Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատշգամբ (այլ կիրառումներ)

Պատշգամբ, շինության ճակատային մասում կամ ինտերիերում (թատրոններում, արդ․ սրահներում են) պատից դուրս եկած, բարձակային հեծանների (փայտե, պողպատե, երկաթբետոնե) վրա հենված ճաղապատ հարթակ կամ սալ (մեծ մասամբ՝ երկաթբետոնե)։ Հանդիսադահլիճների պատշգամբները սովորաբար դասավորվում են հարկերով։ Պատշգամբը որպես կառույցի բաղադրամաս առաջացել է Արևելքում։ Եվրոպայում երևան է եկել միջնադարի պաշտպանական կառուցվածքներում (մաշիկուլի) և եկեղեցական (ամբիոն) կառույցներում։ Վերածննդի և բարոկկոյի ճարտարապետության մեջ պատշգամբը դարձել է պատի ռիթմա-պլաստիկական հորինվածքի կազմակերպման կարևոր բաղադրամաս։ Պատշգամբները լայնորեն կիրառվում են ժամանակակից բնակարանային ճարտարապետության մեջ։

Պատշգամբ Դիլիջանում


Ընթերցե՛ք «պատշգամբ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 171
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատշգամբ» հոդվածին։