբ Հռոմեական կայսրության իշխան, Երուսաղեմի ասպետ, բազմաթիվ աշխատանքից հետո, որը նա կրեց հանուն պետության՝ Սիգիզմունդ Օգոստոսի օրոք, առաջին թագավորներ Հենրիխի և Ստեֆանի, ինչպես խաղաղության, ինչպես էլ պատերազմի ժամանակ, իր հայրենիքի մասին վկայելու համար՝ Սուրբ երկիր կատարած ուխտագնացության ընթացքում, որն իրականացվել է ըստ երդման, ինքն ապագայում բացակայելով, դրել է այս դղյակի հիմքերը Փրկչի ծննդից հետո՝ 1583 թվականի մայիսի 15-ին:»[14]  

Անհասկանալի է, թե ինչն է ստիպել Նեսվիժի արքայազն Նիկոլայ Ռաձիվիլ Սիրոտկային 1583 թվականի մայիսին սկսել հին փայտե ամրոցի տեղում ժամանակակից ամրոցի կառուցում: Պատճառը հնարավոր է ամրոցի հրդեհը լիներ: Հնարավոր է, որ իշխանի որոշման վրա ազդել է եվրոպական ամրաշինության պրակտիկան: Հայտնի է, որ 1581 թվականի ձմռանը Նիկոլայ Ռաձիվիլն անցկացրել է Իտալիայում, որտեղ նա հնարավոր է տեսել և պատշաճ կերպով գնահատել էր իտալական ռազմական ճարտարապետության մշակույթը[2]: Նոր ամրոցի կառուցումը հանձնարարվել էր իտալացի ճարտարապետ Ջովաննի Բերնարդոնին, որն իտալացի ճարտարապետներ Ջակոմո դա Վինյոլայի և Ջակոմո դելա Պորտայի աշակերտն էր, որոնք մասնակցել էին Հռոմի Ջեզուի հայտնի եկեղեցու շինարարությանը[15]: Ճարտարապետի ունակության և տաղանդի հանդեպ Նիկոլայ Ռաձիվիլի մոտ հավատն այնքան մեծ էր, որ երբ նա ուղևորվել է Պաղեստին, թույլատրել է իր բացակայության պայմաններում իրականացնել շինարարական աշխատանքները[2]: Իշխան Նիկոլայ Քրիստոֆեր Ռաձիվիլ Սիրոտկան՝ 1583 թվականի մարտի 16-ին, նավով մեկնել է Սուրբ երկիր: Ճանապարհորդության ընթացքում՝ Նեսվիժում շարունակվում էր ամրոցի բաստիոնների շինարարությունը: 1584 թվականից սկսվել է ամրոցի կառուցման ամենաակտիվ ժամանակահատվածը, որը տևել է մինչև 1600 թվականը:

Կիևում հայտնաբերված վավերագիրքը հեղինակել էր վանական, Հիսուսի միաբանության ճարտարապետ Ջովաննի Մարիա Բեռնարդոնիին, բայց ենթադրվում է, որ նա Նեսվիժում է հայտնվել միայն 1586 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին: Այդ դեպքում ամրոցի նախագիծը մշակվել է ավելի վաղ՝ նախքան նրա գնալը, իսկ կառուցման աշխատանքներն ընթանում էին ամբողջ թափով: Ըստ որոշ հետազոտողների՝ Նեսվիժի ամրոց նախագծի իրական հեղինակին պետք է փնտրել Ֆրանսիայում: Ըստ մեկ այլ վարկածի՝ Նեսվիժի ամրոցի դիզայներներից մեկը եղել է Ստեֆան Բատորիի թագավորի շրջակա միջավայրի նշանավոր ճարտարագետներից մեկը, որոնց շարքում առանձնահատուկ ուշադրություն է գրավում Կամերինո Ռուդոլֆինոն (մահացել է 1584 թվական) և նրա օգնական Գերցուլո Ռոսինան, որոնք ակտիվ համագործակցում էին թագավորի հետ: Այնուամենայնիվ, Բերնարդոնին մասնակցել է ամրոցի ներքին հարդարանքի ձևավորմանը, քանի որ նրա ալբոմում կար ամրոցի համար նախատեսված բուխարիների նախագծերը[16]:

Նիկոլայ Ռաձիվիլ Սիրոտկայի առաջին ամրոցը խմբագրել

 
Տոմաշ Մակովսկի: Նեսվիժի և Նեսվիժի ամրոցի փորագրությունը: 17-րդ դարի սկիզբ (դիտորդը «կանգնած» է դեմքով դեպի հարավ, ամրոցը գտնվում է փորագրության ստորին ձախ անկյունում)

Ամրոցի նախասկզբնական տեսքը պատկերված է Տ. Մակովսկու փորագրության մեջ (17-րդ դարի սկիզբ)[1]: Նեսվիժի ամրոցը կառուցվել է թերակղզու վրա՝ Ուշա գետի աջ ափին: Նախագծված ամրոցը քառանկյունաձև տեսք ուներ, չափերը՝ 170 մետր × 120 մետր, շրջապատված էր անկյուններում բաստիոններով կավե հողապատնեշով, չոր պաշտպանական խանդակներով, թեքահարթակով (ամրացված ճանապարհով), խանդակի արտաքին պարագծի երկայնքով և դղյակի կամրջի դիմաց[17]:

Ամրոցը շրջապատված է լայն խանդակով, որը սկզբում չոր էր, իսկ հետո լցվել է ջրով: Խանդակի ջրի մակարդակը կարգավորվում էր: Ամրոցն փաստացի կղզի էր՝ երկու ջրագծերով շրջափակված: Ամրոց հնարավոր էր հասնել լճի վրայի փայտե երկար կամրջով: Վտանգի դեպքում կամուրջը հեշտությամբ ապամոնտաժվում էր: Կամուրջը հասնում էր մինչև պաշտպանիչ խանդակ, որի վրա կառուցված էր մեկ այլ՝բարձրացվող, կամուրջ[2]: Ամրոցի կամրջի մուտքի մոտ կար հողաշերտ ռեդուտ, որը տարածքի մնացած մասից բաժանվում էր մինչև 8 մետր լայնությամբ և 2 մ խորությամբ խանդակով:

Ամրոցի շուրջը կառուցված խանդակը երկու կողմերից շրջապատված էր մինչև 4 մետր բարձրությամբ և մինչև 2 մետր հաստությամբ աղյուսե պատով: Խանդակի լայնությունը բաստիոնների մոտակայքում հասնում էր 22 մետրի: Հողապատնեշը մարտական հարթակի մակարդակից ուներ 7 մետր բարձրություն, իսկ ստորին հատվածում լայնությունը հասնում էր մինչև 20 մետրի: Նրա վրա կարելի է հասնել թեքամուտքով, որոնք դուրս էին գալիս ամրոցի բակից դեպի արևելյան, հարավային և արևմտյան բաստիոններ: Հյուսիսային բաստիոնից հատուկ անցում կար դեպի քաղաքապետի տուն: Մուտքի դարպասի մոտ՝ ամրոցի բակում, գտնվող թեքամուտքն ուներ մոտ 3 մետր լայնություն: Հողապատնեշի դիմաց գտնվում էր մարտական հարթակը՝ մինչև 4.5 մետր լայնությամբ, որը ծածկված էր հրակնատներով քարե պատվարով: Ներքևում տեղադրված էին մինչև 4 մետր տրամագիծ ունեցող կիսաշրջանաձև պարսպի կողամասերը՝ թնդանոթների համար նախատեսված հրակնատներով: Մուտքը դեպի հողապատնեշի դիմացի մարտական հարթակ, իրականացվում էր դարպասի և ամրոցի արևելյան բաստիոնի մուտքերով[17]:

Հողապատնեշի վերնամասով անցնում է քարե պատվարը՝ լրացուցիչ ամրություններով: Պատվարի կրակագիծը՝ ամրոցի բակի կողմից, պաշտպանված էր մեկ այլ քարե պատով: Արևմտյան կողմից ամրոցի մոտեցումն ամրակայված էր եռանկյունաձև խրամատով, որին մոտենում էին երկու ճանապարհներ: Այսպիսով, հիմնական առանցքի երկայնքով կար ինչպես բացվող կամրջով քարե դարպասներ, այնպես էլ, եռահարկ պալատ՝ ութանկյունաձև անկյունային աշտարակներով: Հատկանշական է, որ Նեսվիժի ամրոցի հողապատնեշը գնդակոծումից պաշտպանում էր բոլոր շինությունների առաջին հարկերը: Թեքահարթակի մեջտեղում, որն ուներ կամարակապ սենյակներ, տեղավորում էր առանձին օժանդակ ծառայություններ, այստեղ եղել են չորս գաղտնի ելքեր, ինչպես նաև ախոռներ[2]:

 
Ն. Ք. Ռաձիվիլ Սիրոտկայի պալատի ճակատային ձևավորման նախագիծը

Ստորգետնյա գետնափոր անցումներից մեկն անցնում էր ամրոցի արևելյան բաստիոնից դեպի այսպես կոչված «Թնդանոթաձիգի տուն» (տեղակայված էր ամրոցի բակի արևմտյան մասում և ուներ մոտ 25 մետր երկարություն, 1.3 մ լայնություն և 2.3 մ բարձրություն): Ստորգետնյա անցման կենտրոնական մասում պահպանվել է հանք՝ 1.3 մետր × 1.3 մետր չափերով, որը տանում է դեպի դղյակի արևմտյան բաստիոն: Ամրոցի պաշտպանական համակարգում գոյություն ուներ ստորգետնյա անցում (չափերը՝ 42 մետր երկարություն, 1.3 մետր լայնություն, 1.6-2.3 մետր բարձրություն): Այն անցնում էր ամրոցի բակից մինչև պաշտպանական խանդակ: Դեպի ստորգետնյա անցում միևնույն ժամանակ ամրոցի բակից գալիս էր 0.9 մետր լայնությամբ և 0.6 մետր բարձրությամբ անձրևաջրերի քարե կոյուղու ջրագիծը: Մեկ այլ այդպիսի ջրագիծ՝ 0.4 × 0.6 մետր չափերով, բերդը բակից տանում էր դեպի խանդակ հյուսիսարևմտյան 18-րդ դարի պատկերասրահի տակով[10]: 18-րդ դարում՝ բաստիոնների վրա, բարձրացվել են 4 պաշտպանական կառույցներ (այդ մասին հայտնի է գույքագրումից)[2]:

 
Ն. Ք. Ռաձիվիլ Սիրոտկայի առաջին ամրոցի վերականգնում:

Դատելով Տ. Մակովսկու նկարից, ամրոցն ի սկզբանե կառուցվել է առանձնացված շինություններով: Փորագրության վրա տեսանելի են մուտքի դարպասները, հարակից փայտե շինությունները, զինանոցը, եռահարկ քարե շենքը, որի կողքին գտնվել են դիտորդական աշտարակն ու իշխանական պալատը:

Պալատն իրենից ներկայացնում էր գրեթե քառակուսի հատակագծով եռահարկ շինություն, որի չափերը մոտ 25 × 23 մետր էին: Անկյուններում կանգնած էին ութանկյունաձև աշտարակներ՝ հրակնատներով: Շենքի երկար կողմերի երկայնքով տեղադրված էին 7 × 5.5 մետր չափերով ուղղանկյուն վարդակներ, որոնք պարզ երևում են Տ. Մակովսկու փորագրության վրա: Դրանց հիմքերը հայտնաբերվել են հնագիտական հետազոտությունների ընթացքում, բայց նախագծի պլանում վարդակներն առայժմ չկան: Դատելով փորագրությունից` դղյակի մուտքը կազմակերպվել էր որպես տոնական պատշգամբ` երկու աստիճաններով, որոնք տանում էին վարդակի երկրորդ հարկ, տեղադրված պալատի ճակատին, որտեղից էլ բացվում էր իշխանի հանգստյան սենյակի մուտքը:

Հավանաբար, ամրոցի երկրորդ կառուցված շինությունը եղել է զինանոցը, որպես ռազմական տեխնիկան պահելու կարևոր սենյակ:

Դատելով Տ. Մակովսկու փորագրությունից, զինանոցը պլանավորված էր որպես մեծ շենք, որն ուներ 10 պատուհանի երկարություն: Այնուամենայնիվ, ամրոցի հենց առաջին պահպանված գույքացուցակում (1658 թվական) գրված էր, որ այն 5 պատուհան ունեցող փոքրիկ շինություն էր: Փաստացի այդպիսինն է շինությունն իրականում և հիմա: Հավանաբար, Տ. Մակովսկու փորագրությունը պատկերում է զինանոցի նախագծային պլանը, որն այդպես էլ չի իրականացվել: Նաև նրա տարածքում անցկացված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ իրականում 16-17-րդ դարերում այն ավելի փոքր էր, քան ներկայիս զինանոցը, որը թվագրվում է 18-րդ դարով: Զենքի համար նախատեսված նախնական սենյակը 18 × 9 մետր չափերն ուներ: Նախնական սենյակի չափերի մասին տվյալները ճշտել թույլատրում է հյուսիսային պատի կամարակապ հիմքի պահպանված հատվածը:

Երեք հարկանի քարե շինությունը, որը գտնվում է ամրոցի մուտքի աջ կողմում, հիմնադրվել է միայն 1587 թվականին: Դրա շինարարը, հավանաբար նաև նախագծի հեղինակը՝ Մ. Զաբարովսկին էր, որն աշխատել էր իշխանի համար դեռևս 1575 թվականին՝ Միրում: Ի թիվս այլ շինարարների, որոնք մասնակցում էին 16-րդ դարի վերջին ամրոցի տարածքում գտնվող շենքերի շինարարությանը, նշվում էին Վոյցեխ Կաբեռնիցկու, Լենարտ-քարագործի, Սամուել Միխայլովսկու անունները[18]:

Ամրոցը 17-րդ դարում խմբագրել

Յան Եժիի և Ալբրեխտ Վլադիսլավի օրդինատության ժամանակ խմբագրել

Մինչև 18-րդ դարի սկիզբը Նեսվիժի գրեթե բոլորն տերերը հիմնականում բնակվում էին Բյասկիի ամրոցում (Պոդլյաշե), ինչը պայմանավորված էր ոչ միայն նրա ավելի լավ ամրակայությամբ, այլև առաջին հերթին մայրաքաղաք Վարշավային մոտ լինելու հանգամանքով:

Նիկոլայ Քրիստոֆեր Ռաձիվիլ Սիրոտկայի մահից հետո Յան Եժի Ռաձիվիլը 1616 թվականին դարձել է Նեսվիժի տերը: Նա հազվադեպ էր լինում այնտեղ: Հիմնականում բնակվում էր Վարշավայում և Վիլնյուսում:

Որպես Նեսվիժի տեր՝ նրա գործունեության մասին հայտնի է միայն, որ 1617 թվականին այնտեղ է հանդիպել արքայազն Վլադիսլավին, ով մեկնում էր Մոսկվա՝ հույս ունենալով գրավել թագավորական գահը: Արքայազնին, ըստ իր ժամանակակիցների հուշերի, դիմավորել է հրավառությամբ և հանդիսավոր ելույթով։ Նրա պատվին արձակած հրետանային կրակից քաղաքի շինությունների ապակիների մեծ մասը կոտրվել էին: Արքայազն Վլադիսլավը երեք օր անցկացրել է Նեսվիժում, իսկ հրաժեշտի ժամանակ արքայազն Յան Եժի Ռադզիվելը նրան նվիրել է իր լավագույն թնդանոթներից մի քանիսը[19]:

1625 թվականի վերջին՝ Յան Երժիի մահից հետո, իշխան Ալբրեխտ Վլադիսլավ Ռաձիվիլը դարձել է Նեսվիժի օրդինատը, որն իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Չեռնավչիցիում գտնվող իր նստավայրում:

Ամրոցի վերակառուցում Ալեկսանդր Լյուդվիգի օրոք խմբագրել

Երկարատև դադարից հետո Ալեքսանդր Լյուդվիկ Ռաձիվիլը շարունակել է հոր աշխատանքը՝ շենացնելու տոհմական նստավայրը: Մոտավորապես 17-րդ դարի 40-ական թվականներին Նեսվիժի ամրոցի մուտքի դարպասների փայտե կառույցները փոխարինվել են մեկ հարկանի քարե մասնաշենքերով, որոնք, դատելով 1658 թվականի ամրոցի գույքագրման նկարագրությունից, իրենցից ներկայացնում էին բազմաթիվ ծառայողական և կոմունալ սենյակներ:

 
Ամրոցի մակետը 17-րդ դարի առաջին կեսից: Ցուցադրվում է Նեսվիժի թանգարանում։

Գույքագրման նկարագրությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ մուտքի ձախ կողմում տեղավորված է Նեսվիժ քաղաքի քաղաքապետի բնակարանը, որը բաղկացած էր նախասենյակից և երկու սենյակից: Ետնամասում ելքն էր դեպի հողապատնեշ, որն այժմ էլ մասամբ պահպանված է: Ելքը դեպի հողապատնեշ ավարտվում է փակ սենյակով, բայց ժամանակին սենյակի միջով անցնելուց և դեպի աջ շրջվելով, կարելի էր բարձրանալ ամրոցի հյուսիսային բաստիոն, որտեղ թաքնվելով հողապատնեշի հետևում, կարելի էր անցնել ամրոցի հյուսիսային երկայնքով: Հողապատնեշի ելքի ետնամասում կանգնած էր զինվորների համար նախատեսված երկհարկանի շինություն, որի ետնամասում զենքի կամ զինամթերքի համար ռազմական մառանն էր:

Ամրոցի մուտքի աջ կողմում՝ դարպասին կից, կառուցված էր ամրոցի բանտը, որի ետնամասում գտնվում էր հացի փուռը, իսկ նրանից հետո՝ գինետունն ու գինեգործի տունը: Նրանց ետնամասում գտնվում էր ևս մեկ բանտ, իսկ նրանցից հետո եռահարկ շենքի կողքին կանգնած էր ձուլարանը, որտեղ ձուլվում էին զենքերն ու զանգերը: Դարպասի վերնամասում գտնվող սենյակում տեղակայված էր իշխանական գրադարանը: Ամրոցի հենց սկզբին՝ մուտքի դարպասի վերնամասում, գտնվող աշտարակի վրա ժամացույց կար:

Արքայազն Ալեքսանդր Լյուդվիգի օրոք պալատը միացվել է մեկ հարկանի կամարակապ պատկերասրահին՝ երեք հարկանի շինությունով: Մեկ այլ՝ առաջին պատկերասրահին սիմետրիկ, շինություն տանում էր այդ ժամանակ կառուցված երկրորդ ութանկյուն աշտարակին, որը գտնվում էր պալատի և զինանոցի միջև: Ալեքսանդր Լյուդվիգը՝ ամրոցի կառուցման ընթացքում, փորձել է հասնել որոշակի սիմետրիայի։ Նոր աշտարակ կառուցվել է դեռևս Նիկոլայ Սիրոտկայի օրոք կառուցված պարետային աշտարակի դիմաց: Նոր աշտարակը ներկայումս չի պահպանվել, այն ավերվել է 1706 թվականին՝ դղյակը շվեդների կողմից ավերելու ժամանակ։ Նոր աշտարակի մասին հայտնի է միայն գրավոր աղբյուրների և հնագիտական տվյալների շնորհիվ: Հնագիտական հետազոտությունները ցույց տվեցին, որ աշտարակը եղել է ութանիստ, ճակատը մոտ 2 մետր երկարությամբ, իսկ հիմքի պատի լայնությունը՝ 1.3-1.4 մետր: Դատելով 1658 և 1673 թվականների ամրոցի գույքացուցակից՝ այս աշտարակում գտնվում էր վառոդի պահեստը[20]։

Ամրոցը 1654-1667 թվականների պատերազմական իրադարձությունների ժամանակ խմբագրել

Ռեչ Պոսպոլիտայի համար Ռուսաստանի հետ պատերազմն իր հետքը թողել է Նեսվիժի ամրոցի պատմության մեջ: Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայլովիչի զորքերի հարձակումը և նրանց ռազմական հաջողությունները բերեցին նրան, որ 1654-1655 թվականներին մոսկովյան բանակի կողմից գրավվել է Լիտվայի Մեծ Դքսության գրեթե բոլոր հողերը: Այս իրադարձությունների արդյունքում 1655 թվականի աշնանը Լիտվայում մնացին մի քանի անկլավներ, որոնք գրավված չէին օտարերկրյա զորքերի կողմից: Արևմուտքում այդ դերը խաղաց Բերեստյեն՝ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ: Դեպի արևելք հակառակորդին դիմադրում էին միայն որոշ մասնավոր ամրոցներ, որոնք շրջապատված էին բաստիոնատիպ ժամանակակից ամրություններով, ունեին ուժեղ, ապահովված համապատասխան հրետանիով կայազոր և մեծ քանակությամբ պահուստներ և ռազմական զինամթերք: Դրանց թվում կարելի է ներառել Դնեպրի ափին կառուցված Հին Բիխովը և երեք ամրոցներ՝ Սլուցկի, Լյախովիչին և Նեսվիժը, որոնք տեղակայված են երկրի խորքում՝ ծայրամասային Նովոգրուդսկի երկրամասում:

 
Միքայել Կազեմիր Ռաձիվիլ

Այդ ժամանակ Նեսվիժը պատկանում էր լիտվացի կրավչևին՝ երիտասարդ մագնատ Միքայել Կազիմիր Ռաձիվիլին (ծնվել է 1635 թվականին): Նա ամրոցի տեր դարձել է իր հոր՝ լիտվացի մեծ մարշալ Ալեքսանդր Լյուդվիգի (մահացել է 1654 թվականի մարտի 21-ին), մահից հետո, փաստացի Ռուսաստանի հետ պատերազմի բռնկումից անմիջապես առաջ: Իրավիճակն ավելի բարդացել է այն փաստով, որ երիտասարդ իշխանը ստիպված էր դատական հայց ներկայացնել հոր մահից հետո ստացված գույքը ժառանգելու համար:

Նեսվիժը տեղակայված էր երկրի խորքում, ուստի մինչև 1655 թվականն իրական սպառնալիք չկար, որ այն կդառնա թշնամու զորքերի հարձակման թիրախ: Այդ պատճառով խաղաղ ժամանակաշրջանը ներառյալ, ամրոցում կար միայն համեմատաբար փոքր կայազոր, որն ամենայն հավանականությամբ բաղկացած էր մի քանի տասնյակ հետևակային զինծառայողներից և դրագուններից, որոնց պահպանումն իրականացվում էր Ռաձիվիլների սեփական միջոցներից: Իրավիճակը կտրուկ փոխվել է 1655 թվականի ամռանը, երբ ռուսական զորքերը, կազակական ստորաբաժանումների աջակցությամբ, անցել են Բերեզինա գետը և ներխուժել Լիտվայի Մեծ Դքսություն խորքը՝ գրավելով օգոստոսի 8-ին Վիլնոն, այնուհետև Կովնոն և Գրոդնոն:

Ալեկսեյ Տրուբեցկոյի հրամանատարությամբ ռուսական զորքերը, որոնք գալիս էին Հին Բիխովից, ինչպես նաև Գրոդնոյից վերադարձող կազակական ջոկատները՝ Զոլոտարենկոյի հրամանատարությամբ, 1655 թվականի սեպտեմբերին Սլուցկի մոտ միացան իրար: Սլուցկը գրավելու անհաջող փորձից հետո (սեպտեմբերի 2-6-ը) ռուսաստանի զորքերը և կազակները Զոլոտարենկոյի գլխավորությամբ սեպտեմբերի 25-ին հայտնվել են Նեսվիժի մոտակայքում: Չնայած իրադարձությունների ճշգրիտ ընթացքն անհայտ է, սակայն հակառակորդը հավանաբար ավերում էր այդ ընթացում չամրացված պաշտպանական կառույցներով նոր քաղաքը, որի բնակիչները թաքնված էին հին քաղաքի պատերի ետևում, որը նույնպես գրավվել չի հաջողվել[21]:

 
1665 թվականին ամրոցի և քաղաքի հատակագիծը։

Սլուցկի թագավորության տեր արքայազն Բոգուսլավ Ռաձիվիլը, գնահատելով այդ ժամանակաշրջանի իրադարձությունները, նոյեմբերի 12-ին գրել է Յան Լեշինսկուն, որ Նովոգրուդսկի երկրամասում՝ Նեմանից այն կողմ, միայն Սլուցկն ու Նեսվիժը կանգուն մնացին:

Չնայած գրոհի ժամանակ ամրոցը չի գրավվել, սակայն լուրջ վնասվել է: Պաշարման ընթացքում այրվել են բոլոր տանիքները, պալատի երրորդ հարկի բնակելի սենյակները և քարե շինությունները: Քանդվել էր մարմարյա դահլիճի դեկորը, իշխանական մատուռը և մարմարե շենքի ապակեպատ ելուստաձև լուսամուտը: Քանդվել էին ամրոցի աշտարակի գագաթները և դարպասի պահակակետային աշտարակի մի մասը[22]։

Նեսվիժի տեր Միխայիլ Կազիմիր Ռաձիվիլը, որն այդ ժամանակ լիտվական կրավչևն էր, հաշվի առնելով հակառակորդների կողմից հարձակման մշտական վտանգը՝ հրատապ հրաման է արձակում վերականգնել և ամրակայել ամրոցը: 1654-1655 թվականների տարիներին ամրացվել է հողապատնեշը, նկուղի քարե պատը, անցկացվել է արահետ, մասամբ ապամոնտաժված քարե ախոռներից ստեղծվեցին խրամատներ: Միևնույն ժամանակ, հողափորների կողմից ընտրվում էր նոր հողատարածք` «ստորին» ջրանցք ստեղծելու համար:

Ինչպես ցույց տվել է հետագա իրադարձությունները, ամրոցի ամրապնդմանն ուղղված ջանքերն ավելորդ չէին, այլ ընդհակառակը ճիշտ ժամանակին էր[23]

Հարկ է նշել, որ առաջիկա տարիներին Նեսվիժի համար շատ ավելի մեծ վտանգ էին ներկայացնում ոչ թե ռուս զինվորները, այլ Բոգուսլավ Ռաձիվիլի զորքերը, որոնք տեղակայված էին Սլուցկում: Դա պայմանավորված էր իշխանի քաղաքական ծրագրերը կյանքի կոչելու փորձով, որը 1655 թվականի վերջից սկսել է իրականացնել իր սեփական իշխանությունը ստեղծելու գաղափարը, որն ուղղակիորեն կախված կլիներ Շվեդիայից: 1655 թվականի դեկտեմբերի 4-5-ին, սլուցկիի ջոկատները՝ հրամանատար Ադամ Վոլաքսի հրամանատարությամբ, խորամանկորեն գրավեցին Նեսվիժը: Դրանից 8 օր անց կապիտուլացվել է Միր ամրոցը, որը նույնպես պատկանում էր կրավչևին: Բոգուսլավի զինվորները, սակայն, չէին կարողացել բնակություն հաստատել այս քաղաքներում։ Նեսվիժն ազատագրվել է արդեն 1656 թվականի ապրիլի առաջին օրերին՝ Պավել Յան Սապեգայի կողմից ուղարկված Մոզիրի դատավոր Սամուել Ասկերկանի կողմից:

1660 թվականի գարնանը Նեսվիժի համար ավելի լուրջ սպառնալիք առաջացավ, երբ Նովոգրուդսկի երկրամասը դարձել է իշխան Իվան Խովանսկու բանակի թիրախը: Սկզբնական փուլում ռուսական զորքերը խնդիրներ չեն առաջացնում Նեսվիժի համար, քանի որ նրանք զբաղված էին հարևան Լյախովիչի պաշարմամբ: Նեսվիժի կայազորը հնարավորինս ձգտում էր օգնել այս ամրոցի պաշտպաններին՝ հիմնականում կաթվածահարելով Խովանսկու հաղորդակցական գծերը և հաջողությամբ կազմակերպելով հարձակումներ թշնամու թիկունքից[24]:

1660 թվականին Խովանսկու նահանգապետը գրում է ցարին, որի զեկույցում ասվում էր, որ նա ստիպված է նորից ուղարկել նահանգապետ Ի. Զմեևին Նեսվիժ: Խովանսկին մտածում էր, որ ծառայությանը պիտանի մարդկանց քաղաքից հեռանալը մեծ կորուստներ է պատճառում բանակին, հատկապես խարապաններին, որոնք եկել էին Լյախովիչի մերձակայքից՝ «հացամթերքի և ձիու կեր» որոնելու համար[25]:

Միայն հունիսին ռուս զորապետն որոշել է ակտիվորեն գործել Նեսվիժի շրջանում: Նա իր ծրագրերի իրագործումը վստահել է մոտ 2500 զինվորների, որոնց Մոգիլյովից բերել էր նահանգապետ Զմեևը: Հավանական է, որ ռուսական զորքերը հերթական անգամ այրեցին նոր քաղաքը, որը գտնվում էր ամրոցների պաշտպանական կառույցների սահմաններից դուրս, որից հետո նրանք սկսեցին նախապատրաստվել ամրոցի և հին քաղաքի պաշարմանը, բայց հունիսի 26-ին նրանք անսպասելիորեն վերացրին պաշարումը: Խովանսկին սկսել է իր ենթակայության տակ գտնվող բոլոր ստորաբաժանումների արագացված կենտրոնացումը՝ դիմակայելու լիտվական և լեհական զորքին, որոնց գլխավորում էին Պավել Յան Սապեգան և Ստեֆան Չարնեցկին: Իր հերթին, այն պարտությունը, որը երկու օր անց կրեցին ռուսական զորքերը Պոլոնկայում, հանգեցրել է նրան, որ ամբողջ Նովոգրադչինան շուտով ազատվել է թշնամու ստորաբաժանումներից, իսկ հաջորդ շաբաթներին ռազմաճակատն արագորեն տեղաշարժվում էր դեպի արևելք՝ Դնեպրի ուղղությամբ: Ինքնին Նեսվիժը, նախքան Անդրուսովի զինադադարի ստորագրումը (1667 թվականի հունվարի 30), անհասանելի էր ցարական զորքերի համար[26]:

Ամրոցի վերականգնումը խմբագրել

1661 թվականին Ռեչ Պոսպոլիտայի սեյմը, հաշվի առնելով Նեսվիժի կարևոր պաշտպանական նշանակությունը, որոշել է Մ.Կ. Ռաձիվիլին ամրոցի վերականգնման համար 56628 լեհական զլոտի փոխհատուցել։ Սեյմի այս հրամանագիրը խթանել է ամրոցում վերականգնման աշխատանքների շարունակությունը, որն իրականացվել է Մ.Կ. Ռաձիվիլի նախաձեռնությամբ՝ 1660-1670-ականներին: 1680-1690-ականներին Մ.Կ. Ռաձիվիլին փոխարինող Եժի Յուզեֆ Ռաձիվիլն ու Կարոլ Ստանիսլավը (1689-1719 թվականներ), իրականացրին ամբողջ պաշտպանական համալիրի լայնածավալ վերակառուցումը:

1660-1670-ական թվականներին ամրությունների վրա կատարված աշխատանքները հիմնականում արտակարգ իրավիճակային բնույթ էին կրում: Այնուամենայնիվ, անհրաժեշտություն էր առաջացել ամրոցի ամրությունների արմատական վերակառուցման, որը սկսվել է 1670-ականների վերջին, իսկ ամբողջությամբ իրականացվել է առաջիկա երկու տասնամյակների ընթացքում:

Փոխակերպումները բաղկացած էին պաշտպանական համալիրի արդիականացումից` Հոլանդական Հին դպրոցի կանոններին համապատասխան, ճշգրիտ սահմանված երկրաչափական և մաթեմատիկական սկզբունքների հիման վրա: Դա բավարարում էր ուժեղ և միևնույն ժամանակ հեշտ ամրոցներ կառուցելու պահանջները: 17-րդ դարում և նույնիսկ 18-րդ դարի առաջին կեսին՝ այս դպրոցը շատ տարածված էր Ռեչ Պոսպոլիտայի տարածքում: Լայնորեն կիրառվում էր հին ամրոցների վերակառուցման ժամանակ: Նեսվիժի ամրոցը ևս չի խուսափել այս նորամուծություններից[27]:

Ամրոցի պաշտպանական շինությունները զգալիորեն ամրապնդվել էին, բաստիոնները բարձրացվել էին 1.5 մետրով և երկարացվել 7 մետրով: Միևնույն ժամանակ 17-րդ դարի երկրորդ կեսին, ի լրումն միջնաբերդի՝ ամրոցի մուտքի մոտ, խանդակի դիմաց կանգնեցվել է ևս երեք նոր եռանկյունաձև բաստիոններ, որոնք միացված են միջնաբերդին և ստեղծում են երկրորդ ութանկյունաձև բաստիոնների պաշտպանիչ գիծը: Ուշա գետի հակառակ ափին կանգնեցվել է, այսպես կոչված տետ-դե-պոնը: Այնուհետև նրանք սկսել են ջրով լցնել ամրոցի խանդակները: Հնարավոր է՝ 17-րդ դարի երկրորդ կեսին, ամրոցի ամրակայման նախագծի գաղափարի հեղինակը եղել է ճարտարապետ և ամրոցաշինարար Տոմաշ Սպինովսկին[10]:

Սպինովսկու մասին հայտնի է, որ նա 1657 թվականին, ինչպես նաև 1658 թվականի սկզբին գտնվում էր Նեսվիժում և ակտիվորեն համագործակցում էր Բոգուսլավ Ռաձիվիլի հետ՝ Սլուցկ, Բուրժայ և Կրոլվեցս ամրոցների ամրակայման հարցում: Բայց Սպինովսկին «Մոդելը» չավարտել է և 1658 թվականի հունվարին գնաց Սլուցկ: Այնտեղից, փետրվարի սկզբին, նա գրել է Բ. Ռաձիվիլին, որ իր գործը կարող է օգտագործվել ինչպես Սլուցկում, այնպես էլ Նեսվիժում, բայց ճարտարապետը լավագույն հնարավորությունները տեսել է Սլուցկում, ոչ թե Նեսվիժում, քանի որ այնտեղ բացակայում էին բավարար քանակով մասնագետները:

Ամրոցային համալիրի այս շրջանի հետ կապված արխիվային աղբյուրներում Սպինովսկու անունն այլևս չի հիշատակվում: Հայտնի է, որ 1670-ականների երկրորդ կեսին Դելավալիի (իրական անունը՝ Գուստավ Ադոլֆ դե լա Վալլե դե Գոբ) ղեկավարությամբ իրականացվել ՝ ամրոցի ամրությունների ամրակայում: Հայտնի է նաև, որ վերջինս այդ ժամանակ մեծ գումար էր վաստակում՝ տարեկան 1000 ոսկի: Հայտնի է, որ 1690-ական թվականներին ամրակայման աշխատանքներն իրականացվել են Պյոտր Յան Վոգշեի ղեկավարությամբ:

Ամրոցի ամրաշինությունների վերականգնման աշխատանքները հիմնականում իրականացվել են գլխավոր և լրացուցիչ (արտաքին) պաշտպանական գծերում: Վերականգնման ժամանակ ամրաշինությունների արտաքին տեսքի փոփոխությունների չի ենթարկվել[28]:

Ամրոցը 18-րդ դարում խմբագրել

Ամրոց Հյուսիսային պատերազմի իրադարձությունների ժամանակ խմբագրել

 
1660-ական թվականներին կառուցված հոլլանդական ամրաշինական կառույց

Հյուսիսային պատերազմի ժամանակ՝ 1706 թվականին, քաղաքն ու ամրոցը հայտնվեցին Շվեդիայի թագավոր Կառլ XII-ի թիրախում, ով պլանավորել էր ավերել բոլոր այն կալվածատերերի ունեցվածքը, որոնք աջակցում էին Օգոստոս II-ին[29]: Նեսվիժը գրավելու համար նա ուղարկում է դրագունների երեք գումարտակ փոխգնդապետ Յոհան Տրաուտվետերի և մայոր Սփենսի հրամանատարությամբ[30]: Ավելի վաղ Տրաուտվետերի ջոկատը գրավել էր Նեգնեվիչին, Կորելիչին և Միրը: Այդ ժամանակ քաղաքը պաշտպանում էին գնդապետ Միխայիլ Միկլաշևսկու գլխավորած 2000 հոգանոց կազակների ստորաբաժանումը[31]:

Մարտի 14-ին սկսվել է գրոհը քաղաքի վրա[32]: Այն բանից հետո, երբ Տրաուտվետերի գլխավորած դրագունները ներխուժել են քաղաք, փողոցային մարտեր են սկսվել, որի ժամանակ շվեդները ստիպել են շուկայի հրապարակում հավաքված կազակներին նահանջել[32]: Բախման ժամանակ իրենց գնդապետի հետ միասին մոտ 300 կազակ է զոհվել[32]: Մոտ հինգ հարյուր կազակները փակվել էին ջեզուիտական կոլեգիայի տարածքում, իսկ մյուսները տներ են զբաղեցրել և այնտեղից կրակել շվեդների վրա: Քանի որ Տրաուտվետերը չուներ խոշոր տրամաչափի զենքեր, կոլեգիան և քաղաքային քարե շենքերը գրաված կազակների հաղթելու միակ ճանապարհը տեսնում էին քաղաքի հրկիզումը: Հրետանու բացակայության պատճառով ամրոցը նույնպես չի գրահվել[31]: Չկարողանալով գրավել ամրոցը՝ Տրաուտվետերը նահանջել է դեպի շվեդական հիմնական ուժերը:

Կլեցկու մերձակայքում ռուսական ուժերին հաղթելուց հետո, Կառլ XII-ն իր հիմնական ուժերով մոտեցել է Նեսվիժին: Մայիսի սկզբին ամրոցում գտնվում էին կայազորից միայն 200 զինվոր, որոնցից հարյուրից պակասն էին փորձառու[31]: Այնուամենայնիվ, ամրոցը լավ ամրացված էր: Նրա հրամանատար Բալիմանը (Կարոլ Ստանիսլավ Ռաձիվիլի բացակայության պայմաններում նա էր ղեկավարում ամրոցի պաշտպանությունը) նպատակ ուներ պահպանել պաշտպանությունը[31]. Պատերազմից տուժած շլյախտաների և տեղի բնակիչների ճնշման տակ, հրամանատարն ընդունել է Կառլ XII-ի կապիտուլյացիայի առաջարկը[31]: Դա ամրոցի պատմության մեծ առաջին հանձնումն էր[33]: Շվեդներն ավերեցին ջրանցնքները, պայթեցրին պաշտպանական կառույցներն ու բաստիոնները, խորտակեցին 21 թնդանոթ և ոչնչացրին զենքի մեծ մասը[32][31]: Ըստ այլ աղբյուրների, սակայն թնդանոթների մեծ մասը շվեդների կողմից խորտակվել է ավելի ուշ՝ Լահվա գետում, իսկ դղյակի ջրանցքում շվեդները խորտակել են ընդամենը մի քանի թնդանոթ և ատրճանակներ[34]: Հնարավոր է, որ զենքերի մի մասը դեռ մնացած լինել ջրանցքի կամ լճակների հատակում[35]: Շվեդներն իրենց հետ վերցրին լավագույն զենքերը (նրանցից մեկը մինչ այժմ պահվում է Ստոկհոլմի թագավորական հրետանու թանգարանում), իսկ որոշները ձուլվեցին և որպես մետաղ վաճառվեցին տեղացի հրեաներին[34]: Երկու շաբաթվա ընթացքում շվեդական ռազմական ինժեներները ոչնչացրին ամրոցի պաշտպանական կառույցները և քաղաքը[36]:

«Նեսվիժի պալատի 1711 թվականի նկարագրությունը» պահվում է Բելառուսի պատմության ազգային թանգարանում[37]։

 
2010 թվականի վերակառուցման ընթացքում հայտնաբերված շվեդների կողմից դղյակի ճահճում ընկած թնդանոթներից մեկը։

Ամրոցը վերականգնվել է 18-րդ դարի 20-ականներին, բայց աստիճանաբար կորցրել է իր սկզբնական ճարտարապետական ոճը: Զգալի փոփոխվել էր պաշտպանական շինությունների համակարգը։ Շվեդների կողմից քայքայված քարե ծածկոցներով հիմքերն իրենց տեղը զիջել են հողեղեններին[25]:

Միքայել Կազեմիր Ռաձիվիլ Ռիբանկայի օրոք ամրոցի վերականգնումը խմբագրել

Ամրոցի վերականգնումն ընթանում էր վհատ և դանդաղ: Մինչև Կարոլ Ստանիսլավի կյանքի ավարտը (1719 թվական) Նեսվիժի ամրոցն ամբողջությամբ չի վերակառուցվել:

 
Միքայել Կազիմիր Ռաձիվիլ Ռիբոնկա: Հոր ունեցվածքի բաժանումից և Բիալայում ամրոցի կրտսեր եղբոր՝ Իերոնիմի մեկնելուց հետո Միխայիլ Կազիմիրը վերականգնում է Նեսվիժ ամրոցը և այն դարձնում նրա կենտրոնական նստավայրը:

Աշխատանքների ամենամեծ թափն իրականացել է Միքայել Ռիբովկա Ռադզվիլի օրոք, որը դարձել է հենց այն իշխանը, որն ավելի քան 38 տարի հանդիսանալով Նեսվիժի տեր, նորից կարողացել է վերականգնել հայրենի բնօրրանը` Նեսվիժի ամրոցը: Դրան նպաստել է այն հանգամանքը, որ Ռիբովկան, իր եղբոր՝ Իերոնիմ Ֆլորիանի կողմից չափահասության տարիքին հասնելուց հետո, նրան հանձնել է Վարշավայի մոտակա Բյալայի նստավայրը, իսկ ինքը զբաղվել է շվեդների կողմից ջախջախված նախնիների ամրոցի վերականգման հարցով: Որոշ չափով, Նիկոլայ Քրիստոֆեր Ռաձիվիլ Սիրոտկայից հետո, իշխան Միխայիլ Կազիմիր Ռիբոնկան այն «Ռաձիվիլն» էր, որն ուշադրություն դարձրել է Նեսվիժին և դարձյալ այն դարձրել ընտանեկան ունեցվածքի կենտրոնը[38]:

Ամրոցի բարոկկո ոճով վերականգնումը և վերակառուցումն ավարտվել է 1726 թվականից հետո: Կառույցի ճարտարապետն էր Կ. Ժդանովիչը, որը նաև 1740 թվականին կառուցել է «ամրոցի նոր մատուռը»: 18-րդ դարի ընթացքում դղյակի կառուցմանը մասնակցել են ճարտարապետներ Մ. Պեդեցցին (1748-52 թվականներին), Մ. Ֆլորիանովիչը (1775-78 թվականներին), Կ. Սպամպանը (1778-79 թվականներին), Ա. Լոցցին (1783 թվական, պատկերասրահի նախագիծ): Արդյունքում, իշխան Միքայել Կազիմիր Ռաձիվիլի օրոք ամրոցը ստացել է այն տեսքը, որը գոյություն ունի մինչ այսօր[39]:

 
Միքայել Կազիմիր Ռիբոնկայի տակ ամրոցի վերակառուցելուց հետո Նեսվիժի պալատը ստացել է գրեթե այն տեսքը, որը գոյատևել է մինչ օրս: Մակետ: Ցուցադրվում է Նեսվիժի թանգարանում:

Ամրոցում նկարների վերականգնումն իրականացրել է նկարիչ Յոհան Քոնրադ Բլանկի կողմից, որը 1738 թվականին ստորագրել է համաձայնագիր՝ բոլոր դիմանկարների պատճենման մասին, որն իրեն ցույց կտար Միքայել Ռադզվիլը: 1738-1741 թվականներին ամրոցում նկարների վերականգնմանը մասնակցել է նաև Յան Ֆուլչինը: Երկար ժամանակ իշխանական կալվածքում (1733-1764 թվականներ) աշխատել էին Խավիեր Դոմինիկ Գեսկին և նրա որդին՝ Յուզեֆ Խավյերը, ինչպես նաև Հիրշ Լեյբովիչը[40]:

1746 թվականի Նեսվիժի նկարների գրանցամատյանում նշված էին թվով 289 միավոր նկար: Դիմանկարների թեմատիկ ձևավորումը սկսվում է 18-րդ դարից, որոնք տեղակայված էին հատուկ սրահներում[41]։

1724 թվականին Նեսվիժի ամրոցում կառուցվել է մատուռ: 1740 թվականից ի վեր գործում էր ամրոցի թատրոնը՝ բեմադրելով կատակերգություններ և ողբերգություններ, հետագայում նրանք սկսեցին ուշադրություն դարձնել նաև բալետներին և օպերաներին: Առաջին ներկայացումը «Արդարադատության օրինակն» էր: Թատրոնն ինքնին գոյատևել է մինչև 1791 թվականը[39]:

Ֆրանցիսկա Ուրսուլա Ռաձիվիլովայի առաջին թարգմանությունները կատարվել են հատուկ Նեսվիժի բեմահարթակի համար, իսկ ֆրանսիացի դրամատուրգների գործերը Նեսվիժում երբեմն բեմադրվել են ավելի շուտ, քան Վարշավայում և Սանկտ Պետերբուրգում: Նեսվիժի ամրոցի այդպիսի թատերական բեմերից մեկը, այսպես կոչված «Հողապատնեշի ջրանցքի մոտ», կիսաշրջանաձև հարթակ էր, որը կազմակերպվել էր բաստիոնում, որը գտնվում էր Ամրոց լճի և ամրոցի պաշտպանական ջրանցքի միջև: Դատելով առաջին ներկայացման ամսաթվից՝ այն պատրաստվել է 1747 թվականին: Հանդիսատեսները տեղավորվում էին ամրոցի հողապատնեշին և եռահարկ շենքի պատշգամբում: Ներկայացման ֆոն ծառայում էր լճի ասեղնագործ կտորը, որի ետնամասում քաղաքի տեսարանն էր: Բեմի պարագծի երկայնքով, հավանաբար կային մուսաների արձաններ՝ մեկումեջ այլ զարդարանքներով: Ամեն դեպքում, մինչև այսօր բաստիոնի երկայնքով անցնող ճանապարհի վրա պահպանվել են արձանների համար նախատեսված 16 կլոր քարի պատվանդաններ[40]:

1755 թվականին Ալբա այգում կառուցվել է Մխիթարանք ամառային պալատը, որը նախագծել էր Մաուրիցիո Պեդեցցին[39][42]։

Բելառուսի ազգային պատմական արխիվում Նեսվիժի ամրոցի այդ ժամանակաշրջանի վերաբերյալ պահպանվել են փաստաթղթերը[43].

  1. 1742 թվական՝ Նեսվիժի պալատի նկարագրություն,
  2. 1756 թվական՝ Նեսվիժի պալատի գույքագրման փաստաթուղթ,
  3. 1759 թվական՝ Նեսվիժի պալատի նկարագրություն:

1768 թվականին ծագել է գաղափարը նկարների համար հատուկ պատկերասրահ-սենյակ ստեղծելու մասին: Նախագիծը վստահվել է ճարտարապետ Օգոստոս Լոցցիին: 1760-1770-ական թվականներին Ռաձիվիլների հավաքածուի մեջ նկարների քանակը մոտ հազար էր։ Պատկերասրահը դարձել է ամենանշանակալի և ամենամեծն ամբողջ Ռեչ Պոսպոլիտայում[41]:

Կարոլ Ստանիսլավ Պանե Կոխանկու Ռաձիվիլ։ Կադետային կորպուս: Ամրոցի ծաղկոնքի գագաթնակետը խմբագրել

18-րդ դարի կեսերին և ավարտին ամրոցը տեսել է մի քանի կապիտուլյացիաներ: Կարոլ Ռաձիվիլի օրոք Ռեչ Պոսպոլիտայում բռնկվել էիշխանության համար պայքար, որի արդյունքում դղյակի տերը Կարոլ Ստանիսլավը, որը հայտնի է «Պան Կոխանկու» մականունով, հայտնվել է գործող կառավարության ընդդիմադիր ուժերում: Հակամարտությանը միջամտել է Ռուսաստանի իշխանությունը, որն էլ 1764 թվականի հունիսին գրավել է Ռաձիվիլական Սլուցկը, այնուհետև Մ. Բժոստովսկու հրամանատարությամբ մոտեցել են Նեսվիժին և սկսել են պահանջել թնդանոթների հանձնում: Մինչ այդ Ռաձիվիլական ոստիկանությունը 1764 թվականի հունիսի 26-ին Սլոնիմի մերձակայքում արդեն ջաղջախվել էր ռուսական զորքերի կողմից: Ինքը՝ Կարոլ Ստանիսլավը, չի մասնակցել այս մարտին։ Նա հանգստանում էր Կլեցկի մերձակայքում գտնվող Ռաձիվիլմոնտում (այժմ՝ Կրասնայա Զվեզդա), իսկ պարտությունից հետո նա ստիպված էր փախչել Պոլեսիեի միջով Վոլինով դեպի Օլիկա:

Նեսվիժը մնալով առանց պաշտպանի, անմիջապես չի հանձնվել ռուսական զորքերին: Սկզբում ռուս խորհրդարանականներին թույլ չէին տալիս նույնիսկ մուտք գործել քաղաքի դարպասներից: Այնուհետև Բժոստովսկին հրաման տվել է գնդակոծել ամրոցը, որը տևել է մինչև երեկոյան։ Գնդակոծությունն արվում էր «Նովովո Մեստա»յի կողմից: Միայն դրանից հետո բացվել են ամրոցի դարպասները, բայց դղյակում մնաց ռադզվիլական կայազորը: 30 հատ խոշոր, 34 հատ փոքր թնդանոթներ սայլակների վրա, 13 հատ վառոդով տակառներ, 1000 հատ թնդանոթի միջուկներ և 200 հատ պարկուճով լիցքավորված արկերը դարձան ռուսական զորքերի մրցանակը: Նեսվիժի կայազորի սպաները հավատարմության երդում են տվել, իսկ գյուղացի զինվորներն ու սերժանտները ցրվել են իրենց տներով[44]։

1767-1768 թվականներին, երբ կարճ ժամանակով Նեսվիժ էր վերադարձել Կարոլ Ստանիսլավ Պանե Կոխանկու Ռաձիվիլը, նա իր ունեցվածքով փորձել է վերակենդանացնել իր հոր կողմից հիմնադրված կադետային կորպուսը: Հրետանային և ինժեներական այս կորպուսի հրամանատարն էր սաքսոնացի Ֆ․ Կ․ Ֆրելիխը: Կաստելյանին հրաման տրվել է Նեսվիժի ամրոցի քարե շենքի վերին հարկում տնօրենի և սպաների համար սենյակներ հատկացնել։ Դպրոցում ընդհանուր առմամբ սովորում էր 48 կուրսանտ: Կուրսում ընդհանուր կրթական առարկաներ չկային, քանի որ կորպուսում ընդունվում էին միայն «արդեն դպրոցներում դասավանդված» երիտասարդները, իսկ կորպուսը հասկացվում էր որպես հատուկ դպրոց՝ ռազմական մասնագիտությանը պատրաստվելու համար: Հետևաբար նրանք ուսումնասիրում էին միայն գերմաներեն և ֆրանսերեն, մաթեմատիկա, տրամաբանություն, ռազմագիտություն, ճարտարապետություն, գծանկարչություն: Կարոլ Ստանիսլավի կարգադրությամբ շենքը տեղավորելու համար պետք է կազմվեր առանձին նախագիծ, բայց դա երբեք չի իրականացվել: Կորպուսը գոյատևել է մինչև 1776 թվականը, հիմնականում լավ սպաներ դուրս եկան նրա պատերից՝ ծառայելով Լիտվայի Մեծ դքսության հրետանու և հետևակային գնդերում: Երկու կուրսանտներ` Սոկոլովսկին և Ցիբուլսկին, ռուսական բանակում ծառայության ընթացքում կարողացել են բարձրանալ մինչև գեներալի կոչմանը[45]։

 
Կարոլ Ստանիսլավ Պանե Կոխանկու Ռաձիվիլ։ Մոտավոր 1767 թվական։ Նրա տիրապետման ժամանակ Նեսվիժի պալատն ամենամեծ ծաղկումն ապրեց։

1769 թվականի հուլիսին Կարոլ Ստանիսլավ Պանե Կոխանկու Ռաձիվիլը նորից ստիպված է եղել լքել Ռեչ Պոսպոլիտան, այդ ժամանակ էլ սկսվել է ռուսական զորքերի կողմից Նեսվիժի շրջափակումը, որը տևել է 1768 թվականից մինչև 1775 թվականը: Այն ուղեկցվում էր Ռաձիվիլների ունեցվածքի թալանով, ամրոցի և քաղաքի ավերմամբ: 1772 թվականին գեներալ Զ․ Գ․ Չերնիշովի կողմից բռնագրավվել է և Սանկտ Պետերբուրգ արտահանվել է Նեսվիժի ամրոցի իշխանական գրադարանը։ Գրադարանում հաշվառվում էր 20 000 գիրք: Այն ընդմիշտ մնաց Գիտությունների ակադեմիայի գրադարանի ֆոնդում, նախ՝ Ռուսաստանի կայսրության, ապա՝ ԽՍՀՄ-ի տարածքում, որտեղ մասամբ այրվել է 1988 թվականի հրդեհի ժամանակ:

1780 թվականին Ռաձիվիլ Պանե Կոխանկուն հեռացել է քաղաքական պայքարից և վերադարձել է Նեսվիժ: Չնայած այն հանգամանքին, որ ամրոցը երկար ժամանակ մնացել էր առանց սեփականատիրոջ, 1779 թվականին Նեսվիժի ամրոցի թեքահարթակների վրա կար 16 թնդանոթ, ինչպես նաև մեծ թվով թնդանոթներ զինանոցում, որոնցից մի քանիսն անուններ ունեին և զարդարված էին Ժոլկևսկու և Սոբեսկիի զինանշաններով: Ռազմական տեսանկյունից նրանք արժեք չեն ներկայացնում և օգտագործվում են բացառապես որպես արարողակարգային և սալյուտային զենք: Ամրոցի կորուստների մասին վկայում է նախկինում կատարված գույքագրումը։ Օրինակ՝ 1770 թվականին ամրոցում գտնվող 984 հատ նկարներից մնացել է մոտ 500 հատ նկար:

Կարոլ Ստանիսլավը սկսում է աշխատանքներն ամրոցի վերածննդի ուղղությամբ՝ իրեն բնորոշ հմայքով և կրքով: Այն շքեղությունը, որ արքայազն Կարոլ Ստանիսլավ Պանե Կոխանկու Ռաձիվիլը փորձել է վերակենդանացնել իր ընտանեկան նստավայրում, ժամանակակիցներին կողմից հատկապես լավ է հիշվել ընդունելությունը, որըԿարոլ Ստանիսլավը կազմակերրպել էր 1784 թվականի սեպտեմբերին՝ Ստանիսլավ Օգոստոս Պոնյատովսկի թագավորի պատվին, որը Գրոդնո գնալիս ճանապարհին այցելել է Նեսվիժի ամրոց[46]: Ռաձիվիլ Պանե Կոխակուն կազմակերպելով շքեղ ընդունելություն, սկսել է նվաստացնել թագավորի մեծությունը: Այցի ընթացքում Ստանիսլավ Օգոստոսին ցուցադրվել է Նեսվիժի գանձարանը, որը զբաղեցնելով երեք մեծ դահլիճ լցոնված ամեն տեսակի իրերով`սկսած զգալի թվով նկարներից, գոբելեններից, զարդարված թամբերով և աննախադեպ գեղեցկության զարդարանքներով տասներկու փայտե ձիերից: Սեփականատիրոջ ունեցվածքը ներկայացնում էին թանկարժեք քարերը, գլխարկները, ճարմանդները, մատանիները, ժամացույցները, մանյակները, օղակները: Բացի այդ՝ մարշալի գավազաններ, հրամանատարի մորթիներ, բուզդիգաններ, արժեքավոր սագադակներ և վահաններ, սրեր ոսկե ծածկոցներում, ոսկուց և ոսկեզօծ զենքեր, սուրբ ջրով օժված թրեր, կարի մեքենաներ, ժանյակով, եգիպտական մումիաները, վայրի հնդիկների զենքերը, այս ամենը բավական էր, որպեսզի հաճելի և օգտակար անցկացվի մի քանի ժամը[41][47]: Ստանիսլավ Օգոստոս Պոնյատովսկին Կարոլ Ստանիսլավ Ռաձիվիլի մոտ «աղքատ» էր թվում[48]։

Ռեչ Պոսպոլիտայի Երկրորդ բաժանումից հետո, 1792 թվականին Նեսվիժի ամրոցը հանձնվել է ռուսական զորքերին: Այնուամենայնիվ, ինչպես նշել են ռուս սպաները[49].

  «... Ամրոցը կարող է զգալի դիմադրություն ցույց տալ, եթե այն պաշտպանվի զգալի թվով քաջարի զինվորների կողմից»  

Ամրոցի տեսքը 18-րդ դարում խմբագրել

1767 թվականի գույքագրման տվյալների համաձայն՝ դղյակը բաղկացած էր պալատից և օժանդակ շինություններից: Գլխավոր պալատական համալիրը վերափոխվել և վերակառուցվել է: Երկու այլ վերակառուցված մասնաշենքերի հետ ձևավորվել է փակ բակ: Ճակտոնների հաջողված ճարտարապետական և գեղարվեստական լուծումներն ընդգծել են որմնասյուները՝ հարուստ ճարտարապետական դեկորի և քանդակագործական ներդիրների կողմից ուշ բարոկկո ոճով: Հատկապես հարուստ զարդարված են ճակտոնի վահանները[25]:

 
Ամրոցի տեսքը 18-րդ դարում, մինչ օրս շատ բան չի փոխվել: Դասավորությունը: Ցուցադրվում է Նեսվիժի թանգարանում:

Պալատը եռահարկ ուղղանկյուն շինություն էր: Ծածկված էր սալիկներով և ավարտվում էր շրջանաձև գմբեթով, որում կար ժամացույց: Ինտերիերներում կար կերամիկական և հախճապակուց վառարաններ, որոնք զարդարված էին ստուկկոներով, իսկ բուխարիները`մետաղական հերալդիկ պատկերներով: Առաստաղը ծածկված է ոսկեզօծ զարդանախշերով և նկարչությամբ: Կահույքը ներկառուցված է և ներկված, զարդարված է գործվածքներով: Հատակը կաղնու գորշ մանրահատակից է[1]: Հետագայում ամրոցի դարպասները վերակառուցվել են և պալատի թևերը միացվել են երկհարկանի պատկերասրահով:

Նեսվիժի ամրոցը հանդիսանում է Ռաձիվիլների հայրենի բնօրրանը, որը եղել է մշակութային կարևոր կենտրոն: 12 սրահներում ուներ գրադարան (հաշվարկվում էր 20000 հատոր), դիմանկարների և արվեստի պատկերասրահներ` որտեղ կար բազմաթիվ նկարներ, որոնք պատկանում էին հայտնի նկարիչների վրձիններին, եվրոպական, արաբական, ճապոնական և չինական զենքի հարուստ հավաքածու, հայտնի սլուցկի գոտիներ, կորլիչական և նեսվիժական գոբելեններ, մետաղադրամների և մեդալների հավաքածու, շքեղ կահույք[25]: Համալիրի ինտերիերում մեծ նշանակություն ունեին արվեստի գործերը (դիմանկարներ, պատկերներ, պատմական թեմաներով նկարներ), արվեստներ և արհեստներ (սաքսոնական ճենապակի հավաքածու, ոսկե գրությամբ ապակյա իրեր, բյուրեղապակի, Ռաձիվիլների գործարանների արտադրատեսակներ և այլն): Հատկապես հարուստ դեկորով առանձնանում էին արարողակարգի սրահներն ու պատկերասրահները[1]:

Վերնամասում ժամացույց ունեցող դարպասների ստորին հարկում տեղակայված էր պահակակետը, իսկ վերին հարկում՝ արխիվի սենյակը: Դարպասների շրջակայքի օժանդակ շինությունները ներառում էին մի շարք բնակելի և կոմունալ սենյակներ, արհեստանոցներ, խոհանոցներ, նկուղներ, գանձարաններ և այլ տարածքներ, ինչպես նաև մատուռը՝ ավանդատնով, զանգակատնով և շրջանաձև պատկերասրահով: Մատուռն ուներ կավե ամանեղեն և փորագրված փայտե խորաններ, արհեստական մարմարի պալպիտ: Մատուռի ծաղկեպսակները զարդարված էին աստվածաշնչյան պատկերներով: Ամրոցի դարպասների ձախ և աջ կողմում, լճակների մոտակայքում, առկա էին բնակելի, ֆերմերային և արդյունաբերական երկու մասնաշենքեր (ծառաների բնակարան, պահեստներ, ախոռներ, վառոդ և սայլի արհեստանոցներ, դարբնոց և այլն): Դրանցից մեկի մոտ գտնվում էր թատրոնը: Ամրոցի բաստիոններում գտնվում էին զինանոցները, ալկեժները, մառանները[1]:

Համալիրը 19-րդ դարում խմբագրել

Ամրոց Դոմինիկա Ռաձիվիլի օրոք խմբագրել

Կարոլ Ստանիսլավ Պանե Կոխանկու Ռաձիվիլի մահից հետո Նեսվիժի ամրոցն այլ ունեցվածքի հետ միասին փոխանցվել է Դոմինիկ Ժերոմիմ Ռաձիվիլին, որը մինչև չափահաս դառնալը (1804 թվական) գտնվում էր խնամակալության ներքո:

Առաջին տարիներին, երբ Նեսվիժը դարձել է Ռուսաստանի կայսրության մաս, այն բնակվելու համար տրամադրվել է կայսերական նահանգապետ Տիմոֆեյ Իվանովիչ Տուտոլմինին, քանի որ Դոմինիկը անչափահաս էր և այնտեղ չէր ապրում: Տիմոֆեյը պալատում անցկացնում էր շքեղ պարահանդեսներ[50]:

1809 թվականին համալիրը վերականգնվել է ճարտարապետ Մ. Ցեյսիկի կողմից[1]: Դոմինիկ Ռադզիվիլը գումար չէր խնայում ամրոցի վերականգնման համար: Ժամանակակիցները նշում էին նրա շվայտ կյանքը. ախոռը, որը զարդարված էր մարմարով, հայելիներով, բրոնզով, մետաքսե վարագույրներով և բույրով, քանի որ ձիերը կանանցից հետո արքայազնի հիմնական կիրքն էին: Նրա ախոռներում պահվում էր 300 ձի, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 1 միլիոն ռուբլի էր: Այս ամենը չէր կարող չհանգեցնել ֆինանսական խնդիրների[51]:

Ամրոցի սնանկացումը և տասներկու ոսկե առաքյալների արձանները խմբագրել

1812 թվականին ամրոցի տեր՝ 11-րդ նեսվիժյան օրդինատ Ժերոնիմ Ռաձիվիլը, միացավ ֆրանսիական բանակին որպես ուլանյան 27-րդ գնդի հրամանատար[52]: Նապոլեոնին միանալուց հետո նա այլևս Նեսվիժ չայցելեց: Նապոլեոնի նահանջից հետո Ադամ Չարտորիսկին նրան առաջարկել է ապաշխարել կայսրին և վերադառնալ Ռուսաստան, բայց նա հրաժարվել է[52]: 1813 թվականի նոյեմբերի 11-ի ճակատամարտում նա մահացու վիրավորվել է:

1812 թվականի հուլիսի 13-16-ին՝ ֆրանսիական արշավանքի ժամանակ, Ժերոմ Բոնապարտ գտնվում էր Նեսվիժում, իսկ ամրոցում ժամանակավորապես տեղավորվել է նրա շտաբը[52]: Երբ Նապոլեոնի բանակը սկսել է նահանջել, Դոմինիկը նամակ է ուղարկում ամրոցի ղեկավար Ալբերտ Բուրգելսկուն՝ հրամայելով թաքցնել բոլոր ընտանեկան գանձերը: Նոյեմբերի 30-ին Կարլ Կնորրինգի գունդը, որը Ս.Ա. Տուչկովի զորագնդից էր, մուտք է գործում քաղաք: Տեղացիները Կնորրինգին պատմել են Դոմինիկի հարստության մասին[53]: Գնդապետը թաքստոցի տեղը ճշտելու համար սկսել է հարցաքննել Բուրգելսկուն[53]: Միևնույն ժամանակ քաղաք ժամանած Տուչկովի հրամանով Ռաձիվիլների ծառաներին սկսել են ծեծի ենթարկել` ոսկիների գտնվելու վայրը պարզելու համար[53]: Վերջիվերջո, Բուրգելսկին Կնորրինգին և Տուչկովին ցույց տվել է թաքստոցը: Տուչկովը փորձել է հարստության մի մասը յուրացնել, բայց դա հայտնի է դարձել Դանուբի բանակի հրամանատար Պ.Վ. Չիչագովին, որը պահանջել է Տուչկովին վերադարձնել զարդերը[53]: Գանձերը դուրս են բերվել ամրոցից՝ հատուկ հանձնաժողովի կողմից, տաս վագոններով[53]:

Նեսվիժի մետաղադրամների ու մեդալների հավաքածուները (ընդհանուր առմամբ 12209 կտոր) գտնվում են Խարկովի համալսարանում, կրոնական պարագաները՝ Մոսկվայում, բայց արտահանված իրերի հիմնական մասը գտնվում է կայսերական հավաքածուում և Էրմիտաժում[53]: Այլ արժեքների 60 նմուշի գտնվելու վայրը հայտնի չէ[54]: 1812 թվականին Ռուսաստանի իշխանությունների կողմից ժամանակավորապես սեկվեստրվել է «դավաճան» Ռաձիվիլի ունեցվածքը, իսկ 1813 թվականի մայիսին դրանք վերջնականապես բռնագանձվել են[54]:

Համաձայն Նեմցևիչի, Նեսվիժի ամրոցում ժամանակին գտնվում էին 12 առաքյալների արձանները: Նեսվիժի մագնատի գանձարանում եղել են «երկու ոտք բարձրությամբ տասներկու առաքյալների մաքուր ոսկուց քանդակներ, սեղաններ՝ արծաթից և հազարավոր այլ արժեքավոր առարկաներ»[55]:

Դեռևս 1809 թվականից արձանները գտնվում էին Նեսվիժի ամրոցում: Գույքագրման ընթացքում նշվել է, որ հավաքածուի կազմում էր գտնվում նաև նախկին Սուրբ Միքայել եկեղեցու դռները[56]: 1812 թվականի դեպքերից հետո 12 առաքյալների արձանների մասին տեղեկություններ չկան:

Ամրոցի անկումը 19-րդ դարում խմբագրել

19-րդ դարի առաջին կիսամյակը համարվում է Նեսվիժի ամրոցի պատմության առավել չուսումնասիրվածն ու խնդրահարույցը: Տիրոջ փոփոխությունը, դղյակի ավերումը, հավաքածուների և արխիվային նյութերի այլ կալվածքների տեղափոխումը, բազմաթիվ դատական գործընթացները, պատերազմներն ու ապստամբությունները հանգեցրին ֆինանսական ճգնաժամի և Նեսվիժի ամրոցի ամայացմանը:

 
Ամրոցի տեսքը Յուզեփ Պեշկայի ջրանկարում: 19-րդ դարի առաջին կիսամյակ

Անտոնի Վիլհելմ Ռաձիվիլը դարձել է Նեսվիժի հաջորդ օրդինատը, որին գույքի հետ միասին անցել է նաև Դոմինիկի բազմաթիվ պարտականությունները: Նեսվիժի ամրոցի գանձարանը գործնականում դատարկ էր, ամրոցի, ինչպես նաև կալվածքի համար պահպանման բավարար գումար չկար, պարտավորությունների չափն այնքան մեծ էր, որ Անտոնի Ռաձիվիլը հրաժարվել է վճարել դրանք:

Անտոնի Ռաձիվիլին սնանկությունից փրկել է 1828 թվականին Ի. Սալմովիչի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելը: Նա բացահայտել է մի շարք խախտումներ բողոքների ներկայացման և դրամական խարդախությունների վերաբերյալ: Նեսվիժի ամրոցի վիճակը վատթարացել էր ղեկավարության պատճառով, ինչի մասին վկայում են նորանշանակ գույքի կառավարչի բազմաթիվ զեկույցները: Միայն 1830-ականներին ունեցվածքը սկսել է շահույթ բերել[57]:

Հաջորդող օրդինատներին Նեսվիժը քիչ էր հետաքրքրում: Նրանք հիմնականում բնակվում էին Բեռլինում: Արքայազն Ֆրեդերիկ Վիլհելմ Պավել Ռաձիվիլը (Վիլհելմ Ռաձիվիլ) ծնվել է Բեռլինում: Իր ամբողջ կյանքը եղել է զինվորական ծառայության մեջ՝ Պրուսիայի թագավորի ենթակայությամբ, ինչպես նրա հայրը՝ Անտոնի Հենրիխ Ռաձիվիլը: Նա քիչ էր հետաքրքրված Նեսվիժով: Նեսվիժն իր ուշադրությունը գրավել է մեկ անգամ, երբ Վիլնայից արխիվ է բերել՝ հանձնարարելով այն կարգավորել: Օրդինատությունը նրան հետաքրքրում էր բացառապես որպես եկամտի աղբյուր:

Մնալով առանց տիրոջ՝ Նեսվիժի ամրոցը, 19-րդ դարի կեսերին աստիճանաբար սնանկացավ: Վիլհելմ Ռաձիվիլի կարգելու տարիներին ամրոցի վիճակի մասին պահպանվել են Պ. Շպիլևսկու նկարագրությունները: Նեսվիժի ամրոցի նմանատիպ նկարագրությունն իր հուշերում նշել էր նաև Վ.Սիրոկոմլյան. «Ամրոցի ջրուղին անտեսված վիճակում էր, չոր էր, այնտեղ աճում էին տանձենիներ»[58]:

Վիլհելմ Ռաձիվիլիի կառավարման տարիներին Ռաձիվիլների կալվածքների կառավարման գրասենյակ աշխատանքի է ընդունվել Լյուդվիկ Կոնդրատովիչը (Վլադիսլավ Սիրոկոմլյա): Վ. Սիրոկոմլյան սկսել է հետաքրքրվել ամրոցի և քաղաքի պատմությամբ, ինչի արդյուքնում մտադրվել էր գրելու Ռաձիվիլների ընտանիքի, դղյակի և քաղաքի երկհատորյա պատմությունը: Բայց այդ պլաններին վիճակված չէր իրականանալ։ 1853 թվականին Վլադիսլավ Սիրոկոմլյան հրատարակել է իր աշխատությունները «Ճանապարհորդություն իմ նախկին ծայրամասերում» գրքում:

1857 թվականին Ռաձիվիլների ընտանիքի հարուստ հավաքածուից պահպանվել էր 213 կտավ[41]:

Ամրոցի վերածնունդը: Այգու համալիրի ստեղծումը խմբագրել

Պալատական համալիրի վերածնունդը կապված է Անտոնի Վիլհելմ Ռաձիվիլի և նրա կնոջ՝ Մարիա Դորոտի դե Կաստելյան-Ռաձիվիլի, անունների հետ: Ռաձիվիլների վերադարձը Նեսվիժը պայմանավորված է նաև 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում տիրող քաղաքական իրավիճակի հետ:

 
Նեսվիժի ամրոցը, Tygodnik Ilustrowany, 1862 թվական

19-րդ դարի 60-70-ական թվականներին Ռուսաստանը թևակոխել էր բարեփոխումների նոր շրջան: Որոշումներից մեկի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացի չհանդիսացող անձինք չեն կարող ունենալ հողատարածք: Դա իր ազդեցությունն է ունեցել Գերմանիայի քաղաքացիություն ունեցող Ռաձիվիլների շահերի վրա: Մինչև 19-րդ դարի վերջը հրամանագիրը չէր տարածվում նրանց կալվածքների վրա: Այնուամենայնիվ, Ռուսաստանի տարածքում ունեցվածքը չկորցնելու համար, Ռաձիվիլները որոշել են Ռուսաստանի քաղաքացիություն հայցել Անտոնի Վիլհելմի որդիների` Եժիի և Ստանիսլավի համար:

Առաջին անգամ հայրենի բնօրրան զույգն այցելել էր 1865 թվականին: 50 տարվա բացակայությունից հետո Ռաձիվիլներն առաջին անգամ մուտք գործեցին իրենց պատկանող դղյակի բակը: Մարիա Դորոտիի հուշերի համաձայն, ամրոցն իրենից ավերակներ էր ներկայացնում և պիտանի չէր բնակության համար: Դղյակի ջրանցքները մինչև ծայրը լցված էր հողով, իսկ մատուռն օգտագործվում էր որպես ատաղձագործական արհեստանոց: Նեսվիժում գտնվելու հինգ ամիսների ընթացքում զույգը ստիպված էր բնակվել Ռաձիվիլմոնտում՝ Լեոն Ռաձիվիլի կալվածքում:

 
Նեսվիժի ամրոցը Նապոլեոն Օրդայի գծանկարում, 1876 թվական

Նեսվիժի ամրոցի ճակատագիրը Անտոնի Ռաձիվիլը նախաձեռնել էր խորհրդաժողով: Որոշումների համաձայն՝ նշանակվել էին լսումներ, ամրոցի վերականգնման աշխատանքների պատրաստվելու համար: Մեկ տարի հետո պալատի կազմված գրանցամատյանում նկարագրվել էր 75 սենյակն ու նրանցում առկա ունեցվածքը[59]:

 
Иезуитский եկեղեցին (ձախից) և Ռաձիվիլների պալատը (աջից) Նապոլեոն Օրդայի գծանկարներում, 19-րդ դար

1875 թվականին Ռաձիվիլները վերադարձան Նեսվիժ[39]: Մինչև 1880 թվականն ավարտվել է ամրոցի վերականգնման աշխատանքների առաջին փուլը: Այնուհետևսկսվել են աշխատանքներ ամրոցի ինտերիերի վերականգնման և համալրման ուղղությամբ: Դահլիճների զարդարանքներն առաքվել էին Վարշավայից, որտեղ նաև վերականգնվել էին նկարները: Անտոնի Ռաձիվիլը ջանքեր է գործադրել վերադարձնելու ամրոցի նախկին շքեղությունն ու Եվրոպայում ցրված Ռաձիվիլների ամենահարուստ հավաքածուները. օրինակ՝ 200000 ռուբլիով ձեռք է բերվել Նեբորովսկի պալատում գտնվող Ռաձիվիլների արխիվը: 1900 թվականին Վիտգենշտեյնի մոտ գտնվող զենք զինամթերքի հավաքածուն վերադարձվել է ամրոց: Հավաքածուն վերլուծելու և Նեսվիժի ամրոցի Ասպետների դահլիճը ստեղծելու համար հրավիրվել է Դրեզդեն քաղաքի պատմական թանգարանի տնօրեն Էրխենտոլը:

Անտոնի Ռաձիվիլը դիմել է Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ին՝ դեռևս 1812 թվականին առգրավված գանձերը հետ վերադարձնելու խնդրանքով: Նիկոլայ II-ը թույլատրել է թանգարաններից վերցնել միայն այն նմուշները, որոնց նեսվիժյան ծագումը Անտոնին կարող էր ապացուցել:

Էրմիտաժում պահված այդ հավաքածուների մի մասը, 1905 թվականին՝ ամուսնու մահից հետո, ստացել է Մարիա դե Կաստելյանը: Վերադարձված իրերի շարքում էր ԼՄԻ-ի կնիքների հավաքածուն և կայսր Մաքսիմիլիան I-ի ոսկեզօծ թուրը:

Վերականգնելով Նեսվիժի այգին՝ Մարիա դե Կաստելյանը զգալի ուշադրություն է դարձրել այգու միջավայրի փոփոխությանը: Ուշա գետի աջ ափին 1878 թվականին հիմնադրվել է Հին այգին՝ 18-րդ դարի կեսերին հիմնադրված Մխիթարանք այգու տեղում: Ուշա գետի ձախ ափին՝ ամրոցի դիմաց, 1898 թվականին ստեղծվել է Անգլիական այգին, իսկ նրանից հյուսիս՝ Նոր (Մարիսին) այգին: Այգու համալիրի ընդհանուր մակերեսը կազմում էր մոտ 90 հա:

1880-ականների երկրորդ կեսին Նեսվիժի ամրոցը ձեռք է բերել այն ճարտարապետական տեսքը, որն առկա է մինչ այսօր: Պալատի ետնամասում կանգնած կիսապաշտպանիչ ջրանցքի մի հատվածը քանդելով տեղում կառուցվել է երկհարկանի կառույց՝ նեոգոթիկական ոճի աշտարակներով: Եվ հողապատնեշի թափվելը կանխելու համար,կառուցվել է քարե պարիսպ, որի քարերից մեկի վրա փորագրված է կառուցման տարեթիվը՝ 1891 թվականը[60]:

Համալիրը 20-րդ դարում խմբագրել

Ամրոցը 20-րդ դարի սկզբին և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: խմբագրել

Եժի Ֆրիդրիխ Ռաձիվիլը Նեսվիժի հաջորդ օրդինատն է: Նա 1905 թվականին Բեռլինից տեղափոխվում է Նեսվիժ: Եժի Ֆրիդրիխի շնորհիվ Գերմանիայում ապրող ընտանիքներից հավաքվել և Նեսվիժի ամրոց է տեղափոխվել մետաղադրամների, մուսկեթների, կենցաղային իրերի, մարտական դանակների, որսորդական նվաճումների, ծխատուփերի, արարողակարգային հագուստների, թրերի, դաշույնների և այլ իրերի հարուստ հավաքածուներ:

 
1910-ականների վերջը՝ Նեսվիժի ամրոցի հիվանդանոցը:

Հիվանդության պատճառով կյանքի վերջին տարիները նա անցկացրել է Վիեննայում՝ կնոջ հսկողության ներքո: Նեսվիժը շարունակում էր մնալ իր մոր՝ Մարիա դե Կաստելյան-Ռաձիվիլի հսկողության տակ, որը հաճախ գալիս էր այստեղ և ծավալում էր եռուն գործունեություն: 20-րդ դարի սկզբին՝ ամրոցն ամբողջությամբ վերականգնվել է:

20 դարի սկզբին Մարիա դե Կաստելյանը շարունակել է իր աշխատանքը՝ այգու շուրջն համալիրի ստեղծեման ուղղությամբ: Անգլիական պարկում ստեղծվել է ձիարշավարան: Ուշա գետի աջ ափին՝ Հին այգու հետևում, 1913-1914 թվականներին՝ հիմք է դրվել Ճապոնական այգու ստեղծմանը:

1913 թվականի մարտին Ռաձիվիլները նշել են Նեսվիժում իրենց գտնվելու 400-ամյակը: Նեսվիժի միջոցառմանը հրավիրված էին Վարշավայի օպերայի երգչախումբը: 1913 թվականի նոյեմբերի 3-ին Վարշավայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Յան Յակուբովսկու հետ՝ Նեսվիժի մասին պատմական ձեռագիր գիրք գրելու վերաբերյալ: Գիրքը այդպես էլ չի ավարտվել՝ պատվիրատուների մահվան պատճառով, իսկ հետո սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը[61]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմտյան ճակատի երկրորդ բանակի շտաբը տեղակայված էր Նեսվիժում: Ռուսաստանի ռազմական իշխանությունների հրամանով՝ 1915 թվականի օգոստոսին Նեսվիժի ամրոցը վերցվել է պահպանության: Ամրոցում այդ ժամանակ տեղակայված էր ռազմական հիվանդանոցը, որտեղ այլոց հետ միասին բուժվում էր ռուս արձակագիր Կ.Պաուստովսկին: Նա այս իրադարձությունները նկարագրել է իր ինքնակենսագրական վեպում՝ «Փտած ձմեռ»: Պատերազմն ընդհանուր առմամբ խնայել է ամրոցը և նրա հարստությունները[62]:

Խորհրդային իշխանությունների հաստատումն ու ամրոցի աղքատացում: խմբագրել

1917 թվականի հոկտեմբերի 29-ին Նեսվիժում Խորհրդային իշխանությունների հաստատվելուց հետո Ռաձիվիլները լքել են ամրոցը:

Սոլդատովի գլխավորությամբ 1919 թվականին քաղաք եկան չեկիստները, որոնք թալանեցին քաղաքի և դղյակի ողջ հարստությունը: Տեղական կոմունիստների փորձը պայքարել ֆեոդալական կարգի դեմ՝ ցրվել է մահապատժի սպառնալիքով[63]: Հետագայում Նեսվիժի գնդի օգնությամբ կոմունիստները զինաթափել են Սոլդատովի ջոկատը: 1919 թվականի «Զվյազդա» թերթի թիվ 388 համարում հրատարակված նյութը պատմում էր Նեսվեժի պալատի գոբելենների և այլ անգին հարստությունների անհետացման մասին:

Բելառուսի թանգարանի գլխավոր հրահանգիչ Լ. Զամկովը 1919 թվականի փետրվար ամսվա սկզբին գործուղվեց Նեսվիժ՝ պալատը ստուգելու: 1919 թվականի փետրվարի 17-ի հուշագրում նշվում էր արվեստի գործերին հասցված վնասը: 1920 թվականի սեպտեմբերի 8-ին կազմվել է Նեսվիժի ամրոցի գույքի գույքագրում՝ 1500 իրերի անվամբ Հանձնաժողովին չի հաջողվել պարզել գողացված ունեցվածքի գտնվելու վայրը:

Ամրոցը գործնականում առանց վերահսկողության մնացել է մինչև 1921 թվականը, երբ Ռաձիվիլները վերադարձել են հայրենի բնօրրան[64]:

Ամորցը միջպատերազմյան ժամանակաշրջանում խմբագրել

Ռիգայի խաղաղության պայմանագրից հետո Արևմտյան Բելառուսի տարածքն անցել է Լեհաստանին: Արքայազն Ալբրեխտ Անտոնի Ռաձիվիլը կարող էր վերադառնալ ամրոց: Արքայազն Ալբրեխտ Անտոնին մեծ ուշադրություն է դարձրել ամրոցի նախկին հարստության վերականգնմանը և կորցրած գանձերի վերադարձին: 1928 թվականին ԽՍՀՄ կառավարությունը վերադարձրել է Լեհաստանին 1792 և 1812 թվականներին թալանված Նեսվիժի հարստության մի մասը: Ալբրեխտ Ռաձիվիլի ղեկավարման տարիներին հաշվարկվում էր 225 նկար: Ամրոցում հաշվառվում էր 20 հին թնդանոթ, որոնցից մի քանիսը, ինչպիսին Հիդրան, կանգնեցված էին ամրոցի բակում: Ալբրեխտ Ռաձիվիլի կողմից՝ հաշվի առնելով զինամթերքի պատմական արժեքը, մի մասը տեղափոխվել է Կրակովում գտնվող Վավել բարձունքի թանգարան, իսկ մի մասն էլ՝ Լվովի թանգարան:

1920-ականների սկզբին Ալբրեխտ Անտոնին սկսել է կարգի բերել նաև զենքի հսկայական հավաքածուն, որի թվաքանակը հասել էր 1000-ի:

 
1936 թվականին Արքայազն Ալբերտի հուղարկավորությունը:
 
Միջպատերազմյան ժամանակաշրջանում պալատական համալիրի տեսքը

Միջպատերազմյան շրջանում Նեսվիժի ամրոցը դարձել էր քաղաքի մշակութային կենտրոն՝ շնորհիվ արքայազն Ալբրեխտի: Նրա կառավարման օրոք Բ. Տավրոգինսկին ավարտել է գրքի վրա աշխատանքները՝ Նեսվիժի և նրա տերերի պատմությանը մասին, որը լույս է տեսել 1937 թվականին:

Արքայազնի անձնական կապերը նպաստել են, որ Վարշավայի և Վիլնյուսի թատրոնների Նեսվիժում ելույթներ : Միջպատերազմյան շրջանում ամրոց այցելել են մարշալ Յուզեֆ Պիլսուդսկին (1926 թվական) և Լեհաստանի նախագահ Իգնասիա Մոսցիցկին (1929 թվական): 1926 թվականի հոկտեմբերի 25-ին Նեսվիժի Ռաձիվիլների պալատում տեղի է ունեցել «Վիլնյուսի պահպանողականների» ներկայացուցիչների համագումար և հանդիպում մարշալ Յոզեֆ Պիլսուդսկու հետ: Յոզեֆ Պիլսուդսկու ժամանելը բավականին լայն ռեզոնանս ուներ և կապված էր Լեհաստանի Ազգային ժողովրդավարական կուսակցության դեմ դաշնակիցներ ձեռք բերելու Պիլսուդսկու կողմից կազմակերպված Մայիսյան հեղաշրջումից հետո (1926 թվական) և «Վերակազմավորման» պլանների հաստատման հետ: Յոզեֆ Պիլսուդսկու հանդիպումը Նեսվիժում «Արևելյան Կրեշի» մագնատների հետ, բրիտանական մամուլին հնարավորություն է տվել ստեղծել սկանդալ, որի համաձայն, բնականոն հանդիպման փոխարեն իրականում Նեսվիժում անցկացվել էր լեհական «արքայականների» համագումար, որում քննարկվում էր արքայազն Ալբրեխտի Անտոնի Ռաձիվիլի թեկնածությունն առաջադրել լեհական թագավորական գահին:

Ալբրեխտի կրտսեր եղբայրը՝ Լեոն Վլադիսլավ Ռաձիվիլը Նեսվիժի տասնյոթերրոդ և վերջին օրդինատն էր (1939 թվականի սկզբից): 1939 թվականի հուլիսի կեսերին լեհական Սեյմը որոշել է վերացնել բոլոր օրդինատությունները: Այդպիսով Նիկոլայ Քրիստոֆեր Ռաձիվիլ Սիրոտկայի կողմից դրված ունեցվածքի փոխանցման սկզբունքը՝ բացառապես ընտանիքի ավագ տղամարդ ներկայացուցչի միջոցով, չեղյալ է հայտարարվել[65]:

Ամրոցն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խմբագրել

1939 թվականի սեպտեմբերի 1-ին սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ 1939 թվականի սեպտեմբերի 17-ին Կարմիր բանակը սկսել է Արևմտյան Բելառուսի և Ուկրաինայի ազատագրման արշավը: Նեսվիժը գործնականում գտնվում էր ԽՍՀՄ-ի հետ սահմանին և Կարմիր բանակն առաջին իսկ օրը գրավել է քաղաքն ու ամրոցը:

Կարմիր բանակի զինվորները Ռաձիվիլ ընտանիքին հայտնաբերում են Նեսվիժում, որտեղ նրանք հույս ունեին սպասել պատերազմի ավարտին: Ամբողջ ընտանիքը իշխանի մոր՝ Մարիա Ռոզա Ռաձիվիլի հետ միասին անմիջապես ձերբակալվել է: Մինչև 1940 թվականը Ռաձիվիլների ընտանիքը գտնվում էր ԽՍՀՄ-ում: Շնորհիվ Իտալիայի թագուհի Ելենա Չերնոգորսկայայի կոչին, որը Մարիա Ռոզայի հետ ընկերական հարաբերությունների մեջ էր, Իտալիայի արտաքին գործերի նախարար Չիանո Գալեացցոյին օգնություն ցույց տալու համար նրանց թույլատրվել է մեկնել արտասահման:

1939 թվականի սեպտեմբերին ամրոցն անմիջապես նոր կառավարության կողմից վերցվել է պաշտպանության տակ: Այստեղ նշանակվել է հատուկ հանձնակատար, որը պատասխանատու էր դղյակում տեղադրված արժեքների անվտանգության համար: Ճակատագրի հեգնանքով կոմիսարի անունը, ինչպես ամրոցի ստեղծողի մականունը, Սիրոտկա էր: 1939 թվականի նոյեմբերի վերջին՝ Արևմտյան Բելառուսում պատմական և հեղափոխական հուշարձանների և թանգարանների ուսումնասիրության արդյունքում, ԲԽՍՀ-ի ժողովրդական կոմիսարիատը եզրակացրել է, որ ամրոցում անհրաժեշտ է թանգարան ստեղծել:

1939 թվականին գրող Վալենտին Կատաևն այցելելով ամրոց և առաջնորդի հետ շրջելով նրա սրահներով, գրել էր այդ մասին իր հուշերում: Բայց Կատաևին հատկապես տպավորել էր Ասպետական դահլիճը: Նա այդպիսի բան չի տեսել նաև Մոսկվայի թանգարաններում.

  «Մի շարք ասպետներ տեղադրվեցին սպիտակ պատերի երկայնքով՝ փայլելով արծաթով և ոսկով: Կանգնած էին հեծյալ ասպետները՝ սաղավարտներին ջայլամի փետուրներ ամրացված:»  

:

Ի.Ս. Ստալինին ուղղված նամակում, Բելառուսի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղար Պ. Կ. Պոնոմարենկոն նշել է, որ ամրոցի արժեքները մեծ են, իսկ «գրադարանին պարզապես գին չկա»:

Համաձայն ԿԲԲ (բ) Կենտրոնական Կոմիտեի 1941 թվականի հունվարի 3-ի հրամանի, Նեսվիժի արժեքների ամբողջ հավաքածուն բաժանվել է: Մինսկի Բելառուսի արվեստի թանգարանին տրամադրվել է 264 նկար (այդ թվում՝ Ռաձիվիլների ընտանիքի 64 դիմանկար), սլուցկի գոտիները, կահույքը, զենքի և զինամթերքի հավաքածուները տեղափոխվել են Բելառուսի պատմության ազգային թանգարան և «Բելառուսֆիլմ» կինոստուդիա[41]: Որսորդական դահլիճի ցուցանմուշներ տեղափոխվել են Բելոստոկում գտնվող Բելովեժսկի պետական արգելոց, տարազները` Բելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոնին և Արվեստի գործիչների պալատին: Հավաքածուն իրականում տեղափոխվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ և գերմանացիների կողմից Մինսկի արագ գրավման պատճառով հնարավոր չի եղել տարհանել: Դեռևս չգույքագրված այս հավաքածուները, արխիվի և գրադարանի հետ միասին, հետագայում տեղափոխվել էր Գերմանիա: Պատերազմի սկզբում Մինսկում պահված Նեսվիժի ամրոցի թնդանոթները, որոնք դեռ տարհանված չէին, գերմանացիները 1942 թվականին տեղափոխել էին Բեռլինի Զեյխհաուս, որտեղ երկուսը ոչնրչացվել էին պատերազմի ավարտին քաղաքի ռմբակոծության ժամանակ[66]:

1941-1944 թվականների ամրոցի գրավման տարիներին այստեղ տեղակայված էր գերմանական ռազմական հիվանդանոցը[62]:

Հետպատերազմյան ժամանակաշրջան: Ամրոցում տարածքում առողջարանի տեղակայումը: խմբագրել

 
Խորհրդային տարիներին Նեսվիժի առողջարանը տեղակայված էր ամրոց-պալատական համալիրում

Պատերազմն ավարտվելուց հետո սկսվել է աշխատանք` կորած արժեքների որոնման և վերադարձման ուղղությամբ: Հանձնաժողովը գլխավորում էր Լենինգրադի մերձակայքում գտնվող Պավլովսկի պալատի գլխավոր պահապան՝ Ա.Մ. Կուչումովը, իր եռուն գործունեության շնորհիվ, Գերմանիա արտահանված ցուցանմուշները մասամբ վերադարձվել էին ԽՍՀՄ, իսկ 1948-1960 թվականներին Մինսկի Ռաձիվիլների արխիվը տեղափոխվել է Բելառուսի ազգային պատմական արխիվ, որտեղ այն կազմում է առանձին ֆոնդ (ֆ. 694), իսկ Ռաձիվիլի գրադարանը տեղափոխվել է ԲԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիայի հիմնարար գրադարան:

Արվեստի պատկերասրահի մի մասը հայտնաբերվել է վնասված: ԲԽՍՀ-ի Մշակույթի նախարարության այն ժամանակվա ղեկավարությունը նշանակալի չհամարել է աշխատող մարդկանց ճնշողների դիմանկարները: 1950 թվականին Վարշավայի ազգային թանգարանին փոխանցվել է Ռաձիվիլների 63 դիմանկարները: Նախկին Նեսվիժի պատկերասրահի 264 նկարներից միայն 57 նկար է պահվում Բելառուսի ազգային արվեստի թանգարանում:

Նմանատիպ ճակատագիր է ունեցել նաև Նեսվիժի ամրոցի թնդանոթների հավաքածուն: Չնայած պատերազմից հետո այն վերադարձվել է ԽՍՀՄ-ին, սակայն 1948 թվականին զենքերը տեղափոխվել են Լեհաստան և այդ ժամանակվանից մինչ այսօր պահվում է Վարշավայի Լեհական բանակի թանգարանում[41]: 1950-60-ական թվականներին Բելառուսի թանգարանային ֆոնդից փոխանցվել է պահպանման նպատակով ավելի քան 80 միավոր նմուշ[41][67]:

ԽՍՀՄ օրոք, համալիրում տեղակայվել է Նեսվիժի առողջարանը, որը ենթարկվում էր ԽՍՀՄ ՆԳԺԿ/ԿԳԲ-ին, այնուհետև ԲԽՍՀ-ի առողջապահության նախարարության Չորրորդ գլխավոր տնօրինությանը[68], իսկ վերջում՝ «Մեժկոլխոզզդրավնիցայի» ղեկավարությանը: ԲԽՍՀ-ի առողջապահության նախարարությանն առողջարանը հանձնելու ժամանակ այն նախատեսված էր 175 հիվանդի համար (տարեկան 3 հազար մարդ): Առողջարանի կլինիկական բաժանմունքն ուներ 25 տեղով՝ լուրջ հիվանդություններ ունեցող հիվանդների բուժման համար[68]: Նյարդային հիվանդանոց ուղարկվում էին նյարդային և սիրտ-անոթային համակարգերի հիվանդություններ, ինչպես նաև հենաշարժիչ համակարգի խնդիրներ ունեցող հիվանդներին[68]: 1950-ականների «վերակառուցման» ընթացքում ամրոցի գրեթե բոլոր տարածքները հարմարեցված էին բուժհաստատության համար: Մեկ անգամ ևս ամրոցը բազմաթիվ փոփոխությունների ենթարկվել է 1960-ականներին, երբ նրա մեջ տեղադրվել է գոլորշով ջեռուցման համակարգ, մինչդեռ 18-րդ դարերի սալիկապատ վառարաններն ու բուխարիների մեծ մասը ոչնչացվել է: 1980-ականներին ոչնչացվել են 16-17-րդ դարերի հոլանդական սալիկապատ վահանակները: Վահանակներից հիշողություն են մնացել դրանց ոչնչացումից քիչ առաջ արված լուսանկարները: Գործնականում, նոր հազարամյակի ընթացքում, քիչ բան է մնացել հին ամրոցից, ինչը մեզ հիշեցնելու էր իր տերերի փառահեղ պատմության մասին[66]:

Հրետանի խմբագրել

17-րդ դարում Նեսվիժի ամրոցի հրետանու կազմում կար թվով 100 թնդանոթ: Մինչև 1733 թվականը նրանցից մնացել էր ընդամենը 30-ը։ Այդ ժամանակ ամրոցում կար 406 հրացան և 59 «ենիչեր», որոնք օգտագործվում էին Նեսվիժի ենիչերիների կայազորում[3]:

 
16-17-րդ դարերի Նեսվիժի ամրոցի հրացաններից։

Բելառուսում առաջին անգամ հենց Նեսվիժում է ստեղծվել թնդանոթների ձուլման արտադրամաս (լյուդվիսարնա): Լյուդվիսարնան գտնվում էր ամրոցի մուտքի աջ կողմում՝ երեք հարկանի քարե շենքի կողքին[69]: Արդեն 1576 թվականին այստեղ ձուլվել են առաջին թնդանոթների շարքը, որոնք արձակում էին երկկողմանի միջուկներ: Նույն թվականին այստեղ պատրաստվել է նաև ականանետ: Երկու թնդանոթ պատրաստվել է 1577 թվականին: 1597 թվականին Նեսվիժի լյուդվիսարնայում պատրաստվել են թնդանոթների և ականանետերի շարք, որոնք անվանվել են քրիստոնեական սրբերի անուններով՝ «Սուրբ Հովհաննես», «Սուրբ Մարկոս», «Սուրբ Միքայել», «Սուրբ Ռաֆայել», «Սուրբ Մեթյու», «Սուրբ Մարկոնեզ»: 1598 թվականին արտադրվել է ավելի քիչ թնդանոթ, այն պատճառով, որ Նեսվիժի և Միրի ամրոցների համար այստեղ զանգեր էին պատրաստվում: Զանգերն իրենց ղողանջի համար ստացան «Ցիմբալներ» անվանումը: 300 տարի շարունակ հնչում էր «Ցիմբալների» ձայնը:

1598 թվականին նրանք սկսել են արտադրել թնդանոթի և ականանետերի նոր խմբաքանակ: Յուրաքանչյուր թնդանոթի փողի վրա փորագրված է նրա բնօրինակ անվանումը: 1598 թվականին պատրաստվել էր «Կոկորդիլոս» ականանետը, 1599 թվականին՝ «Սալամանդեր» ականանետը, որն արձակում էր հրե միջուկներ, թնդանոթներ՝ «Ցերբեր», «Հիդրա», ինչպես նաև «Սուրբ Յուրի», «Սուրբ Ալեքսանդր», «Սուրբ Գևորգ» ականանետեր: 1600 թվականին ձուլվել են «Սուրբ Քրիստոֆեր», «Բախուս», «Խաղող», «Բու», «Թութակ», «Կիրճ» թնդանոթները: Այնուհետև 1602 թվականին ընդմիջումից հետո պատրաստվել է «Մելուզինա» թնդանոթը[70]:

16-րդ դարի վերջից մինչև 17-րդ դարերի սկիզբ Նեսվիժում զենքի արտադրությունը ղեկավարել է գերմանացի Գերման Մոլտցֆելդը: Այս բարդ և շատ ծանր գործընթացն արհեստավորների հմուտ խմբի աշխատանքն էր, որոնք հիմնականում կազմված էին բելառուսցի վարպետները: Նրանք մասնակցել են թնդանոթների տեսքի ստեղծմանն ու ձուլմանը, «ավարտել են փողը», իրականացրել են բրոնզե զարդանախշեր սաղարթի, խաղողի, թռչունների, կենդանիների և սրբերի պատկերներով:

 
1930-ականներին Հիդրա թնդանոթը Նեսվեզի պալատի բակում

Վարպետների կողմից ձուլած զենքերն արվեստի օրինակ էին: Նրանց փողերը նման էին տարօրինակ սյուների, միահյուսված ծառերի փողերը` ծավալուն չիյուկ նախշերով (թութակներ), բու, յոթգլխանի հրեշներ, շների գլուխներ և այլն: Դրանք զենքերին տալիս է էին էկզոտիկություն և գրավչություն[71]: Օրինակ՝ Կրկես թնդանոթը պատրաստվել է Հոնիական սյուների տեսքով, «Հիդրա»ն՝ Կորինֆիական սյունի տեսքով, որի հետևում ձուլվել է պենտագլխանի հիդրան: Թնդանոցներից մեկը ձուլվել է որթատունկի տեսքով՝ ծածկված խաղողի որթով, որի հիմքում Ցերբերի գլուխն էր[69]:

Ինքնատիպ էին նաև փողերի լատիներեն արձանագրությունները («Հիդրա. սուգի նախապատրաստում, շուտով շոշափվում էր սև նշանով», «Թութակ. բոլորին սպանում եմ, ում ես հարվածել եմ ծուռ կտուցով», «Բու. Ես կանխատեսում եմ բոլորի համար աղետ, եթե ինչ-որ մեկն այստեղ է գալիս որպես ավերիչ», «Խիմերա. Ես ոչնչացնում եմ թշնամուն պայծառ խիմերայի կրակոտ կոկորդով»)[71]:

Բոլոր թնդանոթները զարդարված էին Երուսաղեմի խաչով: Որբուհու նշանն էր, որ պատկանում էր Սուրբ գերեզմանի ասպետներին[72]:

Նեսվիժում թնդանոթների ձուլումը շարունակվել է 17-18-րդ դարերում, այնուհետև արտադրվել են երկաթի զանգվածով վել է ֆունտանի թնդանոթներ: 1763 թվականին ձուլվել է երեք ֆունտանի բրոնզե թնդանոթների շարք և 12 հրազեն: Երկու ֆունտանի թնդանոթներ են արտադրվել 1749, 1753, 1756, 1760 և 1762 թվականներին: 1758 թվականին Ստանիսլավ Օգոստոս թագավորի ներկայությամբ, ձուլվել է 24 ֆունտանի թնդանոթ, որի վրա փորագրված էին թագավորն ու նրա դռնապանները: Այդ տարի Նեսվիժում կար թվով 66 թնդանոթ[71]:

Ներկայումս պահպանված Նեսվիժի թնդանոթներից հինգը`Հիդրա, Բու, Թութակ, Խիմերա, Կրկես, գտնվում են Վարշավայի լեհական բանակի թանգարանում, ևս մեկը՝ «Մելուզինան», գտնվում է Ստոկհոլմի հրետանային թագավորական թանգարանում: «Ցերբեր» թնդանոթը գտնվում է Սանկտ Պետերբուրգի հրետանու թանգարանում[69]:

Արդեն 20-րդ դարի առաջին կեսին ամրոցի հրետանին հետաքրքրում էր լեհ հետազոտողները։ Զենքի հավաքածուն երկու անգամ նկարագրվել է լեհ գիտնականների մենագրություններում[73][74]:

Զբոսայգու համալիր խմբագրել

Համալիրի շինարարությունը չի սահմանափակվել միայն ամրոցի կառուցմամբ: Ամրոցի տերերն ակտիվորեն օգտագործել են նաև մոտակա տարածքները: Դեռևս 1585 թվականից իշխան Նիկոլայ Քրիստաֆոր Ռաձիվիլ Սիրոտկան ժամանակակից զբոսայգու տարածքում ուներ ամառային առանձնատուն` Ալբա, իսկ նրա ժառանգ Կարոլ Ստանիսլավ Պանե Կոխանկու Ռաձիվիլը հրամայում է ամրոցի մոտ հսկայական անտառ (300 հա) հատել և դրր տեղում պալատական համալիր կառուցել[75] (այժմ այստեղ «Ալբա» այգու համալիրն է):

Ժամանակակից զբոսայգու համալիրի առաջացումը կապված է Անտոնիա Ռաձիվիլիի կնոջ՝ Մարիա դե Կաստելյանի անվան հետ, որի ղեկավարությամբ իրականացվել են այգիների համալիր ստեղծումը: Լանդշաֆտային տիպի այգիները ստեղծվել են 1879 թվականին՝ Ուշա գետի մոտ: Զբոսայգու համալիրը ստեղծվել է ջրուղու պատնեշների և ամրությունների մոտակա տարածքում: Բարձրադիր տարածքները մնացել են անփոփոխ, իսկ ցածր տեղերում իրականացվել են նվազագույն հիդրավլիկ աշխատանքներ՝ լճակների ջրային ռեժիմը կարգավորելու և ճահճուտների ջրահեռացման ուղղությամբ, իսկ որոշ տարածքներում իրականացվել է նաև մակերևույթի հավասարեցումներ:

 
Վայրի լճակն առանձնացնում է Մարիսինի զբոսայգին Օզերինից և Հարթավայրային

Նեսվիժի զբոսայգու համալիրն ըստ ժամանակահատվածի, նախագծի և ճարտարապետության, տնկարկների ընտրության, բաժանվում է 5 մասի[76].

  1. Ամրոցի զբոսայգի (11 հա)։
  2. Հին կամ Օզերին զբոսայգի (16 հա)։
  3. Ճապոնական կամ Պլինտովկա զբոսայգի (7 հա)։
  4. Նոր կամ Մարիսին զբոսայգի (22 հա)։
  5. Անգլիական զբոսայգի (10 հա):

Լանդշաֆտները միավորվում են Վայրի, Ամրոցի և Բեռնարդեսկի պուրակների կողմից[76]: Զբոսայգու տարածքը՝ ներառյալ ջրհորների հետ միասին, կազմում էր մոտ 100 հա: Համալիրը բաղկացած է 5 ինքնավար լանդշաֆտային գոտուց, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ավարտական կոմպոզիցիան: Ամրոցի և Վայրի զբոսայգիների պուրակները բաժանարար դեր են կատարում՝ բաժանելով զբոսայգիներն աջափնյա և ձախափնյա հատվածների[77]:

Զբոսայգու համալիրի ստեղծման գործում առանձնանում է մի քանի ժամանակաշրջան[78].

  1. 1878-1905 թվականները՝ Հին այգու հիմնադրումից մինչև Անգլիական և Մարիսինի զբոսայգիներում աշխատանքի ավարտը:
  2. 1911-1914 թվականներ` Ճապոնական զբոսայգու ստեղծում և Պոպովայա Գորկայի ծառատունկի իրականացում։
  3. 1935-1939 թվականներ` բնորոշվում է Կարոլինա բնավայրի Լեբյաժիմ լճակի շրջակայքում տնկարկներով։

1878-1912 թվականներին զբոսայգու գլխավոր այգեպանը (պլանավորման և ընդարձակ կառույցների ձևավորման գրեթե ամբողջ ժամանակահատվածում) եղել է Անդրեյ Պաստարեմչակը: Նա սովորել էր Պոզնանի այգեգործության դպրոցում, Եվրոպայի և Ռուսաստանի մի շարք քաղաքներում։ Համաշխարհային լանդշաֆտային այգիների արվեստի գլուխգործոցներին ծանոթանալը բարենպաստ ազդեցություն է ունեցել նրա բնօրինակ աշխատանքի վրա: Օգնականները, իսկ հետո նաև նրա աշխատանքի իրավահաջորդները եղել են Անտոն Կովալսկին, Միխայիլ և Ադոլֆ Ստոտսկիները, Իվան Ցվիրկոն, Անտոն Գլինսկին էին[76].

1913-1914 թվականներին իրականացվել է լանդշաֆտի բարեկարգման աշխատանքներ։ Զբոսայգում տնկվել էին սովորական և Էնգելմանի եղևնիներ, Դաուրյան և սիբիրական խեժափիճիներ, Վեյմուտովայի և սև սոճիներ, սովորական բրգաձև կաղնիներ, ամերիկական խոշոր տերևներով լորենիներ, դեկորատիվ շատ թփեր[77]։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զբոսայգին շատ է տուժել։ Կտրվել են երիտասարդ տնկարկները, բազմաթիվ ծառերի ստորին հատվածում ճյուղերը մաքրվել են, ինչը նվազեցրել է դրանց դեկորատիվությունը:

Հետպատերազմյան շրջանում այգում տեղադրվել են երկու հուշարձան.

  1. «Վիստավոչնայա պոլյանա» ջահի կողքին, որտեղ 1941 թվականին ֆաշիստական զավթիչները կոտորել են Նեսվիժի խաղաղ բնակչությանը։
  2. Ամրոցի արևմտյան բաստիոնի մոտակայքում` Նեսվիժի ազատագրման ընթացքում զոհված սովետական զինվորների եղբայրական գերեզմանի վրա (հուշարձանի ստորոտում այրվում է հավերժական կրակը):

1963 թվականին Նեսվիժի զբոսայգու համալիրը հայտարարվել է հանրապետական նշանակության բնության հուշարձան։ 1960-ական թվականների սկզբներին՝ ճարտարապետ Ռուդենկոյի գլխավորությամբ, մշակվել էր այգու վերանորոգման-վերականգման ծրագիրը, որն իրականացվել է մասամբ։ 1985-1991 թվականներին իրականացվել էին տարածքի բարելավման վերանորոգման-վերականգման աշխատանքներ («Մինսկպրոեկտ», գլխավոր ճարտարապետ Մ. Ֆ. Ժլոբա) [76].

Ամրոցի կամ Անտոնիի զբոսայգի խմբագրել

 
Ամրոցի զբոսայգին

Մուտքը դեպի զբոսայգի սկսվում է հին դարպասից, որը զարդարված է Ռաձիվիլների ընտանիքի զինանշանով` «Շեփորներով»: Զինանշանի վրա պատկերված է արծիվ (ուժի նշան), որի կրծքավանդակի վրա պատկերված վահանին երեք որսորդական եղջյուրներ են և Էնթոնի Վիլհելմ Ռաձիվիլի մոնոգրամը: Դարպասի ետնամասում բացվում է տեսարան դեպի Ամրոցի ծառուղին, որն իրենից ներկայացնում է 450 մ երկարությամբ պատնեշ՝ եզրապատված դարավոր ծառերով: Բույսերի տնկարկներից գերակշռում է սրատերև թխկին, բաբելոնական ուռենին, հանդիպում են նաև ուռենիներ, որոնք առանձնանում են կանաչ ֆոնի վրա այլ տնկարկներից:

 
Ամրոցային զբոսայգու հողե պատնեշը։

Հողե պատնեշը կառուցվել է 1870-1875 թվականներին։ Մինչ այդ ամրոցը քաղաքին կապում էր մոնտաժվող երկար կամրջի միջոցով, որը լավ տեսանելի է Տ. Մակովսկիի փորագրության մեջ։ Կամուրջն ուներ պաշտպանողական նշանակություն, բայց կորցնելով իր այդ ֆունկցիան` փոխարինվել է ամբարտակով։ Ծառուղին հանդիսանում է Անտոնիի զբոսայգու մի մասը (այգու անվանումը կապված է ի պատիվ Անտոնի Վիլհելմ Ռադձիվիլի)[78]:

Զբոսայգու տարածքի կանաչապատման աշխատանքները սկսվել էր 19-րդ դարի սկզբներին։ 1810 թվականի Նեսվիժի հատակագծում երևում է, որ ճանապարհը, որն անցնում է ջրամբարի արտաքին եզրով երեք տեղում երկու կողմից տնկվել է ծառերով, չորրորդում (հյուսիսարևելյան)` մի կողմի վրա: Ինչպես նշել է Վ. Սիրոկոմլյան, 1830-ական թվականներին ջրուղու լանջին աճում են վայրի թփեր և մեկ ու մեջ տանձենիներ, իսկ դիմային բակի կենտրոնում կանգնած էին մի խումբ կեչիներ և կաղամախիներ: Գ. Գումինսկու փորագրությունում, որը կատարվել է ավելի ուշ, տեսանելի, որ այգու կենտրոնում գտնվող ծառերը փոխարինվել են 15-16 մ տրամագծով ծաղկե ծաղկեբույլերով, իսկ առաջին թևի մուտքի մոտ տնկվել են դեկորատիվ թփեր:

Այժմ Անտոնիի զբոսայգին ներառում է իր մեջ մուտքի պատնեշն ու ամրոցին ամիջապես հարող տարածքը: Լանդշաֆտի բնույթը գործնականում չի փոխվում դեպի կամուրջը՝ որը ջրուղու վրայով նետված էր դեպի ամրոցի աշտարակային դարպասը: 1961 թվականին այգում կառուցվել է «Սպուտնիկ» քանդակը՝ ի պատիվ Երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակի: Այստեղ աճում է Նեսվիժի միակ գլեդիչիայի նմուշը: Ամրոցի հարակից տարածքի կանաչապատումն իրականացվել է երեք մակարդակներով՝ ջրուղու եզրի երկայնքով, լիսեռի խորանարդի երկայնքով և ամրոցի ներքին տարածքի բակերում:

Ամրոցի այգում կան մեծ թվով էկզոտիկ բույսեր: 1954 թվականին, ճարտարապետ Ռուդենկոյի նախագծի համաձայն, ամրոցի բակում տեղադրվել է քառակուսի հրապարակ: Հրապարակի կենտրոնական հատվածն էլիպսի տեսք ուներ, իսկ առաջին պլանում` ջրհորի, որը լավ զարդարված էր տեղական արհեստավորների գործի կաշվե երկաթյա մանրամասներով, ինչպես նաև «Ամուրը գավաթով» քանդակը[76]: 21-րդ դարի սկզբի վերակառուցումից հետո բուսականությունն անհետացել է բակից, մնաց միայն ջրհորը:

Ամրոցի հարավային մասում՝ նախկին ախոռների դիմաց, գտնվող մի փոքրիկ բակում (ախոռ կամ ֆերմա), որը գտնվում է ամրոցի պարիսպներին հարակից ջրուղու կողքին, զարդարված է մի խումբ կապույտ եղևնիներով, ծաղիկներով, իսկ ամրոցի պարսպապատն ու աշտարակը ծածկված են վայրի խաղողներով: Ամենափոքր դղյակի բակը գտնվում է արևելյան մասում՝ պալատական համալիրի և հարթակի միջև: Այստեղ տնկված են հացենիներ և կապույտ եղևնիներ: Ծածկած սանդուղքը` խաղողի ճյուղավորված պերգոլայի տեսքով, տանում է դեպի թեքահարթակները:

Տարբեր ժամանակներում ամրոցում տնկում էին թփեր՝ ալորենու տարատեսակներ, տարբեր տեսակի յասամաններ և հասմիկներ: Հինգ տերևանոց խաղողը, ամուրյան խաղողը և մշակովի խաղողը, ակտինիդիա խաղողն օգտագործվում էին ամրոցի պատերը և տեսանելի զրուցարանները զարդարելու համար: Ջրային հատվածի արտաքին մասում ամրոցը շրջապատված է շրջանցիկ լայն ճանապարհով, որոնք տնկված են սրատերև թխկիներով[76]:

Ամրոցի զբոսայգին ներառում է նաև ծառուղիներ, որոնք ամրոցը շրջանակում են ճահճի ափի պաշտպանական երկայնքով և երկու կածաններով: Թատրոնի ծառուղին գտնվում է ամրոցի հարավում և ունի կիսաշրջանի տեսք: Անցյալ ժամանակներում տաք եղանակին պալատան թատրոնը տալիս էր թատերական ներկայացումներ, իսկ հանդիսատեսը գտնվում էր պաշտպանական ջրուղու մյուս կողմում: Երկրորդ կածանը գտնվում է ամրոցի արևելյան կողմում և զարդարված է գրանիտե պատվանդանների վրա երեք բրոնզե ծաղկամաններով (տեղադրվել է 1992 թվականին, քանդակագործ՝ Վալերի Յանուշկևիչ)[78]:

Հին զբոսայգի կամ Օզերին խմբագրել

 
Հուշարձան այգու հիմնադիր Մ. Քաստելjանի պատվին: Մոտակայքում են գտնվում են առաջին բարդու մնացորդները, որը Հին այգու տարածքում միակ ծառն է։

Հին զբոսայգին հիմնադրվել է 1878 թվականին Վայրի լճակի ձախ ափին՝ շուկայի հրապարակի տեղում, որտեղ նախկինում աճում էր միայն մեկ ծառ՝ կանադական բարդի, որի տեղում կար մի արձանագիր քար հետևյալ մակագրությամբ. «Այգու ամբողջ տարածքում տնկելու պահին, գտնվում էր միայն այդ բարդին»։ Այգում կա հուշարձան գլաքար (հայտնի է որպես ցանկության քար)[78]՝ ի պատիվ իր ստեղծողի․ «Ի հիշատակ այս այգու տնկման 25 ամյակի, ինչպես նաև երախտագիտության նշան՝ արքայադուստր Ռաձիվիլի կողմից ամրոցը Մարի Կաստելինների հետ զարդարելու այսքան տարիների աշխատանքի համար: Այս քարը 1903 թվականին դրել է նրա շնորհակալ ամուսինը՝ Անտոն Ռաձիվիլ XIV-ը, Նեսվիժի շքանշանակիր»:

 
Հին զբոսայգու բացատներից մեկը:

Ծառերի մեծ մասը տնկվել է 19-րդ դարի վերջին, լանդշաֆտների հետագա մշակումն իրականացվել է մինչև 1920-ականների վերջը: Չնայած այն հանգամանքի, որ Օզերինի պուրակը ձևավորվել է լանդշաֆտային ոճով, կան թխկու, լորենու, շագանակի, բոխու բազմաթիվ ծառուղիներ: Օզերինի մուտքը շրջանակված է երկու զույգ սալիկներով երկաթյա դարպասով և փոքրիկ այգեպանի տնակով: Բացի հիշատակի քարի կտորներից, այգու այս հատվածում ժամանակին տեղադրվել են կեչուց տուն, հոլանդական ջրաղաց, եռաստիճան սոլյարի և զրուցարան-վրան` հետևազորի գլխարկի տեսքով:

 
Փրկարար շան հուշարձանը։
 
Ջրահարս։

Հին զբոսայգու լանդշաֆտային կոմպոզիցիաները կառուցված են հաջորդաբար տեղադրված երեք բացատներով (Սպորտային, Կենտրոնական և Ցուցահանդեսային), որոնք տարբերվում են չափի, ձևի, լուսավորության և գորգաձև ուրվագիծերի բնույթով[79]:

Բացատներն իրար հետ կապված են ծառուղիներով և ստեղծում է կանաչ դահլիճների մի տեսակ անֆիլադ, որի ներքնահարդարումը ներառում է ծառերի, թփերի և ծաղիկների լայն տեսականի՝ յուրահատուկ բուրմունք տալով յուրաքանչյուր բացատին: Այգին սկսվում է Սպորտային բացատի սրահների անֆիլադներով, որտեղ ժամանակին գտնվում էր սոլյարին[80]: 20-րդ դարի սկզբին մարգագետնում կար թենիսի խաղադաշտ: Բացատը շրջապատված է այնպիսի ծառերով, ինչպիսիք են եղևնին, թխկին, տերևավոր կաղնին, սև բարդին[78]:

Մարզական բացատի դիմաց՝ ձախ կողմում, ստեղծվել է արհեստական լճակ, որը լցվում էր ջրհորից հոսող աղբյուրով: Ներկայումս այն չորացել է: Պահպանվել է մոտակայքում տեղադրված մի փոքր քառանկյունաձև քար, որի վրա գրված է «Ունդինայի ջրհորը»[79]: Այն գտնվում է այգու մուտքի մոտ: Հորատանցքը սովորական ձևով նշում է աղբյուրի տեղը, որի շուրջ պտտվում է լեգենդներ՝ դրանում ապրող աստվածուհի նիմֆերի մասին: Հայելի լճակի մի քարի վրա՝ որտեղից վերցվում է աղբյուրի ջուրը, տեղադրվել է ջրահարսի արձան:

Սպորտային բացատը փոխվում է Կենտրոնականին, որտեղ իր նախկին տեղումկ վերականգնվել է շան հուշարձանը: Հուշարձանի պատվանդանին փորագրված է արձանի կանգնեցման ամսաթիվը`1896 թվական: Ազնվական կենդանու կրծքին կախված է մեդալիոն, որը զարդարված է Ռաձիվիլ ընտանիքի զինանշանի հիմնական տարրով[78]: Համաձայն լեգենդի՝ որսի ժամանակ արքայազնի կողմից վիրավորված արջը հարձակվել և քիչ էր մնում սպաներ արքայազնին։ Նրա սիրելի շունը շտապել է օգնության: Վճռորոշ պահին նա գրավել է զայրացած գազանի ուշադրությունը, որով և իր կյանքի գնով փրկել է տիրոջ կյանքը։ Բրոնզե հուշարձանը հիշեցնում է փոքր եղբայրների հանդեպ պարտականությունների մասին[81]:

Դեկորատիվ լճակն ու ջրհորը նույնպես զարդարում է «Ցուցահանդեսային ապարանքը», որտեղ մինչև 1927 թվականը տարբեր ձևերի փոքր տաղավարներում անցկացվում էր ծաղիկների, բանջարեղենի և մրգերի սեզոնային ցուցահանդեսներ: Ամբողջությամբ կորել են այն ճարտարապետական շենքերը և քանդակագործական կոմպոզիցիաները, որոնք ժամանակին զարդարել են այգին[82]:

1990-ականների սկզբին այգու տարածքում ստեղծվել է Հիշողության ծառուղի, որի երկայնքով գտնվում են բրոնզե կիսանդրիներ, ի պատիվ նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են Նեսվիժին և Բելառուսին: Հիշողության ծառուղում տեղադրված են՝ Նիկոլաս Հ. Ռաձիվիլ Սիրոտկայի, Ջիովաննի Մ. Բերնարդոնիի, Տ. Մակովսկիի, Վլադիսլավ Սիակոմլայի, Յակուբ Կոլասը, Յուրի Նեսվիժի (պատմաբանների մեծամասնությունը կասկածում են, որ վերջինս որևէ կապ ուներ ներկայիս Նեսվիժի հետ) և այլոց կիսանդրիները[83]:

Նոր կամ Մարիսին զբոսայգի խմբագրել

 
Մարիսին զբոսայգի

Նոր (Մերիսին) զբոսայգին գտնվում է ձախափնյա հատվածում: Նոր պարկի լանդշաֆտների կոմպոզիցիոն որոշումներն արտացոլում էին նատուրալիզմի ազդեցությունը (առանձին զբոսայգիների խմբերի չափը մեծանում էին ամրոցից հեռավանալուն զուգահեռ)[77]:

Նոր զբոսաայգին ունի ուղղանկյունաձև կառուցվածք, որը դաշտի կողքից սահմանափակված է մեկ շարքով տնկված կանադական բարդիներով: Նրա կոմպոզիցիան առավելագույնս արտացոլում է ռոմանտիկ պարկի առանձնահատկությունները` նրա աճող հուզականությամբ, միայնությամբ և լռությամբ: Համաձայն լեգենդի այս զբոսայգու համալիրի ստեղծումը կապված է Արքայադուստր Մերիի ողբերգական ճակատագրի հետ, որն արտացոլվել է նաև զբոսայգու որոշակի խորհրդանիշներին. «Մարիամի արցունքներ» աղբյուրը, «Սուրբ Գևորգը նիզակով խոցում է օձին» բրոնզե քանդակների խումբը, որտեղ ջուրը հոսում էր օձի վերքից (քանդակը գողացել են նացիստները Հայրենական մեծ պատերազմի տարիներին), է պիտագրեր և գրություններ քարերի վրա: «Կարապի մարգագետնի» հետևում գտնվող պուրակի առավել ճահճոտ հատվածում ձևավորվ էլ «Սիրո կղզի» կլոր լճակ[84]:

Նոր պարկի լանդշաֆտային ձևավորումը կրկնում է Օզերինի զբոսայգու դասավորությունը: Ամրոցից ինչքան հեռանում են զբոսայգու խմբերը, այնքան նրանց չափերն աստիճանաբար մեծանում են, անհատական կուրտինաները վերածվում են պուրակների և խոշոր անտառների, իսկ արևելյան ծայրամասերում` այսպես կոչված «Ռուսական Անտառի»` հազվագյուտ էկզոտիկներով տեղական կարծր փայտերից: Մերիսինի զբոսայգու բոլոր կոմպոզիցիոն տարրերը կապված են իրար օղակաձև ճանապարհով: Կաղնու և մոխրի ծառուղիները տանում են դեպի Ռուսաստանի անտառ, իսկ կլոր լճակից՝ ուռիների և լորենիների ծառուղիներ:

1898 թվականին աստղագիտական կոթող տեղադրվել է Կրեստովայա լեռան վրա կամ Նոր զբոսայգու կենտրոնական մարգագետում, որից երկու կիտրոնի և թխկիի ծառուղիներ են դրվել ճառագայթային ուղղություններով: Մերիսինի պուրակի հարավային մուտքը պահպանվել է գրեթե իր սկզբնական տեսքով՝ զարդարված զանգվածային սյուներով և երկաթյա դարպասներով, հյուսներով: Մուտքի մոտ կա պահակակետ, որը կառուցված է գոթական ոճով[84]:

Արևելքից Մերիսինի պուրակն ավարտվել է անտառով` կեչիների գերակշռությամբ: Այստեղ ստեղծվել է «Կարոլինայի շրջան» կազմը, որը ձևավորվել է զուգված եղևնիներով՝ կենտրոնում մեծ քարի կտորով: Դաշտից այն դեպի որսորդական տաղավար՝ «Կարոլինայի տուն», գնացող կեչիների ծառուղի կար: Այնտեղ տեղակայված էին նաև շնանոցը, խոզաբուծական ֆերմա, հավաքվում էին որսորդներ, որսի ավարտից հետո անցկացվում էին ընթրիքներ:

Մերիսինի պուրակի մեծ չափսերն ու հեռավորությունը, նրա լանդշաֆտների բնականությունը, միայնակ կոթողը և «Մերիսի արցունքներ» կոչվող քարայր-աղբյուր՝ այս ամենը զբոսայգին առանձնապես խորհրդավոր էր դարձնում՝ ծածկված խորհրդավորությամբ[83]:

Անգլիական զբոսայգի կամ Ձիարշավարան խմբագրել

Անգլիական զբոսայգին հիմնադրվել է 1898 թվականին, որպես Նոր զբոսայգու շարունակություն՝ Ձիարշավարանի տեղում: Այստեղ տեղավորված էր ախոռների և վազքուղիների տարածքներ, որոնք գոյություն են ունեցել մինչև 1939 թվականը: Անգլիական զբոսայքում սովորեցրել են ձիավարություն, կազմակերպվել են ձիերով ներկայացումներ: Ժամանակին այստեղ կար զրուցարան՝ թամբի տեսքով, ինչպես նաև փոքրիկ ջրամբար:

Որպես Մարիսինի զբոսայգու շարունակություն, Ձիարշավարանը զարդարող տնկիները դասավորված էին շախմատաձև՝ մեկական կամ երեքական եղևնիներով և կեչիներով[83]: Մինչ օրս միայն առանձին ծառեր են պահպանվել: Ափամերձ հատվածը բաց է, այգու մյուս կողմերը փակ են անկանոն տնկարկներով, այժմ շատ նոսրացել են[84]:

Ճապոնական կամ Հարթավայրային այգի խմբագրել

 
Ճապոնական զբոսայքի

20-րդ դարի սկզբին զբոսայգու համալիրի ձևավորումը տեղի էր ունենում հիմնականում արևելյան մասում՝ Վայրի պուրակի երկայնքով: Այգու սահմանը հանդիսանում էր պուրակի գլխավերևում գտնվող արևելյան պատնեշը: 1913-1914 թվականներին՝ Պլինտովկա մարգագետնի տեղում, Անգլիայում պարտեզների ձևավորման նոր գաղափարների ազդեցության տակ՝ Լուցենսի, Միտչելը և Պետը ստեղծել են «Ճապոնական պուրակը»[84]:

Ճապոնական այգու տարբերակիչ առանձնահատկությունն էր ջրային մարգագետինները`սև թոռերով և արևելյան ոճի բարդ զարդանախշերով դեկորատիվ առարկաներով (օրինակ՝ նստարաններ լապտերների տեսքով): Անգլիացի այգեպանների կողմից 20-րդ դարի սկզբին ստեղծած Ճապոնական զբոսայգին շարունակում էր մնալ Նեսվիժի պուրակի կոմպոզիցիաների գրեթե ամենաառեղծվածային մասը, քանի որ նրա ստեղծման և պլանավորման մասին գրեթե ոչինչ հայտնի չէր:

Ճապոնական զբոսայգում պահպանվել են առանձին ուռենիներ: Այստեղ մեծ քանակությամբ աճում է հիրիկներ: «Պոպովա Գորկան» (գտնվում է այգու հյուսիսարևելյան ծայրամասում), որը գտնվում էր մատուռից վերև՝ քաղաքապետարանի հետ միրնույն առանցքի վրա, զբոսայգու կոմպոզիցիայում գերիշխում էր: Մատուռները հանդիսանում էին կալվածքների անփոխարինելի տարր և սովորաբար փակում էին պալատական և այգիների անսամբլի հիմնական առանցքները: Հնագետները ենթադրում են, որ «Պոպովա Գորկայի» մոտակայքում պետք էր փնտրել ամրոցի տերերի առաջին փայտե շինությունների մնացորդները[85]:

Ճապոնական զբոսայգին պլանավորելիս նախատեսվում էր կազմել նեղ ճանապարհներ, գաճաճ ծառեր, քարե նստարաններ: Սակայն, ծրագիրը միայն մասամբ էր իրականացվել: Գաճաճ ծառերն աճել և դադարել են տարբերվել սովորական ծառերից:

Զբոսայգում երկու ծառուղի է դրվել.

  1. ուռենիների ծառուղին լճակի ափից ձգվում է գերեզմանատունն
  2. շագանակի ծառուղին, կիտրոնի և այլ կոշտ փայտանյութերի ծառուղին միացնում է Հարթավայրային այգին Պոպովա Գորկային:

Արևելյան տեսանկյունից հիմնական բաղադրիչը Կարոլինայի որսորդական տնակի տաղավարն էր Վայրի լճակի վերին մասում, որը չի պահպանվել[84]։

Ճարտարապետություն խմբագրել

Նեսվիժի ամրոցի առանձին մասերի, հատկապես պալատական և կոմունալ սենյակների գեղարվեստական տեսքը բազմիցս փոխվել է: Պալատական և զբոսայգիների համալիրն աստիճանաբար է ձևավորվել։ Սկզբնական շրջանի հիմնական պաշտպանական ֆունկցիա ունեցող ամրոցն հետզհետև ձևափոխվել և դարձել է եվրոպական ամենահզոր ընտանիքներից մեկի նստավայրը[86]։

Ամրոցը տեղակայված է Ուշա գետի, լճակների և խոռոչի կողմից ստեղծված մի կղզու վրա: 170×120 մ տարածքը շրջապատված էր քարով շարված հողապատնեշով: Անկյունային մասերում գտնվում էին բաստիոններով, իսկ ավելի խիտ`ռազմական և տնտեսական նշանակության տարածքները (զինանոցներ և պահեստներ): Պալատը, որն ուներ ութանկյուն ժամապահ աշտարակներ, ուներ երեք հարկ, դրա աջ կողմում տեղադրված էր նաև երեք հարկանի զորանոց՝ կցված բարձր ժամապահ աշտարակով, իսկ ձախ կողմում գտնվում էր տնտեսական մասնաշենք, որտեղ տեղակայված էին տարբեր ծառայություններ[86]: Արևելքից դղյակի մուտքն ամրապնդվել է եռանկյունաձև խրամատով, որի ուղղությամբ մոտենում էին դեպի մուտքի երկու ճանապարհ: Պալատի մուտքի գլխավոր առանցքին վրա գտնվում էր քարե դարպասը` բացվող կամրջով[87], որոնք հատվել են հողապատնեշի մեջ և գծապատկերով տեղադրված էին պարապարանի վրա մի քանի աստիճաններով[86]։ 1706 թվականին շվեդներն այրել են պալատն ու պաշտպանական ամրությունները: Պալատը վերանորոգվել և վերակառուցվել է 1726 թվականից հետո Ռաձիվիլների կողմից` համաձայն ճարտարապետ Կ. Զդանովիչի նախագծի: Ըստ նրա ներկայացված հատակագծի 1740 թվականին կառուցվել է ամրոցի մատուռը: 18-րդ դարում պալատի կառուցմանը մասնակցել են ճարտարապետներ Մաուրիցիո Պեդետին (1748-52 թվականներ), Մ. Ֆլորիանովիչը (1775-78 թվականներ), Կառլո Սպամպանին (1778-79 թվականներ) և Ա Լոցցին (1783 թվական)[87]։

 
Ճակատային զինանշանը

17-18-րդ դարերի ընթացքում այստեղ իրականացվել են զգալի վերակառուցումներ[86]՝ քարե նկուղները փոխարինվել են հողե ամրություններով: Պալատական հիմնական շենքի կենտրնական խորանարդաձև հատվածում ավելացվել է չորրորդ հարկը, որն ավարտվել է եռանկյունաձև ճակտոնով: Կողային մասնաշենքները մասամբ վերակառուցվել են և կենտրոնական շենքին միացվել են եռահարկ շենքերով, իսկ մուտքի դարպասները` պատկերասրահներով: Այս վերակառուցման արդյունքում բակի պարագիծը փակվել և ստացել է ասիմետրիկ հնգանկյուն հատակագիծ[86][87]:

1809 թվականին պալատը վերականգնվել է (ճարտարապետ Մ. Ցեյլիկ): 19-րդ դարի կեսերին՝ ամրոցի հողապատնեշներն ապամոնտաժված վիճակում էին և այլևս չեն վերականգնվել[87]:

Կազմություն խմբագրել

 
Աշտարակներով դարպասը

Տարածքի մուտքն անցնում է գլանաձև կամարներով փակված մուտքային դարպասի թունելի միջոցով, որն ավարտված է եռանկյունաձև ճակտոնով: Բակի ներսի կողմի մուտքի հատվածում վեր է բարձրանում է երկհարկանի աշտարակ, որը ծածկված է սաղավարտի նման գլխիկավոր գմբեթով:

Գլխավոր մասնաշենք խմբագրել

 
Գշխավոր մասնաշենք

Տեղադրված է մուտքի դարպասի հետ միևնույն առանցքի վրա և հանդիսանում է պալատական համալիրի կենտրոն հատվածը: Հիմնական մասնաշենքն է, որի մուտքը պատրաստված է արտաքին խորանարդի տեսքով մինչև շենքի լայնության այն մասը, որը դուրս է գալիս արտաքին մասի ճակատից իր ամբողջ բարձրությամբ: Շինության վերևում տեղադրված է լայն կտուր՝ մետաղյա ցանկապատով: Երկու կողային ուղղանկյուն առանձնամասերով շենքերը տեղադրվում է հիմնականի շենքի անկյան տակ, որին միացված են եռանկյունաձև անկյունային ներդիրներ: Աջ թևի մասնաշենքի առջև կա երկհարկանի վեցանկյուն աշտարակ՝ սաղավարտի նմանվող գմբեթով և ռոտունդայով:

Դարպասներ և պատկերասրահներ խմբագրել

Դարպասները վերևում ունեն ժամացույց, կա պահակախմբի համար նախատեսված պահակակետեր (ստորին մասում) և արխիվային սենյակ (վերին մասում): Դարպասի շուրջ գտնվող օժանդակ շինությունները ներառում էին մի շարք բնակելի և կոմունալ սենյակներ, խոհանոց, նկուղ, գանձարան և այլն:

Մատուռ խմբագրել

 
Մատուռի խորանը

Այստեղ է գտնվում համալիրի մատուռը՝ փայտե և կավե խորանովով: Մատուռի ծաղկեպսակները զարդարված են աստվածաշնչյան պատկերներով:

Ինտերիեր խմբագրել

 
Պարասրահ
 
Խորհրդակցությունների սրահ

Նեսվիժի ամրոցի ինտերիերը տպավորիչ է իր գեղեցկությամբ և շքեղությամբ: Ամրոցն ունի մոտ երեք հարյուր հյուրասենյակ և տասներկու մեծ արարողակարգային դահլիճ: Հատկապես հարուստ զարդարված է պատկերասրահներն ու արարողակարգային դահլիճները, որոնցից յուրաքանչյուրն ուներ յուրօրինակ գեղարվեստական կերպար և անուն՝ Ոսկե, Թագավորական, Խորհրդակցությունների, Մարմարե, Աստղային, Ասպետական, Որսորդական և այլն[86]: Գրադարանում գործնականում հավաքվել է ավելի քան քսան հազար ձեռագիր և տպագիր գրքեր՝ եվրոպական բոլոր լեզուներով: Պատկերասրահը զարդարված է Ռաձիվիլ ընտանիքի ներկայացուցիչների ավելի քան 900 դիմանկարներով, որոնց զգալի մասը նկարել էին ամրոցում բնակվող գյուղացիների կողմից: Մարմարե սրահը զարդարված է սև մարմարով: Ոսկե սրահը` ոսկեզօծ պատերով և առաստաղով: Բոլոր սրահներում մանրահատակը պատրաստված էր հարյուր տեսակ փայտից, ինչը հնարավորություն էր տալիս ստեղծել տարբեր խճանկարներ և դեկորատիվ զարդանախշեր: Սանդուղքների և միջանցքների շրջակա պատերը ներկայացնում էին իրենցից արվեստի պատկերասրահ: Ոսկեզօծ պղնձե բալաստադները գեղարվեստական առանձնահատկություն էին ոչ միայն Ռեչ Պոսպոլիտայի սահմաններում, այլև Եվրոպայում[87]:

 
Բուխարու սրահ

Ներքին տարածքները զարդարված են սալիկապատ և կավե օջախներով, որոնք զարդարված էին գորշ ձուլվածքով, մետաղական զինանշանների պատկերներով բուխարիներով, կաղնու փորագրված վահանակներով, պատերին և առաստաղներին ոսկեզօծ ձուլվածքներով, թանկարժեք ջահերով, հայելիներով: Ամրոցում կար արվեստի պատկերասրահ, պահվում էին դեկորատիվ արվեստի առարկաներ և Ռադձիվիլի գրադարանն, որը շնորհիվ ամրոցների տերերի մշակութային լայն կապերի, հարուստ էր Եվրոպայից բերված ձեռագրերով և հրապարակումներով, Լիտվայի Մեծ Դքսության տպարանների գրքերով, ինչպես նաև Նեսվիժում և Բրեստում գտնվող իրենց սեփական տպարանների գրքերով[86]:

Արդիականություն խմբագրել

 
Նեսվիժի ամրոցը վերականգնման ժամանակ

ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 2001 թվականին, համալիրում գտնվում էր փակված «Բելմեժխոլխոզզդրավնիցա» առողջարանը: Հետագա վերականգնման նպատակով պալատը անցել է Բելառուսի Մշակույթի նախարարությանը: Ամրոցի շինություններ գտնվում էին խարխլված վիճակում: Սարսափելի վիճակում էին նկուղներն ու զնդանները, ժամացույցի աշտարակի հիմքը, այդ իսկ պատճառով դրանք փակ էին այցելությունների համար: Սկզբում վերականգնման աշխատանքները ընթանում էին դանդաղ՝ սահմանափակվելով լիարժեք ուսումնասիրություններով: Վերականգնողական աշխատանքները միտված էին խարխլված շինությունների փլման կանխարգելման ուղղությամբ[88]:

Հրդեհ խմբագրել

2002 թվականի դեկտեմբերի 25-ին Նեսվիժի ամրոցում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մարմանը մասնակցել էր 92 հրշեջ 19 միավոր տեխնիկայով։ Ազդանշանից հետո ոտքի էին կանգնել Նեսվիժի շրջանի ԱԻՆ հրշեջ ծառայության ամբողջ ուժերը։ Հրշեջ ծառայությունը հրդեհը գնահատել էր ոչ մեծ, սակայն հրդեհի մարումը` բարդ, քանի որ շինությունն ուներ ոչ ստանդարտ կառուցվածք։ Հրդեհի մարումից հետո ԱԻՆ հրշեջ ծառայության ջոկատը դեկտեմբերի 25-ի օրվա առաջին կեսին կազմակերպել էր ջրի հեռացում պալատի բուխարու սրահից, որի մակերեսը 300 մ2 է[89]։ Հրդեհից ոչնչացվել էր ավելի քան 700 մ2 տանիքի և առաստաղի տարածք, այդ թվում դարակաշարերի, պարասրահի առաստաղի, մասամբ կենտրոնական մասնաշենքի աջ տանիքի: Ոչնչացվել էր ձեղնահարկի շինարարական կոնստրուկցիան և ամրոցի աջ թևի տանիքը։ Հրդեհից հետո խաթարված վիճակում էր հարավային պատկերասրահի ձեռնարկի առաստաղը, կենտրոնական հատվածի որոշ հատվածներ, այդ թվում առաստաղի գեղանկարչությունն ու կենտրոնական սանդուղքի պատերը[90].

 
Նեսվիժի ամրոցը վերականգնումից հետո

Համալիրի վերականգնում խմբագրել

 
Վերականգնված արևելյան պատկերասրահը, որն ապամոնտաժվել է հիմքերի խարխլված լինելու պատճառով

Հրդեհից հետո պալատում վերականգնման աշխատանքները վերսկսվել էին: 2006 թվականին իրականացվել էին ավարտական աշխատանքները: Նախատեսվել էր քարե շենքերի, հարավային պատկերասրահի և հյուրանոցի, այնուհետև պալատի, արևելյան պատկերասրահի և զինանոցի վերականգնման աշխատանքներ իրականացնել[91]: Վերականգնման աշխատանքների ընթացքում պարզվել էր, որ ամրոցի շինարարները թույլ են տվել սխալներ՝ ծխնելույզների պատճառով ամրոցի որմերը դարձել են փխրուն: Որոշ դեպքերում անհրաժեշտ էր ապամոնտաժել նաև հին պատերը[92]: Ապամոնտաժվել էր եռահարկ պատկերասրահը: Վերականգնման աշխատանքները իրականացնող մասնագետների կարծիքով՝ երկու մետր խորքային հողը, որը կազմում էր շենքի հիմքը, չուներ անհրաժեշտ օժանդակ հատկություններ: Որոշվել էր ապամոնտաժել պատկերասրահը, այնուհետև այն վերականգնել իր սկզբնական տեսքով: Աշխատանքի ընթացքն արժանացել էր մասնագետների սուր քննադատությանը[93]:

 
Պեղված ամրություններ

Համաձայն վերակառուցման պլանի՝ Նեսվիժի ամրոցը պետք էր շահագործման հանձնվեր 2007 թվականին: 2008 թվականին շահագործման հանձնվել էր առաջին գործարկման համալիրը (երեք հատ երկհարկանի շինություն, մուտքի դարպասը՝ աշտարակի հետ, բակի հարակից մասն ու ինժեներական ենթակառուցվածքը: Տարածքի ընդհանուր մակերեսը 1,2 մ2 է, բացվել են սրահները մուտքի դարպասում և դարպասի շենքերի տարածքում, ինչպես նաև հյուսիսարևելյան պատկերասրահում, կառուցման պատմությանը նվիրված շինությունում, ինտերիերի, արխիվի և գրադարանի լուսանկարների ցուցահանդեսում:

Ամրոցի մի մասը շահագործման հանձնվել էր 2011 թվականի հուլիսին: Նախատեսվել էր, որ ամբողջ համալիրի վերականգնումը պետք է ավարտվեր մինչև 2012 թվականի վերջ[94]: 2012 թվականի հուլիսի 20-ին՝ պալատական համալիրի վերականգնումից հետո, ամբողջությամբ բացվել էր[95], իսկ արդեն նույն թվականի հոկտեմբերի 1-ին թանգարանն առաջին մեկ միլիոն դոլարն էր աշխատել թանգարանային և էքսկուրսիոն գործունեությամբ[96]:

Վերականգնումից հետո բացվել էր դահլիճը, բուխարին, փոքր ճաշասենյակը, դղյակի թատրոնի դահլիճը և խորհրդակցությունների սրահը: Երկրորդ համալիրը ընդգրկում էր հինգ եռահարկ շենք և մեկ առանձին մասնաշենք[86]: Հիմնական մասը զբաղեցնում էին ցուցահանդեսներն ու ներքին սրահները: Վերականգնվել էր մուտքի կամուրջը, 16-17-րդ դարերի ամրոցի պաշտպանական շինությունների բեկորները, գերեզմանոցը, բակը, երկհարկանի դամբարանը, հողապատնեշը[86]:

2012 թվականին համալիր է այցելել 431 հազար մարդ, որի շնորհիվ համալիրը երկրի թանգարանների շարքում՝ ըստ այցելությունների թվի, զբաղեցրել է 1-ին հորիզոնականը[97]:

Հանգստյան օրերին պալատական համալիր զբոսաշրջիկների հոսքը մեծանում է՝ առաջացնելով հերթեր[98][99]: Էքսկուրսիաները ստիպված են լինում անցկացնել 60-90 րոպե տևողությամբ, որպեսզի կարողանան սպասարկել ժամանած զբոսաշրջիկներին և կանխել տարածքները հնարավոր գերբեռնվածությունից: Աշխատանքային օրերին էքսկուրսիաների հետ կապված խնդիրներ չեն լինում:

Ամսվա վերջին երկուշաբթի օրը զբոսաշրջիկների համար մուտքը համալիր անվճար է:

Պատկերասրահ խմբագրել

Հատակագծերն ու սխեմաները խմբագրել

Նեսվիժի պալատը փոստային նամականիշների և թղթադրամի վրա խմբագրել

Ամրոցը պատկերված է 100․000 բելառուսական թղթադրամի վրա։ Հետաքրքրական է, որ Նապոլեոն Օրդան Ռաձիվիլ ընտանիքի խորհրդանիշ արծիվների փոխարեն ամրոցի աշտարակների վրա պատկերել էր ուղղափառ խաչեր: Հայտնի է, որ Ռաձիվիլները կաթոլիկներ էին, հետևաբար սխալը խեղաթյուրում է ոչ միայն Նապոլեոն Օրդայի գեղարվեստական գործը, այլև պատմական իրականությունը: Այս սխալը թույլ են տվել ռուսական Գոզնակի մասնագետները, որոնք պաշտոնական ներողություն են հայտնել: Թղթադրամը լույս է տեսել 2005 թվականի հուլիսի 15ին և 8 տարիների ընթացքում այդ սխալն աննկատ է մնացել[100].

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Архітэктура Беларусі: Энцыклапедычны даведнік, 1993, էջ 373
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ткачёв, 2002, էջ 148
  3. 3,0 3,1 3,2 Шышыгіна-Патоцкая, 2007, էջ 16
  4. Чантурыя У. А., Казакоў Ю. І. Архітэктурныя помнікі Нясвіжа = Архитектурные памятники Несвижа: Гісторыка-архітэктурны нарыс. — Полымя. — Мінск, 1989. — С. 14—15. — 47 с. — ISBN 5-345-00196-0
  5. Памяць: Нясвіжскі раён, 2001, էջ 32
  6. Метельский, 2011, էջ 6—8
  7. Памяць: Нясвіжскі раён, 2001, էջ 29
  8. 8,0 8,1 Метельский, 2011, էջ 9
  9. Метельский, 2011, էջ 17
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Архітэктруа Беларусі: Энцыклапедыя. — Т. 2, 2011, էջ 144
  11. Метельский, 2011, էջ 18
  12. Метельский, 2011, էջ 20
  13. Метельский, 2011, էջ 56
  14. «Мікалай Крыштоф Радзівіл, князь на Алыцы і ў Нясвіжы, граф у Шыдлаўцы, Міры і Крожах, князь Свяшчэннай Рымскай імперыі, іерусалімскі кавалер, пасля шматлікіх прац, якія ён вынес дзеля дзяржавы пры Жыгімонце Аўгусце, Генрыху і Стэфане, першых каралях, як у мірны час, так і на вайне, каб засведчыць сваю любоў роднаму дому падчас паломніцтва ў Святую зямлю, ажыццёўленага паводле зароку, сам будучы адсутным, заклаў першыя падмуркі гэтага замка, у год ад нараджэння Збавіцеля 1583, 7 мая»բելառուս․՝ {{{1}}}
  15. Шышыгіна-Патоцкая, 2007, էջ 14
  16. Метельский, 2011, էջ 36
  17. 17,0 17,1 Архітэктруа Беларусі: Энцыклапедыя. — Т. 2, 2011, էջ 143
  18. Метельский, 2011, էջ 36—42
  19. Метельский, 2011, էջ 59—60
  20. Метельский, 2011, էջ 70—71
  21. Бабятыньскі, 2011
  22. Будник, 2010, էջ 315—316
  23. Пярвішын, 2010, էջ 117
  24. Бабятыньскі, 2011, էջ 46—47
  25. 25,0 25,1 25,2 25,3 Ткачёв, 2002, էջ 152
  26. Бабятыньскі, 2011, էջ 48
  27. Пярвішын, 2010, էջ 117—118
  28. Пярвішын, 2010, էջ 118—119
  29. Будник, 2010, էջ 317
  30. Траутветер, Юхан, Юхана Траутветера
  31. 31,0 31,1 31,2 31,3 31,4 31,5 Будник, 2010, էջ 318
  32. 32,0 32,1 32,2 32,3 Пазднякоў В. С. Нясвіжа абарона 1706 // Вялікае Княства Літоўскае. Энцыклапедыя у 3 т. — Мн.: БелЭн, 2005. — Т. 2: Кадэцкі корпус — Яцкевіч. — С. 369. — 788 с. — ISBN 985-11-0378-0.
  33. Метельский, 2011, էջ 84
  34. 34,0 34,1 Метельский, 2011, էջ 84—85
  35. Волков, 2012, էջ 272—283
  36. Будник, 2010, էջ 319
  37. Национальный исторический архив Беларуси. - Описание дворца Несвижского за 1711 год. КМФ-5, оп. 1, д. 2703/1.
  38. Метельский, 2011, էջ 92
  39. 39,0 39,1 39,2 39,3 Шышыгіна-Патоцкая, 2007, էջ 13
  40. 40,0 40,1 Метельский, 2011, էջ 98—99
  41. 41,0 41,1 41,2 41,3 41,4 41,5 41,6 Жывапіс барока Беларусі / Аўтар-складальнік Н. Ф. Высоцкая. — Мн.: БелЭн, МФКД., 2003. — 304 с. — ISBN 985-454-195-9
  42. Педецци Маурицио // Биографический справочник. — Мн.: «Белорусская советская энциклопедия» имени Петруся Бровки, 1982. — Т. 5. — С. 484. — 737 с.
  43. Национальный исторический архив Беларуси. - КМФ-5, оп. 1, д. 2703/1а, 2703/2, 2703/3.
  44. Метельский, 2011, էջ 104—105
  45. Самович А. Л. Несвижский кадетский корпус 1767 — начало 1770-х гг. // Навукова-інфармацынае выданне. Музей XXI стагоддзя: актуальныя праблемы дзейнасці / Рэдактар: С. Шукан. — Мінск: Нацыянальны мастацкі музей Рэспубікі Беларусь, 2008. — С. 199—202. — ISBN 978-985-459-108-7
  46. Метельский, 2011, էջ 106—109
  47. Kraszewski J. I. Krol w Nieswiezu. — Warszawa, 1962. — С. 163.
  48. Мальдзіс А. В. Як жылі нашы продкі ў XVIII стагоддзі: эсэ. — Мн, 2009. — С. 98. — 479 с. — ISBN 978-985-02-1119-4
  49. Ткачёв, 2002, էջ 156
  50. Метельский, 2011, էջ 113
  51. Метельский, 2011, էջ 115
  52. 52,0 52,1 52,2 Метельский, 2011, էջ 116
  53. 53,0 53,1 53,2 53,3 53,4 53,5 Метельский, 2011, էջ 117
  54. 54,0 54,1 Князева В. М. У складзе Расійская імперыі // Памяць: Нясвіжскі район. — Мінск: Беларуская Энцыклапедыя імя П. Броўкі, 2001. — С. 72
  55. Matuszewicz M. Pamietniki. — Warszawa, 1875. — Т. 1. — С. 34.
  56. Метельский, 2011, էջ 118
  57. Веремейчик А. Е. История Несвижского замка (1812-1830 гг.) // Працы гістарычнага факультэта БДУ: навуковы зборнік / К. Коршук. — Мінск: БДУ, 2008. — С. 12. — 215 с. — ISBN 978-985-485-976-7
  58. Метельский, 2011, էջ 125—127
  59. Метельский, 2011, էջ 128—129
  60. Метельский, 2011, էջ 129—132
  61. Метельский, 2011, էջ 134—135
  62. 62,0 62,1 Будник, 2010, էջ 323—324
  63. Метельский, 2011, էջ 137
  64. История материальных ценностей Несвижского замка (1865-1920) // Веснік Мазырскага дзяржаўнага педагагічнага ўніверсітэта імя І. П. Шамякіна. — № 3 (20).
  65. Метельский, 2011, էջ 141
  66. 66,0 66,1 Метельский, 2011, էջ 140—142
  67. Высоцкая Н. Ф. Ценности переданные Музею истории Великой Отечественной войны в Минске Польской Народной Республикой//Рэстытуцыя культурных каштоўнасцей, праблема вяртання і сумеснага выкарыстання. Юрыдычныя навуковыя і маральныя аспекты. Матэрыялы міжнароднай навуковай канферэнцыі, якая адбылась у Мінску пад эгідай UNESCO 19-20 чэрвеня 1997 г. Вяртанне-4. Мн., 1997. С. 112—113.
  68. 68,0 68,1 68,2 Бялевіч М. С. Санаторый «Нясвіж» // Памяць: Нясвіжскі район. — Мінск: Беларуская Энцыклапедыя імя П. Броўкі, 2001. — С. 449
  69. 69,0 69,1 69,2 Метельский, 2011, էջ 53
  70. Ткачёв, 2002, էջ 150
  71. 71,0 71,1 71,2 Ткачёв, 2002, էջ 151—152
  72. Метельский, 2011, էջ 151—152
  73. Berson M. Dawnia zbrojwnia ksiazat Radziwillow w Nieswiezu. Warszawa, 1904.
  74. Brensztein M/ Zarys dziejow ludwisarstwa na ziemiach b. Wielkiego Ksienstwa Litewskiego. Wilno, 1924.
  75. Габрусь Т. В., Кулагін А. М., Чантурыя Ю. У. і інш. Страчаная спадчына. — Мн: Полымя, 1998. — С. 212—213. — 351 с. — ISBN 985-07-0036-X
  76. 76,0 76,1 76,2 76,3 76,4 76,5 Памяць: Нясвіжскі раён, 2001, էջ 532—533
  77. 77,0 77,1 77,2 Архітэктура Беларусі: Энцыклапедычны даведнік, 1993, էջ 374
  78. 78,0 78,1 78,2 78,3 78,4 78,5 Чистяков, 2009
  79. 79,0 79,1 Памяць: Нясвіжскі раён, 2001, էջ 534—535
  80. Варрава, 2011, էջ 41
  81. Варрава, 2011
  82. Памяць: Нясвіжскі раён, 2001, էջ 534—545
  83. 83,0 83,1 83,2 Варрава, 2011, էջ 38
  84. 84,0 84,1 84,2 84,3 84,4 Памяць: Нясвіжскі раён, 2001, էջ 535
  85. Варрава, 2011, էջ 36—37
  86. 86,0 86,1 86,2 86,3 86,4 86,5 86,6 86,7 86,8 Нясвіж — культурная сталіца Беларусі 2012 года
  87. 87,0 87,1 87,2 87,3 87,4 Дойлідства і гісторыя Нясвіжа
  88. Реставрационные работы в Несвижском замке глазами реставратора
  89. Пожар в Несвижском замке в ночь на 25.12.2002
  90. Нясвіжская трагедыя
  91. Хаютина Т., Шаблыко Т. Памятники Несвижа станут еще привлекательней // 7 дней : газета. — 2006. — № 28. — С. 9.
  92. Корбут В. Старая кладка на новый лад (28 сентября 2006). Архивировано 12 апреля 2008 года.
  93. В Несвижском замке реставраторы разобрали восточную галерею
  94. Несвижский замок планируют ввести в эксплуатацию в июле
  95. Лукашенко встретился с Радзивиллами в Несвижском замке
  96. Несвижский замок заработал свой первый миллион долларов, Мирский его догоняет
  97. Посещаемость белорусских музеев за последние семь лет выросла на 44 %
  98. Несвижский дворцово-парковый ансамбль не справляется с потоком туристов Արխիվացված 2013-02-02 Wayback Machine
  99. Несвиже состоялась выездная коллегия, посвященная экскурсионному туризму
  100. Ռուսական «Գոզնակը» ներողություն է խնդրում բելառուսական թղթադրամի վրա ուղղափառ խաչերի համար

Գրականություն խմբագրել

  • Архітэктура Беларусі: Энцыклапедычны даведнік / Рэдкалегія: А. А. Воінаў і інш. — Мн.: Беларуская энцыклапедыя, 1993. — 620 с. — ISBN 5-85700-078-5
  • Архітэктура Беларусі: Энцыклапедыя. У 2 т. — Мн.: Беларуская энцыклапедыя імя П. Броўкі, 2011. — Т. 2. Л-Я. — 464 с. — ISBN 978-985-0549-2
  • Бажэнава В. Д. Радзівілаўскі Нясвіж. роспісы касцёла Божага Цела. — Мн., 2007
  • Будник А. Несвижский замок в военных действиях XVII—XX веков // Нясвіжскі палац Радзівілаў: Гісторыя, новыя даследванні. Вопыт стварэння палацавых музейных кампазіцый. Матэрыялы 1-й навукова-практычнай канферэнцыі. Нясвіж, 20 кастрычніка 2009 года. — Нясвіж: ДУ "Нацыянальны гісторыка-культурны музей-запаведнік Нясвіж", 2010. — ISBN 978-985-90209-4-0
  • Варрава А. Р. Жемчужины Беларуси. Мир. Несвиж. — Мн: УП «Рифтур», 2011. — ISBN 9-789856-919476
  • Волкаў М. Артылерыя Нясвіжскага замка. — Мн.: Андрэй Янушкевіч, 2015. — 188 с. — ISBN 978-985-90346-2-6
  • Волков Н. А. Артиллерия Несвижского замка в конце XVI — начале XVIII вв. // Война и оружие: Новые исследования и материалы. Труды Третьей международной научно-практической конференции 16-18 мая 2012 г. Ч. I. —СПб, 2012.
  • Метельский А. А. Владельцы старого Несвижа. — Мн.: Беларуская Энцыклапедыя імя П. Броўкі, 2011. — 160 с. — ISBN 978-985-11-2581-2
  • Память: Гісторыка-дакументальная хроніка Нясвіжскага раёна / Рэд. кал.: Г. П. Пашкоў. — Мн.: Беларуская Энцыклапедыя імя П. Броўкі, 2001. — 632 с. — ISBN 985-11-0206-7
  • Ткачёв М. А. Замки Беларуси. — Мн.: Беларусь, 2002. — 200 с. — ISBN 985-07-0418-7
  • Чистяков В. Женские чары несвижских парков // Директор. — Мн: ООО «Консорциум Наука Экономика Право», 2009. — № 11 (125).
  • Шышыгіна-Патоцкая К. Я. Нясвіж і Радзівілы. — 3-е выд. — Мн.: Беларусь, 2007. — 240 с. — ISBN 978-985-01-0740-4
  • Конрад Бабятыньскі Выдаткі М. К. Радзівіла на абарону Нясвіжа ў 1655—1660(բելառուս.) // Беларускі гістарычны агляд. — 2011. — Т. 18. — № 1-2 (34-35).
  • Пярвішын У. Фартыфікацыя нясвіжскага замка ў канцы XVI—XVIII ст. ст. // Нясвіжскі палац Радзівілаў: Гісторыя, новыя даследванні. Вопыт стварэння палацавых музейных камазіцый. Матэрыялы 1-й навукова-практычнай канерэнцыі. Нясвіж, 20 кастрычніка 1920 года. — Нясвіж: ДУ «Нацыянальны гісторыка-культурны музей-запаведнік Нясвіж», 2010. — С. 117. — ISBN 978-985-90209-4-0

Արտաքին հղումներ խմբագրել

Կատեգորիա:Եվրոպայի Համաշխարհային ժառանգություն Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Բելառուսում Կատեգորիա:Բելառուսի ամրոցներ Կատեգորիա:Բելառուսի տեսարժան վայրեր Կատեգորիա:Բելառուսի թանգարաններ