Ավանդատուն, եկեղեցու խորաններին կից սենյակ։ Ավագ խորանից հյուսիսայինը մկրտատունն է, հարավայինը՝ սարկավագատունը (բուն ավանդատուն, որտեղ պահվում են եկեղեցու սպասքն ու զարդերը՝ «ավանդները»)։

Ավանդատուն

Ավանդատները Հայաստանում

խմբագրել

4-5-րդ դարերում Հայաստանում ավանդատներն ուղղանկյուն թաղածածկ սենյակներ էին՝ հաճախ ծածկի վերևում թաքստոցով։ 7-րդ դարի սկզբից ավանդատան արևելյան պատին փոքր, կիսաշրջանաձև խորան են կառուցել։ 9-րդ դարի վերջից ավանդատներ են կառուցվել նաև եկեղեցիների արևմտյան կողմում, ինչը լայն տարածում է ստացել IX–XIII դարերում։ Հայկական վանքերի գլխավոր եկեղեցիների ավանդատները մեծ մասամբ երկհարկանի են, բարձակային աստիճաններով։ Ավանդատներում քարե փոքր սեղան է դրվել, և տարին մեկ անգամ՝ եկեղեցու տոնին կամ հատուկ այլ օր Պատարագ մատուցվել։

Գրականություն

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 604