Բացել գլխավոր ցանկը
Փնջածաղիկ
Iris germanica
Iris germanica
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Աստղածաղկավորներ
Ընտանիք Փնջածաղիկազգիներ
Ցեղ Փնջածաղիկ
Լատիներեն անվանում
Iris
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Փնջածաղիկ (լատ.՝ Iris), Փնջածաղիկազգիների ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Աշխարհի ջերմատներում ու պարտեզներում աճեցվում է հիրիկի ավելի քան 1000 տեսակ, որոնց մեծ մասն ունի սուր ու հմայիչ բուրմունք։ Հիրիկը ոչ միայն գեղեցիկ, այլև թանկարժեք եթերայուղատու բույս է։ Կոճղարմատները հավաքում, մաքրում և չորացնում են որոշ ժամանակ պահելուց հետո։ Դրանք արձակում են մանուշակի նուրբ ու հաճելի բուրմունք։ Հնագույն ժամանակներում հիրիկի արմատների նյութը կիրառվել է բուրումնավետ գինիներ ստանալու համար, իսկ փոշին օգտագործվել է օծանելիքի փոխարեն։ Այդ ժամանակներում հիրիկին վերագրել են ոչ միայն բուժական, այլև կախարդիչ հատկություններ։

Մեր ժամանակներում հիրիկի արմատներն օգտագործվում է փոշու ձևով հրուշակեղենի, լիկյորների, զովացուցիչ ջրերի արտադրության մեջ դրանց յուրահատուկ բուրմունք տալու համար։ Այսպիսով, հիրիկը ոչ միայն դեկորատիվ, այլև տեխնիկական արժեքավոր բույս է։ Այն օգտագործվում է նաև բժշկության մեջ։

ՊատմությունԽմբագրել

Մարդու կողմից հիրիկը մշակվել է անհիշելի ժամանակներից Հյուսիսային Աֆրիկայի երկրներում։ Այն մեծ ժողովրդականություն է ունեցել հատկապես արաբական երկրներում։ Արաբները հիրիկ աճեցրել են գերազմանոցներում` այն վերածելով յուրահատուկ ծաղկանոց-պարտեզների։ Իսպանիան նվաճելուց հետո արաբները այդ գեղեցիկ բույսը տեղափոխում են Իսպանիա, որտեղից տարածվում է Միջերկրական ծովի ավազանի, իսկ հետագայում՝ Ասիայի ու Ամերիկայի երկրներ։

Հին հույները այդ բույսին տվել են իրենց ծիածանի աստվածուհի «Իրիդ» անունը, որի համար էլ այն դարձել է ժողովրդի պաշտամունքի առարկան։ Մինչև այս օր էլ Հունաստանում կանանց գերեզմանների վրա պարտադիր աճեցվում է հիրիկ ծաղիկը։

Ֆլորենցիայում (Իտալիա) այն կոչվում է Ֆլորենտինյան շուշան, որը պատկերված է Ֆլորենտինյան Հանրապետության գերբի վրա։ Ֆրանսիայում այն կոչվել է սպիտակ շուշան և պատկերվել պետական գերբի վրա։

Սկանդիվյան ժողովուրդների առասպելներից մեկում հիրիկն անվանում են արևի հարս, սիրո և գարնան ծաղիկ։ Այդ ավանդազրույցում նրան զոհաբերում են սիրո աստվածուհի Ֆրեեին։ Այս գեղեցկուհին մեծ փառքի է արժանացել նաև արևելքի ժողովուրդների միջոցով ժողովուրդների մոտ։

Ճապոնիայում հիրիկը խիզախության խորհրդանիշ է։ Այդ բույսը վաղուց է հայտնի մեր երկրում։ Նախահեղափոխական Ռուսաստանում մշակվել է հիրիկի մի քանի տեսակներ։ Դրանցից աչքի է ընկել գերմանականը, որը բերվել է Գերմանիայից, և ֆրանսիական լեմուանա տեսակը։ Այդ անունը տրվել է ի պատիվ ֆրանսիացի ծաղկաբույծ Լեմուանի, որի ջանքերով ստացվել է հիրիկի այդ տեսակը։

Բույսը մեծ ժողովրդականություն է ունեցել Ռուսաստանում, ժողովուրդը նրան տվել է «կասատիկ» անունը որը նշանակում է «սիրելիս»։

Հիրիկի արձյունաբերական նշանակություններ ունեցող ցանքեր կան Մոլդովիայում, Ղրիմում այն որպես դեկորատիվ բույս աճեցվում է երկրի խոշոր քաղաքներում՝ Մոսկվայի, Կիևի բուսաբանական այգիներում։

Հիրիկի մի տեսակ վայրի վիճակում աճում է հանրապետության լեռնային շրջաններում։ Բույսի բարձրությունը հասնում է 30-40 սմ-ի։ Վայրի վիճակում հանդիպում է նաև Իրանում[1]։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Iris germanica (Purple bearded Iris), Wakehurst Place, UK - Diliff.jpg

Ցողունի բարձրությունը 10-35 սմ է։ Տերևները թրաձև են, երկար, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն, սպիտակ կամ դեղին։ Պտուղը տուփիկ է։ Բոլոր տեսակների մոտ տերևները թրաձև են, երկար։ Ծաղիկները խոշոր են, մեկական, մանուշակագույն, սպիտակ, դեղին և այլն։ Պտուղը եռագույն, բազմասերմ տուփիկ է։ Հայտնի է մոտ 200 տեսակ, տարածված հյուսիսային կիսագնդում։

ՀայաստանումԽմբագրել

Հայաստանում հանդիպում է 14 տեսակի՝ կովկասյան, սրաշաքիլ, ցածրաճ, նրբագեղ, ցանցավոր, կղմինդրաձև ևն, որոնք աճում են Հայաստանի բոլոր գոտիներում։ Գեղազարդիչ բույսեր են։ Բոլոր տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, իսկ էնդեմիկ՝ նրբագեղ հիրիկը (I. elegantissima), որը հայտնի է նաև բարբզնակ կամ լալազար անունով, բնական բուսուտների կրճատման պատճառով գրեթե անհետացել է։

Այս տեսակները հանդիպում են Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի և այլ մարզերում։ Աճում են չոր, քարքարոտ, խոտածածկ լանջերին, անտառի բացատներում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի),

  • Հիրիկ կղմինդրաձևը (I. imbricata),
  • Հիրիկ Գրոսհեյմին (I. grossheimii)՝ միայն Սյունիքի մարզում՝ քարքարոտ լանջերին, գիհու կամ գիհու և կաղնու նոսրանտառներում (միջին և վերին լեռն, գոտիներում),
  • Հիրիկ գայլին (I. lycotis)՝ միայն Վայոց ձորի մարզում (Մարտիրոս գյուղի շրջակայք)՝ չոր, քարքարոտ կամ կավոտ լանջերին, արոտավայրերում, լքված հողատարածքներում (մինչև վերին լեռն, գոտի),
  • Հիրիկ մուսուլմանականը (I. musulmanica)՝ միայն Արարատյան գոգավորության ճահճոտ մարգագետիններում, գետերի և ջրանցքների ափերին (ստորին և միջին լեռնային գոտիներում),
  • Հիրիկ տարօրինակը (I. paradoxa)՝ Լոռու (Սպիտակի շրջակայք), Գեղարքունիքի (Օյունեյ), Սյունիքի մարզերում՝ չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, թփերի մացառուտներում, ժայռերի մեջ (ստորինից մինչև վերին լեռննային գոտի, ուտելի է՝ եփած, դրանով սնվում են նաև կրծողներն ու բզեզները),
  • Հիրիկ նրբագեղը (I. elegantissima)՝ Արարատյան գոգավորությունում, Շիրակի և Երևանի մարզերում՝ չոր, քարքարոտ, խճոտ, կավոտ լանջերին (ստորին և միջին

լեռն, գոտիներում), կիսաանապատներում և լեռնատափաստաններում,

  • Հիրիկ ցանցավորը (I. reticulata) տարածված է ամենուր, աճում է կաղնու և գիհու նոսրանտառներում, անտառի բացատներում, թփուտներում, լքված տարածքներում և այլն (ստորինից մինչև վերին լեռն, գոտի)։

ՏարածումԽմբագրել

Հիրիկը տարածված է Միջին Ասիայի, Կովկասի, Իրանի լեռնոտ, չոր վայրերում, որտեղ կա եղանակի ընդգծված սեզոնայնություն։ Շոգերի և չոր եղանակի հետ բույսի վերգետնյա օրգանները մահանում են, պահպանվում են միայն արմատները։ Աշնանը, խոնավ ու ցուրտ պայմաններում, արմատներից զարգանում է տերևների փունջը և այդ ձևով բույսը ձմեռում է։

ՆշանակությունԽմբագրել

Ներկատու է, դեղատու և գեղազարդիչ։ Որոշ տեսակներ բնական բուսուտների կրճատման, մարդկանց անխնա վերաբերմունքի պատճառով գտնվում են գրեթե անհետացման եզրին։

ԴասակարգումԽմբագրել

 
Հիրիկը Սանկտ Պետերբուրգի բուսաբանական այգում
 
'Amethyst Flame'. Note prominent "beard".
 
Iris barbata elatior 'Barocco'
  • Hermodactyloides - 12 տեսակ
  • Iris (Հիրիկ) - 98 տեսակ։ Hexapogon (Гексапогон), Iris (Հիրիկ), Oncocyclus, Psammiris, Pseudoregelia ևբRegelia,
  • Limniris (Лимнирис) - 60 տեսակ, Limniris, Lophiris,
  • Xyridion (Ксиридион) - 20 տեսակ
  • Crossiris (Кроссирис) - 11 տեսակ։

Դասեի դասակարգումը ըստ Brian Mathew, 1989 թվականին[2]։

  • Subgenus Iris
    • Section Iris
    • Section Psammiris (Spach) J. Taylor
    • Section Oncocyclus (Siemssen) Baker
    • Section Regelia Lynch
    • Section Hexapogon (Bunge) Baker
    • Section Pseudoregelia Dykes
  • Subgenus Limniris (Tausch) Spach
    • Section Lophiris (Tausch) Tausch
    • Section Limniris
      • Series Chinenses (Diels) Lawrence
      • Series Vernae (Diels) Lawrence
      • Series Ruthenicae (Diels) Lawrence
      • Series Tripetalae (Diels) Lawrence
      • Series Sibiricae (Diels) Lawrence
      • Series Californicae (Diels) Lawrence
      • Series Longipetalae (Diels) Lawrence
      • Series Laevigatae (Diels) Lawrence
      • Series Hexagonae (Diels) Lawrence
      • Series Prismaticae (Diels) Lawrence
      • Series Spuriae (Diels) Lawrence
      • Series Foetidissimae (Diels) Mathew
      • Series Tenuifoliae (Diels) Lawrence
      • Series Ensatae (Diels) Lawrence
      • Series Syriacae (Diels) Lawrence
      • Series Unguiculares (Diels) Lawrence
  • Subgenus Nepalensis (Dykes) Lawrence
  • Subgenus Xiphium (Miller) Spach
  • Subgenus Scorpiris Spach
  • Subgenus Hermodactyloides Spach
    • Section Brevituba
    • Section Monlepis
    • Section Hermodactyloides
    • Section Micropogon

Ընդհանուր տեսակների թիվը հաշվում մոտ են ավելի քան՝ 270[3].

Որպես խորհրդանիշԽմբագրել

       
Միջնադարյան Ֆրանսիայի զինանշանին պատկերվել են ոճավորված հերալդիկ շուշաններ, որոնք, որոշ ուսումնասիրողների կարծիքով, դեղին հիրիկներ են Ցեֆիի համաստեղությունը գտնվում է հիրիկի մշուշում Ֆիշերի հիրիկը - հայտնի վիճակագիրների տեսաշարը, հաճախ օգտագործվում է նկարազարդման տարբեր աշխատանքներում Հիրիկը եղել է պաշտամունքի ծաղիկ (19-րդ դարի վերջին - 20-րդ սկզբին)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Կ․Մ․ Հարությունյան, Բուսական աշխարհի արժեքավոր տեսակները, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1984
  2. A classification of Iris by Mathew
  3. См. ссылку GRIN в карточке организма

ԳրականությունԽմբագրել

  • Родионенко Г. И. Род Ирис — Iris L. — М.—Л., 1961. — 216 с.
  • Ирисы / Под ред. д.б.н. Родионенко Г. И. — М.: Колос, 1981. — 156 с.
  • Бондаренко Л. Иридодиктиумы // Цветоводство : Журнал. — 2004. — № 2.
  • Г. И. Родионенко. О самостоятельности рода Xyridion (Iridaceae) // Ботанич. журн. — СПб: С.-Петерб. изд. фирма «Наука» РАН, 2005. — В. 1. — Т. 90. — С. 55—59. — ISSN 0006-8136.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։