Դրեզդեն
Դրեզդեն (գերմ.՝ Dresden, Դղեսդն), քաղաք Գերմանիայում, Սաքսոնիայի վարչական կենտրոն։ Դրեզդենն ունի 550.000 բնակչություն և Սաքսոնիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է Լայփցիգից հետո: Լինելով կառավարության և լանդթագի նստավայր այն համարվում է Սաքսոնիայի քաղաքական կենտրոնը: Բացի դրանից այստեղ են կենտրոնացված նաև կրթական և մշակութային բազմաթիվ կառույցներ, այդ թվում հայտնի Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանը, տեխնոլոգիական և տնտեսագիտական բարձրագույն դպրոցը, Դրեզդենի կերպարվեստի բարձրագույն դպրոցը և Դրեզդենի Կառլ Մարիա ֆոն Վեբեռի անվան երաժշտական դպրոցը:
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Դրեզդեն | |||||
Dresden | |||||
| |||||
![]() | |||||
Կոորդինատներ: 51°2′0″ հս․ լ. 13°44′0″ ավ. ե. / 51.03333° հս․. լ. 13.73333° ավ. ե. | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Altstadt (Dresden)?, Dresden-Neustadt?, Q383255?, Q383208?, Q383231?, Q383184?, Q383219?, Q383282?, Q383270?, Cotta?, Altfranken?, Cossebaude?, Gompitz?, Langebrück?, Q1432052?, Oberwartha?, Schönborn?, Schönfeld-Weißig? և Weixdorf? | ||||
Օբերբուրգոմիստեր | Հելմա Օրոս | ||||
Հիմնադրված է | 1206 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1026 | ||||
Մակերես | 328,30 կմ² | ||||
ԲԾՄ | 113 մ | ||||
Խոսվող լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | 525 105 մարդ (2011) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +49 351 | ||||
Փոստային ինդեքս | 01067-01326 | ||||
Փոստային ինդեքսներ | 01067, 01326, 01309, 01069, 01097, 01099, 01159, 01127, 01307, 01129 և 01279 | ||||
Ավտոմոբիլային կոդ | DD | ||||
Պաշտոնական կայք | dresden.de | ||||
| |||||
Էլբա գետի ափին գտնվող քաղաքը համարվում է ոչ միայն Սաքսոնիայի վեց գլխավոր կենտրոններից մեկը, այլ նաև տրանսպորտային հանգուցակետ և Բալունգյան տարածքի գլխավոր տնտեսական կենտրոն[1]:
Դրեզդենում կարևոր դեր ունեն նորարարությունները և բարձր տեխնոլոգիաները. տնտեսապես նշանավոր են տեղեկատվական տեխնոլոգիաները և նանոէլեկտրոնիկան: Դրեզդենում հայտնի են նաև դեղագործությունը, կոսմետիկ արդյունաբերությունը, մեքենաշինությունը, շինարարությունը, սննդի արդյունաբերությունը, առևտուրը, ինչպես նաև տուրիզմը: Քաղաքի տարածքում տեղի ունեցած պեղումների արդյունքում հայտնաբերված հնէաբանական հետքերը ապացուցում են, որ այն բնակեցված է եղել դեռևս քարե դարում: Պահպանված փաստաթղթերում Դրեզդենը առաջին անգամ հիշատակվում է դեռևս 1206 թվականին, այն եղել է կուրֆյուրստների, հետագայում թագավորների նստավայր, այժմ այն Սաքսոնիայի մարզի մայրաքաղաքն է:
ԱնվանումԽմբագրել
Սկզբնապես եղել է սերբալուժիական սլավոնների ձկնորսական ավան։ Որպես քաղաք՝ առաջին անգամ հիշատակվում է 1216 թվականին։ Անվանումն առաջացել է Դրեժդանի ցեղի անունից․ բառացի՝ «անտառայիններ», որը կազմված է սլավոներեն դրեզգա «անտառ» բառից և բնակիչները նշանակող անե ձևակերտից, այսինքն՝ «անտառային բնակիչների քաղաք»[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Anselm Waldermann: München deklassiert Berlin – Dresden auf der Überholspur. In: Spiegel Online, 7. September 2007.
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու բառարան // Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ // Երևան 2007 թ.