Բելառուսական ռուբլի (բելառուս․՝ рубе́ль, կոդ ISO BYR, մինչև 2000 թվականը՝ BYB), Բելառուսի պաշտոնական դրամը։ Սիմվոլը՝ Br[1]: Գործածության մեջ են 50, 100, 500, 1000, 5000, 10 000, 20 000, 50 000, 100 000 և 200 000 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները։ Բելառուսական ռուբլին չունի ավելի փոքր դրամական միավոր։

Բելառուսական ռուբլի
беларускі рубель
2000 թվականի օրինակի 200 000 ռուբլի (թողարկված 2012 թվականին)
2000 թվականի օրինակի 200 000 ռուբլի

(թողարկված 2012 թվականին)

ISO 4217 կոդ 4217 BYR
Երկիր Բելառուս Բելառուս
Պաշտոնական
օգտագործում
Բելառուս
Նշան Br
Սիմվոլ BYR (974)
Մետաղադրամներ չեն թողարկվում
Թղթադրամներ 50, 100, 500, 1000, 5000, 10 000, 20 000,
50 000, 100 000, 200 000 ռուբլի
Կենտրոնական բանկ ԲՀ ԱԲ
Վեբ-կայք www.nbrb.by
1 USD = 15 030 4217 BYR
1 EUR = 16 320 4217 BYR
1 GBP = 22 400 4217 BYR

Անվանումը խմբագրել

«Բելառուսական ռուբլի» անվանումն ի հայտ է եկել 1990-ական թվականներին, երբ Բելառուսը հրաժարվում էր խորհրդային ռուբլուց։ Այդ ժամանակ հասարակական գործիչների մի մասը ազգային տարադրամի համար առաջարկում էին «տալերը» անվանումը[2][3], և հարցը քննարկվեց Գերագույն խորհրդի Պրեզիդիումում, սակայն Տալերի օգտին արտահայտվեց միայն Նիլ Գիլևիչը[4]։

Պատմություն խմբագրել

Իրավիճակը ԽՍՀՄ փլուզումից հետո խմբագրել

 
20 բելառուսական կուպոնի օգտագործման կտրոն, 1992 թ.

1992 թվականի սկզբում, ընդհանուր դրամական համակարգի անկման ժամանակ Բելառուսում ընդունվեց կուպոնային համակարգ, այնուհետև՝ Ազգային Բանկի հաշվարկային տոմսեր։ Պաշտոնական փոխարժեքը համապատասխանում էր մեկ հաշվարկային տոմս 10 խորհրդային ռուբլու դիմաց։

1992 թվականի հուլիսի 1-ից սկսեցին գործողություններ իրականացնել ոչ կանխիկ բելառուսական ռուբլով։ 1993 թվականի հուլիսի վերջից սկսվեց անցումը խորհրդային ռուբլուց։ Բելառուսական ռուբլին դարձավ Բելառուսի տարածքում միակ օրինական վճարման միջոցը։ Չնայած այն բանին, որ սեպտեմբերին Ղազախստանը, Հայաստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանն ու Տաջիկստանը նոր համաձայնագիր ստորագրեցին նոր տեսակի ռուբլու կիրառման շրջանի մասին, այդ գաղափարն ապագա չունեցավ, և բելառուսական ռուբլին այդպես էլ մնաց ազգային տարադրամ։

1992-1994 թվականներին սկսեցին բելառուսական ռուբլու առաջարկի տասը անգամ մեծացման քաղաքականությունը։ Այսպես, 1 ռուբլիանոց թղթադրամը 1992 թվականին հավասարվեց 10 խորհրդային ռուբլու, իսկ 1, 3, 5 անվանական գներով թղթադրամների համար օգտագործում էին խորհրդային ռուբլին։ 1994 թվականի օգոստոսի 20-ին տեղի ունեցավ բելառուսական ռուբլու դենոմինացիա, որը կանգնեցրեց առաջարկի մեծացումը ինֆլյացիայի պահպանման համար։

2000-2014 թվականների տնտեսական ակնարկ խմբագրել

2000 թվականի հունվարի 1-ին Բելառուսում ևս մի անգամ ռուբլու դենոմինացիա կատարվեց (1000 անգամ), որի նպատակն էր կայունացնել ազգային դրամը։

Ազգային բանկի քաղաքականության գերնպատակը ռուբլու կուրսի պահպանումն էր. այդպիսին էր ռուսական կողմի պահանջը։ Թույլատրվում էր տարադրամի փոխանակման կետերում դոլլարի վաճառքը։ Ոչ ռեզիդենտ բանկերի համար բացվեց մուտքը դեպի ներքին փոխարժեքային շուկա, հանվեցին ներքին շուկայի հետ կապված գործարքներում բելառուսական ռուբլու կիրառության բոլոր սահմանափակումները։ Ազգային բանկի քաղաքականությունն ու բարեհաջող արտաքին պայմանները բերեցին ռուբլու կուրսի կայունացմանը։ Տնտեսության ու հարկային ոլորտնրում դրական տեղաշարժերի ֆոնի վրա (ԱԱՀ-ի իջեցում 20 %-ից մինչև 18 %, շրջանառության հարկի իջեցում 4,5 %-ից մինչև 4,15 % և այլն) 2004 թվականի սկզբից մինչև 2008 թվականի վերջ բելառուսական ռուբլու կուրսն ԱՄՆ դոլլարի ու ռուսական ռուբլու համեմատությամբ մնում էր գրեթե անփոփոխ։ 2005 թվականի ընթացքում ուսումնասիրվում էր ազգային արժույթում բանկային դեպոզիտների մշտական աճը[5]։ Ինֆլյացիայի տեմպը մի որոշ ժամանակ անընդհատ իջնում էր, այդպես, 2002 թվականին այն կազմում էր 34,8 %, 2003-ին՝ 25,4 %, 2004-իբ՝14,4 %, 2005-ին՝ 8,0 %, 2006-ին՝ 6,6 %: Տարադրամի պաշտոնական կուրսն ամբողջությամբ հավասարվել էր ստվերայինին, ինչի արդյունքում ստվերային արժութային շուկան գրեթե վերացավ։

2006 թվականի մարտի 16-ին ֆրանսիական BNP Paribas բանկը սկսեց միջբանկային շուկայում գնանշել բելառուսական ռուբլին ամերիկյան դոլարի համեմատությամբ։ Բանկը նշանակեց երկկորղմանի գնանիշ՝ այն գնում և վաճառում է բելառուսական ռուբլին ԱՄՆ դոլլարով։ Ազգային բանկի կառավարչի տեղակալ Վասիլի Մատյուշևսկին այս փաստը բավականին նշանակալի իրադարձություն է համարում[6].

  Սա խոսում է այն մասին, որ համաշխարհային առաջատար ֆինանսական ինստիտուտները հետաքրքրությամբ են հետևում մեր ընդհանուր վարկային քաղաքականությանը, այդ թվում նաև բելառուսական ռուբլուն։ Հետաքրքրություն է առաջանում բելառուսական ռուբլու նկատմամբ, որպես կապիտալի ներդրման միջոց։  

Բելառուսի հանրապետության Ազգային բանկի կառավարիչ Պյոտր Պրոկոպովիչի խոսքերով բելառուսական ռուբլին պետք է ամբողջությամբ կոնվերսիայի ենթարկելի պետք է դառնար 2010 թվականին[7]։

2010 թվականի հունվարից ապրիլ ամիսների ինֆլյացիան 3,1 % էր (6,5 % էր 2009 թվականի նույն շրջանում)[8]

2009 թվականի հունվարի 2-ից Բելառուսի Հանրապետության Ազգային բանկը անցում կատարեց բելառուսական ռուբլին արտասահմանյան արժույթների զամբյուղին կապելու մեխանիզմի, միաժամանակ այն դեվալվացնելով ԱՄՆ դոլլարի նկատմամբ[9]։

Արտասահմանյան արժույթի գնման ընդհանուր ծավալի մաքուր չափը 2010 թվականի հունվարից մարտ ամիսների ռեզիդենտով կազմում է 1 միլիարդ 497,1 միլիոն ԱՄՆ դոլլար (տեսանելիորեն ավելի ՛ատ, քան 2009 թվականի նույն ժամանակաշրջանում՝ 955,4 միլիոն ԱՄՆ դոլար)[10]։

2011 թվականի ֆինանսական ճգնաժամի արդյունքում մակրոտնտեսական չափորոշիչները վատթարացան. ինֆլյացիան հասավ 108,7%-ի, վերաֆինանսավորման դրույքը բարձրացավ 10%-ից մինչև 45% (տես ներքևում)։ Աշնանից սկսած ռուբլու կուրսը սկսեց որոշակիանալ բելառուսական արժութաֆոնդային բորսայի առքուվաճառի արդյունքների հիման վրա։ Բելառուսական ռուբլու կուրսը ԱՄՆ դոլլարի նկատմամբ իջավ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի 3000 ռուբլուց մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ի 11 900 ռուբլի (բնակչության կողմից տարադրամի գնման համար 20%-անոց վաճառակատարման հաշվարկով՝ 14 հազար ռուբլի)։

2014 թվականի դրությամբ ինֆլյացիան Բելառուսում կազմում է 16,2%[11]

Ռուսաստանի հետ արժութային ինտեգրացման հարցը խմբագրել

Իր կառավարման սկզբից նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սկսեց ակտիվորեն գործել Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրացման ուղղությամբ։ Սկզբնական շրջանում շրջանառվում էր անգամ ընդհանուր բելառուսառուսական դրամական միավորի ներմուծման հարցը։ 1999 թվականին ստորագրված «Միացյալ պետության ստեղծման մասին պայմանագրի» 13-րդ հոդվածում քննարկվում էր ընդհանուր տարադրամի ներմուծումը։ 2000 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկում Միջպետական համաձայնագիր ստորագրվեց Բելառուսի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև ընդհանուր դրամական միավորի ներմուծման ու Միացյալ հանրապետության ընդհանուր էմիսիոն կենտրոնի ձևավորման մասին։ Այն նախատեսում էր, որ 2005 թվականի հունվարի 1-ից ընդհանուր տարադրամի դերը պետք է կատարի ռուսական ռուբլին, իսկ 2008 թվականի հունվարի 1-ից պետք է ներմուծվի Միացյալ հանրապետության ընդհանուր դրամը։ Այդ կենտրոնի տեղակայման մասին երկարատև քննարկումնեիր էին կատարվում. տեղակայել Մոսկվայու՞մ, Մինսկու՞մ, թե՞ ինչ-որ երրորդ քաղաքում։

2005 թվականի սեպտեմբերին Միացյալ Հանրապետության Խորհրդի հանդիպումից հետո Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովը լրագրողներին հայտարարեց, որ Ռուսաստանն ու Բելառուսը դեռ պատրաստ չեն 2006 թվականից գործածության մեջ դնեմ ընդհանուր դրամական միավորը և չեն կարող նոր ժամկետներ ասել, քանի դեռ չկան բոլոր տնտեսական պայմանները այդ որոշման համար, մասնավորապես, էմիսիոն կենտրոնի վերաբերյալ հարցերի լուծումն ու երկու երկրներում տնտեսական նույն մակարդակի ստեղծումը։ Ֆրադկովը նշեց[12].

  հարցն օրակարգից չի հանվում, այն դեռ ակտուալ է, ավելին, առաջանում է համակարգվածության ու խնդիրների լուծման անհրաժեշտություն, ինչը պայմաններ կստեղծի այն բանի համար, որ ընդհանուր դրամական միավորը հարմար և ձեռնտու լինի թե՛ Ռուսաստանի, թե՛ Բելառուսի, թե՛ Միացյալ հանրապետության համար միաժամանակ  

Այժմ ռուսական ռուբլին ընդունված չէ Բելառուսում, որպես դրամական միավոր։ Փորձագետները փորձում են հասկանալ, թե կլինի արդյոք այդ փոփոխությունը մոտ ապագայում, և եթե այո, ապա երբ։

Ոսկեարժութային ռեզերվներ խմբագրել

Ըստ ԱՄՀի մեթոդաբանության Բելառուսի համաշխարհային պահեստային ակտիվները 2004 թվականի դրությամբ բարձրացել են 54,4 % և 2005 թվականի հունվարի մեկին կազմել են $ 770,2 միլիոն։ 2004 թվականին ոսկեարժութային ռեզերվները ազգային որմամբ բարձրացել են 17,1 % մինչև $ 1,047 մլրդ։ 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բելառուսի միջազգային պահեստային արխիվների ընդհանուր ծավալը ըստ ԱՄՀ-ի հատուկ ստանդարտների տվյալների կազմում էր $ 1296,5 միլիոն։ Ազգային բանկի համախառն ակտիվները տարադրամով, թանկարժեքմետաղներով ու քարերով կազմում է $ 1629,6 միլիոն, մեկ տարվա մեջ ավելանալով $ 449,7 միլիոն-ով։ Երկրի ոսկու պահուստը կազմում էր 25,02 տոննա (արժութային համարժեքը՝ $ 412,7 միլիոն)։ Բելառուսի միջազգային ռեզերվային ակտիվները՝ հաշվարկված ԱՄՀ-ի մեթոդներով, 2007 թվականի դեկտեմբերի դրությամբ կազմում էր $ 4182,2 միլիոն, տարվա սկզբից ավելանալով 202,4 %։ Բելառուսի միջազգային ռեզերվային ակտիվներն ըստ ազգային որոշման $ 4997,6 միլիոն էին, տարվա սկզբից ավելանալով 185 %[13]։ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ Բելառուսի միջազգային պահեստային արխիվները՝ հաշվարկված ԱՄՀ-ի մեթոդներով, կազմում էին $ 4 միլիարդ 352,9 միլիոն, տարվա սկզբից ավելանալով 4,1 %։ Միջազգային ռեզերվային ակտիվներն ըստ ազգային որոշման յադ շրջանում ավելացել էին 9,1 %, մինչև $ 5 միլիարդ 446,6 միլիոն[14]։ 2015 թվականի հունվարի 1-ին միջազգային ռեզերվները 5 059 միլիոն USD էին։

Բելառուսի հանրապետության պահեստային ակտիվները՝ հաշվարկված ԱՄՀ-ի մեթոդաբանությամբ յուրաքանչոյուր տարվա հունվարի մեկին (միլիոն USD-ով)[15].

2011 թվականի հոկտեմբերի 20-ին Ազգային բանկի կառավարչի ներկայացուցիչ Նադյեժդա Երմակովան հայտնել է, որ Ազգային բանկի ոսկեարժությաին ռեզերվների 74 %-ը (3,5-ը 4,7 միլիարդ դոլարից) ՍՎՈՓ-ի գործարքների համար բանկերի պարտքերն են։ Այդ դեպքում իրական ոսկեարժութային պահուստները կազմում են ընդամենը 1,2 միլիարդ դոլար[16][17]

2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով Բելառուսի Ազգային բանկի ոսկու պաշարը աճել է մինչև 1,6 տ 2012 թվականի ընթացքում, և կազմում է 33,3 տոննա[18].


2015 թվականի հունվար խմբագրել

Բելառուսական ռուբլու կուրսի տատանումներն ԱՄՆ դոլլարի նկատմամբ 1995-2014 թվականներին (բոլոր թվերը տրված են յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ; մինչև 1999 թվականի տվյալները ներկայացված են դենոմինացիան հաշվի առնելով), ինչպես նաև 2015 թվականի հունվարի 31-ին[19]։

Մետաղադրամներ խմբագրել

Ի սկզբանե Բելառուսի Ազգային բանկը մետաղադրամների թողարկումն իրականացնում էր միջազգային մետաղադրամների ծրագրի շրջանակներում, միաժամանակ ջանքեր գործադրելով ներքին շուկայում հուշամետաղադրամների ակտիվացման համար։ Սկսած 2002 թվականից, որն այդ առումով բեկումնային էր[20][21], բելառուսական մետաղադրամների վաճառքը տարեցտարի ավելանում էր գրեթե կրկնակի։ Պահանջարկի մեծանալը հնարավորություն էր տալիս մեծացնել թողարկվող մետաղադրամների անվանական արժեքները[20]։ Այսպես, եթե մինչև 2004 թվականը միջինում թողարկվում էր 3-7 անուն, ապա 2004-ին՝ 12, 2005-ին՝ 18, 2006-ին՝ 20, 2007-ին՝ 15, 2008-ին՝ 20, 2009-ին՝ 26, 2010-ին՝ 33[22], 2011-ին՝ 36[23]:

Դրամահատարաններ խմբագրել

Բելկառուսում չկա սեփական դրամահատարան, ինչի պատճառով Ազգային բանկը ստիպված է իր պատվերները կատարել այլ պետություններում։ Առաջին մետաղադրամի թողարկումից մինչև 2011 թվականի սկզբներ Բելառուսական մետաղադրամները հատվում էին 13 տարբեր դրամահատարաններում, որոնք տեղակայված էին 10 եվրոպական պետություններում։ Առավել ակտիվ համագործակցություն կա Լեհաստանի, Լիտվայի, Գերմանիայի և Ղազախստանի դրամահատարանների հետ։

Թղթադրամներ խմբագրել

1992-1999 թվականների թղթադրամներ խմբագրել

1992-1999 թվականների սերիա [1] Արխիվացված 2011-10-19 Wayback Machine
Թվական Պատկեր Անվանական գին Չափեր (մմ) Հիմնական գույներ Նկարագրություն Թողարկամ ամսաթիվ Վերացման ամսաթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
1992    
50 կոպեկ
105×53
վարդագույն
կարմիր
Սկյուռի պատկեր
պետական զինանշանը
25 մայիսի
1992
1 հունվարի
2001
   
1 ռուբլի
կապտականաչավուն
երկնագույն
Վազող նապաստակի նկար
   
3 ռուբլի
կանաչ
նարնջագույն
Կուղբի նկար
   
5 ռուբլի
կապույտ
վարդագույն
Գայլի նկար
   
10 ռուբլի
կանաչ
նարնջագույն
լուսանի նկար՝ ձագի հետ
   
25 ռուբլի
կարմիր
շագանակագույն
Որմզդեղնի նկար
   
50 ռուբլի
մանուշակագույն
վարդագույն
Բարիբալ արջի նկար[24]
   
100 ռուբլի
շագանակագույն
դարչնագույն
Զուբրի նկար
   
200 ռուբլի
երկնագույն
շագանակագույն
Կայարանամերձ հրապարակը Մինսկում
8 դեկտեմբերի
1992
   
500 ռուբլի
մանուշակագույն
Հաղթանակի հրապարակը Մինսկում
   
1000 ռուբլի
կանաչ
կապույտ
վարդագույն
Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա
3 նոյեմբերի
1993
1998
   
110×60
«1000» թվի մեծ պատկեր
16 սեպտեմբերի
1998
1992    
5000 ռուբլի
105×60
վարդագույն
եղրևանեգույն
Տրոիցկի արվարձանը Մինսկում
պետական զինանշանը
7 ապրիլի
1994
1998
   
110×60
«5000» թվի մեծ պատկեր
16 սեպտեմբեր
1998
1994
   
20 000 ռուբլի
150×69
նարնջագույն
կանաչ
Բելառուսի Հանրապետության Ազգային բակ
պետական զինանշանը
28 դեկտեմբերի
1994
1995
   
50 000 ռուբլի
դեղին
շագանակագույն
Բրեստյան ամրոցի բլրայի դարպասներ
«Բրեստյան ամրոց»-ի հուշագիր
15 սեպտեմբերի
1995
1996
   
100 000 ռուբլի
մոխրագույն
Բելառուսի Հանրապետությանօպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոն
տեսարան «Выбранніца» («Ընտրյալ կին») բալետից, Եվգենի Գլեբով
17 հոկտեմբերի
1996
1998
   
500 000 ռուբլի
կարմիր
Արհմիությունների արվեստի հանրապետական դահլիճը Մինսկում
շենքի շրջակայքի արձաններ
1 դեկտեմբերի
1998
1999
   
1 000 000 ռուբլի
երկնագույն
Բելառուսի ազգային արվեստի թանգարան
Ի. Խրուցկու «Կնոջ նկարը ծաղիկների ու մրգերի հետ» կտավի հատված
30 ապրիլի
1999
   
5 000 000 ռուբլի
մանուշակագույն
Սպորտի պալատը Մինսկում
«Раубичи» սպորտային համալիր
6 սեպտեմբերի
1999
Նկարների մասշտաբը՝ 1,0 փիքսել մեկ միլիմետրին

2000 թվականի թղթադրամներ խմբագրել

2000 թվականի սերիա [2] Արխիվացված 2011-02-06 Wayback Machine
Նկարը Անվանական գին (ռուբլի) Չափերը (մմ) Հիմնական գույներ Նկարագրություն Թողարկման ամսաթիվ Վերացման ամսաթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
   
1
110×60
կանաչ
Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա
թվի մեծ պատկեր՝ «1»
1 հունվարի
2000
1 հունվարի
2004
   
5
վարդագույն
Տրոիցկի արվարձանը Մինսկում
թվի մեծ պատկեր՝ «5»
1 հուլիսի
2005
   
10
մանուշակագույն
Բելառուսի Հանրապետության Ազգային գրադարանի հին շենքը
թվի մեծ պատկեր՝ «10»
1 մարտի
2013[25]
   
20
150×69
բաց շագանակագույն
Բելառուսի Հանրապետության Ազգային բանկ
Բելառուսի Հանրապետության Ազգային բանկ
   
50
կարմիր
Բլրային դարպասները
«Բրեստյան ամրոց»ի հուշատախտակը
1 հուլիսի
2015[26]
   
100
կանաչ
Բելառուսի Հանրապետությանօպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոն
տեսարան «Выбранніца» («Ընտրյալ կին») բալետից, Եվգենի Գլեբով
   
500
150×74
շագանակագույն
Արհմիությունների արվեստի հանրապետական դահլիճը Մինսկում
շենքի շրջակայքի արձաններ
   
1000
երկնագույն
Բելառուսի ազգային արվեստի թանգարան
Ի. Խրուցկու «Կնոջ նկարը ծաղիկների ու մրգերի հետ» կտավի հատված (1838)
   
5000
մանուշակագույն
Մինսկի սպորտի պալատ
«Раубичи» սպորտային համալիր
   
10 000
վարդագույն
Վիտեբսկի պանորաման
Վիտեբսկի ամառային ամֆիթատրոնը
16 ապրիլի
2001
   
20 000
դեղնականաչ
Ռումյանցեվ-Պասկևիչների պալատը Գոմելում
Գոլմելի ամրոցը
21 հունվարի
2002
   
50 000
երկնագույն
Միրյան պալատը (Գրոդնոյի մարզ)
դղյակի դեկորատիվ հատվածների կոլաժ
20 դեկտեմբերի
2002
   
100 000
նարնջագույն
Նեսվիժկյան պալատ
Նապոլեոն Օրդայի կտավը՝ «Նեսվիժկյան պալատ»
15 հուլիսի
2005
   
200 000
կանաչ
նարնջագույն
Մասլենիկովի անվան գեղարվեստի թնագարան
թանգարանի դեկորատիվ հատվածների կոլաժ
12 մարտի
2012
Նկարների մասշտաբը՝ 1,0 փիքսել մեկ միլիմետրին

2000 թվականի թղթադրամներ (2010 թվականի մոդիֆիկացիա) խմբագրել

2010 թվականի սերիա
Պատկերը Անվանական գին
(ռուբլի)
Չափերը
(մմ)
Հիմնական գույնը Նկարագրությունը Թողարկման ամսաթիվ Վերացման ամսաթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
   
50
150×69
կարմիր
բլրային դարպասներ
«Բրեստյան պալատ»-ի հուշատախտակ
29 դեկտեմբերի
2010
1 հուլիսի
2015
   
50 000
150×74
երկնագույն
Միրյան պալատը (Գրոդնոյի մարզ)
դեկորատիվ հատվածների կոլաժ
Նկարների մասշտաբը՝ 1,0 փիքսել մեկ միլիմետրին

2000 թվականի թղթադրամներ (2011 թվականի մոդիֆիկացիա) խմբագրել

2011 թվականի սերիա
Պատկերը Անվանական գին (ռուբլի) Չափերը (մմ) Հիմնական գույնը Նկարագրությունը Թողարկման ամսաթիվ Վերացման ամսաթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
   
100
150×69
կանաչ
Բելառուսի Հանրապետության օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոն
տեսարան «Выбранніца» («Ընտրյալ կին») բալետից, Եվգենի Գլեբով
5 սեպտեմբերի
2011
   
500
150×74
շագանակագույն
Արհմիությունների արվեստի հանրապետական դահլիճը Մինսկում
շենքի շրջակայքի արձաններ
15 մարտի
2011
   
1000
երկնագույն
Բելառուսի ազգային արվեստի թանգարան
Ի. Խրուցկու «Կնոջ նկարը ծաղիկների ու մրգերի հետ» կտավի հատված (1838)
   
5000
մանուշակագույն
Մինսկի սպորտի պալատ
«Раубичи» սպորտային համալիր
25 հուլիսի
2011
   
10 000
վարդագույն
Վիտեբսկի պանորաման
Վիտեբսկի ամառային ամֆիթատրոնը
15 մարտի
2011
   
20 000
դեղնականաչավուն
Ռումյանցեվ-Պասկևիչների պալատը Գոմելում
Ռումյանցեվ-Պասկևիչների պալատը Գոմելում
Նկարների մասշտաբը՝ 1,0 փիքսել մեկ միլիմետրին

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Национальный банк Республики Беларусь | пресс-релизы
  2. «НАША НІВА». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  3. Геннадий Можейко. (2012 թ․ փետրվարի 23). «Расследование «КП»: белорусского «зайчика» списали из детской книжки!» (ռուսերեն). «Комсомольская правда». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  4. Ֆորում
  5. tut.by լուրեր՝ 2005 թվականին բնակչության ներդրումը ազգային տարադրամում հասել է 56,5%-ի Արխիվացված 2009-11-08 Wayback Machine
  6. Մեր ռուբլին ԱՄՆ-ում
  7. tut.by լուրեր Պրոկոպովիչ. Բելառուսական ռուբլին կարող է դառնալ լիովին կոնվերսիայի ենթարկելի 2010 թվականին Արխիվացված 2008-02-12 Wayback Machine
  8. «Հունվարից ապրիլ ամսիներին Բելառուսում ինֆլյացիան կազմում էր 3,1 %». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  9. Deutsche Welle: Բելառուսական ռուբլին դեվալվացվել է 20,5 տոկոս դոլլարի համեմատությամբ
  10. «Բելկառուսի տարադրամի պահանջարկն աճում է». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  11. «2014 թվականի ինֆլյացիայի հաշվարկ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  12. Ռուսաստանն ու Բլառտուսը պատրաստ չեն 2006 թվականին ներմուծել նոր դրամական միավոր
  13. Բելառուսական միջազգային ռեզերվային ակտիվները մեծացել են երեք անգամ | Բելառուսական լուրեր
  14. «Բելառուսի միջազգային ռեզերվային ակտիվները տարվա սկզբի համեմատ ավելացել են 170 միլիոն դոլլարով, կազմելով 4,3 մլրդ ԱՄՆ դոլլար». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  15. Բելառուսի հանրապետության պահեստային ակտիվներ, Բելառուսի հանրապետության ազգային բանկ
  16. Երմակովա. Ազգային բանկի ոսկեարժությաին ռեզերվների 74% -ը բանկերի պարտքերն են
  17. Прыступ шчырасці Ермаковай: золатавалютных рэзерваў няма зусім
  18. «Բելառուսի Ազգային բանկի ոսկու պաշարը աճել է մինչև 1,6 տ 2012 թվականի ընթացքում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  19. Բելառուսական ռուբլու կուրսի տատանումներն այլ արժույթների համեմատությամբ, սահմանված Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի կողմից
  20. 20,0 20,1 Վ. Սենկո Բելառուսական մետաղադրամի 10 տարին(չաշխատող հղում) // Банкаўскi веснiк. - январь, 2007. - С. 6-11.
  21. Վ. Սոկոլ Մետաղադրամներըէ որպես պետության սիմվոլ // Банкаўскi веснiк. - февраль, 2006. - С. 4-6.
  22. Բելառուսի հանրապետության Ազգային բանկի հուշամետաղադրամների, հուշաթղթադրամների և թղթադրամների փնտրում. Բելառուսի հանրապետության ազգային բանկ. Ստուգված է 21.01.2011
  23. 2011 թվականին թողարկվելու համար պլանավորվող մետաղադրամներ Արխիվացված 2015-04-10 Wayback Machine. Բելառուսի հանրապետության ազգային բանկ. Ստուգված է 21.01.2011
  24. Բելառուսական դրամների համառոտ պատմություն
  25. «Բելառուսի Ազգային բանկը դադարեցնում է 10 և 20 անվանական գներով թղթադրամների շ՛րջանառությունը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  26. ԲՀԱԲ։ 50 ռուբլի նավանական գնով թղթադրամների տպագրության սկիզբի մասին հայտարարություն

Արտաքին հղումներ խմբագրել