Մագնատ

Մարդիկ ովքեր ունեն քաղաքական/տնտեսական ազդեցություն ի շնորհիվ հարստության։

Մագնատ (լատին․՝ magnas կամ magnatus` հարուստ, անվանի մարդ), խոշոր ֆեոդալ, մեծատոհմիկ և հարուստ ազնվական Եվրոպայի որոշ երկրներում, հատկապես ֆեոդալական-ճորտատիրական Լեհաստանում ու Հունգարիայում։ «Մագնատ» տերմինը փոխաբերական իմաստով օգտագործվում է արդյունաբերական և ֆինանսական խոշոր կապիտալի ներկայացուցիչներին բնութագրելու համար։

Ստեֆան Չարնեցկի՝ լեհ մագնատ (17-րդ դար)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 112