Անֆիլադ (ֆր.՝ enfilade),

  1. սենեկաշար, սրահաշար, հաջորդականորեն կից սենյակների շարք, որոնց դռների բացվածքները դասավորված են միևնույն առանցքով և բաց վիճակում երևվում է բոլոր ինտերիերների միջանցուկ հեռապատկերը։ Մասնավորապես, անֆիլադը բնորոշ է բարոկկոյի ու կլասիցիզմի պալատներին և 19-20-րդ դարերի թանգարանային շենքերին։ Անֆիլադը են կոչվում նաև ճարտարապետական անսամբլների համակարգ կազմող, միմյանց նկատմամբ տարածականորեն բաց հրապարակները։
Magic Sankt Petersburg - Puschkin - Katharinen Palast 7.jpg

2. Ռազմական տողահարություն, ճակատի երկայնքով գնդակոծում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 465 CC-BY-SA-icon-80x15.png