Բացել գլխավոր ցանկը

Յակուբ Կոլաս (իսկական անուն ազգանունը՝ Կոնստանտին Միխայլովիչ Միցկևիչ, բելառուս․՝ Канстанцін Міхайлавіч Міцкевіч, հոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1882, Q29897865?, Մինսկի վարչական շրջան, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 13, 1956(1956-08-13)[1][2], Մինսկ, ԽՍՀՄ[3]), բելառուս հայտնի գրող, Բելառուս գրականության հիմնադիրներից ու դասականներից մեկը։ Բելառուսի ազգային բանաստեղծ, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի և ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Լենինյան և Ստալինյան մրցանակների բազմակի դափնեկիր։

Յակուբ Կոլաս
ռուս.՝ Якуб Колас
Yakub Kolas.jpg
Ծնվել էհոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1882
ԾննդավայրQ29897865?, Մինսկի վարչական շրջան, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 13, 1956(1956-08-13)[1][2] (73 տարեկանում)
Վախճանի վայրՄինսկ, ԽՍՀՄ[3]
Գրական անունЯкуб Колас
Մասնագիտությունդրամատուրգ, թարգմանիչ, բանաստեղծ, մանկագիր, գրական քննադատ և քաղաքական գործիչ
Լեզուբելառուսերեն[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունQ29896306? և Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրQ33123964? և Բելառուսի պետական համալսարան
ՊարգևներՍտալինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Հայրենական պատերազմի պարտիզանին» մեդալ
ԶավակներԴանիլա Միցկևիչ և Միխաս Կոլաս
Yakub Kolas Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Յակուբ Կոլասի արձանը Մինսկում

Ծնվել է Ակինչիցի գյուղում, ներկայիս Մինսկի մարզի Ստոլբցովսկի շրջանում, անատառապահ Միխաս Միցկևիչի ընտանիքում։ Ավարտել է ժողովրդական դպրոցը, իսկ 1902 թ. նաև Նեսվիժսկի դպրոցական սեմինարիան։ Որպես ուսուցիչ աշխատել է Պինշչին քաղաքում։

1906 թ. բելառուսական «Մեր բաժինը» թերթում տպագրվում է առաջին ստեղծագործությունը՝ «Հարազատ շրջան» բանաստեղծությունը։ Ոչ լեգալ ուսուցչական գործունեության համար ձերբակալվում է և պատիժը կրում Մինսկի բերդում (1908 - 1911)։ 1912 - 1914 թթ. արդեն օրինական ուսուցչական գործունեություն է ծավալում Պինսկում։ 1915 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում է Մոսկվայի մերձակայք՝ կրկին որպես ուսուցիչ աշխատելով Դմիտրովսկում։ Նույն տարում մեկնում է բանակ, ծառայությունն ավարտելուց հետո (1918) թ. վերադառնում է ուսուցչական աշխատանքին Կուրսկի նահանգի Օբոյան քաղաքում։

1921 թ.ի մայիսին տեղափոխվում է Մինսկ։ Հետագայում զբաղվում է ստեղծագործական և գիտական գործունեությամբ, 1953 թ. լույս տեսած «Ռուս-բելառուսական» ակադեմիական բառարանի խմբագիրներից մեկն է։ 1928 թ. ստանում է ակադեմիկոսի կոչում, իսկ 1929 թվականից դառնում Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ։ 1938-1956 թթ. ընտրվում է Բելառուսի պատգամավոր, իսկ 1946 - 1956 թթ. նաև՝ ԽՍՀՄ պատգամավոր։

Յակուբ Կոլասը մահացել է 1956 թ. օգոստոսի 13-ին։ Թաղված է Մինսկի ռազմական գերեզմանատանը։ Նրա ու Բելառուս մեկ այլ հայտնի գրող Յանկա Կուպալայի հիշատակին գերեզմանատանը մեծ հուշարձան է տեղադրված։

ՍտեղծագործությունԽմբագրել

Բանաստեղծություններ, պրոզա, պուբլիցիստիկաԽմբագրել

Մանական ստեղծագործություններԽմբագրել

Գիտական գրականությունԽմբագրել

ՊիեսներԽմբագրել

ԹարգմանություններԽմբագրել

Բելառուսերեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի «Պոլտավա» ստեղծագործությունը, Տարաս Շևչենկոյի մի քանի երկեր, նաև Պավլո Տիչինայի, Ադամ Միցկևիչի, Ռաբինդրանաթ Թագորի ստեղծագործություններից։

ԳրականությունԽմբագրել

  • Александровіч, С. Х. Ад роднае зямли ։ Аповесць пра маленства і юнацтва Я. Коласа / С. Х. Александровіч.  - Мінск ։ Дзяржвыд БССР, 1962.  - 236 с.
  • Александровіч, С. Х. На шырокі прастор ։ Старонкі жыцця Якуба Коласа / С. Х. Александровіч.  - Мінск ։ Мастацкая літаратура, 1972.  - 429 с.
  • Александровіч, С. Х. Крыжавыя дарогі ։ Аповесць пра Якуба Коласа / С. Х. Александровіч.  - Мінск ։ Мастацкая літаратура, 1985.  - 333 с.
  • Пшыркоў, Ю. С. Якуб Колас ։ Жыццё і творчасць / Ю. С. Пшыркоў.  - Мінск ։ Выдавецтва Акадэміі навук БССР, 1951.  - 167 с.
  • Пшыркоў, Ю. С. Трылогія Якуба Коласа «На ростанях» / Ю. С. Пшыркоў.  - Мінск ։ Выдавецтва Акадэміі навук БССР, 1956.  - 226 с.
  • Пшыркоў, Ю. С. Эпас рэвалюцыі ։ паэмы Я. Коласа «Новая зямля» і «Сымон-музыка», трылогія «На ростанях» / Ю. С. Пшыркоў.  - Мінск ։ Вышэйшая школа, 1975.  - 238 с.
  • Пшыркоў, Ю. С. Летапісец свайго народа ։ Жыццёвы і творчы шлях Якуба Коласа / Ю. С. Пшыркоў.  - Мінск ։ Навука і тэхніка, 1982.  - 367 с.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել