Կալկայի ճակատամարտ, տեղի է ունեցել ռուս-ղփչաղական միացյալ ուժերի և մոնղոլական զորքի միջև 1221-1224 թվականներին՝ Ջեբեի և Սուբուտայի արշավանքների ժամանակ։ Ճակատամարտը տեղի է ունեցել Կալկա գետի վրա, ներկայիս Դոնեցկի մարզի տարածքում։ Սկզբում ջախջախվեցին ռուսական հիմնական ուժերը, իսկ երեք օր անց, 1223 թվականի մայիսի 31-ին ճակատամարտն ավարտվեց մոնղոլների հաղթանակով։ Ճակատամարտում զոհվել են ավելի քան 9 իշխան և շատ ազնվազարմ մարտիկներ Կիևի, Գալիցկո-Վոլոնյան, Չեռնիգովի, Սմոլենսկի և ռուսական այլ իշխանություններից։

Կալկայի ճակատամարտ
Թվական31.05.1223
Մասն էՄոնղոլական արշավանքներ
ՎայրԿալկա գետ
ԱրդյունքՄոնղոլների հաղթանակ
Հակառակորդներ
*Կիևի իշխանություն
  • Գալիցկո-Վոլոնյան իշխանություն
  • Չեռնիգովի իշխանություն
  • Սմոլենսկի իշխանություն
  • Ղփչաղներ
Մոնղոլական կայսրություն
Հրամանատարներ
* Մստիսլավ Ծեր
  • Մստիսլավ Համարձակ
  • Դանիել Ռոմանովիչ
  • Մստիսլավ Սվյատոսլավիչ
  • Յարուն
  • Սուբուտայ
  • Ջեբե
  • Կողմերի ուժեր
    Անհայտ է20-ից 30 հազար
    Ռազմական կորուստներ
    9/10 ռուս մարտիկՏվյալներ չկան
    Կալկայի ճակատամարտի քարտեզը, մայիսի 31, 1223[1][2]:
    1) Ղփչաղներ (Յարուն),
    2) Դանիել Վալոնսկի,
    3) Մստիսլավ Հաջողակ,
    4) Օլեգ Կուրսկի,
    5) Մստիսլավ Չեռնիգովեցի,
    6) Մստիսլավ Ծեր,
    7) Սուբուտայ և Ջեբե։

    Նախապատմություն խմբագրել

    1219-1221 թվականներին մոնղոլները զավթեցին Խորեզմի, Սամարղանդի և Բուխարայի կենտրոնական շրջանները[3]։ Սուլթան Մուհամեդը փախավ Արևմուտք, նրա հետևից ուղարկեցին 30 հազար հեծյալ, Ջեբեի, Սուբուտայի և տեր Թողուչար իշխանների գլխավորությամբ, սակայն վերջինս Պարսկաստանում պարտություն կրեց։ Ուրգենչի գրավումից հետո (1221 թվականի վերջ) Չինգիզ խանը հրամայեց Ջոչին շարունակել նվաճումները Արևելյան Եվրոպայում, բայց նա հրաժարվեց կատարել հրամանը[4]։ Այդ ժամանակ Չինգիզ խանը ուղարկեց Ջեբեին և Սուբուտային Անդրկովկասի սևծովյան շրջաններ։ Այդ արշավանքը ավանդաբար համարվում է հետախուզական։ Ղփչաղները, 1222 թվականին մոնղոլների ազդեցությանը ենթարկվելով, խախտեցին ալանների հետ դաշինքը, որից հետո մոնղոլները նեխուժեցին Հյուսիսային Կովկաս[5]։ Տվերյան ուշ արձանագրությունը հայտնում է Ռուսիայի սահմաններին մոնղոլների մոտեցման լուրին Մստիսլավ Կիևացու տված արձագանքը.

      Քանի դեռ ես գտնվում եմ Կիևում - Ուրալի այս սահմանին, Սև ծովում և Դանուբ գետի վրա մոնղոլական սուրը չի ծածանվի։  

    Ղփչաղ խան Կոտյան Սուտոեվիչը այլ ղփչաղյան խաների հետ դիմեց իր փեսա՝ գալիցյան իշխան Մստիսլավ Հաջողակին և այլ ռուս իշխանների, նրանցից օգնություն խնդրելով, նոր ահեղ թշնամու դեմ։

      Մեր հողերն այսօր խլեցին, իսկ ձերը՝ վաղ առավոտյան կխլեն։  

    Կոտյան Սուտեվիչը իր խոսքերն ամրապնդեց մեծ ընծաներ նվիրելով գալիցկո իշխանին։ Մստիսլավ Հաջողակը նախաձեռնեց համագումար կազմակերպել, մոնղոլների դեմ առաջիկա արշավանքը քննարկելու համար։ Նա ասում է, եթե ռուս իշխանները ղփչախներին օգնություն չցուցաբերեն, նրանք կարող են միանալ մոնղոլների հետ, այդ դեպքում վտանգն ավելի կմեծանա։ Հարավային Ռուսիայի իշխանները հավաքվեցին Կիևում ժողովի երեք «ամենահին» իշխանների՝ Մստիսլավ Ռոմանովիչի, Մստիսլավ Հաջողակի և Մստիսլավ Սվյատոսլավիչ Չեռնիգովսկու գլխավորությամբ։ Յուրի Վսեվոլոդովիչը զորք է ուղարկում հարավային իշխաններին օգնության, բայց այն չի հասնում կիևյան հավաքին։ Իշխանները երկար բանակցություններից հետո որոշեցին հանդիպել թշնամուն ղփչաղական հողում, չթողնելով նրանց մտնել Ռուսիա։ Հավաքը նշանակվել էր Զարուբում, Վորյաժյան կղզիների մոտ (կղզին գտնվում է Տրուբեժ գետի գետաբերանին, ներկայումս ոչնչացվել է Կանևյան ջրամբարի պատճառով) ներկայիս Տրախտեմիրովա-Չերկասյան շրջանից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Ստեղծված հսկայական բանակը ընդհանուր հրամանատար չուներ, առանձին իշխանների զորագնդեր ենթարկվում էին իրենց իշխաններին[6]։ Երբ զորագունդը հավաքվում է պայմանավորված տեղում, մոնղոլական դեսպանները ժամանում են իշխանների մոտ։

      Մենք լսել ենք, որ դուք՝ հետևելով ղփչաղներին, գալիս եք մեր դեմ, չնայած մենք անվնաս ենք թողել ձեր հողերը, քաղաքները, գյուղերը, ձեզ նույնպես վնաս չենք հասցնի, բայց Աստծո կամքով եկել ենք ղփչաղների ստրուկների, ձիապանների հետևից։ Մեզ հետ հաշտություն կնքեք,եթե կփախչեն ձեզ մոտ վռնդեք նրանց, վերցնելով նրանց ունեցվածքը, մենք լսել ենք, որ նրանք ձեզ էլ են շատ վատություն արել, մենք նրանց դրա համար էլ ենք հալածում։  

    Լսելով դեսպաններին, ռուս իշխանները հրամայում են նրանց բոլորին սպանել, որից հետո միացյալ ուժերը շարժվեցին առաջ՝ Դնեպրից ներքև։ Հնարավոր է, որ դա ռուս-ղփչաղական հարաբերությունների մեջ սեպ խրելու փորձ էր, ինչպես մոնղոլներն ավելի վաղ խզել էին ղփչաղների և ալանների հարաբերությունները։ Սակայն գոյություն ունի մեկ վարկած ևս, որ դեսպանների սպանությունը ցույց է տվել Կիևյան Ռուսիայի իշխանների դիվանագիտական անտակտությունը, հրահրելով մոնղոլների թշնամական վերաբերմունքը բոլոր ռուսների նկատմամբ։ Գոլիցյան զորքը առաջ է շարժվել Դնեստրից ներքև,դեպի Սև ծով (տարեգրությունը չափազանցնում է թվաքանակը անվանելով հազար)։ Դնեպրի գետաբերանին հալիչների բերդ-նավահանգստի մոտակայքում հանդիպում են երկրորդ մոնղոլական դեսպանությանը հետևյալ նոտայով.

      Դուք լսելով ղփչաղներին կոտորել եք մեր դեսպաններին,հիմա գալիս եք մեր դեմ, դե ուրեմն եկեք, մենք ձեզ չենք դիպչել, Աստված մեզ հետ  

    Ի տարբերություն առաջին դեսպաններին, այս դեսպաններին որոշեցին բաց թողնել։ Գոլիցյան զորքը շարժվեց Դնեպրից մինչև Խորտիցա կղզի, որտեղ միացան մնացյալ զորքի հետ։ Անցնելով Դնեպրի ձախ ափը հայտնաբերեցին թշնամու առաջավոր զորքերը, կարճատև, բայց արյունահեղ մարտից հետո մոնղոլներին փախուստի մատնեցին,իսկ հրամանատար Գանիբեկը սպանվեց։ Իբն ալ-Ասիրը այդ իրադարձությունները նկարագրել է այսպես.

      Ռուսների և ղփչաղների մեջ բռնկվել է մոնղոլներին ջախջախելու ցանկությունը, նրանք կարծում են, որ մոնղոլները նահանջել են վախից և թուլությունից, չցանկանալով կռվել նրանց հետ,դրա համար էլ շեշտակիորեն հետապնդել են մոնղոլներին։ Մոնղոլները նահանջում էին, նրանց հետապնդեցին 12 օր։  

    Շարժվելով դեպի արևելք, չտեսնելով թշնամու հիմնական զորքը, ռուսական զորքը երկու շաբաթ անց դուրս եկավ Կալկա գետի ափը, որտեղ ջախջախեցին մոնղոլական մյուս առաջավոր ջոկատը։

    Կռվող կողմեր խմբագրել

    Մոնղոլ-թաթարներ խմբագրել

     
    Մոնղոլական բանակի երթ Ժամանակակից վերակերտվածք

    Սեբաստացին[Ն 1] որոշում է մոնղոլնների թվաքանակը, Կովկասում առաջին անգամ հայտնվելու ժամանակ՝ (1221) 20 հազար մարդ[7] : Մոնղոլների մարտավարությունը վառ արտահայտված հարձակողական բնույթ էր կրում։ Նրանք ձգտում էին շեշտակի հարվածներ հասցնել անակնկալի եկած թշնամուն, կազմալուծելով և անջատելով նրա շարքերը։ Նրանք հնարավորության դեպքում խուսափում էին ճակատային մարտերից, հակառակորդին մասերի բաժանելով, շարունակական մարտերում և հանկարծակի հարձակումներում, նրան ուժասպառ անելով։ Մարտի ժամանակ մոնղոլները շարվում էին մի քանի գծերով, պահեստում ունենալով ծանր հեծելազորը, իսկ առաջնագծում՝ ենթակա ժողովուրդների միավորումներ և թեթև ջոկատներ։ Մարտը սկսում է նետաձգությունից, որի միջոցով մոնղոլները փորձում էին թշնամու շարքերում խուճապ առաջացնել։ Նրանք փորձում էին հանկարծակի հարվածներով ճեղքել թշնամու ճակատը, նրանց մասերի բաժանել, լայնորեն կիրառելով դրոշների զավթումը, թևային և թիկունքային հարվածները։

    Մոնղոլական զորքի ուժեղ կողմը մարտի շարունակական ղեկավարումն էր։ Խաները, հազարապետները շարքային զինվորների հետ միասին չէին կռվում, այլ գտնվում էին թիկունքում, բարձրադիր վայրերում, կառավարելով զորքի շարժը դրոշներով,լուսային և ծխային ազդանշաներով, թմբուկների և շեփորների համապատասխան ազդանշաններով։ Մոնղոլների ներխուժմանը սովորաբար նախորդել է մանրակրկիտ հետախուզությունը և դիվանագիտական պատրաստվածությունը ուղղված թշնամու մեկուսացմանը և ներքին եռկպառակտության բորբոքմանը։ Այնուհետև մոնղոլական զորքը թաքուն հաստատվում է սահմանին։ Ներխուժումը սովորաբար սկսվում է տարբեր կողմերից, առանձին ջոկատներով, ուղղված նախօրոք որոշված կետին։ Նախ մոնղոլները ձգտում էին ոչնչացնել թշնամու կենդանի ուժը, չթողնելով նրանց համալրել զորքը։ Նրանք ներխուժում էին երկրի խորքը, ոչնչացնելով ճանապարհին հանդիպող ամեն ինչ, կոտորում էին բնակչությանը, և քշում հոտը։ Ամրոցների և ամրացված քաղաքների դեմ դուրս էին հանում դիտորդական ջոկատներ, որոնք թալանում էին շրջակայքը և նախապատրաստվում պաշարմանը։

    Ռուսներ խմբագրել

    Ռուս-ղփչաղական միացյալ զորքի թվաքանակի մասին հաստակ տվյալները բացակայում են:Որոշ պատմաբանների գնահատման համաձայն այն կազմում էր 80-ից 100 հազար մարդ։ Այլ գնահատումների համաձայն 40-ից 45 հազար մարդ։ Ըստ Վ. Ն. Տատիշչևի ռուսական զորքի թիվը կազմում էր 103 հազար մարդ, և 50 հազար ղփչաղական հեծյալ։ Ա. Գ. Խրուստալևայի գնահատմամբ ռուսական զորքի թիվը կազմում էր մոտավորապես 10 հազար ռազմիկ, և 5-ից 8 հազար ղփչաղներ[8]։ Հիմնական զորքը կազմել են գոալիցկո-վոլոնյան, կիևյան և չեռնիգովյան զորքերը։ Արշավանքին մասնակցել են նաև Սմոլենսկի, տուրով-պինսկի զորքերը։ Վարկածներից մեկի համաձայն Կալկա գետի ճակատամարտին մասնակցել է նաև Մստիսլավի ավագ որդին՝ Սվյատոսլավը, ով 1222 թվականից զբաղեցրել է ղփչաղական գահը։ Ղփչաղներին ղեկավարել է զորավար Մստիսլավ Յարունը։ Ռուս իշխանների ռազմական կազմակերպվածությանը բացասաբար է անդրադարձել ֆեոդալական մասնատվածությունը։ Իշխանների գնդերը և քաղաքները ցրված էին մեծ տարածքներում, միմյանց հետ կապը թույլ էր, զգալի ուժերի կենտրոնացումը դժվարությունների հետ էր կապված։ Այնուամենայնիվ, իշխանական գնդերը գերազանցում էին մոնղոլական զորքին սպառազինությամբ, մարտավարական ընդունելիությամբ և մարտական կարգով։ Ռուսական գնդի, ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական ուժերի սպառազինությունը, փառաբանվում էր Ռուսիայի սահմաններից դուրս։ Զանգվածաբար կիրառվել են ծանր զենք ու զրահ։ Սակայն գունդը որպես կանոն իր թվաքանակով չի գերազանցել մի քանի հարյուր մարդ և պիտանի չէին միասնական հրամանատարության և միասնական պլանի ներքո գործելու համար։ Միևնույն ժամանակ ռուսական հնագույն զորքի հիմնական մասը աշխարհազորն էր։ Այն զիջում էր քոչվորներին սպառազինությամբ, և դրան տիրապետելու մեջ։ Աշխարհազորը օգտագործում էր կացիններ, տեգեր, նիզակներ։ Թրեր հազվադեպ էին օգտագործում։ Ճակատամարտում մասնակցած իշխանների ցուցակը հայտնի չէ[9]։ Շեղագրով առանձնացված է Լ. Վոյտովիչի կողմից կատարված վերականգնումը։

    Զոհվածներ Մարտից ողջ վերադարձածներ
    Ալեքսանդր Գլեբովիչ Դուբրովսկի Վլադիմիր Ռյուրիկովիչ Օվրուչեցի
    Անդրեյ Իվանովիչ Տուրովսկի(Կիևյան իշխան Մստիսլավ Ռոմանովիչի պեսան) Վսեվոլոդ Մստեսլավիչ ( Կիևյան իշխան Մստիսլավ Ռոմանովի որդին)
    Վասիլի Մստիսլավիչ Կոզելսկի (չեռնոգովյան իշխան, Մստիսլավ Սվյատոսլավիչի որդին) Դանիել Ռոմանովի Վոլոնսկի
    Իզյասլավ Վլադիմիրովիչ Պուտիվիլեցի Միքայել Վսեվոլոդեվիչ (Չեռնոգորյան իշխան Մստիսլավ Սվյատոսլավիչի զարմիկը)
    Իզյասլավ Ինգվարեվիչ Դորոգոբուժսկեցի Մստիսլավ Մստիսլավիչ Գալիցիացի
    Մստիսլավ Ռոմանովիչ Ծեր Կիևացի Մստիսլավ Սվյատոսլավիչ Ռլսկի
    Մստիսլավ Սվատոսլավիչ Չեռնիգովեցի Մստիսլավ Յարոսլավիչ Համր
    Սվատոսլավ Ինգվարեվիչ Շումսկեցւ Օլեգ Սվյատոսլավիչ Կուրսկի
    Սվատոսլավ Յարոսլավիչ Կանավսկի Սվյատոսլավ Վսեվոլոդովիչ
    Սվատոսլավ Յարոսլավիչ Յանովսկի
    Յուրի Յարոպոլկովիչ Նեսվիժեցի
    Յարոսլավ Յուրեվիչ Նեգովորեցի
     
    Հեծելազոր։ նկար 1895 թվական

    Ղփչաղներ խմբագրել

    Ղփչաղները բաժանված լինելով բազմաթիվ ցեղերի և քոչվորների չունեին միացյալ ռազմական կազմակերպվածություն։ Յուրաքանչյուր խան ինքնուրույն էր հոգ տանում իր ջոկատի սպառազինության մասին։ Ղփչաղական զորքը բացի աղեղներից, ունեին նաև սրեր, օղապարաններ, նիզակներ։ Ավելի ուշ ղափչաղական խաների զորքում հայտնվել են ծանր սպառազինությամբ ջոկատներ։ Ծանր սպառազինությամբ զորքը կրում էր օղազրահներ, թիթեղավոր զրահներ և սաղավարտներ, մարդանման երկաթյա կամ բրոնզե դիմակներ։ Այնուամենայնիվ հիմնական զորքերը շարունակում էին մնալ թեթև սպառազինված հեծյալ նետաձիգները։ Որոշ ղփչաղական ջոկատներ ծառայում էին բյուզանդական և վրացական բանակներում, և իրենց մասնակցությունն են ունեցել ռուս իշխանների երկպառակտությունների մեջ։ արդյունքում 12-րդ դարի վեջում շատ ղփչաղներ տիրապետել են զգալի ռազմական փորձի, կատարելագործել են մարտավարությունը, ռազմական գործը։

    Ճակատամարտի ընթացք խմբագրել

    Ռուս-ղփչաղական զորքի երկու հաջող բախումից հետո, իշխանները ռազմական խորհուրդ հրավիրեցին, որի ժամանակ փորձում էին մշակել հետագա գործողությունների պլանը:Հիմնական հարցը եղել է իջևանելու տեղ որոշելը։ Որոշները առաջարկում էին ճամբար խփել այնտեղ, որտեղ զորքն արդեն հավաքվել էր, և սպասել թշնամու մոտեցմանը։ Մյուսները պնդում էին շարժվել մոնղոլներին ընդառաջ։ ընդհանուր որոշում այդպես էլ չի կայացվում,ամեն իշխան ինքն է ընտրում իր ջոկատի մարտավարությունը, առանց տեղյակ պահելու մյուս իշխաններին։ Մայիսի 31-ի առավոտյան դաշնակիցների ջոկատները սկսեցին անցնել գետի միջով։ Առաջինը գետը անցան ղփչաղական հեծելազորը վոլոնյան ջոկատի հետ միասին։ Այնուհետև անցան հալիչները և չեռնիգովցիները։ Կիևյան զորքը մնացել է գետի արևմտյան ափին, և շինարարություն սկսել ճամբարը ամրացնելու համար։

      Մստիսլավ Համարձակը Լիպիցկյան արշավանքի իր հին զինակից Յարունի գլխավորությամբ առաջ է ուղարկում ղփչաղական պահակներին »։ Մստիսլավ Համարձակի ջոկատը շարժվում է դեպի աջ և տեղ զբաղեցնում գետի երկայնքով, Մստիսլավ Չեռնիգովի ջոկատը զբաղեցրեց Կալկա գետ անցման երկու ափերը, Դանիել Ռոմանովի ջոկատը առաջ է շարժվում որպես հարվածային ուժ։  

    Տեսնելով մոնղոլների առաջավոր ջոկատներին ղփչաղները և վոլոնները անցան գրոհի։ Սկզբում մարտը ընթանում էր ռուսների հաջողությամբ։ Դանիել Ռոմանովը, առաջինը մարտի նետվելով աչքի ընկավ անօրինակ քաջությամբ, ուշադրություն չդարձնելով ստացած վերքի վրա։ Մոնղոլական զորքի առաջին գիծը սկսեց նահանջել, ռուսները սկսեցին հետապնդել նրանց, կորցրեցին կարգը և բախվեցին մոնղոլական գլխավոր ուժերին։ Երբ Սուբուտայը նկատեց, որ ռուս իշխանների ուժերը զգալիորեն հետ են մնացել, նա հրաման արձակեց,որ իր զորքի հիմնական մասը անցնի հարձակման։ Չդիմանալով թշնամու ավելի դիմացկուն ուժերի ճնշմանը ղփչաղները դիմեցին փախուստի։ Իպատեկյան տարեգրությունը մանրամասնորեն պատմում է ճակատամարտի կենտրոնական իրադարձությունների մասին, որտեղ գործել են Դանիելը, նրա քեռին, իշխան Մստիսլավ Յարոսլավիչ Համրը և Օլեգ Կուրսկին, դատելով ամենից, չեռնիգովյան գնդից առաջինը անցնելով գետը, կապում է հետագա փախուստը մոնղոլական նոր ուժերի հարվածների հետ։ Նովգորոդյան տարեգրությունը պարտության պատճառը համարում է ղփչաղների փախուստը, իսկ Սուզդալյան տարեգրությունը(ակադեմիական ցուցակով) ղփչաղների փախուստը կապում է մարտի դաշտ մոնղոլական լրացուցիչ ուժերի դուրս բերման հետ։ Ավելի արագ հաջողության հասավ մոնղոլական զորքի հարձակման աջ թևը։ Ղփչաղները փախան դեպի անցումը ջախջախելով և շփոթության մատնելով Մստիսլավ Չեռնիգովի հարձակման պատրաստ գնդին։ Այնուհետև մոնղոլները գրոհեցին հալիչանների և ղփչաղների այն ջոկատները, որոնք դեռ մնացել էին նրանց կողմում։ Նրանց փորձեցին օգնել Մստիսլավ Լուցկին, իսկ հետո Օլեգ Կուրսկին, բայց նրանց ջոկատները ջախջախվեցին մոնղոլների կողմից։ Ռուսական և ղփչաղական ջոկատների ջախջախմանը իր ճամբարից հետևում էր Մստիսլավ Ռոմանովը, Կիևի իշխանը։ Սակայն նրանց օգնելու փորձ չձեռնարկեց։ Ճեղքելով ռուս-ղփչաղական հիմնական ուժերը Սուբուտայը, Տսուգիրա և Թեշի խաների ուժերով կազմակերպեց կիևյան ճամբարի պաշարումը, իսկ ինքը հիմնական մասով նետվեց հետևելու փրկված ռուսներին, պարբերաբար հարձակվելով ուժասպառ մարտիկների վրա։ Ռուսական մարտիկների միայն քիչ մասը կարողացավ պատսպարվել կիևյան ճամբարում, մնացածը նահանջում էր տարբեր ուղղություններով։ Գալիցկո-վոլոնյան ջոկատները փախչում էին Դնեպրի ուղղությամբ, որտեղ մնացել էին իրենց մակույկները և նավակները։ Նավ նստելով նրանք ջարդում են մնացած նավերը, որպեսզի մոնղոլները չկարողանան օգտագործել դրանք։ Չեռնիգովցիները նահանջում էին դեպի հյուսիս, թշնամու շարունակական հարձակումների տակ, կորցնելով իրենց իշխանին և նրա որդուն։ Սմոլենսկի ջոկատին նահանջի ժամանակ հաջողվեց հետ մղել թշնամու հարձակումները, և Դնեպրի մոտ առաջ ընկնել թշնամուց։ Այլ իշխանների ջոկատներ, ինչպես նաև ավելի փոքր ջոկատներ չկարողանալով միանալ հիմնական զորքին, մոնղոլների կողմից հետապնդվեցին մինչև Դնեպր, կրելով հսկայական կորուստներ։ Մինչև մոնղոլները հետապնդում էին փրկված ռուսական մարտիկներին, նրանց զորքի մի մասը վարում էր կիևյան ճամբարի պաշարումը։ Հարձակումը իրականացվում էր հաջորդական գնդակոծություններով։ Ռուսների վիճակը վատթարացավ ջրի պաշարների բացակայության պատճառով։ Նրանք գետին մոտենալու ուղիներ չունեին։ Երրորդ օրը սկսվեցին բանակցությունները։ Սուբուտայի կողմից ուղարկված բրոդնիկների առաջնորդ Պլոսկինան երդվում է խաչի վրա, որ եթե ռուսները վայր դնեն զենքը, նրանցից ոչ ոք չի սպանվի, իսկ իշխաններին և զորավարներին բաց կթողնեն փրկագնի դիմաց:Մոնղոլները վրեժխնդիր լինելով իրենց դեսպանների մահվան համար, չեն կատարում խոստումը։ Ճամբարից դուրս գալուց հետո կիևցիները հարձակման ենթարկվեցին։ Մարտիկների մի մասը սպանվեցին, մյուս մասը՝ գերեվարվեցին։ Ռուս իշխանները և մյուս հրամանատարները դրվել են տախտակների տակ և ճզմվել հաղթողների կողմից։ Կա վարկած, որ բանակցությունների ընթացքում ռուս իշխաններին տրվել էր արյուն չթափելու խոստում, և տեսնելով նրանց տախտակների տակ, մոնղոլները համարում էին իրենց խոստումը կատարած։

    կորուստներ խմբագրել

    Կողմերի կրած կորուստների մասին ճշգրիտ տեղեկություններ հայտնի չեն։ Ընդ որում աղբյուրներում պահպանվել են միայն ռուսական զորքի զոհվածների գնահատականները։ Ղփչաղական և մոնղոլական կորուստների մասին տեղեկությունները չեն պահպանվել։ Ըստ տարեգրքերի ճակատամարտում ողջ է մնացել ռուսական զորքի միայն մեկ տասներորդ մասը։ Միակ հեղինակը ով ներկայացրել է ռւոսական զորքերի ունեցած կորստի թիվը(ճիշտ տվյալները ստույգ չեն, ինչի մասին ասում է նաև ինքը, հեղինակը) Հենրի Լատվիացին է։ 1225 թվականին գրված «Լիվոնյան տարեգրության» մեջ, նա նշում է.

      1222 թվականին վալվովների հողում հեթանոս թաթարներն էին։ Նրանք հաց չեն ուտում, սնվում են իրենց անասունների հում մսով։ Մոնղոլները կռվել են նրանց հետ, հաղթել են նրանց, և կոտորել են բոլորին սրերով, իսկ որոշները փախել են ռուսների մոտ՝ օգնություն խնդրելու[10]։ Եվ մոնղոլների դեմ պայքարելու կոչը տարածվել է ամբողջ Ռուսիայով, և ամբողջ Ռուսիայի թագավորները հանդես են եկել ընդդեմ մոնղոլների, բայց նրանց ուժերը չբավականացրեց պայքարելու համար, և փախել են նրանք թշնամու առաջ։ Եվ ընկավ հզոր թագավոր Մստիսլավ Կիևացին իր քառասուն հազարանոց զորքով։ Մեկ այլ թագավոր Մստիսլավ Գալիցիացին փրկվեց դիմելով փախուստի։ Ճակատամարտում ընկան մոտավորապես հիսուն թագավոր։ Վեց օր շարունակ մոնղոլները հետապնդեցին նրանց, կոտորելով ավելի քան հարյուր հազար մարդ(նրանց իրական թիվը միայն Աստծուն է հայտնի) մյուսները փախան։  

    Հետևանքներ խմբագրել

    Ռուսական զորքի մնացորդներին մոնղոլները հետապնդել են մինչև Դնեպր։ Նրանց ջոկատները անմիջապես ներխուժել են Ռուսիայի տարածքը։ Իպատևյան տարեգրության համաձայն մոնղոլական շրջագայությունը հասել է մինչև Նովգորոդ-Սվյատապոլկ։ Իմանալով 14-ամյա Վասիլկով Կոնստանտինովիչ Ռաստովեցու գլխավորությամբ վլադիմիրյան զորքի Չեռնիգով ժամանելու մասին մոնղոլները հրաժարվեցին Կիև արշավելու ծրագրից, և գնացին Վոլգա, որտեղ Սամարայի գետագալարում Վոլգայի բուլղարներից կրեցին ջախջախիչ պարտություն ( ըստ Իբն ալ-Ասիրի փրկվել է ընդամենը չորս հազար մարդ) և վերադարձան Միջին Ասիա[11].:

    Այսպիսով Սուբուտայի և Ջեբեի կատարած արշավանքն անցել է ղփչաղյան տափաստանների մեծ մասով, ուսումնասիրելով ապագա ռազմական գործողությունների թատերաբեմը։ Մոնղոլներն անմիջականորեն ծանոթացել են ռուսական ռազմական ուժերին, բազմաթիվ գերիներից կարող էին տեղեկություն քաղել ռուս իշխանների ներքին կազմակերպվածության մասին, նրանց ռազմական կազմակերպություններից, տարբեր ժամանակահատվածներում մարտը վարելու առանձնահատկությունների մասին։ Վոլգյան Բուլղարիայից վերադարձան Միջին Ասիա անցնելով ներկայիս Ղազախստանի տափաստաններով։ Այդ ճանապարհով, սակայն արդեն հակառակ ուղղությամբ մոնղոլները 10 տարի անց ձեռնարկեցին Արևմտյան արշավանքը։ Պատմաբան Պ. Պ. Տոլչկոն այսպես է գնահատում ճակատամարտի հետևանքները. «Կալկայի ճակատամարտը բեկումնային էր Ռուսիայի պատմության մեջ։ Այն ոչ միայն զգալիորեն թուլացրեց ռուս իշխանների ուժերը, այլև Ռուսիայում խուչապ և անվստահություն տարածեց։ Պատահական չէ, որ տարեգիրները հաճախ են նշում բնության հանելուկային երևույթների մասին, դրանք համարելով ապագա դժբախտությունների նշան։ Ռուս ժողովրդի հիշողության մեջ Կալկա գետի ճակատամարտը մնացել որպես ողբերգական իրադարձություն, «Որից հետո ռուսական հողը նստեց թախցոտ»։ Ժողովրդական էպոսը հենց դրա հետ է կապում ռուս հերոսների մահը, ովքեր զոհվեցին հանուն հայրենիքի։

    Մշակույթում խմբագրել

    • Կալկա գետի ճակատամարտը նկարագրվում է գեղարվեստական գրականության ստեղծագործություններում։ Դրանցից են Վասիլի Յանի վեպը, «Չինգիզ-խանը»(«Մոնղոլների ներխուժումը» եռագրությունից), Եսայի Կալաշնիկովի «Կատաղի դար», Ալեքսեյ Յուգովի «Մարտիկները»[12]։
    • Մարտին նվիրված է ռուս նկարիչ Պավել Ռժենկոյի «Կալկա» նկարը։
    • Քարե գերեզմանններ արգելանոցում կազմակերպել է ժողովրդական բանահյուսության փառատոն, նվիրված ճակատամարտում զոհվածների հիշատակին։
    • Medieval: Total War Կալկա գետի ճակատամարտը հասանելի է միայնակ մարտերում խաղացողների համար[13].:

    Նշումներ խմբագրել

    1. Սեբաստացու «Տարեգրությունը» հանդիսանում է մոնղոլների մասին կարևորագույն աղբյուրներից մեկը։ Ձեռագրի հեղինակն անհայտ է, բայց ենթադրվում է, որ նա ապրել է Սեբաստիա քաղաքում, դրա համար էլ անվանում են Սեբաստացի։ Երևանի Մատենադարանում պահվում են Սեբաստացու երեք ձեռագրեր։

    Ծանոթագրություններ խմբագրել

    1. По данным Ипатьевской летописи. По данным Новгородской летописи все войска союзников перешли реку.
    2. Греков И. Б., Шахмагонов Ф. Ф. «Мир истории. Русские земли в XIII—XV веках». М.: «Молодая гвардия», 1988. ISBN 5-235-00702-6
    3. Рашид-Ад-Дин. Сборник летописей
    4. «Рашид Ад-Дин. Сборник летописей. Сокращённое повествование о делах Джучи-хана» (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
    5. «Тверская летопись» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
    6. Новгородская первая летопись
    7. Себастаци. Летопись
    8. Гумилёв Л. Н. Древняя Русь и Великая Степь
    9. «КНЯЗІВСЬКІ ДИНАСТІЇ СХІДНОЇ ЄВРОПИ» (ուկրաիներեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
    10. «Генрих Латвийский. Хроника Ливонии. Двадцать четвёртый год епископства Альберта» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
    11. «Ибн Ал-Асир. Полный свод Всеобщей истории» (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
    12. «Выставка Павла Рыженко» (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
    13. «Фольклорный фестиваль на Каменных могилах» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.

    Գրականություն խմբագրել

    • Жарко С. Б., Мартынюк А. В. История восточных славян. Монгольское нашествие на Русь. — Минск: БГУ, 2003. — 108 с.
    • Каргалов В. В. Внешнеполитические факторы развития феодальной Руси. — М.: Высшая школа, 1967. — 261 с.
    • Татаро-монголы в Азии и Европе / Тихвинский С.Л.. — Москва: Наука, 1977. — 507 с.
    • Толочко П.П. Кочевые народы степей и Киевская Русь. — Санкт-Петербург: Алетейя, 2003. — 160 с. — ISBN 5-89329-579-X.
    • D Nicolle & V Shpakovsky. Kalka River 1223: Genghiz Khan's Mongols Invade Russia. — Oxford: Osprey publishing, 2001. — 96 с. — ISBN 1-84176-233-4.
     Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալկայի ճակատամարտ» հոդվածին։