Բացել գլխավոր ցանկը

Մուսաներ՝ Զևսի դուստրերը։ Ըստ հին հունական դիցաբանության՝ մուսաները մարդկանց պարգևել են արվեստի ձիրք և նրանցից յուրաքանչյուրը հանդիսացել է առանձին արվեստի ներկայացուցիչը և շնորհք պարգևողը։

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

 
Բալդասարե Պերուցի. «Ապոլլոնը պարում է մուսաների հետ»

Հունական առաջին մեծ գրողները՝ Հոմերոսը և Հերոդոտոսը, իրենց ստեղծագործությունները սկսում են դիմելով մուսաներին։

Հունական դիցաբանության մեջ մուսաները ինն են

Հոմերոսի պատկերացմամբ մուսաները ապրել են Օլիմպոս լեռան կամ Պառնաս սարի վրա։ Պառնասում է գտնվել Կաստալյան աղբյուրը, որի ջուրը խմողին տրվել է բանաստեղծական տաղանդ և մարգարեական ձիրք։ Հեսիոդոսը իր հայրենիքի Հելիկոն սարը համարում է մուսաների բնակատեղի և իբր թե այդտեղ տեսել է նրանց։ Ըստ հին հունական առասպելաբանության Հյուսիսային Հունաստանում մուսաներն ապրել են Տեմպեյան հովտում և նրա մոտ գտնվող Պիերիա լեռան վրա։ Նրանք ապրել են նաև Պինդոս լեռան վրա։

Մուսաներն ունեցել են իրենց հատուկ կենդանիներն ու բույսերը։ Նրանց սրբազան ծառը եղել է դափնին, իսկ սրբազան կենդանիները՝ մեղուներն ու ճպուռները։

Մուսաները եղել են հավերժական բերկրանքի ու ցնծության մեջ։ Նրանք միշտ պարել են, երգել, իսկ երբ տեսնում էին, որ Ապոլլոնը անցնում է երգչախմբի գլուխ, սկսում էին ավելի լավ երգել, քան առաջ։

Բանաստեղծը մուսաներից էր ստանում ոգեշնչում, այդ պատճառով պոետը սուրբ մարդ էր, իսկ նրա վրա ձեռք բարձրացնելը հանցագործություն։ Մուսաները տիրապետում են ճշմարտության։ Պոետներին ճշմարտություն է հասնում այնքան, որքան նրանց կշնորհի մուսան[1]:

9 մուսաներԽմբագրել

Նկար Անուն Հովանավորում են
Հայ. Հին հուն. Լատ..
  Կալլիոպե Καλλιόπη Calliopē էպիկական պոեզիա
  Եվտերպե Εὐτέρπη Euterpē Քնարերգություն
  Մելպոմենե Μελπομένη Melpomenē Ողբերգություն
  Թալիա Θάλεια, Θαλία Thalīa Կատակերգություն
  Էրատո Ἐρατώ Eratō էրոտիկ (սիրո) պոեզիա և երաժշտություն
  Պոլիհիմնիա Πολυύμνια, Πολύμνια Polyhymnia, Polymnia Հիմներ
  Տերփսիքորա Τερψιχόρα Terpsichorа Պարեր
  Կլիո Κλειώ Clīō Պատմություն
  Ուրանիա Οὐρανία Ūrania Աստղագիտություն

ԱղբյուրներԽմբագրել

  1. Առաքել Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմություն։ Երևան: «Լույս»։ էջ էջ 23-24