Առաջարկվում է այս և Շպալեր հոդվածները միացնել իրար: (քննարկում)
Գոբելեն, ձեռքով գործված գորգ-նկար ։ Որոշակի իմաստով գոբելեն է կոչվում մինչև այժմ գործող փարիզյան մանուֆակտուրայի (հիմնվել է 1662 թվականին, Սեն Մարսել արվարձանում) արտադրանքը։ Որպես թագավորական մանուֆակտուրա՝ նրա գլխավոր մասնաշենքը դարձավ 15-րդ դարի հայտնի ներկարարներ գոբելենների նախկին արհեստանոցը, այդ անունով էլ կոչվեց մանուֆակտուրան ու նրա արտադրանքը։ Գոբելեն գործվել է բրդյա և մետաքսյա գունավոր թելերով։ Գոբելենները գործվել են ձեռքի հատուկ դազգահների վրա։ Գոբելենի բնորոշ հատկանիշն է հիմնաթելերով «Թագավորի այցը գոբելենների մանուֆակտուրա», գոբելեն «Լյուդովիկոս 15-ի պատմությունը» շարքից, բուրդ, մետաքս, ոսկյա և արծաթյա թելեր, Էսքիզը՝ Շ․ Լեբրենի (1673-1679 թվականներին, Սզգային ունեցվածք, Փարիզ) «Երկինք», գոբելեն, բուրդ, Էսքիզը՝ ժ․ Լյուրսայի (1956 թվական, ազգային ունեցվածք, Փարիզ) ստեղծված մակաշերտավոր երեսակողմի և կարերով ստեղծված հակառակ երեսի անհարթությունը 17-18-րդ դարերում պատմական, դիցաբանական, կրոնական և գրական սյուժեներով, գեղարվեստական բարձր արժանիքներով ստեղծված գոբելենները այնպիսի ճանաչում են գտել, որ գոբելեն են կոչվել սկզբում Ֆրանսիայի մյուս մանուֆակտուրաներում և այլ երկրներում ընդօրինակված շպալերները, իսկ 19-րդ դարում ընդհանրապես շպալերները և նույնիսկ մեքենայով խիտ գործված «Երկինք», գոբելեն, բուրդ, Անրի Մատիսի1946 թվականի էսքիզով (1972 թվական, Ազգային ունեցվածք, Փարիզ) տառները (այսպես կոչված գոբելենային գործվածքները)։ 19-րդ դարում գեղարվեստական մակարդակը իջել է։ 1930- ական թվականներին գոբելենի արվեստը վերածնվել է նոր ոճական հիմքի վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 141)։