Լորենի
Tilia tomentosa.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Փիփերթազգիներ (Malvaceae)
Ենթաընտանիք Լորենայիններ (Tilioideae)
Ցեղ Լորենի (Tilia)
L., 1753

Լորենի (լատ.՝ Tilia), լորենազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։ Բարձրությունը՝ 15–25 (մինչև 40) մ։ Ծառերի կեղեը մոխրագորշագույն, տերեները հերթադիր են, սրտաձև հիմքով, մերկ սղոցաեզր, հազվադեպ՝ ամբողջաեզր։ Ծաղկաբույլը վահանիկանման է, ծաղիկները՝ երկսեռ, կանոնավոր, պտուղը չբացվող, ողորկ կամ կողավոր ընկուզիկ է։

Հյուսիսային կիսագնդում տարածված է 50 տեսակ։ Հայաստանում աճում են Լորենի կովկասյանը (Tilia caucasica) և Լորենի մանրատերևը (Tilia cordata)։ Վերջինս ապրում է 300–400 տարի։ Լորենին ստվերադիմացկուն է, կայուն՝ քամու, ծխի նկատմամբ։ Բազմանում է սերմերով, մացառներով, անդալիսով։ Խիտ, գեղեցիկ սաղարթով դեկորատիվ ծառ է։ Լորենիի բնափայտը սպիտակ է, փափուկ, օգտագործվում է կահույք, նրբատախտակ, երաժշտական գործիքներ, տակառներ պատրաստելու համար։ Կեղևից պատրաստում են զամբյուղներ, ճիլոպ, պարաններ։ Մեղրատու է։ Ծաղիկների թուրմը քրտնաբեր է, օգտագործվում է նաև բերանի խոռոչի ողողումների համար[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 290-292։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 667