Գերբագիտություն
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գերբագիտություն, զինանշանագիտություն, հերալդիկա, պատմագիտության օժանդակ մասնաճյուղ։ Ուսումնասիրում է գերբերն ու զինանշանները իբրև սկզբնաղբյուրներ։ Նպաստում է ձեռագրերի, զինանշան կրող հուշարձանների, արվեստի ն այլ առարկաների ծագման, պատկանելության, ժառանգման ճանապարհի, տնտեսական մշակութային կապերի պարզաբանմանը։ Իբրև գիտաճյուղ կապված է սերնդաբանության, դրամագիտության, հնագրության, կնքագիտության հետ։ Գերբագիտության տվյալները օգտագործվում են պատմական գիտության տարբեր բնագավառներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 29)։ ![]() |