Ռուսաստանի կայսրերի ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Համառուսաստանյան կայսր տիտղոսը (ռուս.՝ Император Всероссийский) ընդունել է Պետրոս I-ինը 1721 թվականի հոկտեմբերի 22-ին Հյուսիսային պատերազմի հաղթանակից հետո և գոյություն է ունեցել մինչև 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունը։

Տվյալ ցանկում ներկայացված են հանրաճանաչ համառուսաստնյան կայսրերը ժամանակաճշտված կարգով։

Անուն Դիմանկար Կառավարման տարիներ Կյանքի տարիներ Ծանոթագրություն
Պետրոս I 1689 - 1725 1672 - 1725 Առաջին համառուսաստանյան կայսր
Եկատերինա I Ալեքսեևնա 1725 - 1727 1684 - 1727 Պետրոս I-ի երկրորդ կինը
Պետրոս II Ալեքսեևիչ 1727 - 1730 1715 - 1730 Պետրոս I-ի թոռ, Ալեքսեյ Պետրովիչի որդին
Աննա Յոհանովնա 1730 - 1740 1693 - 1740 Պետրոս Ι-ի եղբոր՝ Իվան V-ի դուստրը
Իվան VI Անտոնովիչ 1740 - 1741 1740 - 1764 Իվան V-ի ծոռ, Աննա Լեոպոլդովնայի որդին
Ելիզավետա Պետրովնա 1741 - 1761 1709 - 1762 Պետրոս I-ի դուստրը
Պետրոս III Ֆյոդորովիչ 1761 - 1762 1728 - 1762 Պետրոս I-ի թոռ, Աննա Պետրովնայի որդին, Եկատերինա II-ի ամուսինը
Եկատերինա II Ալեքսեևնա 1762 - 1796 1729 - 1796 Պետրոս III-ի կին
Պավել I Պետրովիչ 1796 - 1801 1754 - 1801 Պետրոս III-ի որդին
Ալեքսանդր I Պավլովիչ 1801 - 1825 1777 - 1825 Պավել I-ի որդին
Նիկոլայ I Պավլովիչ 1825 - 1855 1796 - 1855 Ալեքսանդր I-ի եղբայրը
Ալեքսանդր II Նիկոլաևիչ 1855 - 1881 1818 - 1881 Նիկոլայ I-ի որդին
Ալեքսանդր III Ալեքսանդրովիչ 1881 - 1894 1845 - 1894 Ալեքսանդր II-ի որդին
Նիկոլայ II Ալեքսանդրովիչ 1894 - 1917 1868 - 1918 Ալեքսանդր III-ի որդին

Տես նաև խմբագրել