Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)

թանգարան Սանկտ Պետերբուրգում

Էրմիտաժ կամ Պետական Էրմիտաժ, կերպարվեստի  և դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարան, որը գտնվում է Սանկտ-Պետերբուրգ քաղաքում։  Մեծությամբ երկրորդ արվեստի թանգարանն է աշխարհում։ Ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու։ 1764 թ. կայսրուհի Եկատերինա 2-րդի կարգադրությամբ Բեռլինում գնվեց և Պետերբուրգ բերվեց 225 կտավ, որ վրձնել էին հոլանդական և ֆլամանդական նկարիչները։ Դրանք տեղավորվեցին Ձմեռային պալատում՝ թագուհու ստեղծած պատկերասրահում, որը հետագայում կոչվեց Էրմիտաժ։ Էրմիտաժի գլխավոր շենքը կառուցվել է 1754-1762 թվականներին։ Երբ ցուցանմուշները ավելացան, կառուցվեցին նորանոր շենքեր։

Էրմիտաժ
Изображение логотипа
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ[1]
ՎայրՁմեռային պալատ
Կազմված էՓոքր Էրմիտաժ, Great Hermitage?, Ձմեռային պալատ, Q3345111?, Էրմիտաժի թատրոն, Hermitage Museum building at Staraya Derevnya?, Menshikov Palace (Saint Petersburg)?, Էրմիտաժ[2] և Գլխավոր շտաբի շենք
ՀասցեСанкт-Петербург, Дворцовая набережная, 34Palace Embankment? (38, 34)
Հիմնադրվել է1764[1]
ՀիմնադիրԵկատերինա II[3]
Մակերես233 000 քառակուսի մետր
Այցելուներ3 120 170 մարդ (2013)[4], 3 668 031 մարդ (2015)[5], 4 119 103 մարդ (2016)[6], 4 200 000 մարդ (2017), 4 220 000 մարդ (2018)[7], 4 956 529 մարդ (2019)[8] և 1 649 443 մարդ (2021)[9]
ՏնօրենՄիխայիլ Պիոտրովսկի
Կայքhermitagemuseum.org(ռուս.) և hermitagemuseum.org/wps/portal/hermitage?lng=en(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

1852 թվականից բացվել է հասարական այցելությունների համար։ Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է։ Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն ցուցանմուշ, որոնց թվում կան 15 հազար նկար, 600 հազար փորագրություն ու գծանկար, 12 հազար քանդակ, 600 հազար հնագիտական հուշարձաններ, մեկ միլիոնից ավելի դրամներ ու մեդալիոններ, կիրառական արվեստի 220 հազար գործեր։ Դրանցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը։

Այստեղ կան Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Տիցիանի, Կարավաջոյի, Ռեմբրանտի, Էտյեն Վալկոնեի, Միքելանջելոյի և այլ հանճարների գլուխգործոցներ։

1934-1951 թվականներին Էրմիտաժի տնօրենն էր Հովսեփ Օրբելին։ Նրա անվան հետ է կապված 1941 թ. ցուցանմուշների էվակուացումը և պահպանումը։ Էրմիտաժն ունի նաև հայ մշակույթի հարուստ հավաքածու Ուրարտուից մինչև մեր օրերը։ Էրմիտաժն ունի իր թատրոնը, գրքային ֆոնդը, որ հասնում է կես միլիոնի։

Էրմիտաժի բազմազան հավաքածուն ընդգրկում է ցուցանմուշներ՝ քարե դարից մինչև մեր օրերը[10], իսկ դասական եվրոպական արվեստի հավաքածուով ՝ Փարիզի Լուվր և Մադրիդի Պրադո թանգարանների հետ մեկտեղ համարվում է աշխարհում լավագույններից։ Էրմիտաժում են ցուցադրվում Լեոնարդո Դա Վինչիի երկու կտավ և Միքելանջելոյի մեկ քանդակ։ Թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից։ Էրմիտաժը կարևորագույն մասն է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասի, որը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Էրմիտաժը 19-րդ դարի առաջին կեսին

խմբագրել

Նիկոլայ I և Ալեքսանդր I գահակալության տարիներին ձեռք բերվեցին ոչ միայն հավաքածուներ, այլ նաև այն նկարիչների առանձին ստեղծագործություններ, որոնց աշխատանքները բացակայում էին Էրմիտաժում։ Հռոմում Ջուստինիանի հավաքածուի վաճառքի ժամանակ ձեռք բերվեցին Կարավաջոյի «Լյուտնիստ» և Բոտիչելիի «Մոգերի երկրպագություն» կտավները։ 1819 թվականին գնվեց «Մադոննայի դիմանկարը», որը պատկանում էր Ջորջոնեյի վրձնին։ Թանգարանի համար ևս մեկ ձեռքբերում համարվեց Կուզվելտի ամբողջական հավաքածուն (1814)։ Նիկոլայ I դարձնելով Էրմիտաժը հանրային թանգարան, զգալի ներդրում է ունեցել պատկերասրահի համալրման մեջ։ Հավաքածուի երկրորդ մասը համալրվեց Ռաֆայելի «Մադոննա Ալբա» և «Երեք Մարիաները Քրիստոսի շիրիմին» կտավներով։ 1845 թվականին Տատիշևը Ռոբեր Կապենի «Երրորդություն» կտավը կտակեց թանգարանին, նաև «Տիրամայրը բուխարու մոտ», Վան Էյկի «Խաչելություն, Սարսափելի դատավորը» և այլ ուրիշ կտավներ։ Հենց այդ ժամանակ Նիդերլանդների արքա Վիլեմ II-ի հավաքածուների աճուրդի ժամանակ ձեռք բերվեցին Վան Էյկի «Ավետում», Սեբաստյանո դել Պյոմբոյի և Գոսարտի «Ծագում խաչից» կտավները։ Վենեցիայում գնեցին իտալական Վերածնունդի վարպետների աշխատանքները, այդ թվում՝ Տիցիանոյի և Պալմա Վեկոյի գլուխգործոցները։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Эрмитаж (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
  2. https://hedendaagsesieraden.nl/2018/02/20/hermitage/
  3. https://www.britannica.com/topic/Hermitage-museum-Saint-Petersburg-Russia
  4. http://hermitagemuseum.org/wps/wcm/connect/134cbc31-fc4d-4be2-8907-d8951bf814b3/otchet_2013.pdf?MOD=AJPERES&CACHEID=134cbc31-fc4d-4be2-8907-d8951bf814b3
  5. Visitor Figures 2015 // The Art Newspaper — 2016. — Iss. 278. — ISSN 0960-6556
  6. Visitor Figures 2016 // The Art Newspaper — 2017. — Iss. 289. — ISSN 0960-6556
  7. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
  8. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  9. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  10. «Государственный Эрмитаж». excurspb.ru. Վերցված է 2024 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 96