Ժյուլ Վեռն

ֆրանսիացի գրող
(Վերահղված է Ժ. Վեռնից)

Ժյուլ Գաբրիել Վեռն (ֆր.՝ Jules Gabriel Verne, փետրվարի 8, 1828(1828-02-08)[1][2][3][…], Նանտ[4][5] - մարտի 24, 1905(1905-03-24)[2][3][6][…], Ամյեն[4][5]), ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիրներից մեկը։ Ֆրանսիական աշխարհագրական ընկերության անդամ։ Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակություններ։

Ժյուլ Վեռն
Jules Verne
Ծննդյան անունԺյուլ Գաբրիել Վեռն
Ծնվել էփետրվարի 8, 1828(1828-02-08)[1][2][3][…]
ԾննդավայրՆանտ[4][5]
Վախճանվել էմարտի 24, 1905(1905-03-24)[2][3][6][…] (77 տարեկան)
Վախճանի վայրԱմյեն[4][5]
ԳերեզմանCimetière de La Madeleine d'Amiens
Մասնագիտությունվիպասան, դրամատուրգ, բանաստեղծ, մանկագիր, գրող, գիտաֆանտաստիկ գրող և էսպերանտիստ
Լեզուֆրանսերեն[7]
Քաղաքացիություն Ֆրանսիա[8]
ԿրթությունԺորժ Կլեմեսոյի լիցեյ (1846), lycée Saint-Stanislas? և Փարիզի համալսարան (1848)
Ժանրեր"Արկածային" "Գիտաֆանտաստիկ"
Ուշագրավ աշխատանքներՔսան հազար լյո ջրի տակ, Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը, Երկրից դեպի Լուսին, Աշխարհի շուրջը 80 օրում, Խորհրդավոր կղզին, Հինգ շաբաթ օդապարիկով և Միխայիլ Ստրոգով
Ստեղծագործությունների ցանկԺյուլ Վեռնի գրքեր
ԱնդամակցությունAcadémie des sciences, des lettres et des arts d'Amiens? և Ֆրանսիայի աշխարհագրական ընկերություն
Պարգևներ
ԱմուսինՀոնորին դյու Ֆրայսն դը Վիան
ԶավակներՄիշել Վերն
Изображение автографа
Ժյուլ Վեռն Վիքիքաղվածքում
 Jules Verne Վիքիպահեստում
«Փարոսը աշխարհի վերջում» համարվում է Վեռնի գրական բեմի լավագույն վեպերից մեկը։

Կենսագրություն խմբագրել

Ընտանիք խմբագրել

Հայրը՝ փաստաբան Պիեռ Վեռնը (1871) սերում է փաստաբանների ընտանիքից։ Մայրը՝ Սոֆի Ալլոտ դե լա Ֆյուին, բրիտանուհի է շոտլանդական ծագումով։ Ժյուլ Վեռնը հինգ երեխաներից ամենամեծն էր։ Նրանից հետո ծնվել են՝ եղբայր Պոլը (1829) և երեք քույրերը՝ Աննան (1836), Մատիլդան (1839) և Մարին (1842

Ժյուլ Վեռնի կնոջ անունը Օնորինա դը Վիան էր (օրիորդական ազգանունը՝ Մորել)։ Օնորինան այրի էր և երկու երեխա ուներ առաջին ամուսնությունից։ 1856 թ.-ի մայիսի 20-ին Ժյուլ Վեռնը գնաց Ամիեն իր ընկերոջ հարսանիքին մասնակցելու համար և այդտեղ էլ առաջին անգամ հանդիպեց Օնորինային։ 8 ամիս անց՝ 1857 թ.-ի հունվարի 10-ին, նրանք ամուսնացան և տեղափոխվեցին Փարիզ, որտեղ և Ժյուլ Վեռնն ապրում էր վերջին տարիներին։ 4 տարի անց՝ 1861 թ.-ի օգոստոսի 3-ին ծնվեց Միշելը՝ Ժյուլ Վեռնի և Օնարինայի որդին և միակ զավակը։ Որդու ծնվելու ժամանակ Ժյուլ Վեռնը ներկա չէր, քանի որ ճանապարհորդում էր Սկանդինավիայում։

Կրթությունը և ստեղծագործությունները խմբագրել

Փաստաբանի որդի Վեռնը սովորում էր իրավաբանություն Փարիզում, բայց գրականության նկատմամբ ունեցած սերը նրան դրդեց գնալ ուրիշ ճանապարհով։ 1850 թվականին Ժյուլ Վեռնի «Կոտրված ծղոտներ» պիեսը հաջողությամբ բեմականցվեց «Պատմական թատրոնում» Ալեքսանդր Դյումա (հայր)։ 1852 - 1854 թթ. Վեռնն աշխատում էր որպես «Լիրիկական թատրոնի» տնօրենի խորհրդատու, այնուհետև որպես բորսային միջնորդ, բայց այդ ամբողջ ժամանակահատվածում չէր դադարում գրել կատակերգություններ, լիբրետտո և պատմվածքներ։

«Արտասովոր ճանապարհորդություններ» շարքը խմբագրել

 
Ժյուլ Վեռնը 1892 թվականին

1863 թ.-ին Ժ. Էտցելի «Ամսագիր կրթության և հանգստի համար» հանդեսում հրատարակվեց «Արտասովոր ճանապարհորդություններ» շարքի առաջին վեպը՝

Վեպի հաջողությունը ոգևորեց Վեռնին և նա այնուհետև սկսեց աշխատել նույն ոգով՝ իր հերոսների արկածները ներկայացնել ուղեկցելով անիրական, բայց և այնպես բավականին լավ մտածված գիտական հայտնագործություններով, որոնք այն ժամանակ միմիայն Ժյուլ Վեռնի երևակայության ծնունդ էին։ Այս շարքին են պատկանում նաև հետևյալ վեպերը՝

Ժյուլ Վեռնը գրել է 66 վեպ, այդ թվում նաև անավարտները, որոնք տպագրվել են 20-րդ դարի վերջում, ինչպես նաև 20 պատմվածք, ավելի քան 30 պիես, մի քանի վավերագրական և գիտական աշխատանքեր։

Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները լի են գիտական հայտնագործություններով կապված գիտության զարգացման առաջընթացի հետ։ Նա կարեկցանքով նկարագրում է նաև ազատագրական շարժումները։

Ժյուլ Վեռնի վեպերում ընթերցողները գտել են ոչ միայն տեխնիկայի հետաքրքիր նկարագրություններ և ճանապարհորդություններ, այլ նաև վառ ազնիվ հերոսների կերպարներ (նավապետ Հատտերաս, նավապետ Գրանտ, նավապետ Նեմո), բարի կիսացնոր գիտնականներ (դոկտոր Լիդենբրոկ, դոկտոր Կլոուբոննի, զարմիկ Բենեդիկ, Ժակ Պագանել), որոնք իրենց ներկայությամբ գեղեցկացնում և էլ ավելի հետաքրքիր են դարձնում վեպը։

Ուշ ստեղծագործությունները խմբագրել

Ժյուլ Վեռնն իր ավելի ուշ ստեղծագործություններում վախ է արտահայտել, որ գիտական նվաճումները կարող են օգտագործվել մարդկությանը վնաս հասցնելու համար՝

Հավատը գիտական առաջընթացի նկատմամբ փոխվել էր անհայտության նկատմամբ ունեցած վախով։ Բայց այս վեպերն այնքան մեծ ուշադրության չարժանացան, որքան նրանց նախորդողները։

Գրողի մահից հետո դեռ բավականին չտպագրված վեպեր էին մնացել, որոնք դեռ երկար տարիներ տպագրվում էին։ Այսպես, «Փարիզը 20-րդ դարում» (1863) վեպը տպագրվել է 1994 թ.-ին։

Գրող - ճանապարհորդ խմբագրել

 
Սեն-Միշել նավի գծանկարը, կատարված Ժյուլ Վեռնի կողմից

Ժյուլ Վեռնը չի եղել «կաբինետային» գրող։ Նա շատ է ճանապարհորդել, ընդ որում և իր սեփական զբոսանավերով՝ «Սեն-Միշել I», «Սեն-Միշել II» և «Սեն-Միշել III»: 1859 թ.-ին նա ճանապարոհորդել է Անգլիայում և Շոտլանդիայով։ 1861 թ.-ին եղել է Սկանդինավիայում։

1867 թ.-ին նա կատարել է տրանսատլանտյան նավարկություն «Գրեյս-Իստերն» նավով դեպի ԱՄՆ։ Եղել է Նյու-Յորքում և Նիագարյան ջրվեժի մոտ։

1878 թ.-ին Ժյուլ Վեռնը կատարել է մեծ ճանապարհորդություն Միջերկրական ծովով իր «Սեն-Միշել III» զբոսանավով՝ այցելոլով Լիսաբոն, Տանժեր, Ջիբրալթար և Ալժիր։ 1879 թ.-ին Ժյուլ Վեռնն իր «Սեն-Միշել III» զբոսանավով կրկին եղել է Անգլիայում և Շոտլանդիայում։ 1881 թ.-ին Ժյուլ Վեռնն իր զբոսանավով եղել է Նիդերլանդիայում, Գերմանիայում և Դանիայում։ Այդ ժամանակ էլ նա պլանավորել էր այցելել Սանկտ-Պետերբուրգ, բայց ուժեղ փոթորիկը խանգարեց դրան։

1884 թ.-ին Ժյուլ Վեռնը կատարեց իր վերջին մեծ ճանապարհորդությունը։ «Սեն-Միշել III» զբոսանավով նա եղավ Ալժիրում, Մալթայում, Իտալիայում և այլ միջերկրական երկրներում։ Նրա ճանապարհորդություններից շատերը հիմք հանդիսացան «Արտասովոր ճանապարհորդություններ» շարքի համար՝ Լողացող կղզին (1870), Սև Հնդկաստան (1877), Կանաչ ճառագայթ (1882), Վիճակախաղի տոմս № 9672 (1886) և այլն։

Կյանքի վերջին 20 տարին խմբագրել

 
Ամյենի աշտարակավոր տունը, որտեղ ապրում և աշխատում էր Ժյուլ Վեռնը

1886 թ.-ի մարտի 9-ին Ժյուլ Վեռնը ծանր վիրավորվել էր ատրճանակի կրակոցից։ Մեծ գրողի վրա կրակել էր հոգեպես հիվանդ զարմիկ Գաստոն Վեռնը՝ Պոլի որդին։ Դրանից հետո նա ստիպված էր մոռանալ ճանապարհորդության մասին։

1892 թվականին վիպասանը դարձավ Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ։

Մահվանից քիչ առաջ Ժյուլ Վեռնը կուրացավ, բայց և այնպես շարունակում էր թելադրել իր գրքերը։ Ըստ Լեոնիդ Բարիսովի դրանք գրի էր առնում հեղինակի խորթ աղջիկներից մեկը։ Հեղինակը մահացել է 1905 թվականի մարտի 24-ին շաքարախտից։

Ժյուլ Վեռնի հիշատակի հավերժացում խմբագրել

Ժյուլ Վեռնի պատվին անվանվել են՝

  • եվրոպական առաջին ավտոմատ բեռնատար տիեզերանավը նախագծված ԵՏԳ-ի կողմից։
  • Լուսնի վրայի խառնարաններից մեկը՝ 143 կմ տրամագժով։

Կանխագուշակություններ խմբագրել

Իր ստեղծագործություններում նա կանխագուշակել է գիտական նորամուծություններ և հայտնագործումներ ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ հեռուստատեսության և տիեզերական թռիչքների։ Ինչպես նաև՝

  • Էլեկտրական աթոռ
  • Ինքնաթիռ («Աշխարհի տիրակալը»)
  • Ուղղաթիռ («Ռոբուր նվաճողը»)
  • Սուզանավ («20 000 լյո ջրի տակ»)
  • GPS նավիգացիոն համակարգ («20 000 լյո ջրի տակ»)
  • Թռիչքներ դեպի տիեզերք, այդ թվում նաև Լուսին («Երկրից դեպի լուսին»)։ Հեղինակի ընտրած վայրը հեռու չէր իրականից "Տիեզերական կենտրոն Քեննեդի"
  • Աշտարակ Եվրոպայի կենտրոնում (մինչև Էյֆելյան աշտարակի կառուցումը - նկարագրությունը շատ նման է)
  • Միջտիեզերական ճանապարհորդություն («Հեկտոր Սերվադակ»)
  • Տեսահաղորդակցություն և հեռուստատեսություն («Փարիզը 20-րդ դարում»)
  • Կոնվերտոպլան (ինքնաթիռի տեսակ) («Բարսակի արշավախմբի արտասովոր արկածները»)

Չիրականցված կանխագուշակումներ՝

  • Ցամաք Հյուսիսային բևեռի վրա (Նավապետ Հատտերասի արկածները) և օվկիանոս Հարավային բևեռում («20000 լյո ջրի տակ»)։ Ամեն ինչ եղավ ընդհակառակը։
  • Ստորջրյա անցում Սուեզի ջրանցքի տակ («20000 լյո ջրի տակ»)

Աֆորիզմներ խմբագրել

  • Կգա մի օր, երբ գիտությունը կգերազանցի ֆանտազիային։
  • Աշխարհին պետք են նոր մարդիկ, ոչ թե նոր մայրցամաքներ։
  • Բնությունը ոչինչ չի ստեղծում աննպատակ
  • Չի կարող պատահել այնպիսի մի իրավիճակ, որի ժամանակ մարդը իրավունք կունենար շորթել իր նմանների իրավունքի վրա։
  • Տաղանդները չունեն տարիք

Ժյուլ Վեռնին նվիրված ստեղծագործություններ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Լեոնիդ Բարիսով «Ժյուլ Վեռն» - Կենսագրական վեպ (թարգմանվել է հայերեն)
  • Ժակ Պիկար, Ռոբերտ Դիտց «Խորությունը 7 մղոն» - պատմվում է, թե ինչպես «Նաուտիլիուս»-ի նկարագրությունից ելնելով ստեղծվել է սուզանավը (թարգմանվել է հայերեն)։
Մինչև հիմա էլ սուզանավերը խորասուզվելու համար ջուր են քաշում իր մեջ, իսկ վերև բարձրանալիս այն բաց թողնում։ Այս մեխանիզմը նկարագրել է Ժյուլ Վեռնը։

Նոթեր խմբագրել

Ստեղծագործությունները խմբագրել

Վեպեր խմբագրել

Պատմվածքներ խմբագրել

  • Բլեֆ (Ամերիկյան բարքեր) (թարգմանվել է հայերեն[25])

Էկրանավորման աղյուսակ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Սյուժեն Երկիրը
1902 Ճանապարհորդություն դեպի լուսին Le Voyage dans la lune վեպ   Ֆրանսիա
1904 Արտասովոր ճանապարհորդություն Le voyage à travers l’impossible պիես   Ֆրանսիա
1907 20000 լյո ջրի տակ 20, 000 lieues sous les mers վեպ   Ֆրանսիա
1908 Էկսպեդիցիա Լուսնի վրա Excursion dans la lune վեպ   Ֆրանսիա
1908 Միխայիլ Ստրոգով Michael Strogoff վեպ   ԱՄՆ
1910 Միխայիլ Ստրոգով Michael Strogoff վեպ   ԱՄՆ
1910 Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոնը Voyage au centre de la terre վեպ   Ֆրանսիա
1912 Բևեռի գրավում À la conquête du pôle վեպ   Ֆրանսիա
1913 Նավապետ Գրանտի որդիները Les enfants du capitaine Grant վեպ   Ֆրանսիա
1914 Աշխարհի շուրջը 80 օրում 'Round the World in 80 Days վեպ   Ռուսաստան
1914 Միխայիլ Ստրոգով Michael Strogoff վեպ   ԱՄՆ
1916 20000 լյո ջրի տակ 20, 000 Leagues Under the Sea վեպ   ԱՄՆ
1921 Մատիաս Սանդորֆ Mathias Sandorf վեպ   Ֆրանսիա
1926 Միխայիլ Ստրոգով Michel Strogoff վեպ   Ֆրանսիա   Գերմանիա
1929 Խորհրդավոր կղզին The Mysterious Island վեպ   ԱՄՆ
1931 Մարդ, որը փնտրում էր իր մարդասպանին Der Mann, der seinen Mörder sucht   Գերմանիա
1936 Թագավորի սուրհանդակը Der Kurier des Zaren վեպ   Գերմանիա
1936 Միխայիլ Ստրոգով Michel Strogoff վեպ   Ֆրանսիա
1936 Նավապետ Գրանտի զավակները Дети капитана Гранта վեպ   ԽՍՀՄ
1937 Զինվորը և լեդին The Soldier and the Lady վեպ, տիտրերում նշված չէ   ԱՄՆ
1941 Խորհրդավոր կղզին Таинственный остров վեպ   ԽՍՀՄ
1944 Միխայիլ Ստրոգով Miguel Strogoff վեպ   Մեքսիկա
1945 Տասնհինգամյա նավապետը Пятнадцатилетний капитан վեպ   ԽՍՀՄ
1951 Խորհրդավոր կղզին Mysterious Island վեպ   ԱՄՆ
1954-1990 Դիսնեյլենդ (սերիալ) Walt Disney’s Wonderful World of Color   ԱՄՆ
1954 20000 լյո ջրի տակ 20, 000 Leagues Under the Sea   ԱՄՆ
1956 Աշխարհի շուրջը 80 օրում Around the World in Eighty Days վեպ   ԱՄՆ   Մեծ Բրիտանիա
1956 Միխայիլ Ստրոգով Michel Strogoff վեպ   Ֆրանսիա   Իտալիա   Գերմանիա   Հարավսլավիա
1958 Բեկ-Կապ կղզու գաղտնիքը Vynález zkázy վեպ   Սլովենիա   Չեխիա
1958 Երկրից դեպի Լուսին From the Earth to the Moon վեպ   ԱՄՆ
1959 Ժոաո Կորալի գաղտնիքը 800 leguas por el Amazonas o (La jangada) վեպ   Մեքսիկա
1959 Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը Journey to the Center of the Earth վեպ   ԱՄՆ
1961 Աշխարհի տիրակալը Master of the World վեպ   ԱՄՆ
1961 Le triomphe de Michel Strogoff Le triomphe de Michel Strogoff վեպ   Ֆրանսիա   Իտալիա
1961 Արկածների կղզին Mysterious Island վեպ   ԱՄՆ   Մեծ Բրիտանիա
1961 Վիշապների հովիտը Valley of the Dragons վեպ   ԱՄՆ
1962 Հինգ շաբաթ օդապարիկով Five Weeks in a Balloon վեպ   ԱՄՆ
1962 Նավաբեկյալներին որոնելիս In Search of the Castaways վեպ   ԱՄՆ
1962 Երկու տարի արձակուրդ Dos años de vacaciones վեպ   Իսպանիա   Մեքսիկա
1963 Մատիաս Ստանդորֆ Mathias Sandorf վեպ   Ֆրանսիա   Իտալիա   Իսպանիա
1963 Երեք զվարճալի մարդիկ կատարում են շուրջերկրյա ճանապարհորդություն The Three Stooges Go Around the World in a Daze վեպ   ԱՄՆ
1964 Die Reise um die Erde (հեռուստաֆիլմ) Die Reise um die Erde վեպ   Գերմանիա
1964 Թատրոն պատանեկության համար. Սև Հնդկաստանը (հեռուստաֆիլմ) Les Indes noires վեպ   Ֆրանսիա
1965 Չինացու տվայտանքները Չինաստանում Les tribulations d’un Chinois en Chine գիրք   Ֆրանսիա   Իտալիա
1966 Գողացված դիրիժաբլը Ukradená vzducholod վեպ   Սլովենիա   Չեխիա
1966 Cinci saptamîni în balon Cinci saptamîni în balon վեպ   Ռումինիա
1967 Հրթիռով դեպի Լուսին Rocket to the Moon   Մեծ Բրիտանիա
1967 Թատրոն պատանեկության համար. Վիլհելմ Շտորցի գաղտնիքը (հեռուստաֆիլմ) Le théâtre de la jeunesse: Le secret de Wilhelm Storitz վեպ   Ֆրանսիա   Սլովենիա   Չեխիա
1969 Հարավային աստղ The Southern Star վեպ   Ֆրանսիա   Մեծ Բրիտանիա
1970 Արտասովոր արձակուրդ Strange Holiday   Ավստրալիա
1970 Նեմո (հեռուստաֆիլմ) Nemo վեպ   Ֆրանսիա
1970 Գիսաստղի վրա Na komete վեպ   Սլովենիա   Չեխիա
1970 Ստրոգով Strogoff վեպ   Ֆրանսիա   Իտալիա   Գերմանիա   Բուլղարիա
1971 Վտանգավոր լույս աշխարհի ծայրին The Light at the Edge of the World վեպ   ԱՄՆ   Իսպանիա   Շվեդիա   Լիխտենշտայն
1972-1973 80 օր աշխարհի շուրջը (մուլտսերիալ) Around the World in Eighty Days պատմվածք   Ավստրալիա
1973 Խորհրդավոր կղզին La isla misteriosa վեպ   Ֆրանսիա   Իտալիա   Իսպանիա   Կամերուն
1973 Մետր Զախարիուս (հեռուստաֆիլմ) Maître Zaccharius վեպ   Ֆրանսիա
1973 20000 լյո ջրի տակ (մուլտֆիլմ) 20, 000 Leagues Under the Sea գիրք   ԱՄՆ
1973 Կոտրված պայտ Сломанная подкова Դրամա Լիֆլանդիայում   ԽՍՀՄ
1974 Խաղաղ օվկիանոսի ծովահենները Deux ans de vacances Երկու տարով արձակուրդ   Ֆրանսիա   Գերմանիա   Բելգիա   Ռումինիա
1974 Տասնհինգամյա նավապետը Un capitán de quince años վեպ   Ֆրանսիա   Իսպանիա
1974 Խորհրդավոր հափշտակություն A dunai hajós վեպ   Վենեսուելա
1975 Նավապետ Նեմո Капитан Немо վեպ   ԽՍՀՄ
1975 Խորհրդավոր կղզին (մուլտֆիլմ) Mysterious Island վեպ   Ավստրալիա
1975 Ֆանտաստիկ ճանապարհորդություն օդապարիկով Viaje fantástico en globo վեպ   Մեքսիկա
1976 Արտասովոր ճանապարհուդություն դեպի երկրի կենտրոն Viaje al centro de la Tierra վեպ   Իսպանիա
1977 Բոլյոկի և Լյելեկի արձակուրդները (մուլտֆիլմ) Wielka podróz Bolka i Lolka վեպ   Լեհաստան
1977 Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (մուլտֆիլմ) A Journey to the Center of the Earth վեպ   Ավստրալիա
1977 Հինգ շաբաթ օդապարիկով (մուլտֆիլմ) 5 Weeks in a Balloon վեպ   ԱՄՆ   Ավստրալիա
1978 Նավապետ Նեմոյի վերադարձը (տեսաֆիլմ) The Return of Captain Nemo վեպ, տիտրերում գրված չէ   ԱՄՆ
1979 Tajemství ocelového mesta Tajemství ocelového mesta գիրք   Չեխիա
1979 Աշխարհի շուրջն 80 օրում (տեսաֆիլմ) Le tour du monde en 80 jours վեպ   Ֆրանսիա
1979 Երկրից դեպի լուսին (մուլտֆիլմ) From the Earth to the Moon վեպ   Ավստրալիա
1980 Կոմսուհի Դոլիգեն դը Գրացի խաղերը Les jeux de la Comtesse Dolingen de Gratz վեպ   Ֆրանսիա
1981 Հրեշների կղզու գաղտնիքը Misterio en la isla de los monstruos վեպ   ԱՄՆ   Իսպանիա
1981 Կարպատյան ամրոցի գաղտնիքը Tajemství hradu v Karpatech վեպ   Չեխիա
1981 Աշխարհի շուրջն Ուիլյամ Ֆոգի հետ (մուլտսերիալ) La Vuelta al mundo de Willy Fog   Ճապոնիա   Իսպանիա
1981 Ամրոցը Կարպատներում Castle in the Carpathians վեպ   Ռումինիա
1982 Ծովային սատանա Los diablos del mar պատմվածք   Իսպանիա
1982 Խորհրդավոր մոլորակ Mysterious Planet վեպ   ԱՄՆ
1984 Զախարիուս (TV) Zacharius վեպ   Ֆրանսիա
1985 20000 լյո ջրի տակ (մուլտֆիլմ) 20, 000 Leagues Under the Sea վեպ   Ավստրալիա
1985 Նավապետ Գրանտին որոնելիս В поисках капитана Гранта վեպ   ԽՍՀՄ   Բուլղարիա
1986 «Պիլիգրիմի» նավապետը Капитан «Пилигрима» վեպ   ԽՍՀՄ
1986 Ճանապարհորդություն դեպի լուսին (Հեռուստատեսություն) Le voyage dans la lune վեպ   Շվեյցարիա
1988 Աշխարհի շուրջն 80 օրում (մուլտֆիլմ) Around the World in 80 Days վեպ   Ավստրալիա
1989 Աշխարհի շուրջն 80 օրում (սերիալ) Around the World in 80 Days վեպ   ԱՄՆ   Իտալիա   Հարավսլավիա
1990-1991 Նադյան խորհրդավոր ծովից (մուլտսերիալ) Fushigi no umi no Nadia   Ճապոնիա
1991 Ալքիմիկոս Շտորցի գաղտնիքը Tajomstvo alchymistu Storitza վեպ   Չեխիա
1993 Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը Journey to the Center of the Earth վեպ   ԱՄՆ
1993 800 լյո ներքև Ամազոնիայով Eight Hundred Leagues Down the Amazon վեպ   ԱՄՆ   Պերու
1995 Խորհրդավոր կղզին (սերիալ) Mysterious Island վեպ   Կանադա   Նոր Զելանդիա
1996 Նավապետ Գրանտի որդիները Дети капитана Гранта վեպ   ԱՄՆ   Ռուսաստան   Կանադա
1996 Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (մուլտֆիլմ) Journey to the Center of the Earth վեպ   Կանադա
1997 Նաուտիլիուս (հեռուստաֆիլմ) 20, 000 Leagues Under the Sea վեպ   ԱՄՆ
1997 20000 լյո ջրի տակ (հեռուստաֆիլմ) 20, 000 Leagues Under the Sea վեպ   ԱՄՆ   Ավստրալիա
1999 Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (հեռուստաֆիլմ) Journey to the Center of the Earth վեպ   ԱՄՆ
1999 Թագավորական սուրհանդակ Միխայիլ Ստրոգովը (հեռուստաֆիլմ) Michele Strogoff - il corriere dello zar վեպ   Իտալիա
1999 Աշխարհի շուրջն 80 օրում (մուլտֆիլմ) Around the World in 80 Days վեպ   ԱՄՆ   Կանադա
2000 Ժյուլ Վեռնի խորհրդավոր արկածները (սերիալ) The Secret Adventures of Jules Verne   Կանադա   Մեծ Բրիտանիա
2001 Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Սեզար Կասկաբել (մուլտֆիլմ) Les voyages extraordinaires de Jules Verne - César Cascabel վեպ   Ֆրանսիա
2001 Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Խորհրդավոր կղզին (մուլտֆիլմ) Les voyages extraordinaires de Jules Verne - L'île mystérieuse վեպ   Ֆրանսիա
2001 Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Հարավային աստղ (մուլտֆիլմ) Les voyages extraordinaires de Jules Verne - L'étoile du sud վեպ   Ֆրանսիա
2001 Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Ժանգադա (մուլտֆիլմ) Les voyages extraordinaires de Jules Verne - La Jangada գիրք   Ֆրանսիա
2001 Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (մուլտֆիլմ) Les voyages extraordinaires de Jules Verne - Voyage au centre de la terre գիրք   Ֆրանսիա
2002 20000 լյո ջրի տակ (մուլտֆիլմ) 20, 000 Leagues Under the Sea վեպ   ԱՄՆ
2004 Աշխարհի շուրջն 80 օրում Around the World in 80 Days վեպ   ԱՄՆ   Գերմանիա   Մեծ Բրիտանիա   Իռլանդիա
2004 Միխայիլ Ստրոգովի անհավանական արկածները (մուլտֆիլմ) Les aventures extraordinaires de Michel Strogoff վեպ   Ֆրանսիա
2004 Դոկտոր Օքս (հեռուստաֆիլմ) Le docteur Ox վեպ   Ֆրանսիա
2005 Խորհրդավոր կղզին (հեռուստաֆիլմ) Mysterious Island վեպ   ԱՄՆ
2007 Նաուտիլիուս. Օվկիանոս նվաճողը (տեսաֆիլմ) 30, 000 Leagues Under the Sea վեպ   ԱՄՆ
2008 Ճանապարհորդություն դեպի դինոզավրերի աշխարհ (տեսաֆիլմ) Journey to the Center of the Earth վեպ   ԱՄՆ
2008 Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը Journey to the Center of the Earth 3D վեպ   ԱՄՆ
2012 Ուղևորություն 2։ Խորհրդավոր կղզին Mysterious Island վեպ   ԱՄՆ

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Այլումինի օգտագործումը որպես վագոն-ականի հիմնական նյութ։ Չնայած XIX դարում այլումինի մեծ արժեքին, նա կանխագուշակել էր այդ մետաղի լայնորեն օգտագործումը աէրոդինամիկական ինդուստրիայում։
  • Լուսնի էքսպեդիցիայի համար մեկնարկման կետ է ընտրվել Ֆլորիդայի Ստոուզ-Խիլլ վայրը։ Այդ վայրը բավականին մոտ է ժամանակակից միսս Կանավերալի տիեզերակայանին։
  • Դեպի Լուսին թռիչքը և՛ Ժյուլ Վեռնի մոտ և՛ իրականում տեղի է ունեցել ապրիլին։ Անձնակազմը բաղկացած էր երեք տիեզերագնացներից և երկու տիեզերական ապարատներն էլ վայէջք են կատարել միևնույն Ատլանտյան օվկիանոսի ջրերի վրա։
  • Ժյուլ Վեռնը այնպես էլ չեղավ Ռուսաստանում, բայց 9 վեպերի իրադարձությունները տեղի են ունենում այդ երկրում.

Ինչպես նաև ռուսների կարելի է հանդիպել «Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» (1872) և «Հեկտոր Սերվադակ» (1877) վեպերում։

  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրությամբ Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները ըստ թարգմանությամբ աշխարհում երկրորդն են, առաջին տեղում այդ ցուցանիշով Ագաթա Քրիստին է[26], նրա գրքերը տպագրվել են աշխարհի 148 լեզուներով։
  • Գերմանացի հեղինակ Վոլֆգանգ Խոլդբայնը գրել է Նաուտիլուսի պատմության շարունակությունը՝ ստեղծելով «Նավապետ Նեմոյի երեխաները» շարքը։
  • Հեղինակի պատվին անվանվել է Fedora օպերացիոն սիստեմայի 16-րդ թողարկումը՝ «Verne» կոդային անվանումով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Evans A. B. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Наркевич А. Ю. Верн Жюль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 4 : Брасос — Веш. — С. 536.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. Bibliothèque nationale de France Record #11928016k // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  8. http://web.archive.org/web/20170323110357/http://jeugdliteratuur.org/auteurs/jules-verne
  9. 9,0 9,1 http://www2.culture.gouv.fr/public/mistral/leonore_fr?ACTION=CHERCHER&FIELD_1=NOM&VALUE_1=VERNE
  10. Kümmerling-Meibauer B. (unspecified title) — P. 1128.
  11. Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ. : Հ. 1 (1963, 448 էջ։ 1 թ. դիմանկ. ; 21 սմ.) Հինգ շաբաթ օդապարիկով; Երկրից դեպի լուսին
  12. 12,0 12,1 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ., Հ. 2 (1963, 532 էջ) Լուսնի շուրջը; Տակն ի վեր; Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը
  13. Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ. : դիմանկ. ; 21 սմ. Ժ. Վեռնի կյանքի և ստեղծագործ. համառոտ տարեգր., էջ՝ 701-746 (Հ. 10) Ժ. Վեռնի 10 հտ. զետեղված ստ. անվանացանկ (Հ. 10) - Հ. 1 (1963, 448 էջ։ 1 թ. դիմանկ. ; 21 սմ.) Հինգ շաբաթ օդապարիկով; Երկրից դեպի լուսին
  14. Նավապետ Գրանտի որդիները։ [Վեպ] / Ժ. Վեռն; Ռուս. թարգմ.՝ Ն. Թումանյան; Խմբ.՝ Ս.Ա. Վարդանյան. - Երևան։ Սովետական գրող, 1978. - 688 էջ
  15. Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ. 4 (1963, 514 էջ) ։ Թարգմ.՝ Հ. Մազմանյան 20.000 լյո ջրի տակ
  16. 16,0 16,1 16,2 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ.10 (1965, 748 էջ) ։ Թարգմ.՝ Խ. Հրաչյան Չենսլեր ուղևոր Ժ.-Ռ. Կազալլոնի օրագիրը, Դոկտոր Օքս, Հեկտոր Սերվադակ
  17. 17,0 17,1 Արշիպելագը կրակի մեջ։ Աշխարհի շուրջը 80 օրում; Բեգումի հինգ հարյուր միլիոնը։ Վեպեր / Ժ. Վեռն; Կազմ.՝ Վ.Թ. Սուքիասյան; Թարգմ.՝ Ս. Այունց, Ս. Տիրատուրյան; Խմբ.՝ Վ.Ա. Ներսիսյան, Գ.Ն. Երզնկյան. - Աշխարհի շուրջը 80 օրում - Երևան։ Լույս, 1985. - 536 էջ
  18. Խորհրդավոր կղզի։ [Վեպ] / Ժ. Վեռն ; Թարգմ.՝ Ե. Թաղիանոսյան ; Խմբ.՝ Լ.Գ. Սեղբոսյան ; Նկ.՝ Վ.Ք. Մանդակունի. - 3-րդ հրատ. - Երևան։ Լույս, 1985
  19. Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ. 7 (1964, 586 էջ) ։ Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Ա. Ղուկասյան Տասնհինգամյա նավապետը; Սև Հնդկաստանը։
  20. Տասնհինգամյա նավապետը։ [Վեպ] / Ժ. Վեռն ; Ֆրանս. թարգմ.՝ Ս. Տիրատուրյան; Խմբ.՝ Հ.Վ. Վարդանյան; Վերջաբ.՝ Ե. Բրանդիս; Նկ.՝ Գ. Մեյեր. - Երևան։ Սովետական գրող, 1983. - 416 էջ
  21. Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ., Հ. 8 (1964, 398 էջ) ։ Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Ս. Այունց Բեգումի հինգ հարյուր միլիոնը;
  22. Ժյուլ Վեռն, Ռոբինզոնների դպրոցը, Ե., Դարակ, 2022, 180 էջ։ Ֆրանսերենից թարգմանեց Ժակլին Մինասյանը։
  23. 23,0 23,1 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ. 9 (1965, 658 էջ) ։ Թարգմ.՝ Հ. Դանիելյան, Շ. Սաֆյան Ռոբուր նվաճողը; Լողացող կղզին
  24. Տակն ի վեր։ [Վեպ] / Ժյուլ Վեռն ; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան ; Խմբ.՝ Արաքս; Նկ.՝ Ն. Մուրատով. - Երևան։ Հայպետհրատ, 1953. - 220 էջ։
  25. 25,0 25,1 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ. : Հ. 6 (1964, 458 էջ) ։ Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Վ. Վարդանյան Աշխարհի շուրջը 80 օրում; Աշխարհի տիրակալը; Բլեֆ (Ամերիկյան բարքեր)
  26. Index Translationum: UNESCO Culture Secto

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ժյուլ Վեռն հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Վեռն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Վեռն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 288