Վարշավայի ազգային թանգարան
Վարշավայի ազգային թանգարան (լեհ.՝ Muzeum Narodowe w Warszawie, MNW), ազգային թանգարան Վարշավայում, Լեհաստանի ամենամեծ թանգարաններից մեկը։ Թանգարանն ունի հնագույն արվեստի (եգիպտական, հունական, հռոմեական) հարուստ հավաքածու շուրջ 11,000 նմուշներով[3], 16-րդ դարից սկսած լեհական կերպարվեստի և արտասահմանյան կերպարվեստի հարուստ հավաքածու (իտալական, ֆրանսիական, ֆլամանդական, հոլանդական, գերմանական, ռուսական), այդ թվում կտավներ նաև Ադոլֆ Հիտլերի մասնավոր հավաքածուից[4], որը թանգարանին է զիջվել ամերիկյան իշխանությունների կողմից հետպատերազմյա շրջանում[5]։ Թանգարանն ունի նաև դրամագիտական և կիրառական արվեստի հավաքածուներ, արևելյան արվեստի բաժին, որն ընդգրկում է Լեհաստանում չինական արվեստի ամենամեծ հավաքածուն 5,000 նմուշով[6]։
Վարշավայի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ազգային թանգարան և պատմության թանգարան |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Śródmieście |
Վայր | Aleje Jerozolimskie? |
Կազմված է | Xawery Dunikowski Museum of Sculpture?, Պաստառի թանգարան Վիլանովում և Ֆարաս պատկերասրահ |
Հասցե | Al. Jerozolimskie 300-495Aleje Jerozolimskie? (3) |
Հիմնադրվել է | մայիսի 20, 1862[1] |
Այցելուներ | 337 629 մարդ (2015)[2] |
Տնօրեն | Jerzy Miziołek? |
Հավաքածուի չափս | մոտ 830 000[1] |
Կայք | mnw.art.pl(լեհ.)(անգլ.) |
Պատմություն
խմբագրելՎարշավայի ազգային թանգարանը հիմնադրվել է 1862 թվականի մայիսի 20-ին որպես Վարշավայի գեղարվեստի թանգարան, 1916 թվականին անվանափոխվել է Վարշավայի ազգային թանգարան[7]։
Երուսաղեմյան պողոտայում տեղակայված թանգարանի շենքը նախագծել է Թադևոս Տոլվինսկին 1927-1938 թվականներին (նախկինում թանգարանը եղել ulica Podwale 15 հասցեում)։ 1932 թվականին դեկորատիվ արվեստին նվիրված ցուցահանդես է կազմակերպվել թանգարանի ավելի վաղ կառուցված մասնաշենքում[3]։ Նոր շենքի բացումը տեղի է ունեցել 1938 թվականի հունիսի 18-ին։ Մոդեռն ոճի շենքը տեղակայված էր Na Książęcem զբոսայգու եզրին, կառուցվել էր 1776-1979 թվականներին Կազիմիր Պոնյատովսկու համար[8]։ 1935 թվականին թանգարանը ղեկավարել է Ստանիսլավ Լորենցը, ով Երկրորդ համաշխարահային պատերազմի տարիներին ջանացել է պահպանել ամենաարժեքավոր աշխատանքները։
Վարշավայի պաշարման ժամանակ հավաքածուն թալանվել է գեստապոյի կողմից, որին առաջնորդում էր նացիստ պատմաբան Դագոբերտ Ֆրեյը, ով իր պաշտոնական այցերի ժամանակ կազմել էր հավաքածուի առավել արժեքավոր արվեստի գործերի ցուցակը[9]։ Գեստապոն Ռեմբրանտի աշխատանքը շտաբ ներկայացրեց որպես նվեր Հանս Ֆրանկին, մնացած գործերը փաթեթավորելով՝ ուղարկեց Բեռլին[10]։ Պատերազմի ավարտից հետո լեհական կառավարությունը պրոֆեսոր Լորենցի հսկողությամբ վերստացավ գերմանացիների կողմից առգրավված արվեստի գործերի մեծ մասը[11], սակայն ավելի քան 5,000 արվեստի նմուշ բացակայում են[12]։ Անհայտ ծագմամբ արվեստի շատ գործեր[11] (լեհական վերականգնված տարածքներից նացիստական Գերմանիայի արվեստի պահոցներից) ազգայնացվեցին կոմունիստական իշխանությունների կողմից ըստ համապատասխան որոշումների և համալրեցին թանգարանի հավաքածուն որպես «լքված գույք»[13]։
Ներկայումս Վարշավայի ազգային թանգարանի հավաքածուն ներառում է 780,000 նմուշ, որոնք ցուցադրվում են տարբեր մշտական պատկերասրահներում, այդ թվում նաև պրոֆեսոր Կազիմեժ Միխալովսկու Ֆարաս պատկերասրահում, ինչպես նաև տարբեր ժամանակավոր ցուցահանդեսներում։
2008 թվականին Վարշավայի ազգային թանգարանի «Տիրիտակա» Լեհական հնագիտական առաքելությունը» հնագիտական պեղումներ է սկսել Տիրիտակա անտիկ հունական քաղաքում, որը գլխավորել է Անտիկ արվեստի պատկերասրահի համադրող Ալֆրեդ Տվարդեցկին։ 2011-2012 թվականների վերանորոգումներից հետո թանգարանը համալրվել է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներով[14]։
Հավաքածու
խմբագրելՎարշավայի ազգային թանգարանի հավաքածուն ներառում է լեհական և արտասահմանյան արվեստի շուրջ 830,000 ցուցանմուշ՝ կտավներ, քանդակներ, գծանկարներ, փորագրություններ, լուսանկարներ, մետաղադրամներ, կիրառական արվեստի նմուշներ։
Հնագույն և Արևելյան քրիստոնեական արվեստի հավաքածուն ներառում է 24,000 ցուցանմուշ, իր տեսակի մեջ ամենամեծն է ու կարևորը Լեհաստանում։ Կարևոր հավաքածուներից են նաև քրիստոնեական Ֆարաս տաճարի (հին Ֆարաս, ներկայիս Սուդանում) ֆրեսկոների հավաքածուն և պատկերազարդ հունական ծաղկամանների հավաքածուն։
3,700 կտավներից բաղկացած հին եվրոպական գեղանկարչության հավաքածուն թվագրվում է 1862 թվական, երբ հիմնադրվել է Գեղարվեստի թանգարանը և Յոհան Պիտեր Վեյերի հավաքածուից ձեռք են բերվել 36 իտալական, հոլանդական, գերմանական կտավներ։ Թանգարանի հավաքածուում ներառված են նաև Պինտուրիկիոյի, Կոռնելիս Կոռնելիսենի, Յակոբ Յորդանսի աշխատանքներից։ Հավաքածուն ընդլայնվել է գնումների, նվիրատվությունների միջոցով։ Արժեքավոր ձեռքբերումներից է 1858 թվականին Վարշավայի գեղարվեստի աակդեմիային նվիրաբերված Պիետրո Ֆիորենտինիի կտավները, որոնք 1879 թվականին հանձնվել են թանգարանին։
Պատկերասրահ
խմբագրել-
Ադամն ու Եվան, Լուկաս Կրանախ Ավագ
-
Մադոնան մանկան հետ, Սանդրո Բոտիչելլի
-
Մարտեն Սուլմանս, Ռեմբրանդ
-
Cardinal Richelieu, Ֆիլիպե դե Շամպան
-
Dessert, Վիլհելմ Կլաս Հեդա
-
Academic Study, Դոմինիկ Էնգր
-
Ignacy Jan Paderewski, Լոուրենս Ալմա-Թադեմա
-
Antibes - Morning, Պոլ Սինյակ
-
Կնոջ դիմանկար, Անտոնի Բրոդովսկի
-
Teodor Teutold-Tripplin, Յոզեֆ Զիմլեր
-
Indian summer, Յուզեֆ Խելմոնսկի
-
Maria Godlewska née Popiel, Վլադիսլավ Չախուրսկի
-
Feast of trumpets I, Ալեքլսանդր Գերիմսկի
-
Polish Hamlet, Յացեկ Մալչևսկի
-
God Amun, Թութանհամոն
-
Three Maries, Master of the Rimini Crucifixion
-
Christ at the Column, Ադրիան դե Վրիս
-
Ես գնում եմ դեպի արևը, Քսավերի Դուիկովսկի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.mnw.art.pl/o-muzeum/
- ↑ http://www.mnw.art.pl/o-muzeum/struktura-mnw/dane-frekwencyjne/
- ↑ 3,0 3,1 Murawska-Muthesius 2001, էջ. 31
- ↑ Schwarz, Birgit (2009). Geniewahn: Hitler und die Kunst. Böhlau Verlag Wien. p. 312. ISBN 32-05783-07-7. Mehrere Gemälde aus dem Berghof befinden sich heute im Nationalmuseum in Warschau. Bordones Venus und Amor etwa (Abb. 100) ebenso wie der Madonnen-Tondo Bugiardinis (Abb. 62) oder ein großes Ruinenbild von Pannini, das in der verglasten Veranda gehangen hatte (Abb. 113).
- ↑ Lorentz, Stanisław (1984). Muzeum Narodowe w Warszawie: malarstwo. Arkady. p. 28. ISBN 83-21332-01-3.
- ↑ "Oriental Art Collection". mnw.art.pl. Retrieved 2 March 2013.
- ↑ Folga-Januszewska 2008, էջ. 9
- ↑ "National Museum (Muzeum Narodowe)" Արխիվացված 2013-10-07 Wayback Machine www.warsawtour.pl. Retrieved 20 October 2013. The most unique are the Faras Gallery (the largest European collection of artefacts of the Nubian culture and art from the early-Christian period), the Medieval Art Gallery (unique sculptures, panel paintings and goldsmithery from all regions historically related to Poland in medieval times completed with medieval works of art created in other regions of Europe) and the largest Polish painting "Battle of Grunwald" by Jan Matejko (426 x 987 cm). (...) Behind the building, there is a picturesque park located at the Vistula Slope near Książęca Street. Back in the past, the park served as gardens of Prince Kazimierz Poniatowski (...) Prof. Lorentz headed the National Museum in Warsaw in 1936-1982 and is known for saving many valuable works of art during World War II
- ↑ «Warszawa oskarża (Warsaw accuses)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ Folga-Januszewska 2008, էջ. 11
- ↑ 11,0 11,1 Folga-Januszewska 2008, էջ. 12
- ↑ Monika Kuhnke. Przyczynek do historii wojennych grabieży dzieł sztuki w Polsce. Druga wojna światowa (Contribution to the history of looting in Europe. World War II) (in Polish).
- ↑ «Stefan Hambura (2004). "Ekspertyza BSiE nr 302. IP-105 P". Reparacje wojenne w stosunkach polsko-niemieckich (War reparations in Polish-German relations) (PDF). pp. 5–6. Retrieved 9 March 2013» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2004 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ "Warsaw Top 10" Արխիվացված 2013-03-09 Wayback Machine Warsaw tour Edition nr 5, 2012. p. 20. Retrieved 1 March 2013. The National Museum in Warsaw is also one of the most modern in Europe. Computer-led LED lighting is a feature of only select museums and galleries in Germany and the UK. The LED system allows to adjust the light to every painting so that its unique qualities are enhanced
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Muzeum Narodowe w Warszawie – Google Art Project
- Site of the Cooperation Program with the Kerch Museum Արխիվացված 2010-05-03 Wayback Machine
- Site of the Polish Archaeological Mission "Tyritake" Արխիվացված 2011-08-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարշավայի ազգային թանգարան» հոդվածին։ |