Ծածկակառք (լատիներեն՝ «carus» - բառացի «սայլակ»), փակ մարդատար սայլ է զսպակների վրա։ Սկզբնապես թափքը կախված էր գոտիներից, հետո զսպանակելու համար սկսեցին օգտագործել զսպանակներ (18-րդ դարի սկզբից հետո), իսկ 19-րդ դարի սկզբից սկսեցին օգտագործել զսպակներ։ Ծածկակառքերը հիմնականում սարքում էին փայտից։ Իրապես ծածկակառք կարելի է համարել նաև դիլիժանսները և օմնիբուսները։

Եկատերինա ռուսական կայսրուհու ծածկակառքը Էրմիտաժում

Կառք (լատ. karrus), մարդատար երկանիվ կամ քառանիվ սայլ։ Կառքին լծում էին մեկ հատ կամ մեկ և ավելի զույգ ձի կամ ջորի։ Կառքերերը թեթևացնելու, շարժունակությունը բարելավելու նպատակով զանգվածեղ անիվներն աստիճանաբար փոխարինվել են ճաղավոր անիվներով և շրջափակվել սկզբում կաշվե, իսկ հետագայում մետաղյա անվադողերով։ Կառքերը եղել են անծածկ և ծածկավոր։ Օգտագործվել են հեռավոր ճամփորդությունների, փոստային առաքումների համար, ռազմ, գործողությունների (տես Մարտակառք), շքահանդեսների, հուղարկավորության և այլ ծեսերի ժամանակ, ինչպես և սպորտային մրցույթներում։ Հայտնի են ծիսական ու մարտական Կառքերի մի քանի տասնյակ նմուշներ (Միջագետքի Կիշ և Ուր քաղաքների, Հայաստանի Լճաշեն, Վրաստանի Թրիալեթ հնավայրերի և այլն), որոնք պեղված են մ.թ.ա. III և II հազարամյակներին վերաբերող հարուստ դամբարաններից։

Նույնիսկ Հին Հռոմում կառքերն օգտագործել են որպես տաքսի ծառայություն։ Դրանց վրա տեղադրված են եղել տաքսոմետրեր, որոնք իրենցից ներկայացնում էին սովորական թասեր։ Տաքսոմետրերի մեջ յուրաքանչյուր 200 մ անցնելուց հետո ընկնում էր մեկ քար, ինչի շնորհիվ էլ որոշվում էր վճարի չափը։[փա՞ստ]

Եվրասիայի և Հյուսիսային Աֆրիկայի տարածքում հայտնաբերվել են նաև կառքերի կավե և բրոնզե բազմաթիվ մոդելներ, բարձրաքանդակներ, որմնանկարներ և այլն։ Սկսած XV—XVI դդ. Եվրոպայում լայնորեն օգտագործվել են ծածկավոր և անծածկ կառքերի զանազան տեսակներ (դիլիժանս, կառեթ, ֆայտոն և այլն), որոնք աստիճանաբար տարածվել են մյուս մայրցամաքներում։ Փոխադրամիջոցների կատարելագործման հետևանքով կառքն այժմ գրեթե չի գործածվում։

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծածկակառք» հոդվածին։
  Ընթերցե՛ք «ծածկակառք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 274