Նապոլեոն Օրդա
Նապոլեոն Մատեուշ Տադեուշ Օրդա (լեհ.՝ Napoleon Mateusz Tadeusz Orda, 11 փետրվարի, 1807, Վորոցևիչի, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն (այժմ՝ Իվանովոյի շրջան, Բրեստի մարզ, Բելառուս) - 26 ապրիլի, 1883, Վարշավա), բելառուս ու լեհ գրող, կոմպոզիտոր, երաժիշտ, նկարիչ, քանդակագործ ու մանկավարժ։
Նապոլեոն Օրդա լեհ.՝ Napoleon Mateusz Tadeusz Orda | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1807[1][2][3] |
Ծննդավայր | Varacevičy, Kobrynskij County, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 26, 1883[4][1][3] (76 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Svislač gymnasium? և Վիլնյուսի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, կոմպոզիտոր և դաշնակահար |
Ժանր | բնանկար |
Պարգևներ | |
Հայր | Michał Orda? |
Մայր | Józefa Butrymowicz? |
Ամուսին | Sophie-Louise-Irène Bouglé? |
Զավակներ | Witold Orda? |
Napoleon Orda Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Մինսկի նահանգի Պինսկի կոմսության Վորոցևիչի կալվածքում (ներկայում՝ գյուղ Բրեստի մարզի Իվանովոյի շրջանում)[5]։
Ավարտել է Սվիսլոչիի դպրոցը։ 1823 թվականին ընդունվել է Վիլենի համալսարան, որտեղ ուսումնասիրել է մաթեմատիկա։ Ձերբակալվել է ուսանողական անօրինական «Зоряне» միության գործունեությանը մասնակցելու համար։ 1831 թվականի ապստամբությանը մասնակցելու համար պարգևատրվել է «Virtuti Militari» շքանշանով։ 1833 թվականին ապստամբությունը ճնշվեց, որից հետո Նապոլեոն Օրդան հաստատվեց Փարիզում։ Այստեղ նա մտերմացավ Ադամ Միցկևիչի, Ֆրեդերիկ Շոպենի հետ։ Հաճախել է կոմպոզիցիայի ու դաշնամուրի դասերի Ֆրեդերի Շոպենի ու Ֆերենց Լիստի մոտ[6]։ 1833 թվականից նկարչություն է սովորել Ֆ. Ժերարի ստուդիայում։ Ֆրանսիայում, Ավստրիայում, Շոտլանդիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հյուսիսային Աֆրիկայում կատարած ճանապարհորդությունների ընթացքում նկարել է հիմնականում բնանկարներ, հիմնականում՝ քաղաքային տեսարաններ։
1847 թվականին դարձել է Փարիզում Իտալական օպերայի տնօրենը։ Այդ պաշտոնում մնացել է մինչ օպերայի փակումը հեղափոխության ժամանակ (1848)։ Ակտիվ մասնակցություն է ունեցել լեհական, այսպես կոչված, Մեծ գաղթին։ Այն բանից հետո, երբ Ալեքսանդր II-ը 1856 թվականին հայտարարեց հեղափոխության մասնակիցների համաներման մասին, Նապոլեոն Օրդան վերադարձավ հայրենիք։ 1856 թվականից ապրել է Պինսկում, իսկ 1862 թվականին տեղափոխվել է Վոլին, որտեղ գեներալ Ադամ Ժևուսկիի տանն աշխատել է որպես տնային ուսուցիչ։
Սկսած 1872 թվականից՝ ամենամյա ամառային ճանապարհորդությունների ընթացքում նկարել է Վոլինի, 1875-1877 թվականներին՝ Բելառուսի, Լիտվայի, Լիֆլյանդիայի, 1878-1879 թվականներին՝ Գալիցիայի ու Արևելյան Պրուսիայի, իսկ 1880 թվականին՝ Լեհական թագավորության բնապատկերներ։
Նապոլեոն Օրդան մահացել է Վարշավայում։ Իր կտակի համաձայն՝ թաղվել է Յանովում՝ ընտանեկան դամբարանում[7]։
Ստեղծագործությունը
խմբագրելՆոկտյուրններ, պոլոնեզների, մազուրկաների, վալսերի հեղինակ է։ Կազմել է «Grammaire analitique et pratique de la langue polonaise a l’usage des Français» («Լեհերենի քերականությյուն Ֆրանսիացիների համար», Փարիզ, 1856, Բեռլին, 1858, վերամշակված տարբերակով՝ Վարշավա, 1874), հրատարակել է «Album dziel kompozytoròw polskich» (1838), «Gramatyka muzyki» («Երաժշտության քերականություն», Վարշավա, 1873) և Գրոդնենի, Վիլենի, Մինսկի, Կովենի, Վոլինի, Պոդոլսկի ու Կիևի բնապատկերների ալբոմ, որի նյութը հավաքել է իր ճանապարհորդությունների ընթացքում։
Նապոլեոն Օրդայի նկարներն ունեն մի ընդհանրություն. դրանց բոլորում ոչ միտումնավոր, կարծես ակամա պատկերված են մարդիկ։
Նկարչի կյանքի ու ստեղծագործության կարգախոսն է հետևյալը. «Ով թեկուզ բռով է հող կրում, կարող է տեղափոխել սարը»։ Նկարչի անունն ու նրա ստեղծագործությունը մեծ ճանաչում ունի Բելառուսում ու Լեհաստանում։ Հրատարակվել են նրա նկարների առանձին ալբոմներ, ստեղծագործությունների կատալոգներ։
Պահպանվել են Նապոլեոն Օրդայի կողմից ստեղծված 177 նկարներ, որոնցում պատկերված են Ուկրանիայի ճարտարապետական կառույցները։
Նապոլեոն Օրդայի անվամբ են կոչվել փողոցներ Մինսկում, Բրեստում ու Գրոդնոյում։ Նկարչի ստեղծագործություններն են պատկերված բելառուսական 100 000 ռուբլիանոց թղթադրամի վրա։
Իվանովո քաղաքում տեղադրվել է Նապոլեոն Օրդայի արձանը (քանդակագործ՝ Ի. Գոլուբև, ճարտարապետ՝ Վ. Կոսյակ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Google змяніў свой лагатып у гонар народзінаў Напалеона Орды
- ↑ В Глубоком открылся пленэр памяти Наполеона Орды
- ↑ Google отпраздновал день рождения Наполеона Орды(չաշխատող հղում)
Գրականություն
խմբագրել- Дробов Л. Н. Наполеон Орда - художник и собиратель. - Памятники истории и культуры Белоруссии, 1971, № 3.
- Якімовіч Ю. А. Беларуская архітэктура у малюнках Напалеона Орды. - Мастацтва Беларуси, 1983, № 7.
- Kaczanowska M. Napoleon Orda, twórca widoków architektonicznych։ Zarys życia i twórczości. - Warszawa, 1968
- Хаўратовіч I. П. Орда Напалеон // Мысліцелі і асветниікі Беларусі. Энцыклапедычны даведнік / гал. рэд. Б. I. Сачанка. — Мінск: Беларуская энцыклапедыя, 1995. — С. 516-518. — 672 с. — 6000 экз. — ISBN 985-11-0016-1(բելառուս.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Харэўскі, Сяргей. (2007). «200 гадоў Напалеону Орду» (բելառուսերեն). Наша Ніва. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 15 օգոստոսի 2008-ին.
- Joneliūnas, Vituolis. (2007 թ․ մարտի 1). «Napoleonas Orda: nors garsino Lietuvą, čia beveik nežinomas» (լիտվերեն). Bernardinai.lt. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 15 օգոստոսի 2008-ին.
- Наследие Наполеона Орды (литографии)
- Album Widoków Historycznych Polski
- Наполеон Орда
- Иваново, памятник Наполеону Орде Արխիվացված 2010-02-05 Wayback Machine
- УКРАИНСКИЕ СТРАНСТВИЯ ОРДЫ Արխիվացված 2008-12-15 Wayback Machine
- Козлов В. Л. Малоизвестные документы из жизни Наполеона Орды Արխիվացված 2011-04-01 Wayback Machine
- Наполеон Орда. Перечень архивных документов. Национальный исторический архив Беларуси в г. Гродно
- Музейный комплекс Наполеона Орды в Вороцевичах
- Светлана Берестень. Загадка Наполеона Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Музейный комплекс Н.Орды в д.Вороцевичи Արխիվացված 2014-08-30 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլեոն Օրդա» հոդվածին։ |